«Ալիսա (նկար, Մոդիլյանի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|Նարինե Մուրադյան}}
{{Տեղեկաքարտ նկար
{{Տեղեկաքարտ նկար
| անվանում = Ալիսա
| անվանում = Ալիսա

14:41, 7 Հունիսի 2015-ի տարբերակ

Ալիսա
տեսակգեղանկար
նկարիչԱմեդեո Մոդիլիանի
տարիմոտ. 1918
բարձրություն78.5
լայնություն39
ժանրդիմապատկեր
նյութկտավ
գտնվում էԴանիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԴանիայի ազգային պատկերասրահ
հիմնական թեմադիմապատկեր
https://collection.smk.dk/#/en/detail/KMSr145, https://secretmodigliani.com/1917-w-108.html կայք
Ծանոթագրություններ
 Alice by Amedeo Modigliani Վիքիպահեստում

«Ալիսա» (իտալ.՝ Alice), նկարել է իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանին մոտավորապես 1918 թվականին:

Նկարագրություն

1915 - 1920 թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար: «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին` երկնագույն զգեստ, կրծքին` ոսկեգույն խաչ: Իր մեծ, նշաձև աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին: Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա: Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի: Գունային տեսանկյունից կտավը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը` ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը:

Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ Առաջին համաշխարհային պատերազմը և Ալիսայի դիմանկարում: Աղջկա գլուխը նման է ձվի, իսկ պարանոցը` գլանի: Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով: Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել մաներիստ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի աշխատանքներից և իտալական Վերածննդի այնպիսի վարպետներից, ինչպիսին Բոտիչելլին է:

Գտնվելու վայր

1928 թվականին նկարը նվիրվել է Դանիայի Արվեստի պետական թանգարանին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Ինվենտարային համարն է KMSr145:

Գրականություն

  • Wayne, Kenneth. Modigliani and the artists of Montparnasse. — New York: Abrams, 2002. — С. 109. (դան.)
  • Nørgaard Larsen, Peter. SMK highlights: Statens Museum for Kunst. — Kbh.: Statens Museum for Kunst, 2005. — ISBN 87-90096-43-6. (դան.)

Արտաքին հղումներ

  1. http://collection.smk.dk/#/en/detail/KMSr145