«Վալերիա Մեսալինա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ծ: → ծ։ (15) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Messalinaandbritannicus.jpg|մինի|աջից|Մեսալինան իր որդի [[Բրիտանիկոս]]ին գրկած: [[Լուվր]]]]
[[Պատկեր:Messalinaandbritannicus.jpg|մինի|աջից|Մեսալինան իր որդի [[Բրիտանիկոս]]ին գրկած։ [[Լուվր]]]]
[[Պատկեր:Messalina.jpg|մինի|[[Պեդեր Սեվերին Կրյոյեր]], «Մեսալինա», 1881թ.]]
[[Պատկեր:Messalina.jpg|մինի|[[Պեդեր Սեվերին Կրյոյեր]], «Մեսալինա», 1881թ.]]
'''Վալերիա Մեսալինա''' ({{lang-lat|Valeria Messalina}}) (մոտ 25 — [[48]]թթ.)` եղել է [[Կլավդիոս]] կայսեր երրորդ կինը, [[Բրիտանիկոս]]ի և [[Ներոն]]ի կինը դարձած [[Կլավդիա Օկտավիա]]յի մայրը: Հին Հռոմում հայտնի է եղել որպես իշխանատենչ և ազդեցիկ կին։
'''Վալերիա Մեսալինա''' ({{lang-lat|Valeria Messalina}}) (մոտ 25 — [[48]]թթ.)` եղել է [[Կլավդիոս]] կայսեր երրորդ կինը, [[Բրիտանիկոս]]ի և [[Ներոն]]ի կինը դարձած [[Կլավդիա Օկտավիա]]յի մայրը։ Հին Հռոմում հայտնի է եղել որպես իշխանատենչ և ազդեցիկ կին։

== Ծագումը ==
== Ծագումը ==
Տող 17. Տող 17.
Ժամանակակիցներին ամենից շատ վրդովվեցնում էր այն, որ Մեսալինան իր անմեղությունը տասներեք տարեկանում կորցրած լինելով, իր անառակությունը բացահայտ ցուցադրում էր` դրանով անսահման հպարտանալով։
Ժամանակակիցներին ամենից շատ վրդովվեցնում էր այն, որ Մեսալինան իր անմեղությունը տասներեք տարեկանում կորցրած լինելով, իր անառակությունը բացահայտ ցուցադրում էր` դրանով անսահման հպարտանալով։

Այդ ամենը տեղի էին ունենում ոչ միայն [[Կալիգուլա]]յի ժամանակ, այլև ավելի ուշ, երբ նրա ամուսին [[Կլավդիոս]]ն արդեն կայսր էր դարձել։ Մոտ 40թ. Մեսալինան նրանից ունեցավ դուստր՝ [[Կլավդիա Օկտավիա]] անունով, իսկ 41թ.` որդի և ժառանգորդ, ում Կլավդիոսը տվեց Բրիտանիկոս [[կոգնոմեն]]ը, ի պատիվ այն բանի, որ ծրագրում էր արշավանք դեպի Բրիտանիա:
Այդ ամենը տեղի էին ունենում ոչ միայն [[Կալիգուլա]]յի ժամանակ, այլև ավելի ուշ, երբ նրա ամուսին [[Կլավդիոս]]ն արդեն կայսր էր դարձել։ Մոտ 40թ. Մեսալինան նրանից ունեցավ դուստր՝ [[Կլավդիա Օկտավիա]] անունով, իսկ 41թ.` որդի և ժառանգորդ, ում Կլավդիոսը տվեց Բրիտանիկոս [[կոգնոմեն]]ը, ի պատիվ այն բանի, որ ծրագրում էր արշավանք դեպի Բրիտանիա։
=== Իշխանությունը ===
=== Իշխանությունը ===
Կլավդիոսն իր կնոջից շատ էր տարիքով և Մասալինան, ունենալով կայսեր վրա անչափ մեծ ազդեցություն, կենտրոնանում էր այն բանի վրա, որ Կլավդիոսի մահից հետո ապահովի իշխանությանն իր որդի Բրիտանիկոսի անցնելը: Դրա համար նա ամեն կերպ ուզում էր իրեն ցույց տար որպես պետության երկրորդ մարդ:

Կլավդիոսն իր կնոջից շատ էր տարիքով և Մասալինան, ունենալով կայսեր վրա անչափ մեծ ազդեցություն, կենտրոնանում էր այն բանի վրա, որ Կլավդիոսի մահից հետո ապահովի իշխանությանն իր որդի Բրիտանիկոսի անցնելը։ Դրա համար նա ամեն կերպ ուզում էր իրեն ցույց տար որպես պետության երկրորդ մարդ։

Հռոմի վերնախավում հակառակորդներից բացի Մեսալինան ուներ նաև դաշնակիցներ: Նրանցից մեկն էր [[34 թ.]] թվականի կոնսուլ, որպես պրոկոնսուլ Ասորիքի կառավարիչ, [[48թ.]] ցենզոր, ապագա [[Վիտելլիոս|Վիտելիոս]] կայսեր հայր [[Լուկիոս Վիտելիոս]]ը: Իր հավատարմությունը ցույց տալու համար նա Մեսալինայի կոշիկներից մեկը կրում էր իր կրծքի վրա, [[տոգա]]յի տակ և ժամանակ առ ժամանակ մարդկանց ներկայությամբ այնտեղից հանելով ծածկում էր համբույրներով:
Հռոմի վերնախավում հակառակորդներից բացի Մեսալինան ուներ նաև դաշնակիցներ։ Նրանցից մեկն էր [[34 թ.]] թվականի կոնսուլ, որպես պրոկոնսուլ Ասորիքի կառավարիչ, [[48թ.]] ցենզոր, ապագա [[Վիտելլիոս|Վիտելիոս]] կայսեր հայր [[Լուկիոս Վիտելիոս]]ը։ Իր հավատարմությունը ցույց տալու համար նա Մեսալինայի կոշիկներից մեկը կրում էր իր կրծքի վրա, [[տոգա]]յի տակ և ժամանակ առ ժամանակ մարդկանց ներկայությամբ այնտեղից հանելով ծածկում էր համբույրներով։
=== Դավադրությունը ===
=== Դավադրությունը ===
Ցանկանալով իր ձեռքի մեջ իշխանությունը հավաքել 48թ. Մեսալինան մտադրվում է կայսր դարձնել իր սիրեկան Գայոս Սիլիոսին: Նա ստիպում է Գայոս Սիլիոսին բաժանվել իր կնոջից և Կլավդիոսի բացակայության ժամանակ ամուսնանում է նրա հետ: Լուրը հասնում է Կլավդիոսին, երբ նա գտնվում էր Օստիայում: Մեսալինային ձերբակալում են, երբ նա հասնում է Օստիա, Կլավդիոսին տեսնելու համար: Այդ ժամանակ Կլավդիոսն արդեն հեռացել էր Օստիայից և գնացել էր Հռոմ: Մեսալինային նույնպես տանում են Հռոմ և պահ են տալիս իր մորը, ով միշտ դեմ էր եղել Մեսալինայի ապրելակերպին:

Ցանկանալով իր ձեռքի մեջ իշխանությունը հավաքել 48թ. Մեսալինան մտադրվում է կայսր դարձնել իր սիրեկան Գայոս Սիլիոսին։ Նա ստիպում է Գայոս Սիլիոսին բաժանվել իր կնոջից և Կլավդիոսի բացակայության ժամանակ ամուսնանում է նրա հետ։ Լուրը հասնում է Կլավդիոսին, երբ նա գտնվում էր Օստիայում։ Մեսալինային ձերբակալում են, երբ նա հասնում է Օստիա, Կլավդիոսին տեսնելու համար։ Այդ ժամանակ Կլավդիոսն արդեն հեռացել էր Օստիայից և գնացել էր Հռոմ։ Մեսալինային նույնպես տանում են Հռոմ և պահ են տալիս իր մորը, ով միշտ դեմ էր եղել Մեսալինայի ապրելակերպին։

Ի վերջո, Մեսալինան ենթարկվում է մահապատժի, որի վկաները երեքն էին` կայսեր բանագնացը, նրա ազատված ստրուկներից մեկը և Մեսալինայի մայրը։

Ի վերջո, Մեսալինան ենթարկվում է մահապատժի, որի վկաները երեքն էին` կայսեր բանագնացը, նրա ազատված ստրուկներից մեկը և Մեսալինայի մայրը։

Կլավդիոսն իր կանոջ մահվան լուրն ընդունեց այն ժամանակ, երբ ընթրում էր։ Այն լսելով, նա խնդրեց միայն մի բան՝ ավելի շատ գինի լցնել։ Մեսալինայի մահից մի քանի օր անց Սենատը նրա անունը դատապարտեց մոռացության ({{lang-lat|[[Damnatio memoriae]]}})։

=== Երեխաները ===
=== Երեխաները ===
Մեսալինայի երեխաները նույնպես ունեցան դառը ճակատագիր։ 49թ. [[հունվարի 1]]-ին Կլավդիոսն ամուսնացավ [[Ագրիպինա Կրտսեր|Յուլիա Ագրիպինայի]] հետ և գահի ժառանգորդ դարձավ Ագրիպինայի որդի [[Ներոն]]ը։ 55թ. գահի իրական ժառանգորդ [[Բրիտանիկոս]]ին վերացնելու համար Ներոնը թունավորելով սպանեց նրան։ Մեսալինայի դուստր Կլավդիա Օկտավիային, ով դարձել էր Ներոնի առաջին կինը, սպանեցին 62թ.` Ներոնի հրամանով:
Մեսալինայի երեխաները նույնպես ունեցան դառը ճակատագիր։ 49թ. [[հունվարի 1]]-ին Կլավդիոսն ամուսնացավ [[Ագրիպինա Կրտսեր|Յուլիա Ագրիպինայի]] հետ և գահի ժառանգորդ դարձավ Ագրիպինայի որդի [[Ներոն]]ը։ 55թ. գահի իրական ժառանգորդ [[Բրիտանիկոս]]ին վերացնելու համար Ներոնը թունավորելով սպանեց նրան։ Մեսալինայի դուստր Կլավդիա Օկտավիային, ով դարձել էր Ներոնի առաջին կինը, սպանեցին 62թ.` Ներոնի հրամանով։

== Անունը ==
== Անունը ==

23:20, 4 Հունիսի 2015-ի տարբերակ

Մեսալինան իր որդի Բրիտանիկոսին գրկած։ Լուվր
Պեդեր Սեվերին Կրյոյեր, «Մեսալինա», 1881թ.

Վալերիա Մեսալինա (լատին․՝ Valeria Messalina) (մոտ 25 — 48թթ.)` եղել է Կլավդիոս կայսեր երրորդ կինը, Բրիտանիկոսի և Ներոնի կինը դարձած Կլավդիա Օկտավիայի մայրը։ Հին Հռոմում հայտնի է եղել որպես իշխանատենչ և ազդեցիկ կին։

Ծագումը

Վալերիան եղել է 20թ. Հռոմի կոնսուլ Մարկոս Վալերիոս Մեսալա Բարբատոսի և Դոմիցիա Լեպիդա Կրտսերի դուստրը։[1][2] Հայրն ու մայրը եղել են մորական գծով երկհարազատ քույր ու եղբայր։ Մորական պապը եղել է մ.թ.ա.16թ. Հռոմի կոնսուլ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը, տատը՝ Անտոնիա Ավագը։ Մարկոս Վալերիոսի մայրը եղել է մ.թ.ա. 50թ. կոնսուլ Գայոս Կլավդիոս Մարկելոսի հետ Օկտավիա Ավագի առաջին ամուսնությունից ծնված Օկտավիա Կրտսերը։
Կան նաև Վալերիա Մեսալինայի ծնողների ծագման վերաբերյալ այլ վարկածներ։

Կյանքը

Մանկությունն անց է կացրել Կալիգուլայի արքունիքում։ Նրա հորեղբայր Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսը եղել է կայսեր քրոջ՝ Ագրիպինա Կրտսերի ամուսինը։ Ենթադրվում է, որ Կալիգուլայի անառակ խնջույքներում տիրող վիճակն է ձևավորել այդ կնոջ բնավորությունը, չնայած, անտիկ որոշ պատմիչներ պնդում են, որ իր անբարոյական կյանքը Մեսալինան սկսել է դեռևս տասներեք տարեկանից։ 38թ. Կալիգուլան նրան կնության է տալիս իր քեռի Կլավդիոսին, ով այդ ժամանակ 48 տարեկան էր և, միաժամանակ, Վալերիայի մոր երկհարազատ եղբայրն էր։

Անառակ վարքը

Վալերիան նկարագրվում է որպես սեռական մտահոգված վարքով կին, անտիկ պատմագետներն ընդհանուր առմամբ նրա վարքը նկարագրում են ամոթալի և վիրավորական, իսկ իրեն անձամբ՝ որպես դաժան, գծուծ և անխելք։
Առավել հաճախ իրենց գործերում նրա մասին հիշատակում են այդ ժամանակների պատմագիրներ Սվետոնիոսը և Տակիտոսը։ Թե' մեկը, և թե' մյուսը գրում են, որ իր ցանկություները բավարարելու համար Մեսալինան որպես պոռնկուհի հաճախում էր Հռոմի լուպանարիումներից մեկը։

Ժամանակակիցներին ամենից շատ վրդովվեցնում էր այն, որ Մեսալինան իր անմեղությունը տասներեք տարեկանում կորցրած լինելով, իր անառակությունը բացահայտ ցուցադրում էր` դրանով անսահման հպարտանալով։

Այդ ամենը տեղի էին ունենում ոչ միայն Կալիգուլայի ժամանակ, այլև ավելի ուշ, երբ նրա ամուսին Կլավդիոսն արդեն կայսր էր դարձել։ Մոտ 40թ. Մեսալինան նրանից ունեցավ դուստր՝ Կլավդիա Օկտավիա անունով, իսկ 41թ.` որդի և ժառանգորդ, ում Կլավդիոսը տվեց Բրիտանիկոս կոգնոմենը, ի պատիվ այն բանի, որ ծրագրում էր արշավանք դեպի Բրիտանիա։

Իշխանությունը

Կլավդիոսն իր կնոջից շատ էր տարիքով և Մասալինան, ունենալով կայսեր վրա անչափ մեծ ազդեցություն, կենտրոնանում էր այն բանի վրա, որ Կլավդիոսի մահից հետո ապահովի իշխանությանն իր որդի Բրիտանիկոսի անցնելը։ Դրա համար նա ամեն կերպ ուզում էր իրեն ցույց տար որպես պետության երկրորդ մարդ։
Հռոմի վերնախավում հակառակորդներից բացի Մեսալինան ուներ նաև դաշնակիցներ։ Նրանցից մեկն էր 34 թ. թվականի կոնսուլ, որպես պրոկոնսուլ Ասորիքի կառավարիչ, 48թ. ցենզոր, ապագա Վիտելիոս կայսեր հայր Լուկիոս Վիտելիոսը։ Իր հավատարմությունը ցույց տալու համար նա Մեսալինայի կոշիկներից մեկը կրում էր իր կրծքի վրա, տոգայի տակ և ժամանակ առ ժամանակ մարդկանց ներկայությամբ այնտեղից հանելով ծածկում էր համբույրներով։

Դավադրությունը

Ցանկանալով իր ձեռքի մեջ իշխանությունը հավաքել 48թ. Մեսալինան մտադրվում է կայսր դարձնել իր սիրեկան Գայոս Սիլիոսին։ Նա ստիպում է Գայոս Սիլիոսին բաժանվել իր կնոջից և Կլավդիոսի բացակայության ժամանակ ամուսնանում է նրա հետ։ Լուրը հասնում է Կլավդիոսին, երբ նա գտնվում էր Օստիայում։ Մեսալինային ձերբակալում են, երբ նա հասնում է Օստիա, Կլավդիոսին տեսնելու համար։ Այդ ժամանակ Կլավդիոսն արդեն հեռացել էր Օստիայից և գնացել էր Հռոմ։ Մեսալինային նույնպես տանում են Հռոմ և պահ են տալիս իր մորը, ով միշտ դեմ էր եղել Մեսալինայի ապրելակերպին։
Ի վերջո, Մեսալինան ենթարկվում է մահապատժի, որի վկաները երեքն էին` կայսեր բանագնացը, նրա ազատված ստրուկներից մեկը և Մեսալինայի մայրը։
Կլավդիոսն իր կանոջ մահվան լուրն ընդունեց այն ժամանակ, երբ ընթրում էր։ Այն լսելով, նա խնդրեց միայն մի բան՝ ավելի շատ գինի լցնել։ Մեսալինայի մահից մի քանի օր անց Սենատը նրա անունը դատապարտեց մոռացության (լատին․՝ Damnatio memoriae

Երեխաները

Մեսալինայի երեխաները նույնպես ունեցան դառը ճակատագիր։ 49թ. հունվարի 1-ին Կլավդիոսն ամուսնացավ Յուլիա Ագրիպինայի հետ և գահի ժառանգորդ դարձավ Ագրիպինայի որդի Ներոնը։ 55թ. գահի իրական ժառանգորդ Բրիտանիկոսին վերացնելու համար Ներոնը թունավորելով սպանեց նրան։ Մեսալինայի դուստր Կլավդիա Օկտավիային, ով դարձել էր Ներոնի առաջին կինը, սպանեցին 62թ.` Ներոնի հրամանով։

Անունը

Իր անառակ վարքի համար «Մեսալինա» անունն ստացել է փոխաբերական իմաստ։

Ծանոթագրություններ

1. Prosopographia Imperii Romani V 88
2. Suetonius, Vita Claudii, 26.29