«Վեռներ Վինտեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 24. Տող 24.
[[Կատեգորիա:Գերմանացի հայագետներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի հայագետներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի բանասերներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի բանասերներ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]

15:48, 15 Հունիսի 2015-ի տարբերակ

Վեռներ Վինտեր
Werner Winter
Ծնվել էհոկտեմբերի 25, 1923(1923-10-25)[1][2]
Հազելաու, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 7, 2010(2010-08-07)[1][2] (86 տարեկան)
Պտեց, Plön District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քրիստիան-Ալբերտի համալսարան, Համբուրգի համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան, Կանզասի համալսարան և Այովայի համալսարան
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[3]
Ալմա մատերԲեռնի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] և բանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
 Werner Winter Վիքիպահեստում

Վեռներ Վինտեր (անգլ.՝ Johann Karl Werner Winter, 1923, հոկտեմբերի 25, Հասելաու, ԳՖՀ - 2010, օգոստոսի 7, Պրեց), գերմանացի լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր 1949 թվականից, 1953 թվականից՝ պրոֆեսոր։

Կենսագրություն

Սովորել է Համբուրգի և Բեռնի համալսարաններում, որտեղ հետևել է հունարենի, սլավոնական և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է Կանզասի (1953-1957 թվականներին), Տեխասի (1957-1965 թվականներին) համալսարաններում, ինչպես նաև Համբուրգի (1963 թվականին), Կոպենհագենի (1966 թվականին), Ցեյլի (1967 թվականին), Կալիֆորնիայի Բերկլի (1969 թվականին), Ստանֆորդի (1979-1980 թվականներին) և այլ բուհերում։ 1964 թվականից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆեսոր և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։

Աշխատություններ

Հրատարակվել է Վինտերի շուրջ 130 աշխատություն, որոնցում հետազոտել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանությանը, Ամերիկայի հնդկացիական և չին-տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Հայերենի հետ առնչվող ուսումնասիրություններում քննել է հայերենի հնչույթաբանությունը, գրաբարի բարբառային տարբերակվածությունը, անկատարի և անցյալ կատարյալի դեմքի արտահայտման միջոցները, կատարել ստուգաբանություններ «Հայկական հնչույթաբանության խնդիրներ» հատորներ 1-3 (1954-1962), «Ակնարկներ հայերենի ստուգաբանության» (1957), «Վաղ բարբառային տարբերակվածության հետքերը հին հայերենում» (1975)։

«Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայ գրչության արվեստին։ 1963 թվականին և 1978 թվականին այցելել է Հայաստան, կարդացել դասախոսություններ։ 1982 թվականին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտաժողովին Երևանում, հանդես եկել «Հայերենի թվարկման համակարգը» զեկուցումով։

Եվրոպայի լեզվաբանական ընկերության գիտական քարտուղարն էր (1983 թվականից)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. https://www.ae-info.org/ae/User/Winter_Werner
  4. Deutsche Nationalbibliothek Record #118806947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։