«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 21. Տող 21.
Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր [[Լեոնարդո դա Վինչի]]ն։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են [[բրոնզ]]ով, այլ ոչ թե [[մարմար]]ով. քանի որ [[Դոնատելլո]]յից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։
Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր [[Լեոնարդո դա Վինչի]]ն։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են [[բրոնզ]]ով, այլ ոչ թե [[մարմար]]ով. քանի որ [[Դոնատելլո]]յից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։


Սովորել է ոսկերիչ Վեռոկքիոյի (որի անունն էլ ժառանգել է), Ա․ Բալդռվինետտիի և, հնարավոր է, Անտոնիո Ռոսսելինոյի մոտ։ [[1467]] թվականից կատարել է [[Ֆլորենցիա]]ն կառավարող [[Մեդիչիներ]]ի պատվերները։ Վեռոկքիոյի ստեղծագործություններում ֆլորենտական քվատրոչենտոյի ռեալիստական ավանդույթները զուգակցված են [[15-րդ դար]]ի վերջին Մեդիչիների արքունիքում աշխատող արվեստագետների գործերին բնորոշ ազնվականական նրբությանը։ Վաղ շրջանի՝ Ջովաննի և Պիեռո Մեդիչիների մահարձաններում (ծիրանաքար, գունավոր [[մարմար]], [[բրոնզ]], [[1472]], Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու Հին ավանդատուն) Վեռոկքիոն հասել է ձևերի ներդաշնակ համամասնության և նրբագեղ դեկորատիվության։ Դավթի արձանում (բրոնզ, [[1473]]-[[1475]], Ազգային թանգարան, Ֆլորենցիա), որն աչքի է ընկնում [[անատոմիա]]կան ճշգրտությամբ, մանրազնին մոդելավորումով, հարդարման ոսկերչական նրբությամբ, Վեռոկքիոն մարմնավորել է գեղեցկության նոր, ազնվականական նրբագեղ իդեալը։ Կերտել է ճշգրիտ բնութագրումներով մի շարք դիմաքանդակներ ([[Ջուլիանո Մեդիչի]]ի կիսանդրին, թրծակավ, Ազգային պատկերասրահ, [[Վաշինգտոն]], կնոջ դիմաքանդակ, մարմար, մոտ [[1475]], Ազգային թանգարան, Ֆլորենցիա) և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներ։ «Թովմասի անհավատությունը» խմբաքանդակում (բրոնզ, [[1476]]-[[1483]], Ֆլորենցիայի Օրսանմիքելե շենքի ճակատ) հասել է կերպարների ներաշխարհի բնականության, կոմպոզիցիայի ազատության։ Վեռոկքիոյի գլխավոր ստեղծագործությունը՝ հեծյալ կոնդոտյեր (վարձու ջոկատի հրամանատար) Բ․ Կոլլեոնիի արձանը [[Վենետիկ]]ի Սանտի Ջովաննի է Պաոլո հրապարակում ([[1479]]-[[1488]], բրոնզից ձուլվել է [[1490]] թվականին, ռենեսանսային անհատապաշտության վառ մարմնավորում է։ Վեռոկքիոյի գեղանկարչական աշխատանքները («Տիրամայր», մոտ [[1470]], Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Մկրտություն», [[1470]] թվականից հետո, [[Ուֆֆիցի պատկերասրահ]], [[Ֆլորենցիա]], կատարված է [[Լեոնարդո դա Վինչի]]ի մասնակցությամբ) աչքի են ընկնում գծանկարի ճշգրտությամբ, ձևերի մոդելավորման քանդակագործական ջանադրությամբ։ Վեռոկքիոն եղել է իտալացի բազմաթիվ արվեստագետների (Լեոնարդո դա Վինչի, [[Պերուջինո]] և ուրիշներ) ուսուցիչը։
Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475), որը պահվում է [[Ֆլորենցիայի ազգային թանգարան]]ում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված [[Գողիաթ]]ի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։
Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475), որը պահվում է [[Ֆլորենցիայի ազգային թանգարան]]ում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված [[Գողիաթ]]ի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։



20:30, 14 Հունիսի 2015-ի տարբերակ

Անդրեա դել Վերոկկիո
իտալ.՝ Andrea di Michele Cioni
Ի ծնեAndrea del Verrocchio
Ծնվել է1435
ԾննդավայրՖլորենցիա
Մահացել է1488
Վախճանի վայրըՎենետիկ
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ԱզգությունԻտալիա Իտալիա
ՈւսուցիչGiuliano Verrochi? և Դոնատելլո
Ստեղծագործություն(ներ)The Baptism of Christ?, Tobias and the Angel?, Putto with a Dolphin?, Virgin with the Seated Child?, Statue of Bartolomeo Colleoni?, David with the head of Goliath? և Bust of a Young Woman?
ՈճԻտալական Վերածնունդ և Վերածնունդ[1][2]
Ժանրդիմապատկեր[1][3], հոգևոր արվեստ[1][3], նյու[3], Ֆիգուր[3] և Անիմալիստիկա[3]
Մասնագիտություննկարիչ, ոսկերիչ, քանդակագործ, carver, ճարտարապետ, երաժիշտ, գծագրող և bronze sculptor
Գործունեությունըքանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ
ԱշխատավայրDesiderio da Settignano?
 Andrea del Verrocchio Վիքիպահեստում

Անդրեա դել Վերոկկիո, (1435-1488, իտալ.՝ Andrea del Verrocchio), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ։

Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր Լեոնարդո դա Վինչին։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են բրոնզով, այլ ոչ թե մարմարով. քանի որ Դոնատելլոյից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։

Սովորել է ոսկերիչ Վեռոկքիոյի (որի անունն էլ ժառանգել է), Ա․ Բալդռվինետտիի և, հնարավոր է, Անտոնիո Ռոսսելինոյի մոտ։ 1467 թվականից կատարել է Ֆլորենցիան կառավարող Մեդիչիների պատվերները։ Վեռոկքիոյի ստեղծագործություններում ֆլորենտական քվատրոչենտոյի ռեալիստական ավանդույթները զուգակցված են 15-րդ դարի վերջին Մեդիչիների արքունիքում աշխատող արվեստագետների գործերին բնորոշ ազնվականական նրբությանը։ Վաղ շրջանի՝ Ջովաննի և Պիեռո Մեդիչիների մահարձաններում (ծիրանաքար, գունավոր մարմար, բրոնզ, 1472, Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու Հին ավանդատուն) Վեռոկքիոն հասել է ձևերի ներդաշնակ համամասնության և նրբագեղ դեկորատիվության։ Դավթի արձանում (բրոնզ, 1473-1475, Ազգային թանգարան, Ֆլորենցիա), որն աչքի է ընկնում անատոմիական ճշգրտությամբ, մանրազնին մոդելավորումով, հարդարման ոսկերչական նրբությամբ, Վեռոկքիոն մարմնավորել է գեղեցկության նոր, ազնվականական նրբագեղ իդեալը։ Կերտել է ճշգրիտ բնութագրումներով մի շարք դիմաքանդակներ (Ջուլիանո Մեդիչիի կիսանդրին, թրծակավ, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, կնոջ դիմաքանդակ, մարմար, մոտ 1475, Ազգային թանգարան, Ֆլորենցիա) և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներ։ «Թովմասի անհավատությունը» խմբաքանդակում (բրոնզ, 1476-1483, Ֆլորենցիայի Օրսանմիքելե շենքի ճակատ) հասել է կերպարների ներաշխարհի բնականության, կոմպոզիցիայի ազատության։ Վեռոկքիոյի գլխավոր ստեղծագործությունը՝ հեծյալ կոնդոտյեր (վարձու ջոկատի հրամանատար) Բ․ Կոլլեոնիի արձանը Վենետիկի Սանտի Ջովաննի է Պաոլո հրապարակում (1479-1488, բրոնզից ձուլվել է 1490 թվականին, ռենեսանսային անհատապաշտության վառ մարմնավորում է։ Վեռոկքիոյի գեղանկարչական աշխատանքները («Տիրամայր», մոտ 1470, Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Մկրտություն», 1470 թվականից հետո, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա, կատարված է Լեոնարդո դա Վինչիի մասնակցությամբ) աչքի են ընկնում գծանկարի ճշգրտությամբ, ձևերի մոդելավորման քանդակագործական ջանադրությամբ։ Վեռոկքիոն եղել է իտալացի բազմաթիվ արվեստագետների (Լեոնարդո դա Վինչի, Պերուջինո և ուրիշներ) ուսուցիչը։ Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475), որը պահվում է Ֆլորենցիայի ազգային թանգարանում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված Գողիաթի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։

Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, արկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չէ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։

Բարրոկոյի ոճին բնորոշ տարրեր տեսնում ենք Պուտտոն դելֆինի հետ քանդակում, սկզբնական շրջանում այն զարդարում էր Կառեջո վիլլայի շատրվանը, իսկ այժմ Պալացցո Վեկիոյի բակում է գտնվում։ Կլոր քանդակի խնդիրը, որ դեռևս առաջ էր քաշվել Դավթի արձանում այստեղ ստանում է իր լիարժեք լուծումը։

Դիմաքանդակում Վերոկկիոն նույնպես փորձեր է անում խախտել հաստատված դասական ավանդույթները։ Արդեն իսկ Ջուլիաննա Մեդիչիի կավե քանդակում նա հրաժարվում է ֆրոնտալ պատկերումից և կնոջ գլուխը ներկայացնում երեք չորրորդ պտույտով թեթև ժպտալիս, որն էլ ապահովում է կիսանդրու դինամիկությունը։

Մյուս աշխատանքն Ֆռանչեսկա Տոռնաբուոնի դամբարանն է Սանտա Մարիա Նովելլայից, կատարվել է ավելի ուշ և լի է միստիցիզմով։ Պահպանվել է մի ռելիեֆ բաժանված 2 մասի։ Վարպետը պատկերում է բուրժուա կնոջը ծննդաբերելիս, որն էլ հանդիսացել էր նրա մահվան պատճառը։ Ինչպես հայտնի է մինչ Վերոկկիոն մշտապես ծննդյան տեսարանում գործող անձինք Քրիստոսն ու Տիրամայրն էին, իսկ այստեղ աշխարհիկ կերպար է։ Սա հիմնական նորարարություն է այս աշխատանքում։

Իտալիայի քանդակագործության պատմության մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում Ֆլորենցիայի ազգային թանգարանում պահվող կնոջ կիսանդրին, քանի որ այն վերածննդի շրջանի միակ ձեռքերով բյուստն էր։ Մյուս նորարությունն այն է, որ Վերոկկիոն պատկերում է ոչ թե պատանի աղջնակի, այլ հասուն կնոջ և նրան հետաքրքրում էր մոդելի հոգևոր էությունն, այլ ոչ ֆիզիկական կատարելությունը։ 80-ական թվականներին է վերաբերվում նրա խոշոր աշխատանքներից մեկն «Քրիստոսը և առաքյալ Թովման» անսամբլային քանդակը Օռ Սան Միկելե եկեղեցու խորանի համար։ Խախտելով դասական ավանդույթները, նա ներկայացնում է Թովմային խորանի շրջանակից դուրս, իսկ Քրիստոսին խորանում, հետևաբար նա առաքյալից բարձր է և վեր բարձրացված ձեռքն ավելի է ընդգծում նրա դոմինանտ դիրքը։

Նրա մյուս հայտնի աշխատանքը Բառտոլլեմո Կոլլեոնիի արձանն է։ Վերջինս Վենետիկի գլխավոր զորահրամանատարն էր և 1475 թվականին մահանալով՝ իր ամբողջ ունեցվածքը կտակում հանրապետությանն, այն պայմանով որ ի հիշատակ իրեն հուշարձան կառուցեն։ Լինելով ժամանակաշրջանի նշանավոր քանդակագործ՝ Վերոկկիոն այդ իսկ նպատակով ժամանում է Վենետիկ։ Հուշարձանը գտնվում է Վենետիկի Սանտ Ջովանի է Պաոլո եկեղեցու հրապարակում։ Ձիարձանը սերտորեն կապված է եկեղեցու հետ. ենթարկվում է պատի հարթությանը։ Չնայած այդ հանգամանքին այն տեղադրված է գրեթե հրապարակի կենտրոնում և ունի երկու դիտակետ։ Համեմատելով Դոնատելլոյի Գատտամելատի հետ պետք է ասել, որ երկուսն էլ ունեն բաձր պատվանդան, սակայն տարբերվում են պլաստիկ մոդելավորմամբ և բովանդակությամբ։ Վերոկկիոյի ձիարձանն ի տարբերություն Գատտամելատայի տրված է ավելի կլոր և ուռուցիկ ծավալներով։ Դոնատելլոյի մոտ ձիու ոտքն հենված է բրոնզյա գնդին, այդ պատճառով շարժումն կարծես թե քարացած է, իսկ Վերոկկիոյի մոտ քայլքը և շարժումն ազատ է, և ձին պատրաստ է իջնել իր պատվանդանից շրջակա իրականություն։ Մյուս տարբերություն այն է, որ Վերոկկիոյի մոտ Կոլլենին գերիշխող է ձիու հանդեպ, իսկ Դոնատելլոյի մոտ հակառակն էր՝ ինչպես հիշում ենք ձին ավելի մեծ էր։ Գլխի պատկերման մեջ ակնհայտ է ոչ թե դիմանկարային, այլև հերոսականացված, իդեալականցված սկզբունքը։

Պատկերասրահ

  1. 1,0 1,1 1,2 http://vocab.getty.edu/page/ulan/500003951
  2. https://www.nga.gov/exhibitions/2019/andrea-del-verrocchio-renaissance-florence.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://rkd.nl/explore/artists/80608