«Սրտի իշեմիկ հիվանդություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+ 2 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Սրտի իշեմիկ հիվանդություն''' (ՍԻՀ), պսակային հիվանդություն, [[սիրտ-անոթային համակարգ]]ի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] փորձագետների կոմիտեն ([[1962]] թվականին
'''Սրտի իշեմիկ հիվանդություն''' (ՍԻՀ), պսակային հիվանդություն, [[սիրտ-անոթային համակարգ]]ի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] փորձագետների կոմիտեն ([[1962]] թ.


== Հիվանդության առաջացման պատճառները ==
== Հիվանդության առաջացման պատճառները ==
Տող 16. Տող 17.


== Բուժումը ==
== Բուժումը ==
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, [[Սիրտ|սրտի]] ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, [[Արզնի]])։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու [[կենցաղ]]ի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, [[սիրտ|սրտի]] ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, [[Արզնի]])։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու [[կենցաղ]]ի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։


== Կանխարգելումը ==
== Կանխարգելումը ==
[[Կյանք]]ի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։
[[Կյանք]]ի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։


== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Սրտաբանություն]]
[[Կատեգորիա:Սրտաբանություն]]
[[Կատեգորիա:Անոթային հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Անոթային հիվանդություններ]]

06:06, 18 Հունիսի 2015-ի տարբերակ

Սրտի իշեմիկ հիվանդություն
Տեսակհիվանդություն
Հիվանդության ախտանշաններԿրծքային հեղձուկ, հևոց, սրտխառնոց, գլխապտույտ, հոգնածություն և պարանոցի ցավ
Բուժաքննությունմիոկարդի պերֆուզիայի պատկերավորում, սթրես էխոսրտագրություն, սրտի ՄՌՇ, ՀՇ կորոնարանգիոգրաֆիա և ֆիզիկական աշխատանքի ԷՍԳ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9410-414
ՀՄԴ-10I20-I25
ԲուժումՄիջմաշկային կորոնար միջամտություն, ծխելուց հրաժարում, մարմնի քաշի կորուստ, Ֆիզիկական վարժություն, Աորտոկորոնար շունտավորման վիրահատություն և արյան հոսքի տրանսմիոկարդիալ վերականգնում

Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), պսակային հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կոմիտեն (1962 թ.)։

Հիվանդության առաջացման պատճառները

Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սրտամկանի թթվածնապահանջի և աթերոսկլերոտիկ փոփոխությունների ենթարկված պսակային զարկերակների թթվածնամատակարարման անհամապատասխանության հետևանք է։ Հիվանդության առաջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոնները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակության խանգարում, շաքարային հիվանդություն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։

Սրտի իշեմիկ հիվանդության ձևերը

Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է հետևյալ ձևերի․

  1. սրտամկանի սուր ինֆարկտ,
  2. Սրտի իշեմիկ հիվանդության սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ),
  3. կրծքային հեղձուկ (ստենոկարդիա),
  4. անախտանշան Սրտի իշեմիկ հիվանդություն (հայտնաբերվում է էլեկտրասրտագրությամբ),
  5. քրոնիկական Սրտի իշեմիկ հիվանդություն (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլերոզ)։

Ամենատարածված ձևը կրծքային հեղձուկն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Սրտի իշեմիկ հիվանդություն (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կարդիոսկլերոզ)։

Ըստ ընթացքի Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճանաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշումը՝ հիվանդի հարցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլինիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներով (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, էխոկարդիոգրաֆիա, փորոքագրություն և այլն)։

Բուժումը

Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, արյան շրջանառության կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, Արզնի)։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու կենցաղի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։

Կանխարգելումը

Կյանքի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։