«Բասկերվիլների շունը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1902 գրքեր, ավելացվեց Կատեգորիա:1902 վիպակներ ՀոթՔաթ գործիքով
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 31. Տող 31.
== Սյուժեն ==
== Սյուժեն ==
=== Բասկերվիլների տոհմի անեծքը ===
=== Բասկերվիլների տոհմի անեծքը ===
Շերլոկ Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը` անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է [[ճահիճ|ճահճոտ]] մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի [[առասպել]] շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ [[Լեգենդ]]ի համաձայն` ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին` [[XVII դար]]ում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր [[ուրվական]]ը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տեհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև [[շուն]]` փայլող աչքերով ու երախով:
Շերլոկ Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը` անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է [[ճահիճ|ճահճոտ]] մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի [[առասպել]] շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ [[Լեգենդ]]ի համաձայն` ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին` [[XVII դար]]ում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր [[ուրվական]]ը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տեհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև [[շուն]]` փայլող աչքերով ու երախով։


Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ: Նա մահացած է գտնվել իր [[կալվածք]]ի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր: Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները [[գիշեր]]ները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը:
Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նա մահացած է գտնվել իր [[կալվածք]]ի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները [[գիշեր]]ները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը։


Մորտիմերը` որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոկ Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի` Բասկերվիլների կալվածքի [[ժառանգ]]որդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը [[Շերլոկ Հոլմս]]ն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Շերլոկ Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոնին հետևում են, սակայն այդպես էլ չի հաջողվում իմանալ` ով է։ Հոլմսի խորհրդով` Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարված էր կատարվող ամեն ինչի մասին զեկուցել [[խուզարկու]]ին։
Մորտիմերը` որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոկ Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի` Բասկերվիլների կալվածքի [[ժառանգ]]որդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը [[Շերլոկ Հոլմս]]ն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Շերլոկ Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոնին հետևում են, սակայն այդպես էլ չի հաջողվում իմանալ` ով է։ Հոլմսի խորհրդով` Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարված էր կատարվող ամեն ինչի մասին զեկուցել [[խուզարկու]]ին։


=== Բասկերվիլ-հոլ ===
=== Բասկերվիլ-հոլ ===
Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը։ Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկած է [[հանցագործություն|հանցագործության]] մի խորամանկ պլան։ Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա այստեղ է եկել ուրիշ անունով` նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը։ Սըր Չարլզից իմանալով շան մասին եղած [[առասպել]]ը` Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին: Իմանալով, էր սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա: Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից: Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը:
Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը։ Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկած է [[հանցագործություն|հանցագործության]] մի խորամանկ պլան։ Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա այստեղ է եկել ուրիշ անունով` նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը։ Սըր Չարլզից իմանալով շան մասին եղած [[առասպել]]ը` Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին։ Իմանալով, էր սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից։ Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը։


== Գործող անձինք ==
== Գործող անձինք ==

00:32, 8 Հունիսի 2015-ի տարբերակ

Բասկերվիլների շունը
անգլ.՝ The Hound of the Baskervilles
Պատկեր:ArthurConanDoyle HoundOfTheBaskervilles.jpg
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս, Հենրի Բասկերվիլ և տեսուչ Լեսթրեյդ
Նկարագրում էԴարտմուր, Լոնդոն և Դևոն
Էջեր359
ՇարքՇերլոկ Հոլմս
ՆախորդՇերլոկ Հոլմսի նոթերը
ՀաջորդՇերլոկ Հոլմսի վերադարձը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Կազմի հեղինակԱլֆրեդ Գարթ Ջոնս
ԵրկիրԱնգլիա
ՀրատարակիչGeorge Newnes Ltd?
Հրատարակման տարեթիվ1902
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-hound-of-the-baskervilles
Պարգև(ներ)
 The Hound of the Baskervilles Վիքիպահեստում

Բասկերվիլների շունը (անգլ.՝ The Hound of the Baskervilles), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ վեպը, Շերլոկ Հոլմսի մասին նրա չորս վեպերից մեկը։ առաջին անգամ հրատարակվել է 1901-02 թթ. «Strand Magazine» ամսագրում։

Սյուժեի հիմքում ընկած է սըր Չարլզ Բասկերվիլի` հանելուկային պայմաններում տեղի ունեցած մահվան հետաքննությունը։ Բասկերվիլների տոհմում սերնդից սերունդ փոխանցվում է մի լեգենդ գերբնական ծագում ունեցող ահռելի շան մասին, որ հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Շերլոկ Հոլմսն ու բժիշկ Վաթսոնը ձեռնամուխ են լինում այս գործի հետաքննությանը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1889 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Սյուժեն

Բասկերվիլների տոհմի անեծքը

Շերլոկ Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը` անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է ճահճոտ մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի առասպել շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Լեգենդի համաձայն` ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին` XVII դարում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր ուրվականը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տեհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև շուն` փայլող աչքերով ու երախով։

Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նա մահացած է գտնվել իր կալվածքի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները գիշերները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը։

Մորտիմերը` որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոկ Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի` Բասկերվիլների կալվածքի ժառանգորդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը Շերլոկ Հոլմսն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Շերլոկ Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոնին հետևում են, սակայն այդպես էլ չի հաջողվում իմանալ` ով է։ Հոլմսի խորհրդով` Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարված էր կատարվող ամեն ինչի մասին զեկուցել խուզարկուին։

Բասկերվիլ-հոլ

Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը։ Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկած է հանցագործության մի խորամանկ պլան։ Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա այստեղ է եկել ուրիշ անունով` նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը։ Սըր Չարլզից իմանալով շան մասին եղած առասպելը` Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին։ Իմանալով, էր սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից։ Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը։

Գործող անձինք

  • Շերլոկ Հոլմս,
  • Բժիշկ Վաթսոն,
  • Հենրի Բասկերվիլ, սըր Չարլզի ժառանգը, շան հարձակման զոհ,
  • Ջոն Բերիմոր, Բասկերվիլների տան աշխատողը, մռայլ ու հանելուկային, բայց բարի ու ազնիվ մարդ,
  • Էլիզա Բերիմոր, Ջոն Բերիմորի կինը, միջին տարիքի ինքնամփոփ կին, սարսափելի չարագործ Սելդենի քույրը,
  • Սելդեն, «Նոտինգհիլյան մարդասպան», սարսափելի չարագործ, որ կատարել է դաժան սպանություններ։ Էլիզա Բերիմորի հարազատ եղբայրը։ Զոհվել է ընկնելով քարից, երբ փախչում էր Բասկերվիլների շնից,
  • Բժիշկ Ջեյմս Մորտիմեր, սըր Չարլզի ընկերը, սովորական բժիշկ, ապրում է Գրիմպեն գյուղում` Բասկերվիլ-հոլից ոչ հեռու,
  • Ջեք Ստեպլտոն, նատուրալիստ, Բասկերվիլի հարևանը, երկար ժամանակ ձևանում էր ընկեր ու օգնական, սակայն պարզվում է, որ նա է գլխավոր հակառոկորդը։ Ջեքը նույնպես Բասկերվիլ է, նա Ռոջեր Բասկերվիլի` երեք եղբայրներից կրտսերի որդին է։ Մեղավոր է սըր Չարլզի մահվան ու Հենրիի վրա կատարված հարձակման մեջ։ Խեղդվել է ճահճում հետապնդումից փախչելու ժամանակ։
  • Բերիլ Ստեպլտոն, նույն ինքը` Գարսիան, Ստեպլտոնի կինը, որը վերջինիս ներկայացնում էր որպես քույր։
  • Բասկերվիլների շունը, խուզարկու շան ու գամփռի խառնուրդ, «դժոխային արարած», որ մթության մեջ լուսարձակում է ֆոսֆորի շնորհիվ, սըր Չարլզի սպանության գործիքը, Հենրիի վրա հարձակման փորձի ժամանակ սպանվել է Շերլոկ Հոլմսի կրակոցից։

Էկրանավորումներ

Տարի Անվանում Երկիր Ռեժիսոր Հոլմս Վաթսոն
1914 Der Hund von Baskerville, 1. Teil Գերմանիա Գերմանիա Rudolf Meinert Alwin Neuß չկա
1914 Der Hund von Baskerville, 2. Teil — Das einsame Haus
1914 Der Hund von Baskerville, 3. Teil — Das unheimliche Zimmer Ռիչարդ Օսվալդ
1915 Der Hund von Baskerville, 4. Teil
1920 Das dunkle Schloß Գերմանիա Գերմանիա Willy Zeyn Eugen Burg չկա
1920 Das Haus ohne Fenster Erich Kaiser-Tietz
1920 Dr. MacDonalds Sanatorium
1921 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Maurice Elvey Ellie Norwood Hubert Willis
1929 Der Hund von Baskerville Գերմանիա Գերմանիա Ռիխարդ Օսվալդ Carlyle Blackwell George Seroff
1932 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Gareth Gundrey Robert Rendel Frederick Lloyd
1936 Der Hund von Baskerville Գերմանիա Գերմանիա Carl Lamac Bruno Güttner Fritz Odemar
1939 The Hound of the Baskervilles ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Sidney Lanfield Բեզիլ Ռետբոուն Բրյուս Նայջել
1955 Der Hund von Baskerville Գերմանիա Գերմանիա Fritz Umgelter Wolf Ackva Arnulf Schröder
1959 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Terence Fisher Պիտեր Կաշինգ André Morell
1968 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Graham Evans Պիտեր Կաշինգ Nigel Stock
1971 Собака Баскервилей {{{2}}} ԽՍՀՄ Ա. Զինովևա Նիկոլայ Վոլկով Լև Կրուգլիյ
1972 The Hound of the Baskervilles ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Barry Crane Ստյուարտ Գրեյնջեր Bernard Fox
1978 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Paul Morrissey Պիտեր Էդվարդ Կուկ Մուր Դադլի
1981 Собака Баскервилей {{{2}}} ԽՍՀՄ Իգոր Մասլենիկով Վասիլի Լիվանով Վիտալի Սոլոմին
1982 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Peter Duguid Թոմ Բեյքեր Terence Rigby
1983 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Douglas Hickox Իեն Ռիչարդսոն Donald Churchill
1983 Sherlock Holmes and the Baskerville Curse {{{2}}} Ավստրալիա Ian McKenzie & Alex Nicholas Պիտեր Օ'Տուլ (ձայն) Earle Cross (ձայն)
1988 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա Brian Mills Ջերեմի Բրետ Edward Hardwicke
1998 The Hound of the Baskervilles (BBC Radio Broadcasting) {{{2}}} Մեծ Բրիտանիա Enyd Williams Clive Merrison Michael Williams
2000 The Hound of the Baskervilles  Կանադա Rodney Gibbons Մետ Ֆրյուեր Kenneth Welsh
2002 The Hound of the Baskervilles {{{2}}} Մեծ Բրիտանիա David Attwood Ռիչարդ Ռոկսբուրգ Յան Հարտ
2011 The Hounds of the Baskerville {{{2}}} Մեծ Բրիտանիա Պոլ Մակգիգան Բենեդիկտ Կամբերբեկտչ Մարտին Ֆրիմեն

Արտաքին հղումներ