«Ռաֆայել Մանվելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 12. Տող 12.
[[Կատեգորիա:1978 մահեր]]
[[Կատեգորիա:1978 մահեր]]
[[Կատեգորիա:Ապրիլի 30 մահեր]]
[[Կատեգորիա:Ապրիլի 30 մահեր]]
[[Կատեգորիա:Բժշկական գիտությունների դոկտորներ]]

14:46, 19 Հունիսի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանվելյան (այլ կիրառումներ)

Ռաֆայել Լևոնի Մանվելյան (հունիսի 3, 1896, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)-ապրիլի 30, 1978, Երևան), հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1943ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ավարտել է Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանի բնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկական (1923) ֆակուլտետները։ 1926-1933 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների պրոպեդնաիկայի ամբիոնում, 1937—1973 թվականներին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա-համաճարակաբանական ուսումնասիրություններին։ Մանվելյանը ՀԽՍՀ-ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիստրության ինֆեկցիոնիստը, ՀԽՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973 թվականից)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։