«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 771. Տող 771.
:::::::[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]], այս ամիսներին ես սովորաբար զբաղված եմ լինում, և ես անում եմ այն, ինչ ֆիզիկապես հասցնում եմ։ --[[User:GeoO|Ջեօ]] <big>'''ツ'''</big> 20:19, 30 Մայիսի 2015 (UTC)
:::::::[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]], այս ամիսներին ես սովորաբար զբաղված եմ լինում, և ես անում եմ այն, ինչ ֆիզիկապես հասցնում եմ։ --[[User:GeoO|Ջեօ]] <big>'''ツ'''</big> 20:19, 30 Մայիսի 2015 (UTC)
::::::::Արի չմրցենք միմյանց զբաղվածությամբ, զբաղված են բոլորը, ու համոզված եմ՝ քեզանից ավելի շատ հենց Լիլիթը, ով հասցնում է և հոդված գրել, և հետևել նորեկներին, և այդ զբաղվածությունը: Եթե դու այդքան բարդ գործ ես համարում ադմինությունը, որ ի վիճակի չես հետևել դրան, ժամանակին կարող էիր չհաստատել թեկնածությունդ: Եվ, հերթական անգամ անդրադառնամ զբաղվածությանդ, եթե ժամանակ ունեցար այս քննարկմանը երկու անգամ պատասխանելու, դրա փոխարեն կարող էիր կանխել այս ամբողջը: Եվ, սա հավելյալ, պետք չէ նայել ուրիշներին՝ ով կպատասխանի, որ դու էլ վերջում հաստատես կամ ավելացնես. դու անհատականություն ես, ու պետք է ունենաս քո որոշումն ու տեսակետը:--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 20:27, 30 Մայիսի 2015 (UTC)
::::::::Արի չմրցենք միմյանց զբաղվածությամբ, զբաղված են բոլորը, ու համոզված եմ՝ քեզանից ավելի շատ հենց Լիլիթը, ով հասցնում է և հոդված գրել, և հետևել նորեկներին, և այդ զբաղվածությունը: Եթե դու այդքան բարդ գործ ես համարում ադմինությունը, որ ի վիճակի չես հետևել դրան, ժամանակին կարող էիր չհաստատել թեկնածությունդ: Եվ, հերթական անգամ անդրադառնամ զբաղվածությանդ, եթե ժամանակ ունեցար այս քննարկմանը երկու անգամ պատասխանելու, դրա փոխարեն կարող էիր կանխել այս ամբողջը: Եվ, սա հավելյալ, պետք չէ նայել ուրիշներին՝ ով կպատասխանի, որ դու էլ վերջում հաստատես կամ ավելացնես. դու անհատականություն ես, ու պետք է ունենաս քո որոշումն ու տեսակետը:--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 20:27, 30 Մայիսի 2015 (UTC)

== Edit warring by Hayk.arabaget ==

User {{userlinks|Hayk.arabaget}}violated consensus rule of Wikipedia. Several times he returned disputed information[https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%A1_%D4%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4_%D4%B7%D6%80%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB&diff=prev&oldid=3121420][https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%A1_%D4%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4_%D4%B7%D6%80%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB&diff=3125756&oldid=3125755][https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%A1_%D4%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4_%D4%B7%D6%80%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB&diff=prev&oldid=3124956] in the article about Azerbaijani painter Mirza Kadym Erivani. According to [[Վիքիպեդիա:Համաձայնություն]] if your edit was reverted, you could not retirn it and go to talk page. But user Hayk.arabaget violated this rule and returned disputed information in the article without any comment on talk page. Could somebody of administrator, who know how the rules work, revert disputed information (about place of born of Erivani). Actually there is no any sources that he was born in modern Iran Republic. Reliable source said that he was born in Erivan Khanate. But the edit of Hayk.arabaget turns the Armenian Wikipedia to [http://en.uncyclopedia.co/wiki/Main_Page Absourdopedia]. In English and Russian Wikipedias it is written that Erivani was born in Erivan Khanate, not in modern Iran. I think all details about the relations between Erivan Khanate and Kajar Iran we may write in article about khanate. But the information the Erivani was born in 1825 in Iran is redicoulos. There is no any source claiming that. --[[Մասնակից:Interfase|Interfase]] ([[Մասնակցի քննարկում:Interfase|քննարկում]]) 20:35, 30 Մայիսի 2015 (UTC)

20:35, 30 Մայիսի 2015-ի տարբերակ

Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Կանոնակարգային քննարկումներ Կանոնակարգային քննարկումներ
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինիստրատորների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]


ոչ ազատ պատկեր մեկ հոդված թե շատ հոդվածներ

ողջույն բոլորին, մի այսպիսի ոչ աստանդարտ իրավիճակ ունենք, այս պատկերը Պատկեր:Grass poison.jpeg օգտագործվում է ու օգտագործվելու է մի կաղապարում, որն իր հերթին դրվելու է մեկից ավելի հոդվածներում ենթադրելի է, փաստորեն դուրս է գալիս որ մի պատկերը օգտագործվելով կաղապարում այդպիսով օգտագործվելու է իրականում մեկից ավելի հոդվածներում, այսպիսով փաստացի խախտվելու է ոչ ազատ պատկերի մեկ հոդվածում օգտագորվելու փաստ, կա այլ կարծիք կամ առաջարկ թե այս թե նման դեպքերի համար, որովհետև իմ կարծիքով եղածը խախտում է ոչ ազատ պատկերի օգտագործման կանոնները։ --ERJANIK քննարկում: 12:17, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Իմ կարծիքով Ոչ ազատ պատկերները չպետք է օգտագործվում այնպիսի կաղապարներում, որոնք մեկից ավելի հոդվածներում են տեղադրվում։ --Ջեօ () 12:30, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Իսկ պարտադի՞ր է, որ այդ կաղապարը նկարով լինի: Այլ վիքիներում ինչպե՞ս է: --23artashes (քննարկում) 12:38, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
դե պարտադիր չի, ոնց կարող է պարտադիր լինել։ --ERJANIK քննարկում: 06:29, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Կաղապարում արդեն պատկեր կա, անհրաժեշտ չի։ --Ջեօ () 06:44, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Այն փոխարինեք ազատ նկարով, կամ ընդհանրապես հանեք: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:00, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ես էլ եմ կարծում, որ ոչ ազատ պատկերները չեն կարող օգտագործվել կաղապարներում։--Լիլիթ (քննարկում) 07:01, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Նկարը բեռնելուց հատուկ նշվում է, թե որ հոդվածում է օգտագործվելու։ Դա արդեն պարտադրում է մեկ օրինակով և մեկ՝ կոնկրետ հոդվածում։ --BekoՔննարկում 07:42, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]
շնորհակալություն բոլորին, ովքեր կարծիք հայտնեցին, համարենք այս հարցը փակված, եթե նոր էական կարծիքներ կլնինեն թող հնչեն։ --ERJANIK քննարկում: 08:38, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ֆիզիկայի պորտալ

Ժողովուրդ ջան, ֆիզիկայի պորտալ եմ բացել, խմբաքրքրեք ։) --Albero (քննարկում) 18:03, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]

միջլեզվայինը կպցրեցի - Kareyac (քննարկում) 18:36, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ապրեք, շնորհավորում եմ։ Ինչքան շատ պորտալներ ունենանք, էնքան լավ։ --Narek75 (քննարկում) 19:08, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն բոլորին ։)--Albero (քննարկում) 16:15, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]

էլի գլխավոր էջ ու Մեծ Եղեռն 100

ողջույն բոլորին, գլխավոր էջի համար 2 առաջարկ ունեմ, որ օրվա հոդվածը ապրիլի 8-ից սկսած լինեն ինչպես անցյալ տարի Մեծ Եղեռնի թեմայով հոդվածներ, կաշխատենք նորմալ որակի հոդվածները տեղ գտնեն, իսկ օրվա պատկերի փոխարեն էլի այդ օրվանից սկսած լինեն միայն ցեղասպանության թեմայով նկարներ, եթե կարծիքներ չհնչեն, ուրեմն կհամարեմ որ դեմ մասնակիցներ չկան, իհարկե ուրախ կլինեմ հետաքրքիր առաջարկներ ու կարծիքներ լսել։ --ERJANIK քննարկում: 08:39, 20 Մարտի 2015 (UTC)[reply]

Երջանիկ ջան, դա կարելի է, բայց ինչքան է տևելու: Եթե Ընտրյալ հոդվածների պես 2,5 ամիս տևի, շատ վատ է և ինչ-որ տեղ անթույլատրելի: Ես բազմաթիվ բողոքներ եմ ստացել երեխեքից օրվա նախագծի բացակայության համար: Թերևս նման դեպքերում արժեր լրացուցիչ պատուհան բացել և ունենալ և տարվա/ընտրյալ/լավ և' Օրվա հոդված: Օրվա հոդվածը երեխաներին շատ ավելի է ոգևորում, քան շքանշանը: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:24, 20 Մարտի 2015 (UTC)[reply]
նախնական կտևի ասենք մոտ 15-20 օր, այդ օրերին կարծում եմ ճիշտ կլինի որ թեմայի շուրջ հոդվածներ ունենանք։ --ERJANIK քննարկում: 01:40, 21 Մարտի 2015 (UTC)[reply]
Հա, ուրեմն արժե անել: Մոտ օրերում ես կաշխատեմ կարգի բերել նաև Գևորգ Չաուշի հոդվածը: Արդեն ահագին նյութ հավաքել եմ: Բայց թվում է, որ մի 20 լավ հոդված կկարողանանք այս թեմայով գտնել: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:06, 21 Մարտի 2015 (UTC)[reply]
Երջանի՛կ ջան, շատ լավ բան ես առաջարկում, ես էլ արձակուրդից վերադառնալուս պես՝ ապրիլի 1-ից հետո, Լիլիթի հետ պլանավորում ենք շարունակել «Հայոց ցեղասպանության ժխտում» հոդվածի թարգմանական աշխատանքները:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:55, 23 Մարտի 2015 (UTC)[reply]
բացասական արձագանքներ չկան, դեռ մի քանի օր էլ կարծիքներ կարող ենք լսել։ --ERJANIK քննարկում: 07:10, 27 Մարտի 2015 (UTC)[reply]
ուրեմն ապրիլի 8-ից արդեն հենց մեծն Կոմիտասի մասն հոդվածով էլ օրվա հոդված կընտրենք միայն Մեծ Եղեռնի հետ կապված թեմաներով հոդվածներ, իսկ օրվա պատկերիների փոխարեն, էլի այդ թեմայով պատկերներ կդնենք, իսկ օրվա պատկեր նածագիծը էլի ժամանակավոր ուզում եմ դնեմ վերահղում դեպի Մեծ Եղեռն կատեգորիան վիքիպահեստում, ինչ կարծիքներ կան, կարծում եմ կարող ենք 100-ամյակին մեզ այդպիսի բաներ թույլ տալ։ --ERJANIK քննարկում: 13:04, 1 Ապրիլի 2015 (UTC)[reply]
նյութը այստեղ թարմացրեցի, որ հնարավոր ավելի շատ ընթերցողներ լինեն։ --ERJANIK քննարկում: 13:10, 1 Ապրիլի 2015 (UTC)[reply]
ապրիլի 10-ից կսկսենք այն ինչ-որ վերևում գրել էի, հետաքրքված մասնակիցները կարող են ներկայացնել թեկնածուներ Մեծ Եղեռնի համար, պատկերների մասով ես կընտրեմ, եթե առաջարկներ լինեն, ուրախ կլինեմ լսել։ --ERJANIK քննարկում: 06:19, 7 Ապրիլի 2015 (UTC)[reply]
կրկին եթե դեմ մասնակիցներ չկան կամ այլ առաջարկներ չկան, թող մինչև մայիսի 9-ը օրվա հոդվածները լինեն այս թեմայով, թեկուզ ոչ շատ լավ որակի, բայց կարծում եմ ավելի օգտակար կլինի։ --ERJANIK քննարկում: 07:26, 7 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հա, թող լինի, Երջանիկ ջան, նամանավանդ որ հայրենասիրական թեմայով է: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:30, 7 Ապրիլի 2015 (UTC)[reply]
թարմացնելով այս առաջարկը, ևս մի բան եմ ուզում ասել, ուրեմն ԱՊՐԻԼԻ 24-Ի օրվա հոդված բնականաբար դրել եմ Հայոց ցեղասպանություն հոդվածը, ու պատկերը դրել եմ Պատկեր:Armenian genocide heads.jpg այս պատկեր, գլխատված ութ հայ գիտնականների գլուխներ, դրեցի բայց հետո մտածեցի, որ հո շատ ազդեցիկ չի, կուզեմ կարծիքներ լսել, ուղղակի ուզեցի ինչ-որ եղել է դա ցուցադրենք ու չմեղմացնենք եղածը, անձամբ ես կուզեմ որ նման պատկեր լինի մեկ օրով գլխավորում, բայց նորից եմ ասում եթե այլ կարծիքներ կան, ասեք, դեռ ասօր 20-նն է, ժամանակ կա։ --ERJANIK քննարկում: 10:56, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով ավելի լավ է Անմոռուկ դնել կամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկարը, գանգերը մի տեսակ մռայլ է ստացվում:Սամվել (քննարկում) 11:03, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ես կողմ եմ հուշահամալիրի նկարին, անմոռուկի ու կտրված գլուխների նկարներին էլ դեմ եմ։--Դավիթ () 11:10, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Չէ, Երջանիկի տարբերակը ավելի տեղին է--Մասնակից:ԱշոտՏՆՂ/Ս 11:13, 20 Ապրիլի 2015 (UTC)
Օրը ինքնին մռայլ է, չեմ պատկերացնում, թե ինչ նկար պետք է դնել՝ մռայլ չլինելու համար--Մասնակից:ԱշոտՏՆՂ/Ս 11:13, 20 Ապրիլի 2015 (UTC)
Իսկ հուշարձանի նկարը ավելի տեղին կլինի նոյեմբերի 29-ին՝ բացման օրը--Մասնակից:ԱշոտՏՆՂ/Ս 11:13, 20 Ապրիլի 2015 (UTC)
Ես էլ եմ կողմ հուշահամալիրի պատկերին: --23artashes (քննարկում) 11:14, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
ուրեմն ժողովուրդ ջան հուշահամալիրի պատկեր լինելու է արդեն, այն կա գիտեիք որ բաժնում, պարզ է չենք կրկնելու, այ իսկ փոխել ուրի նկար դնելը թող քննարկվի։ --ERJANIK քննարկում: 11:26, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Անմոռուկի նկարին ես էլ եմ կտրականապես դեմ։ Այլ նկար գտնելու դեպքում, կառաջարկեմ։ --Լիլիթ (քննարկում) 11:31, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ես էլ հուշահամալիրի նկարից ավելի հարմար տարբերակ չեմ գտնում։ --Albero (քննարկում) 16:27, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Քանի որ նկարը ինքնին կոչվում է ընտրյալ պատկեր, առաջկում եմ նկարների մի քանի առաջարկների մեջ համայնքով ընտրություն կատարենք: Բոլորդ կարող եք առաջարկել Ձեր տարբերակը, թող հաղթի առավելագույն ձայն հավաքած պատկերը:Սամվել (քննարկում) 13:17, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Համաձայն եմ, Սամվելի առաջարկի հետ։ --Լիլիթ (քննարկում) 15:15, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Առաջարկում եմ ընտրել Ծիծեռնակաբերդի այս նկարներից որևէ մեկը կամ եթե ինչ-որ մեկն ավելի լավ նկար ունի Ծիծեռնակաբերդից, թող բեռնի Վիքիպահեստ։--Լիլիթ (քննարկում) 16:57, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]

այ ժողովուրդ, էս ասեցի օրվա հոդվածի պատկերը, ու գիտեիք որ բաժնում արդեն կա Ծիծեռնակաբերդի նկար, հիմա խոսքը գնում է օրվա պատկերից արդեն, լավ այդ դեպքում ես մի տեսակ սխալ եմ համարում որ այսպիսի քննարկում բացեցի, երևի հանեմ այդ նկարը, ու ուրիշ պատկեր կդնեմ օրվա հոդվածում, ըստ նրա թե ինչ հոդված կլինի օրվա պատկերում: --ERJANIK քննարկում: 21:42, 20 Ապրիլի 2015 (UTC)[reply]
ուրեմն այս պային Ծիծեռնակաբերդի նկարը կա գիտեիք որ բաժնում, ու լինելու է վաղվա այսօրը պատմության մեջ բաժնում, գիտեիք որում միայն կրակն է, այսօրվա մեջ ամբողջական նկարն է, ես դեռ մնում եմ իմ ներկայացրած նկարին կողմ, գուցե մռայլ է դարձնում, բայց իմ նպատակը ուղղակի եղածը ցուցադրելն է, որ գուցե այս կամ նման նկարները տեսնելով ընթերցողը էլ ավելի հասկանա, թե իրականում ինչ զարհուրելի է եղել այդ օրերին ամեն ինչ, եթե էական դեմ կարծիքներ կան ու առաջարկներ չկան, ապա վաղը այդ նկարը թող լինի գլխավոր էջում, իսկ օրվա պատկերը դեռ չեմ ընտրել, եթե մինչև օրվա վերջ առաջարկներ չլինեն, ապա որևէ նկար կընտրեմ, միևնույն է այս ամենը այդքան էլ իրականում կարևոր չի, որ դրա վրա ծավալվենք ու ժամանակ ծախսենք, հա ու մի բան էլ առաջարկ եմ, գուցե ճիշտ լինի վաղը գլխավոր էջը դնենք սև ուրվագծերով և/կամ սև ֆոնի վրա, թե արհեստական շինճու բան կլինի, դեռ որ ուղղակի առաջարկում եմ կոնկրետ ծրագիր չունեմ։ --ERJANIK քննարկում: 07:39, 23 Ապրիլի 2015 (UTC)[reply]

This is a message from the 2015 Wikimedia Foundation Elections Committee. Translations are available.

Greetings,

I am pleased to announce that nominations are now being accepted for the 2015 Wikimedia Foundation Elections. This year the Board and the FDC Staff are looking for a diverse set of candidates from regions and projects that are traditionally under-represented on the board and in the movement as well as candidates with experience in technology, product or finance. To this end they have published letters describing what they think is needed and, recognizing that those who know the community the best are the community themselves, the election committee is accepting nominations for community members you think should run and will reach out to those nominated to provide them with information about the job and the election process.

This year, elections are being held for the following roles:

Board of Trustees
The Board of Trustees is the decision-making body that is ultimately responsible for the long term sustainability of the Foundation, so we value wide input into its selection. There are three positions being filled. More information about this role can be found at the board elections page.

Funds Dissemination Committee (FDC)
The Funds Dissemination Committee (FDC) makes recommendations about how to allocate Wikimedia movement funds to eligible entities. There are five positions being filled. More information about this role can be found at the FDC elections page.

Funds Dissemination Committee (FDC) Ombud
The FDC Ombud receives complaints and feedback about the FDC process, investigates complaints at the request of the Board of Trustees, and summarizes the investigations and feedback for the Board of Trustees on an annual basis. One position is being filled. More information about this role can be found at the FDC Ombudsperson elections page.

The candidacy submission phase lasts from 00:00 UTC April 20 to 23:59 UTC May 5 for the Board and from 00:00 UTCApril 20 to 23:59 UTC April 30 for the FDC and FDC Ombudsperson. This year, we are accepting both self-nominations and nominations of others. More information on this election and the nomination process can be found on the 2015 Wikimedia elections page on Meta-Wiki.

Please feel free to post a note about the election on your project's village pump. Any questions related to the election can be posted on the talk page on Meta, or sent to the election committee's mailing list, board-elections -at- wikimedia.org

On behalf of the Elections Committee,
-Gregory Varnum (User:Varnent)
Coordinator, 2015 Wikimedia Foundation Elections Committee

Posted by the MediaWiki message delivery on behalf of the 2015 Wikimedia Foundation Elections Committee, 05:03, 21 April 2015 (UTC) • TranslateGet help

Ոչ ստուգելի տեղեկություններ

Հարգելի համայնք, մի խնդիր ունենք։ Թաթուլ Մկրտչյան մասնակցի քննարկման էջում մենք այդպես էլ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Խնդիրը այսպիսին է․ 01 99 (հաղորդաշար) և Վահե Ղազարյան հոդվածներում ունենք որոշակի տողեր, որոնք պետք է հաստատվեն վստահելի և հեղինակավոր աղբյուրներով։ Մասնավորապես․

Վահե Ղազարյանի «Սուր անկյուն» հաղորդաշարը 3 տարի անընդմեջ ամենաբարձր ժողովրդականություն վայելող հայկական հեռուստահաղորդումն է‌։

և

Հայաստանի ամենամեծ հեռուստալսարան ունեցող հեռուստահաղորդումներից է‌: 2014-ի հոկտեմբերից հեռուստավարկանիշային տասնյակում է, նոյեմբերից՝ հնգյակում, 12 անգամ հայտնվել է եռյակում‌։

Թաթուլ Մկրտչյան մասնակցի տվյալներով՝ այս տվյալները վերցված են «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության փաստական ամփոփագրերից, որոնք ուղղակի տրամադրվում են հեռուստատեսությունների ղեկավարներին։ Սակայն դրանք հրապարակման ենթակա չեն։ Հաշվի առնելով Վիքիպեդիայի Ստուգելիության կանոնակարգը, ես առաջարկեցի դուրս բերել նախասությունները հոդվածներից, որովհետև փաստորեն և՛ մասնակիցները, և՛ ընթերցողները հնարավորություն չեն ունենալու ստուգել տվյալները։ Սակայն Թաթուլ Մկրտչյան մասնակիցը համաձայն չէ նախադասությունները դուրս բերելու հետ։ Կցանկանայի նաև այլ մասնակիցների կարծիքները լսել, որպեսզի լուծենք խնդիրը։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 06:49, 21 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Նախադասությունները պետք է հեռացվեն, այլապես հոդվածի վրա պետք է ավելացնել {{չեզոքություն}} և {{կասկածելի|}} կաղապարները:--Արման Մուսիկյան (քննարկում) 07:37, 21 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Մասնակիցը կամ ներկայացնում է աղբյուրներ, որոնք կարող է ստուգել ցանկացած ընթերցող կամ էլ նախադասությունները պետք է հանվեն հոդվածից։ Սա վիքիի գլխավոր ու հիմնական կանոնն է։ Վստահելի աղբյուրներով չհաստատված փաստերը ենթակա են հեռացման։--Լիլիթ (քննարկում) 07:40, 21 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Միանշանակ՝ վստահելի և ստուգվող աղբյուրի բացակայության դեպքում նման նախադասությունները ենթակա են հեռացման։ --BekoՔննարկում 07:56, 23 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հաշվի առնելով այս քննարկումը՝ ես դուրս բերեցի հոդվածներից այդ նախադասությունները։ Շնորհակալ եմ։ --Մասնակից:GeoO/Ս 07:59, 23 Ապրիլի 2015 (UTC)

Please test VisualEditor in your language!

It is very important to us at the Editing Department that VisualEditor works in every language, for every user.

VisualEditor's editing environment is a browser ContentEditable element. This means that your input method editor (IME) should already know how to work with it. However, to make VisualEditor correctly edit wiki pages, we have to stop browsers in lots of ways from breaking the page.

Sometimes this can interfere with IMEs. To make sure we work in your IME, we need your help: please see wikimedia.github.io/VisualEditor/demos/ve/desktop-dist.html#!pages/simple.html. This is the core system inside VisualEditor which lets you write and edit. It is different from the full editor, and some of the tools you are used to will be missing.

We're interested in particular in whether you can write text at all, what happens when you select different candidate texts, and how VisualEditor behaves in general.

More details, and some early test results, are provided here: mediawiki.org/wiki/VisualEditor/IME_Testing#What_to_test.

We would love to hear from every language, and especially languages which use IMEs, like Japanese, Korean, Indic languages, Arabic and others. Thank you for your help.

Yours,

James Forrester (talk) 07:41, 22 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ծանուցում հղումների վերաբերյալ

«Այսինչ հոդվածը հղվել է այնինչ հոդվածից» - ծանուցումը թյուրիմացություն է առաջացնում, ամբողջովին հակառակ իմաստ է փոխանցում: Սեփական օրինակով ասեմ, որ հասկանալի լինի ինչումն է խնդիրը: Այսպես օրինակ,

Ասսամը հղվել է Բենգալերեն հոդվածից: - հասկացվում է, որ բենգալերենն է գլխավոր հոդվածը, որից հղում է կատարվել ասսամ-ում կամ արտագրվել է բենգալերենից կամ, որ ավելի վատ է՝ գրագողություն է կատարվել: Մի խոսքով, սխալ է, քանի որ ասսամը հղում ունի բենգալերեն հոդվածում կամ բենգալերենը հղում է կատարել դեպի ասսամ հոդված:
Առաջարկում եմ փոխել ձևակերպումը ավելի ըմբռնելի ծանուցմամբ.
օրինակ, Այսինչ հոդվածը հղում ունի այնինչ հոդվածում...
կամ այլ, իմաստային առումով ավելի նպատակահարմար տարբերակով փոխարինել:--Ապատ63 (քննարկում) 08:12, 23 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ինձ էլ դուր չի գալիս։ Հայերենը չի սիրում կրավորական սեռը, բայց անգլերենից թարգմանությունների տարածման հետ կրավորական սեռը սկսում է գերիշխող դառնալ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ կարիք չկա (հոդվածը գրվեց իմ կողմից, գիրքը կարդացվեց նրա կողմից, ճաշը եփվեց չգիտեմում կողմից և այլն)։
Կարելի է գրել նաև «Այսինչ հոդվածը հղում է այնինչ հոդվածին»։ --Albero (քննարկում) 12:45, 23 Ապրիլի 2015 (UTC)[reply]

┌──────┘
Հարգելի Ապատ63 և Albero, եթե ինձ ասեք ինչ-որ վերջնական տարբերակ ես թարգմանությունը translatewiki-ում կփոխեմ։--Դավիթ () 15:43, 2 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ինձ համար նախընտրելին «X հոդվածը հղել է Y-ին» տարբերակն է։ Մյուսներն ի՞նչ կարծիքի են։ --Albero (քննարկում) 07:51, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի Albero «X հոդվածը հղել է Y-ին» Ձեր առաջարկած տարբերակում հոդված կոչվածը շնչավոչվում է ը և ն հոդերով:

«X հոդվածը հղվել է Y-ում» ավելի ընդունելի եմ համարում նախկին «X հոդվածը հղվել է Y-ից»-ի փոխարեն:--Ապատ63 (քննարկում) 21:48, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես էլ եմ համաձայն Ապատի տարբերակին․ ավելի հասկանալի է։--Լիլիթ (քննարկում) 04:41, 6 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արված է: Շնորհակալություն, օգնելու համար, սարքեցի՝ «Ա հոդվածը հղվել է Բ հոդվածում»:--Դավիթ () 11:29, 7 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ոչ հանրագիտարանային ներդրումներ

Հարգելի համայնք, խնդրում եմ ծանոթանալ այս քննարկմանն ու մասնակցի ներդրումներին և հայտնեք ձեր կարծիքը` արդյո՞ք հանրագիտարանային են իր ներդրումները։ Քննարկման շարունակությունն իմ էջում է։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 20:51, 24 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Հ․ Գ․ Սա էլ ուղղակի օրինակ՝ Սակայն սխալված կլինենք, եթե Տեմիրճիպաշյանին պատկերացնենք հեղափոխության, առավել ևս ազատության պայքարի գաղափարից հեռու․․․--Լիլիթ (քննարկում) 21:09, 24 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Լիլիթն իրավացի է, ջնջված ներդրումների զգալի մասը ոչ հանրագիտարանային է: Նման ծավալի և ոճի տեղեկույթը հանրագիտարանում լինել չի կարող: Օրինակ, Եղիա Տեմիրճիպաշյանի «Հայացքները» և «Ստեղծագործություն» բաժինները: Դրանցից կարելի է ծաղկաքաղ անել և հակիրճ ներկայացնել հանրագիտարանային տեսքով: Ստեղծագործություններն առանձին-առանձին վերլուծելը բացարձակ անընդունելի է: Մի խոսքով, առաջարկում եմ ջնջված հատվածներից «քամել» հանրագիտարանայինները և վերադարձնել հոդվածներ: --23artashes (քննարկում) 21:18, 24 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Կարդալով նախորդ քննարկումը, Հայկի հետ համաձայն եմ ու, նայելով իր նշած հոդվածը սոցիոլոգ Մաքս Վեբերի մասին, մի հատված մեջբերեմ այնտեղից՝ It is argued that this work should not be viewed as a detailed study of Protestantism, but rather as an introduction into Weber's later works, especially his studies of interaction between various religious ideas and economic behaviour as part of the rationalisation of the economic system: Կարծում եմ Ձեր մեջբերածին հավասարազոր հատված է ու այս հատվածը չի հեռացվել անգլերեն վիքիպեդիայից: Կարծում եմ՝ եթե չհամապատասխաներ վիքիպեդիայի չափանիշներին, ապա վաղուց հեռացրած կլինեին: Հարգանքով՝ Շուշան – Այս անստորագիր գրառման հեղինակն է Shushigh (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Շուշան, ողջունելի է, որ միացաք քննարկմանը, և այո, Ձեր բերած նախադասությունը հանրագիտարանային է, քանի որ այն իրենից փաստ է ներկայացնում և փաստն այն է, որ տվյալ աշխատությունը միանշանակ չի մեկնաբանվում։ Համոզված եմ, որ Ձեր մեջբերած նախադասության վերջում էլ պետք է որ աղբյուր լինի նշված, որը մեկ անգամ ևս կհաստատի իմ ասածը։ Բացի այդ, Ձեր նախադասությունն այսպես չէ գրված․ «We don't view this work as a detailed study of Protestantism»... Կարծում եմ՝ հասկացաք, թե ինչն ի նկատի ունեմ։ Վերևի նախադասության օրինակը բերելով՝ ես հենց այդ էի ուզում ասել։ Եթե այդքան լավ ու խորն եք ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում հանրագիտարանային ոճը, ապա պետք է իմանայիք, որ հանրագիտարաններում առաջին դեմքով չենք գրում։ Ինչևէ, լսենք մնացած խմբագիրներին։ --Լիլիթ (քննարկում) 21:46, 24 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ցիտում եմ Ձեր նշած օրինակի պարբերությունն ամբողջությամբ, Լիլիթ. «Սակայն սխալված կլինենք, եթե Տեմիրճիպաշյանին պատկերացնենք հեղափոխության, առավել ևս ազատության պայքարի գաղափարից հեռու, ուղղագիծ առաջադիմության ջատագով։ Տեմիրճիպաշյանը հանդես է գալիս որպես «ազատախոհական», որի համար գիտության խոսքն ավելի բարձր է, քան ամեն տեսակ հեղինակությունները։ Տեմիրճիպաշյանը տարբերում է 2 կարգի գիտություններ. մեկը՝ որ բարձրանում է իդեալիստական հիացմունքի վրա, մյուսը՝ ելնում է մատերիալիստական փիլիսոփայության դրությունից։ «Ճշմարիտ է այն գիտությունը,-ասում էր նա,-«որը մատերալիզմի սկզբունքերով է առաջնորդվում»։» Այս ամբողջ պարբերությունում միակ բանը, որ փաստ չէ, «սխալված կլինենք»-ն է: Մնացյալում պատմվում է թե ինչ դիրքորոշմամբ է հանդես գալիս Տեմիրճիպաշյանը (ես ավելի քան վստահ եմ, որ արված ներդրումների ընդամենը 5%-ն եք ընթերցել և դրանով առաջնորդվել): Մի՞թե էդ մեկ փոքր ոճական սխալի պատճառով ճիշտ եք համարում հեռացնել ամբողջ խմբագրումը: Ես էլ եմ կողմ լսել մյուս խմբագիրներին ու հասկանալ` արդյո՞ք բոլորն են Ձեզ պես կարծում, որ կարելի է մեկ քլիքով հեռացնել ահռելի ներդրումը` դրանում գտնելով 1-2 սխալներ: Hayk Smbatyan (քննարկում) 22:17, 24 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Պետք չէ բոլոր անձանց գրած հեդվածներին հերթով անդրադառնալ: Կարելի է մի քանի նախադասությամբ նշել, թե ինչ հարցեր էբարձրացրել իր հոդվածներում ու փակագծում նշել հոդվածների վերնագրերը: Հիմա ես ստուգել չեմ կարող, բայց առաջին հայացքից այն տպավորությունն է, որ դրանք արտագրված են խորհրդային տարիներին տպագրված գքրից կամ գրքերից: Թեև բոլոր հոդվածներում որպես աղբյուր նշված է Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013 գիրքը: Իսկ ոճն իսկապես վերլուծական գքրին է հատուկ, այդքան մանրամասնել պետք չէ:--Արմենուհի (քննարկում) 07:46, 25 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Կասկածելի է, թե արդյոք Ադրբեջանում դեռ քաղաքներ են կոչվում Շահումյանի անվամբ, կամ Բաքվում գործում է նրա թանգարանը. «Ի հավերժումն Շահումյանի վիթխարի ծառայությունների, նրա անունով են կոչվում բազմաթիվ շրջաններ, քաղաքներ, ավաններ ու գյուղեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում, հրապարակներ, փողոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ, կոլտնտեսություններ, մշակութային հաստատություններ, դպրոցներ՝ Սովետական միության ամենատարբեր վայրերում։ Շահումյանի տուն թանգարաններ կան Բաքվում և Ստեփանավանում (Համալիր)։» Կամ հենց այնպես գրված է Միություն. Քանի որ Միության ազդեցությունն ու նշանակությունը բարձրանում էր օրեցօր:. այդ նախկինում էր Միությունը միակը: Նման անդրադարձները հատ-հատ հոդվածներին միանշանակ պետք չէ: --Արմենուհի (քննարկում) 08:01, 25 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Content translation հավելումը

Հարգելի՛ վիքիհամայնք, չգիտեմ, թե որքանով եք տեղյակ, բայց վերջերս վիքիմեդիայի ծրագրավորողների խմբի կողմից ստեղծվել/ում է մի հավելում՝ Content translation, որը մասնակիցներին օգնում է ավելի հեշտ թարգմանել հոդվածները նշված լեզվից։ Հավելումը դեռ բետա տարբերակում է, տարբեր վիքիհամայնքներում այն արդեն իսկ միացված է։ Հավելումը որպես բետա տարբերակ ավելացնելու նպատակով անհրաժեշտ է վիքիհամայնքի հաստատումը և համաձայնությունը։ Դրա համար բացում եմ այս քվեարկությունը։ Նախօրոք նշեմ, որ քանի որ հավելումը բետայում է, այն ցանկանում եմ միացնել վիքիում միայն փորձարկման նպատակներով։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտագործեք կողմ և դեմ կաղապարները, քանի որ հղումը դնելու եմ հայտի մեջ, իսկ կարդացողները հայերեն դժվար հասկանալուց լինեն։ Շնորհակալություն։ --Դավիթ () 18:45, 29 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Արման ջան, ես խնդրում եմ բացատրես թե ինչի ես դեմ միացնել մի բան, որը մի քանի ամիս հետո առանց քո կարծիքի է ավտոմատ միացվելու:--Դավիթ () 10:29, 30 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Մտահոգ եմ այն մտքից, որ շատ սկսնակներ կփորձեն օգտվել այս գործիքից, ու լիքը անորակ հոդվածներ կունենանք: Մեր ռեսուրսները սահմանափակ են: Չեն կարող ստուգել բոլորին: Նորեկ մասնակիցները միշտ ամենահեշտին են ձգտում: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:49, 30 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Արման ջան, հատուկ նշեմ քո համար, որ այսօր ակտիվացված գործիքում դեռ հայերեն մեքենայական թարգմանությունը չի աշխատում: Այնպես որ, պետք չէ մտահոգվել այդ առիթով, ոչ ոք դեռ չի կարող մեքենայական թարգմանությունը կիրառել:--Դավիթ () 18:22, 7 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ի դեպ կատեգորիաները ինքնաբերաբար տեղափոխումա--ԱշոտՏՆՂքնն․ 12:25, 30 Ապրիլի 2015 (UTC)[reply]
  • Կողմ Ես փորձեցի միացնել ըստ նկարագրվածի, աշխատացնել մյուս վիքիներում, որտեղ որ հնարավոր է, չկարողացա։ Ամեն դեպքում, կողմ եմ նախապես ծանոթանալուն։ --Albero (քննարկում) 19:51, 30 Ապրիլի 2015 (UTC)[reply]
  • Կողմ կարծում եմ օգտակար կլինի։ Փորձնական ժամանակում ինչքան թերություն գտնենք ու ահազանգենք, այնքան մեր օգուտն է։ --BekoՔննարկում 20:25, 30 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ալբերո ջան, ես սիմփլվիքիում փորձել եմ. աշխատումա --ԱշոտՏՆՂքնն․ 21:12, 30 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Երևի տարօրինակ հարց եմ տալիս, բայց ես դեռ լավ չհասկացա այս ծրագիրը ոնց է կիրառվում--Հայկ (արաբագետ) 00:59, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Պետք է ակտիվացնես նախընտրությունների մեջից։ Այնուհետև մտնում ես «Իմ ներդրումները» բաժինը, քեզ կառաջարկվի թարգմանել հոդված այս հավելվածով, ընտրում ես՝ որ լեզվից, ինչ հոդված և սկսում։--Լիլիթ (քննարկում) 04:23, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

This is a message from the 2015 Wikimedia Foundation Elections Committee. Translations are available.

Voting has begun for eligible voters in the 2015 elections for the Funds Dissemination Committee (FDC) and FDC Ombudsperson. Questions and discussion with the candidates for the Funds Dissemination Committee (FDC) and FDC Ombudsperson will continue during the voting. Nominations for the Board of Trustees will be accepted until 23:59 UTC May 5.

The Funds Dissemination Committee (FDC) makes recommendations about how to allocate Wikimedia movement funds to eligible entities. There are five positions on the committee being filled.

The FDC Ombudsperson receives complaints and feedback about the FDC process, investigates complaints at the request of the Board of Trustees, and summarizes the investigations and feedback for the Board of Trustees on an annual basis. One position is being filled.

The voting phase lasts from 00:00 UTC May 3 to 23:59 UTC May 10. Click here to vote. Questions and discussion with the candidates will continue during that time. Click here to ask the FDC candidates a question. Click here to ask the FDC Ombudsperson candidates a question. More information on the candidates and the elections can be found on the 2015 FDC election page, the 2015 FDC Ombudsperson election page, and the 2015 Board election page on Meta-Wiki.

On behalf of the Elections Committee,
-Gregory Varnum (User:Varnent)
Volunteer Coordinator, 2015 Wikimedia Foundation Elections Committee

Posted by the MediaWiki message delivery 03:45, 4 May 2015 (UTC) • TranslateGet help

Կատեգորիաներ

ԱշոտՏՆՂ-ն առաջարկում է մի շարք կատեգորիաներ ավելացնել անձանց հոդվածներում։ Կատեգորիաներ, որոնք կօգնեն թերի տեղեկություններով հոդվածները դասակարգել և միշտ աչքի առաջ ունենալ։ Խոսակցությունը սկսել է իր քննարկման էջում, բայց լավ կլինի լսել հանրության կարծիքը։ Այստեղից ներքև Աշոտի տեքստն է, որ տեղափոխել եմ իր էջից։ --BekoՔննարկում 16:37, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]


1.Այս կատեգորիաները թաքցված չեն լինի և կդրվեն այն անձանց հոդվածներում որոնց մասին համապատասխան տեղեկություն պատմությունը չի պահպանել

  • Կատեգորիա:Ծննդյան տարեթիվն անհայտ
  • Կատեգորիա:Ծննդյան ամսաթիվն անհայտ
  • Կատեգորիա:Մահվան տարեթիվն անհայտ
  • Կատեգորիա:Մահվան ամսաթիվն անհայտ

2.Այս կատեգորիաները թաքցված կլինեն և կդրվեն այն անձանց հոդվածներում որոնց մասին համապատասխան տեղեկություն պատմությանը հայտնի է, բայց վիքիպեդիայի հոդվածում բացակայում է

  • Կատեգորիա:Ծննդյան տարեթիվը բացակայում է
  • Կատեգորիա:Ծննդյան ամսաթիվը բացակայում է
  • Կատեգորիա:Մահվան տարեթիվն բացակայում է
  • Կատեգորիա:Մահվան ամսաթիվը բացակայում է

Ես եթե ճիշտ հասկացա, վերջին երկու կատեգորիան լինելու են և՛ կենդանի, և՛ մահացած մարդկանց հոդվածներում: Եթե մարդը դեռ կենդանի է, ապրում է և մենք իր հոդվածում դնում ենք մահվան տարեթիվը բացակայում է, թեկուզ թաքնված կատեգորիա, դրանով, իմ կարծիքով, էթիկայի նորմեր ենք խախտում: Կառաջարկեմ կենդանի մարդկանց դեպքում ինչ-որ նշան դնենք կաղապարում (ինչպես որ ես Վիքիդարանում եմ արել այս խնդրին հանդիպելիս), ըստ որի կատեգորիզացումը այլ կերպ կկատարվի կամ չի կատարվի ընդհանրապես: Մնացածի պահով կողմ եմ, եթե գործը մինչև վերջ է արվելու, բոլոր հնարավոր տեղեկաքարտերում ու անձանց հոդվածներում, հակառակ դեպքում ոչ մի բանով օգուտ չի տա: Նաև կառաջարկեմ, մինչև կատեգորիզացումը սկսելը, սարքել վիքիդատայից ծննդյան և մահվանը թվերը ավտոմատ վիքի բերելու մոդուլը և համապատասխան կաղապարները, որը միանգամից կլուծի ոչ հայ հայտնի անձանց հետ կապված կատեգորիզացման մահվան/ծննդյան թվականների անճշտությունների ու բազմաթիվ այլ գլուխցավանք խնդիրներ:--Դավիթ () 16:51, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ապրող անձանց դեպքում ունենք Ապրող անձինք կատեգորիան, որից արդեն պարզ է դառնում, որ մահվան մասին կատեգորիաները բացակայում էն--ԱշոտՏՆՂքնն․ 16:59, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Այո, ես անհանգստանում էի «մահվան տարեթիվը բացակայում է» կատեգորիայի առիթով, որը եթե 100% վստահություն չունենք մարդու մահացած լինելուն, ապա սխալ է դնել։ Լիլիթը առաջարկեց 1900 թվականին և հետո ծնված անձանց համար չդնել «Անձինք առանց մահվան օրվա» կատեգորիան։ --BekoՔննարկում 17:03, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դե հա, դժվար մարդ 115 տարի ապրի․․․ --Լիլիթ (քննարկում) 17:04, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ուրեմն առաջարկում եմ 110 (կամ ուրիշ թիվ, օրինակ՝ միջինում ամենաերկարակյացների՝ Անդորացի կանանց, միջին տարիքը (մոտավորապես 90)) և ավելի տարեց անձանց համար օգտագործել «Կատեգորիա:Հավանաբար ապրող անձինք» կատեգորիան--ԱշոտՏՆՂքնն․ 18:22, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հավանաբարի կատեգորիան դուրս չեկավ :( Ավելի լավ է ընդհանրապես կատեգորիա չդրվի։--Լիլիթ (քննարկում) 18:28, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
հավանաբարը պետք չի, դա հանրագիտարանին չի սազում, իրոք ավելի լավ է չդրվի, ընդհանուր վերցրած մի տեսակ ես չեմ պատկերացնում արժի արդյոք այսպես ասած թեկուզ քիչ բայց բարդացնել???։ --ERJANIK քննարկում: 18:32, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Առանց փաստի (մահացած լինելու վերաբերյալ) հոդվածում մահվան տարեթիվը բացակայում է կատեգորիան դնելը նույնպես ոչ հանրագիտարանային է--ԱշոտՏՆՂքնն․ 18:42, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Աշխարհում ընդամենը մի մարդ է 120 տարեկանից ավել ապրել բայց այժմ կան 115-ից բարձր և ապրող անձինք: Այսինքն համաձայն եմ 120 և ավելի տարեց ապրող մարդկանց դեպքում «Կատեգորիա:Մահվան ամսաթիվը բացակայում է» կատեգորիային: Որը կարծում եմ ԾԱՏ կաղապարով կարող ենք ավելացնել--ԱշոտՏՆՂքնն․ 19:21, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Երջանիկ ջան, ըստ իս՝ կատեգորիզացումն այնքանով է օգտակար, որ հետո կարող ենք ունենալ բոլոր այն մարդկանց անունները, ովքեր վաղուց մահացել են, բայց մեր հոդվածների շնորհիվ դեռ «ապրում են»՝ ի դեմս ՀՍՀ-ի հոդվածների, և այդ ցանկի միջոցով ցանկացողները կարող են քիչ-քիչ գտնել, տեղադրել մահվան տարեթվերը։ Եթե Աշոտի կատեգորիզացման սխեման ճիշտ եմ հասկացել, ուրեմն այն կարող է ծառայել նաև այս նպատակին։--Լիլիթ (քննարկում) 18:58, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
դե այդ եմ ասում որ մի տեսակ լավ չեմ պատկերացնում, բայց լավ միտք է, նման դեպքեր ու հոդվածներ ինքս շատ եմ հանդիպել, մեծամասամբ ՀՍՀ-ից, ես դնում էի{{վերանայիր տարեթվերը}} կաղապարը, մնաց որ ավտոմատ կամ կիսաավոտմատ անենք, առաջին հայացքից հնարավոր է։ --ERJANIK քննարկում: 19:34, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]

┌───────────────────────┘
Աշոտ ջան, իսկ դու համոզվա՞ծ ես, որ քո ասածը հնարավոր է տեխնիկապես իրականացնել: Չհաշված այն, որ անձերի կաղապարներում են մահվան ու ծննդյան ամսաթվերը այլ կերպ դրվում, մի հատ էլ խմբագիրներն են գրելիս տարբեր ձևեր կիրառում (այդ թվում նաև հատուկ ծննդյան/մահվան կաղապարը): Ես մտածում եմ, որ քո ասածը հնարավոր կլիներ անել, եթե բոլոր ամսաթվերը նույն կերպ գրվեին, էս դեպքում դա հնարավոր չի լինի, եթե արվի էլ միայն որոշ մասի մոտ է աշխատելու:--Դավիթ () 19:40, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]

Թեմայից դուրս հարց՝ էս ի՞նչ էր օ.Օ--Լիլիթ (քննարկում) 19:43, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Թեմայից դուրս պատասխան։ Երբ պատասխանների տեղը գնալով նեղանում է, սա են դնում ու սկսում էջի սկզբից գրել։ --BekoՔննարկում 20:27, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Մերսի, Բեքո ջան, Դավիթն արդեն ասեց։ Հ․ Գ․ Բայց լավ բան է։--Լիլիթ (քննարկում) 20:44, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դավիթ ջան, ճիշտն ասած ես չեմ պատկերացնում, թե կաղապարին (կամ բոտին) ինչես է հնարավոր «անհայտ»-ի և «բացակայում է»-ի տարբերությունը բացատրել : Փոփոխություններ առհասարակ կլինեն մոտ 7000 հոդվածում--ԱշոտՏՆՂքնն․ 21:02, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով շատ է խճճում առանց այն էլ խուճուճ իրավիճակը: Անձինք առանց ծննդյան կամ մահվան թվի կարող են լինել շատ տարբեր՝ որ դարում ասես՝ կլինեն, ու իրենց միավորել մեկ խմբում այդքան էլ լավ չի լինի, մանավանդ որ շատերը այդպես էլ կմնան ու չեն հաստատվի--Հայկ (արաբագետ) 01:02, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

New Wikipedia Library Accounts Available Now (May 2015)

Apologies for writing in English, please help translate this into your local language. Hello Wikimedians!

The TWL OWL says sign up today!

Today The Wikipedia Library announces signups for more free, full-access accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials from:

  • MIT Press Journals — scholarly journals in the humanities, sciences, and social sciences (200 accounts)
  • Loeb Classical Library — Harvard University Press versions of Classical Greek and Latin literature with commentary and annotation (25 accounts)
  • RIPM — music periodicals published between 1760 and 1966 (20 accounts)
  • Sage Stats — social science data for geographies within the United States (10 accounts)
  • HeinOnline — an extensive legal research database, including 2000 law-related journals as well as international legal history materials (25 accounts)

Many other partnerships with accounts available are listed on our partners page, including Project MUSE, JSTOR, DeGruyter, Newspapers.com and British Newspaper Archive. Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 22:12, 4 Մայիսի 2015 (UTC)

We need your help! Help coordinate Wikipedia Library's account distribution and global development! Please join our team at Global our new coordinator signup.
This message was delivered via the Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List

Իվան Տուրգենև հոդվածը լավ հոդվածի թեկնածու

ողջույն բոլորին, 2014 թ. տարվա հոդվածներից մեկը՝ Իվան Տուրգենև, ներկայացվել է քվեարկության որպես լավ հոդվածի։ --ERJANIK քննարկում: 12:32, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]

Վերահղված կատեգորիաներ

Խմբագիրներ ջան, ի՞նչ ենք անում վերահղված կատեգորիաների հետ։ Առաջարկում եմ քիչ-քիչ մաքրել, ջնջել։ Պետք է մնա միայն մեկ կատեգորիա՝ առանց վերահղումների;--Լիլիթ (քննարկում) 16:06, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]

Չիշտ է, եթե չլինեն ավելի հեշտ կլինի, բայց ջնջելով հնարավորություն ենք տալիս գոյություն ունեցող կատեգորիայի զույգերին ստեղծել (խոսքս, բնականաբար, տառասխալներով կատեգորիաների մասին չէ, այլ օրինակ՝ Ջերմադինամիկա → Թերմոդինամիկա): Բացի այդ, երբ Հոթ Քաթով դու գրում ես վերահղում կատեգորիայի անունը ինքը ավտոմատ փոխումա--ԱշոտՏՆՂքնն․ 17:04, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]
Եթե նույնիսկ լինի, ուրեմն շատ քիչ քանակով և ծայրահեղ դեպքերում։ Ամեն պատահած կատեգորիայի վերահղում չանենք էլի։ --Ջեօ (~) 17:13, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կարեյաց ջան, դու ի՞նչ կասես։--Լիլիթ (քննարկում) 17:21, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կարծում եմ, որ վերահղման կատեգորիաների քանակը պետք է մոտենա զրոյին։ Ունենալ բազմաթիվ հղման կատեգորիաներ համարում եմ գերակատեգորիզացում։ Որոնման համար դրանք քիչ օգնող են, հիմնականում որոնումը կատարվում է հոդվածի անունով։ - Kareyac (քննարկում) 17:42, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Կարեյաց ջան։--Լիլիթ (քննարկում) 17:50, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իսկ ես կատեգորիկ դեմ եմ վերահղված կատեգորիաները ջնջմանը: Եթե հոթքաթով փորձել եք ինչ-որ մի վերահղված կատեգորիա դնել, նկատած կլինեք, որ այն ավտոմատ փոխում է կատեգորիայի անունը դեպի հիմնական անվանում: Եթե ջնջեք վերահղումը՝ կատեգորիան ցույց է տալու չստեղծված, եթե ցույց տա չստեղծված՝ ոչ ոք չի գնալու փնտրի կատեգորիայի այլ անվանումներ, այլ՝ ստեղծելու է այն: Եթե ստեղծի կատեգորիան, ինչ-որ մեկը նորից երկու կատեգորիաները միացնելու է իրար: Ու այդպես շարունակ: Վերահղված կատեգորիաները, ինչպես նաև ցանկացած ճիշտ կատարված վերահղում, շատ օգտակար է:--Դավիթ () 20:33, 5 Մայիսի 2015 (UTC)[reply]

Որոշ կատեգորիաներ ջնջելուն ես էլ եմ դեմ՝ Դավիթի ու Աշոտի նշած պատճառներով։ Իսկ ընդհանրապես, եթե վերահղված կատեգորիաների ցուցակի կատեգորիաները դատարկ են մնալու, թող լինի, չի խանգարում կարծում եմ։ Մանավանդ եթե հոթքաթը ավտոմատ փոխում է վերահղվածի անունը և հիմնականը դնում։ --Albero (քննարկում) 07:00, 6 Մայիսի 2015 (UTC)[reply]

Վերահղված կատեգորիաները պետք է մնան, դրանք շատ են օգնում թե կարդացողին թե խմբագրին--Հայկ (արաբագետ) 01:03, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

Content Translation beta-feature is now available

Здравствуйте,

Инструмент Content Translation был включен как бета-функция в Армянской Википедии. Чтобы переводить, включите бета-функцию и пройдите на страницу вашего вклада или прямо на страницу перевода, выберите язык, с которого вы переводите, и напишите название статьи, которую вы хотите перевести. Если такая статья уже есть на вашем языке, будет показано предупреждение. Когда вы закончите писать перевод, вы можете опубликовать её как полноценную страницу в Армянской Википедии. Если страница с таким же названием будет создана пока вы переводите, вам будет предложено сохранить ваш перевод как черновик в вашем пространстве пользователя. Количество созданных статей показано на странице статистики.

Это первая проба этого инструмента на вашем языке, и возможно, что вы обнаружите неисправности, о которых мы ещё не знаем. Мы будем отслеживать как инструмент используется здесь, но мы просим вас сообщать нам о найденных вами неисправностях на странице обсуждения, или через Фабрикатор. Вы можете найти дополнительную информацию на странице описания проекта.

Спасибо!


Hello, Content Translation has now been enabled as an opt-in beta feature on the Armenian Wikipedia. To start translating, enable the beta feature and go to Special:ContentTranslation or to your contributions page and create a new translation by selecting the source language, the article name and target language. If the article already exists then a warning will be displayed. After you translate the article, you can publish it directly as a new page on the Armenian Wikipedia. In case the article gets created by another user while you were translating, you will see an option to save the newly published translation under your user namespace. The number of published pages can be seen on the Content Translation stats page.

Since, this is the first time we have installed the tool on this Wikipedia, there are chances that there may be some problems or service disruptions which we are not yet aware of. We will be monitoring the usage to check for any failures or issues, but please do let us know on the Content Translation talk page or through Phabricator if you spot any problems that prevent you from using the tool. For more information, please read about how to use the tool. You can also view a short screencast on how to use Content Translation. My apologies for writing this announcement only in English and Russian. Please feel free to translate this message for wider distribution. Thank you.

--Runab WMF (քննարկում) 17:14, 7 Մայիսի 2015 (UTC)[reply]

Две статьи про Новосибирск?

Здравствуйте коллеги, в процессе исправления дублирующихся кодов ОТКМО на Wikidata натолкнулись на две статьи, с которыми никак не удаётся разобраться: Նովոսիբիրսկ (արեւմտահայերէն) (d:Q19788905) и Նովոսիբիրսկ (d:Q883). Не мог бы кто-нибудь помочь понять чему посвящены эти статьи? Может нужно их объединить? — Ivan A. Krestinin (քննարկում) 20:37, 7 Մայիսի 2015 (UTC)[reply]

Здравствуйте Ivan A. Krestinin, обе статьи посвящены городу Новосибирск. Объединять их не нужно, так как статья Նովոսիբիրսկ написана на восточноармянском, а Նովոսիբիրսկ (արեւմտահայերէն) на западноармянском. Продублировал ответ в рувики. - Kareyac (քննարկում) 00:33, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]
Спасибо огромное за разъяснение, а не подскажете много ли таких парных статей? Интересен просто масштаб проблемы: 10, 100, 1000 или больше? Если их много, то нужно надо будет думать как учитывать такую особенность hywiki на викиданных. Сейчас там всячески стараются одну сущность описывать одним элементом. Возможно с разработчиками придётся связываться, чтобы разрешили множественные ссылки для hywiki или ещё что-то придумывать... Ivan A. Krestinin (քննարկում) 18:32, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]
На сегодня парных статей, предполагаю, около полутора тысяч. И будет много больше. По моему и многих других участников мнению, разумным выходом было бы выделение их в отдельную Википедию на западноармянском языке. Подвижки в этом направлении надеемся увидеть этим летом. Так что не знаю, обратиться ли к разработчикам сейчас или подождать. Или обратиться и подождать. - Kareyac (քննարկում) 19:02, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]
Здравствуйте Ivan A. Krestinin. Таких статей уже 1071 и это число постоянно увеличивается из за новых западноармянских участников. Это проблема нас тоже очень беспокоит. Восточноармянский и западноармянский - две стандартные формы литературного армянского, которые во многом различаются, но оба, как ни странно, имеют один и тот же ISO код. Из за этого невозможно открыть новую Википедию, но и объединить эти статьи не имеет смысла. Я думаю, лучший выход из этой ситуации будет получение отдельного ISO кода и открытие Википедии на западноармянском, что и мы пытаемся сделать.--Դավիթ () 19:05, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]

նոր գնահատում

ողջույն բոլորին, Ռուալ Ամունդսեն հոդվածը ներկայացվել է գնահատմոն որպես ընտրյալ հոդված Վիքիպեդիա:Գնահատում/Ռուալ Ամունդսեն։ --ERJANIK քննարկում: 08:18, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հոդվածների նշանակալիություն

Հարգելի խմբագիրներ: Մի հարցի շուրջ եմ ցանկանում խորհրդակցել: Արդյոք գիտությունների թեկնածու դասախոսները նշանալի՞ են: Վերջին օրերին մասնակից Կարապետ Հակոբյանը ստեղծում է հոդվածներ տարբեր դասախոսների մասին, որոնց մի մասը, ըստ իս, այնքան էլ նշանակալի չի: Օրինակ, Հովիկ Գրիգորյան, Արտավազդ Դարբինյան, Անդրանիկ Վարդանյան, Էդուարդ Դանիելյան և այլն: --23artashes (քննարկում) 20:56, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ըստ իս բոլոր հոդվածներն էլ ենթակա են անհապաղ ջնջման: Նրանք հանրագիտարանային չեն:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:59, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
2 շաբաթ առաջ մի քննարկում եմ բացել մեկ այլ գիտության թեկնածուի հոդվածը ջնջելու համար, որին կարելի է ասել արձագանք չեղավ։--Լիլիթ (քննարկում) 05:14, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով նույնպես նշանակալի չեն։ Միայն ԵՊՀ կայքը, որն ի դեպ երկրորդական աղբյուր չէ, բավարար չէ։ --Ջեօ (~) 08:59, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ինձ թվում է, նույնիսկ դոկտորի կոչումն է ոչ նշանակալի, եթե անձը նշանակալի ոչ մի բան չի արել գիտության բնագավառում բացի դոկտոր լինելուց: Բայց, օրինակ, ինչի՞ պետք է սպանված զինվորը նշանակալի լինի, բայց գիտության թեկնածուն չէ՞: Մի տեսակ չե՞ք մտածում, որ մենք երկու տարբեր բնագավառներում տարբեր չափանիշներ ենք դնում, որը սխալ է:--Դավիթ () 19:24, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դավիթ, համամիտ լինելով քո հետ, ես զինվորների հոդվածները կհանեի, այլ ոչ թե հավասարության համար կավելացնեի թեկնածուներին։ --BekoՔննարկում 19:29, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կարծում եմ որ պետք է մնան, որովհետև այդպիսիք շատ չեն ու չեն խանգարի: Վերոնշյալ մարդիկ դասախոսներ են, և իրենց մասին հոդվածը իմ կարծիքով ավելորդ չի լինի--Հայկ (արաբագետ) 01:05, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Այստեղ չենք քննարկում խանգարել/չխանգարելու հարցը։ Բոլոր հոդվածները պետք է ունենան հանրագիտարանային նշանակալիություն, այլապես ամեն ինչի ու ցանկացած շարքային քաղաքացու մասին կարող ենք գրել, մեկ է՝ չի խանգարի, ընդհակառակը, ավելի լավ՝ հոդվածները կավելանան․․․--Լիլիթ (քննարկում) 03:53, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բայց համալսարանի դասախոսը, ով սերունդներ է կրթում, գրքեր է գրում, նշանակալի չէ?--Հայկ (արաբագետ) 03:56, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Նայած ինչ գրքեր, քանի գիրք, որքան թվաքանակով և այլն։--Լիլիթ (քննարկում) 04:21, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Մեկը սերունդներ է կրթում, մյուսը լավ կոշիկ է կարում, երրորդը լավ ձուկ է որսում և այլն դա այնքան էլ կարևոր չէ, մարդը պետք է ճանաչված լինի հանրության ստվար զանգվածին, այդ դեպքում միայն կլինի նշանակալի անկախ մասնագիտությունից և կոչումից:Սամվել (քննարկում) 05:03, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լավ, այդ դեպքում օրինակ Մեծ Եղեռնից փրկված կամ դրա ժամանակ զոհված բժիշկները?--Հայկ (արաբագետ) 05:11, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Միայն այն, որ բժիշկ է և փրկվել է մեծ եղեռնից չի նշանակում որ նշանակալի է, այստեղ մենք մարդկանց չենք մեծարում կամ հարգանքի տուրք մատուցում, կարելի է գրել ամենաստոր հանցագործի մասին, ով հայտնի է հանրության ստվար զանգվածին: Հանրագիտարանի իմաստը այս է իմ կարծիով: Մի քիչ մեզ մոտ աղավաղվում է իմաստը: Սա իմ կարծիքն է:Սամվել (քննարկում) 06:16, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դե տեսնում եք, Սամվել, փաստորեն բժիշկների մասին գրում են՝ ընդհանուր ձեռնարկից, զինվորների մասին էլ՝ ովքեր զոհվել են՝ ՂԱՊ-ից: Նույն տրամաբանությունը չի?--Հայկ (արաբագետ) 06:27, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով ոչ, նույն տրամաբանությամբ պետք է գրել Հայրենական մեծ պատերազմում զոհված 300 հազար հայերի կամ Սարդարապատում, Բաշ-Ապարանում կամ Վարդանանց պատերազմում զոհվածների մասին: Կրկնում եմ սա իմ կարծիքն է:--Սամվել (քննարկում) 07:22, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

Քննարկումների գունավորում

Հարգելի վիքիհամայնք, ևս մի փոփոխություն եմ ուզում անել Վիքիպեդիայում, որը ազդելու է քննարկման էջերի գույների վրա: Ուզում եմ, որ քննարկման էջերի գունավորումը դառնա ֆրանսերեն վիքիի գույների նման (տես օրինակ այս քննարկումը ֆրանսերեն վիքիում): Ուզում եմ լսել ձեր կարծիքները այս կապակցությամբ: Հաստատվելու դեպքում, ադմիններին կխնդրեմ անել փոփոխությունը: Շնորհակալություն: --Դավիթ () 19:19, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կողմ, Ինձ շատ է դուր գալիս։ Փաստորեն դա թույլ է տալիս էլ առավել գեղեցիկ ձևով ընդգծել գրառումները։ --Ջեօ (~) 19:25, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կողմ, Վաղուց էինք ուզում, բայց ձևը չգիտեինք։ --BekoՔննարկում 19:26, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կողմ, հարգելի՛ Դավիթ: Ես՝ որպես քննարկումներում ավելի հաճախ հանդես եկող մարդ, հիանալի գաղափար եմ տեսնում ասածիդ մեջ: Օ՜ն ի գործ... --Արամ Սողոմոնյան (քննարկում) 23:54, 9 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես էլ եմ Կողմ։ Վերջապես քննարկումներում կտարբերենք, թե ով ում ինչ է պատասխանում, թե չէ մասնակիցների 90%-ը սխալ է դնում երկու կետերը։ --Լիլիթ (քննարկում) 06:47, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վատ չի, արժի կիրառել: Կողմ եմ: --23artashes (քննարկում) 08:55, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կողմ Ավելի ընթեռնելի է դարձնում տեքստը ։) --Albero (քննարկում) 14:56, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արված է Լիլիթին խնդրեցի, որ անի--Դավիթ () 18:59, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Փաստորեն Վիքիպեդիա անվանատարածքում չի լինում, հա՞։/ --Ջեօ (~) 19:24, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ապրես, Դավիթ ջան ^________^ --Ջեօ (~) 19:25, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ, փաստորեն սխալ դրած երկու կետերի դեպքում, էլի սխալ է ցույց տալիս, բայց արդեն գունավոր։ --BekoՔննարկում 18:57, 11 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հայատառ երկու կետե՞րն ի նկատի ունես։--Լիլիթ (քննարկում) 19:05, 11 Մայիսի 2015 (UTC)[reply]
Այո --BekoՔննարկում 19:19, 11 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հուսով եմ՝ այսուհետ մասնակիցները, տեսնելով, որ խախտվում է քննարկման գունային գամման, մեկ անգամ էլ կսեղմեն խմբագրել կոճակը ու կուղղեն իրենց սխալ դրած կետերը։--Լիլիթ (քննարկում) 19:27, 11 Մայիսի 2015 (UTC)[reply]

┌──────────────────────────┘
Համամիտ եմ, դեռ երկու շաբաթ առաջ տեսել էի այդ նորամուծությունը, երբ առաջին անգամ խմբագրեցի ֆրանսերեն վիքիում. հաճելի էր [1]: Կան մի քանի այլ նորություններ էլ, որոնք կարելի է մեզ մոտ կիրառել--Հայկ (արաբագետ) 01:12, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

Իմ համար նորույթ էր նաև հետևյալը: Կատալոներեն Վիքիպեդիայում կատեգորիաների վրա մատնանշելիս գալիս է պատկերը և տեքստը: Ինչ կարծիքի եք? մեզ նման բան պետք է? Փորձի համար՝ մատնանշեք Gagik I d'Ani [2]:--Հայկ (արաբագետ) 05:01, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Մեզ մոտ էլ է լինում, բայց չգիտեմ՝ ինչպես են ակտիվացնում։ Օրինակ՝ Դավիթի մոտ այդպես է։--Լիլիթ (քննարկում) 06:36, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Այդքան էլ լավ չհասկացա--Հայկ (արաբագետ) 08:56, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ասում եմ՝ Դավիթը կարող է բացատրել, թե ինչպես ակտիվացնել։--Լիլիթ (քննարկում) 09:05, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հա, այսինքն՝ Դավիթն իր հաշվից մտնելուց այդ ձև է ցույց տալիս... դե Դավոն մեր վիքի-ռեմբոն ա :ԴԴԴ Ֆեյսբուքի էջն էլ կարացավ փոխի--Հայկ (արաբագետ) 09:09, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]
http://s7.postimg.org/l9p4e3u1n/Capture.png --ԱշոտՏՆՂքնն․ 09:52, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

Տեղեկաքարտերը վիքիդատայով

Բարև ձեզ, տեղեկաքարտերում որոշ տողերը հետզհետե դարձնում եմ ավտոմատ, արժեքները (ծննդյան/մահվան թվական, տարիք, կայք, ազգություն, ստորագրություն, պատկեր և այլն) ավտոմատ վերցվում են Վիքիդատայից և կատեգորիզացվում էլի ավտոմատ: (Տես օրինակ՝ Այզեկ Ազիմովի տեղեկաքարտի տվյալները, հետո սեղմիր խմբագրել ու տես տվյալներից քանիսն է գրված): Դրա հետ կապված մի քանի խնդրանք՝

  1. Տեղեկաքարտ անձում հեռացնել ծննդյան, մահվան ամսաթվեր, քաղաքացիություն տողերը, իհարկե համոզվելուց հետո, որ դրանք ավտոմատ բերվում է, հատկապես, երբ դրանց դիմացը ոչինչ լրացված չէ,
  2. Սխալներ նկատելու դեպքում, ոչ թե իմ արածները հետ շրջել, այլ աստեղ գրել, որ ես ուղղեմ, նույնը վերաբերվում է նաև չթարգմանված հատվածներին,
  3. Նշել անձանց այն տեղեկաքարտերը, որոնք ամենաշատն են կիրառվում և առաջնահերթ են ավտոմատ դարձնելու համար:--Դավիթ () 13:23, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հ.Գ. Անձանցը վերջացնելուց հետո երևի թե կանցնեմ բնակավայրերի տեղեկաքարտերին, որոնց տվյալներն ավելի արագ են փոփոխվում, բայց մեր մոտ ուշ-ուշ են թարմացվում:--Դավիթ () 13:26, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

3.

Սրանք այն տեղեկաքարտերն են, որոնք օգտագործում են Կաղապար:Տեղեկաքարտը--ԱշոտՏՆՂքնն․ 14:29, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

Աշոտ ջան, սրանցից որո՞նք են ավելի շատ կիրառվում, թե չէ անձանց տեղեկաքարտերի տեղը ես էլ գիտեմ :D--Դավիթ () 14:45, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

Գոնե եթե ոչնչով չեք ուզում օգնեք, մտեք այս կատեգորիայի հոդվածները ու չթարգմանված տարրերը թարգմանեք Վիքիդատայում :( --Դավիթ () 16:23, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

--ԱշոտՏՆՂքնն․ 18:26, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ինչը որ կարողացա թարգմանեցի, մնաց մի 2 մասնագիտական բան։ Թեև ինչպես հասկացա այդ կատեգորիան դանդաղ թարմանում է․․․--Լիլիթ (քննարկում) 18:39, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

2. Ռաֆայել Իշխանյան տեղեկաքարտում մահվան ամսաթիվը դրված է ՄԱՏ կաղապարով, բայց, քանի որ դատայում տվյալները չկան և՛ չի երևում, և՛ կատեգորիաները չեն ավելանում--ԱշոտՏՆՂքնն․ 21:57, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Աշոտ ջան--Հայկ (արաբագետ) 21:59, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

+Ալֆոնս Բորելի հոդվածում մահվան, ծննդյան ամսաթվերը ձեռքով են արված, բայց մոդուլը անձին ընկալում է որպես ապրողի--ԱշոտՏՆՂքնն․ 22:07, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

Վիքիդատայից կարդալուց այդ թերությունը անցավ։ --BekoՔննարկում 22:13, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հա բայց մոդուլը այդպես չպետք է աշխատի: Ըստ տրամաբանության այսպիսի սխալներով հոդվածները էլի կան--ԱշոտՏՆՂքնն․ 22:19, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կարոլին Շումեյկեր հոդվածում ավելանում է «1929 թվականին ծնունդներ» կատեգորիան--ԱշոտՏՆՂքնն․ 12:34, 21 Մայիսի 2015 (UTC)[reply]

Նոր գնահատում

Ողջո՜ւյն, «Հայոց ցեղասպանության ժխտում» հոդվածը ներկայացված է գնահատման՝ Վիքիպեդիա:Գնահատում/Հայոց ցեղասպանության ժխտում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:00, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ադմինի քվեարկություն Վիքիքաղվածքում [3]

Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Ինչպես վիքիդարանի ադմինների, այդպես էլ՝ վիքիքաղվածքի պարագայում, որքան հասկանում եմ, բոլորս կարող ենք քվեարկել: Ունենք ադմինի նոր թեկնածու: Ժամկետները սահմանափակ են՝ մինչև մայիսի 19--Հայկ (արաբագետ) 05:24, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն ուշադրության համար: Իրոք պետք է լուրջ քվեարկել: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:42, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

Նոր գրքեր Վիքիդարանում

Հարգելի վիքիհամայնք, հեղինակների և կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում երեք գիրք թողարկվել են ազատ արտոնագրով, տեսածրվել և բեռնվել են Վիքիդարանում: Ուզում եմ ձեզ ներկայացնել, գուցե հետաքրքրի և օգտագործեք որպես աղբյուր՝ հոդվածներ բարելավելիս/ստեղծելիս:

  1. Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր գիրքը, որը հոդվածների ժողովածու է և առընչվում է հայոց պատմությանը, հոդվածները բոլորը սրբագրված են, կարող եք գտնել այս կատեգորիայի տակ: Գիրքը ազատ է թողարկվել Modus Vivendi ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:
  2. Արտյուշ Սանոսյան - ...նաև Սպիտակ Եղեռն և Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը գրքերը, որոնք նույնպես պատմական թեմատիկայով են: Գրքերը սրբագրված չեն, բայց տառաճանաչված են: Դրանցից առաջինի տառաճանաչումը շատ լավն է:

Հույս ունեմ, որ օգտակար կլինեն:--Դավիթ () 11:12, 12 Մայիսի 2015 (UTC)[reply]

վիքի-ակումբներ ու կրկնօրինակ էջեր

ողջույն բոլորին, այս վերջերս հաճախակի եմ հանդիպել որ վիքի-ակումբներում առաջադրվող ստեղծվելիք հոդվածները (ՀՍՀ-ից) արդեն լինում են ստեղծված վիքիպեդիայում մի փոքր ուրիշ վերնագրերով, ու այդպսիով ստեղծվոմ են կրկնօրինակ հոդվածներ, կուզեի այդ պահով հրավիրեի ինչպես համեմատած փորձառու մասնակիցների (ովքեր ստեղծում են այդ ցանկերը) այնպես էլ համեմատած նորեկ մասնակիցների (ովքեր ստեղծում են այնտեղից հոդվածներ) ուշադրությունը, անկած ամեն ինչից շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված են այդ գործում։ --ERJANIK քննարկում: 11:58, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

Երջանիկ ջան, ցանկը կազմվել է ՀՍՀ-ի հիման վրա։ Անհնար է այդքան հոդվածները ստուգելը ցանկ կազմելուց, թե որը կա, որը չէ։ Երևի թե հոդվածագիրներն ու մնացածս պետք է ուշադիր լինենք, կրկնօրինակները ջնջելու/միացնելու համար։--Լիլիթ (քննարկում) 13:03, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Երջանիկ ջան, կոնկրետ օրինակներ կբերե՞ս, ո՞ր հոդվածներն ես նկատել: --23artashes (քննարկում) 13:17, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
հասկանալի է Լիլիթ ջան, չգիտեմ կոնկրետ ինչ ասեմ, բայց փաստորեն լինում են նման դեպքեր, 23artashes ջան օրինակ՝ Անտոնիո Ռոսսինի (Ջոակինո Ռոսսինի), Մուհամմեդ Թարագայ Ուլուգբեկ (Ուլուգբեկ), Ռզա Աբբասի (Ռեզա Աբասի), Ռոտորյան շարժիչ (Ռոտորային շարժիչ), հաստատ էլի կան, գուցե կարելի է վիքիակումբներում գրել որ հոդվածը ստեղծելուց ամեն դեպքում մի հատ որոնեն այդ անունով, գիտեմ որ խոհրդարանում նորեկների քիչ մասն է միայն հետևում։ --ERJANIK քննարկում: 07:17, 14 Մայիսի 2015 (UTC)[reply]
410 հոդված ունենք ձուլման: Մի հատ շաբաթօրյակ չարժի անել? Թե չէ մի կողմից անում ես, մյուսից դուրս է գալիս. թիվը անընդհատ աճում է--Հայկ (արաբագետ) 07:21, 14 Մայիսի 2015 (UTC)[reply]

Երկու հարց

Վահան Չերազ (արեւմտահայերէն) հոդվածում հղումների հետ ոնց որ մի բան այն չէ, բայց չեմ հասկանում ինչից է:Եվ երկրորդ, Միքայել Չամչյան հոդվածում, հատորները, արդյոք պետք չէ բեռնել վիքիպահեստ, թե այս տեսքով նորմալ է--Հայկ (արաբագետ) 17:24, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

Չերազի հոդվածում չաշխատող ու կրկնվող հղումներ կային հեռացրի։ --BekoՔննարկում 22:08, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Beko ջան: Իսկ վիքիպահեստի հետ կապված ինչ կասես? Դավիթ, դու ադմին ես այնտեղ, կարելի է թե ոչ--Հայկ (արաբագետ) 22:17, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես խնդիր չեմ տեսնում, որ գրքերը չբեռնվեն Վիքիպահեստում, որովհետև գրքերի հղումները Ազգային գրադարանի կայք է գնում, որը էլի վստահելի է: Բայց եթե ցանկանում ես գրքերը բեռնես Վիքիպահեստ ու Վիքիդարանում էջերը սարքես, էս դեպքում գրքերը պետք է նախօրոք մշակվեն, որ չափերը փոքրանան, քանի որ ներկայիս 50Մբ+ չափերով Պահեստ հնարավոր չի բեռնել:--Դավիթ () 14:25, 14 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն, ուրեմն դա մնաց ամառ--Հայկ (արաբագետ) 14:34, 14 Մայիսի 2015 (UTC)[reply]

Էլեկտրամագնիսական փոխազդեցություն

Այս էջի խմբագրումները պետք է հետ շրջել՝ բերելով սկզբնական] վերահղումի կարգավիճակին, սակայն չեմ կարողանում անել։ Այսպիսի բան է ասում՝ «չի կարող հետ շրջվել միջանկյալ խմբագրումների պատճառով»։ Ի՞նչ կարող եմ անել։ --Albero (քննարկում) 18:00, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]

Չե՞ս ուզում դիտել պատմությունը-ով անես--Հայկ (արաբագետ) 18:06, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դրանով եմ անում, չի ստացվում։ --Albero (քննարկում) 18:40, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Այսինքն՝ ուզում ես վերահղում դառնա [4]?--Հայկ (արաբագետ) 18:45, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Հայկ, բայց մտածում էի ոչ թե ջնջել ավելացրած տեքստը ու վերահղումը դնել, այլ՝ հետ շրջել խմբագրումները մինչև սկզբնական վիճակը։ --Albero (քննարկում) 18:55, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես այդպես էլ արեցի: Սեղմում ես դիտել պատմությունը, հետո՝ այն ամսաթվի վրա, որը ուզում ես վերականգնել: Քո առաջ բացվում է այն տեքստը, որ եղել էր այդ պահի դրությամբ: Հետո սեղմում ես խմբագրել, ու հիշել: Նոր ավելացված բաները միանգամից անհետանում են:--Հայկ (արաբագետ) 21:04, 13 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բայց այդ դեպքում խմբագրման ամփոփման մեջ չպիտի՞ երևա «Հետ է շրջվում NN խմբագրումը, որի հեղինակն է...» և այլն։
ՀԳ. Ես էլ հենց այդպես էի փորձում, չէր թողնում։ --Albero (քննարկում) 09:08, 14 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ինչպես նկար տեղադրել նյութում

Տեղափոխվել է Վիքիպեդիա:Հարցեր էջ։

Արագ ջնջման, թե ուղղակի ջնջման անպատճառ հոդվածներ

Հարգելի խմբագիրներ, ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ արագ ջնջման և ուղղակի ջնջման հոդվածները տարբերվում են իրարից։ Խնդրում եմ հին հոդվածները ներկայացրեք ջնջման, եթե կարծում եք, որ մի բան այն չէ, իսկ արագ ջնջման ներկայացվում են ակնհայտ անհեթեթ կամ պատճենված հոդվածները։ Ինչպես նաև նշեք արագ ջնջման ձեր պատճառաբանությունը և նշեք ոչ թե ամփոփման մեջ, այլ հենց հոդվածում։ Սրա մասին մեկ անգամ էլ ենք խոսել։ Այնպես որ խնդրում եմ կարդացեք ջնջման կանոնակարգը և վերանայեք ձեր կողմից առաջադրված հոդվածները/կատեգորիաները ևս մեկ անգամ։ Շնորհակալություն։--Լիլիթ (քննարկում) 11:49, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հ․Գ․ Ինչպես նաև եթե ջնջման պատճառը գրում եք պատճենում, դրեք հոդվածում համապատասխան կաղապարը՝ {{հեղինակային իրավունքների խախտում|url=}} և կայքի հղումը։--Լիլիթ (քննարկում) 11:56, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Եթե սա ինձ է վերաբերում, ապա ասեմ, որ 5 հոդված եմ դրել՝ Seskfabrega մասնակցի հեղինակությամբ, ինչի մասին քննարկելը կարող եմ առանց զլանալ ևս մեկ անգամ ասել՝ հոդվածները չունեն աղբյուր, ներկայացված են կեղծ աղբյուրներ, թարգմանված են թերի ու սխալներով, պատճենված են: Ավելի լավ է՝ գրենք սկզբից, երբ լինի հարմար առիթ կամ ցանկացող խմբագիր: Այդպիսի հոդվածներից է Հին Հունգարիան, որի վրա մեծ ժամանակ ծախսեցի՝ բարելավելով այն, նույնիսկ այն բանից հետո, երբ մասնակիցը հեռացրեց իմ խմբագրումը: Նման տեսքով հոդվածը թողնել չէր կարելի, և ես մտածեցի՝ սա կարող է դաս լինել, բայց չեղավ, կամ էլ դեռ անցյալում եղել են նմանատիպ հոդվածներ: Իսկ մնացած հոդվածները ներկայացրել եմ ըստ ջնջման կանոնակարգի, ինչպես նաև տվել եմ հղումը:--Հայկ (արաբագետ) 11:57, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հ.Գ., սրա մասին մոռացա ասեմ, իսկ սա դեռ նույնիսկ քննարկման է ներկայացվել--Հայկ (արաբագետ) 12:00, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Գրածս միայն քեզ չէր վերաբերվում, այլապես քո քննարկման էջում կգրեի․․․ Նորայրի գրած հոդվածները, իմ կարծիքով, պետք է ներկայացվեն ջնջման և ոչ թե արագ ջնջման։ Ինչպես նաև կան որոշ հոդվածներ, որ նշել ես պատճենում, սակայն դրանք անձամբ եմ ստուգել ժամանակին, պատճենում չկա։--Լիլիթ (քննարկում) 12:04, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Պատճենման մասին նոր էին թե հին? Նորայրի գրած հոդվածները, որոնք գրվում են պատմության բնագավառում, ես հետևում եմ, և առանց կողմնապահության եմ դնում արագի կաղապարը, ոչ թե իմ քմահաճույքով կամ այլ հարաբերություններ ունենալու պատճառով: Տեղից էլ մեծ դժվարությամբ ենք պատմության էջերը վերականգնել, ու ով-ով, դու հաստատ գիտես ինչ մեծ աշխատանք է տարվել, ու պետք է տարվի այդ ուղղությամբ: Իսկ արագի պահով, ինչու արագ, ահա հղումը: Հատ-հատ, կարելի է ասել՝ զրոյից գրվել է, միանգամից կարող է ջնջվել, և իսկականից զրոյից գրվել, չհաշված այն, որ կան վերնագիր-հոդվածներ, որոնք առանց այդ էլ առանձին չպետք է լինեն--Հայկ (արաբագետ) 12:12, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Չհասկացա՝ նոր էին թե հին։ Հոդվածներ կան, որ պատճառների շարքում նշել ես պատճենում, սակայն հղում չկա, թե որտեղից է պատճենել, եթե ստուգած չլինեի ժամանակին, կկասկածեի։ Ինչևէ, սա իմ կարծիքն է, եթե մյուս ադմիններն այլ կարծիք ունեն, ապա կխնդրեի այլ մոտեցմամբ դատարկել արագ ջնջման կատեգորիայում հավաքված հոդվածները։--Լիլիթ (քննարկում) 12:19, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Նոր ու հինը ի նկատի ունեմ, որ պատճենում բառը նոր եմ ավելացրել, այս վերջին հոդվածներում, թե հին օրինակներ են եղել: Հղումը, բացի այդ, չեմ կարող նշել, որովհետև օնլայն չունեմ այդ գրքերը: Պարզ է պատճենման պահով, այսուհետ՝ եթե ձեռքիս տակ լինի օնլայնը, միայն այդ ժամանակ կներկայացնեմ՝ հղումը տալով: Քո կարծիքի վրա ոչ ոք չի բռնանում, ես բացատրում եմ, թե ինչու եմ սրտացավ պատմության թեմայի վերաբերյալ և քիչ թե շատ այդ բնագավառում հասկանում եմ: Իսկ մյուս ադմինների կարծիքին՝ խնդրեմ, հաճույքով կսպասեմ իրենց հարցերին ու առաջարկներին--Հայկ (արաբագետ) 12:27, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իրականում հին հոդվածները պետք է Լիլիթի ասածի պես ներկայացնել ջնջման, իսկ արագի դեպքում միշտ պետք է հիմնավորել, անհեթեթ, պատճենում և այլն: Իսկ ինչ վերաբերվում է Նորայրի հոդվածներին, ապա նա իր մասնակցային էջում անթիվ անհամար զգուշացումներ ունի աղբյուրների կեղծիքի համար: Ես նույնիսկ մասնակցին խիստ նկատողություն եմ տվել: Ինչևէ, Հայկ ջան, եթե կոնկրետ այս մասնակցի հոդվածների հետ խնդիրներ կան, կարող ես արագ ջնջման էլ դնել, միայն նշիր, որ անհեթեթ աղբյուրներ են: Մեկ էլ պետք է ուշադիր լինել: Կարող է գոյություն ունեցող աղբյուր լինի, բայց հոդվածին չվերաբերվի, ինչպես օրինակ Կեղծ հղումներ կենդանաբանական հոդվածներում :--Արման Մուսիկյան (քննարկում) 13:41, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, կոնկրետ 2 հոդված կա (մեկը սա է, մյուսը չգտա, երևի արդեն ջնջվել է), որ մասնակիցը գրել է, ես էլ հետո ստուգել եմ, լրիվ վերաշարադրած է, պատճենված չէ։ Սխալ եմ համարում առանց ստուգելու, ենթադրաբար, նման հոդվածներն արագ ջնջման առաջադրելը, ադմինի կողմից էլ՝ առանց երկար-բարակ մտածելու, մի անգամ էլ ստուգելու՝ ջնջելը։--Լիլիթ (քննարկում) 13:47, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լավ, ուրեմն թող ջնջման դրվի, Լիլիթ: Խոստովանում են, որ Նարայրի հոդվածները ստուգելը գլխացավանք է: Պետք է տող-տող բնագրի հետ համեմատես: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:49, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արման, ես հասկանում եմ արագ ջնջման ու ջնջման տարբերությունը, ու, ոնց որ ճիշտ նկատեցիր, հենց այդ գլխացավանքից խուսափելու համար եմ դնում արագ ջնջման, որովհետև հոդվածը անհույս վիճակում է լինում: Իսկ հին ու նորի պահը հաշվի առել եմ, բոլոր ներկայացրածնեը նոր գրված հոդվածներ են՝ մեկ մասնակցի կողմից գրված: Իսկ այդ ջնջումների մեջ կան նաև կեղծ հղումներ--Հայկ (արաբագետ) 14:48, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դե բոլոր ջնջման ներկայացված հոդվածներն էլ պետք է ստուգվեն հատ-հատ ջնջվելուց առաջ, Արման ջան։--Լիլիթ (քննարկում) 13:51, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]

Օրինակ այստեղ [5]: Ես գրել էի՝ ոչ հանրագիտարանային ոճ, աղբյուրը՝ պատճեն, քարտեզն էլ ամբողջությամբ սխալ: Պատճենի պահով սխալվեցի, ընդունում եմ, բայց ոճը շատ գրքային էր: Ինչևէ, ընդամենը մեկ պարբերություն եմ սրբագրել, ու նայեք սխալները՝

  • արդիականացման գործընթաց - ինչ է նշանակում սա? նույնիսկ եթե հեշտացնելու համար, դպրոցական դասագրքում դնում են նման բաներ, սա ամենևին չի կարող արտահայտել հետևյալ իմաստը՝ անցումային դարաշրջան Օսմանյան կայսրության պատմության մեջ, որի ընթացքում ավատատիրական հասարակարգին փոխարինելու էր գալիս եվրոպական երկրներում արմատավորված կապիտալիզմը:

→ արդիականացման գործընթաց նշանակում է զարգացման գործընթաց: Իրականում եղավ այդպես: Հեղաշրջումից հետո ավատատիրական հասարակարգը փոխարինվում է բուրժուականով: Ինչ տարօրինակ բան կա:

→շատ վատ բան կա, ու դու սխալ ես գրում, ոչ մի բան էլ չի փոխվել քո նշած ժամանակահատվածում:-Հայկ (արաբագետ) 16:57, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
  • կարևոր նախադրյալ էր հանդիսանում Թուրքիայի սկսած բարենորոգումները, որը կոչվում էր թանզիմաթ։ ոճական երեք սխալ՝ ենթակա-ստորոգյալ եզակի-հոգնակի, ու հետն էլ՝ Թուրքիա, ոչ թե Օսմանյան կայսրություն: Իսկ պատմական սխալը՝ երբեք հեղաշրջման նախադրյալ չի կարող հանդիսանալ թանզիմաթը, դա կարող է լինել միայն արդյունք, ոչ թե պատճառ: Սկզբում Մուհամմադ Ալին անկախացրել էր Եգիպտոսը, գրավել Արաբիան ու Սիրիան, ու հասել Անատոլիա՝ սպառնալով կայսրության գոյությանը: Սա է պատճառը, որ սկսվեցին բարեփոխումներ:

→ Տվայալ ժամանակահատվածում տի կարելի կտրուկ ասել որ պետությունը կոչվել է միայն Օսմանյան Կայսրություն: Շատ մարդիկ անվանում են նաև պարզապես Թուրքիա: Ղրիմի պատերազմում Թուրքիան ստանալով Անգլիայի օգնությունը կարողանում է հաղթել Ռուսաստանին և դրա համար ուժեղանում է Անգլիայի ազդեցությունը Թուրքիայւոմ: Գրքում ևս այդպես է գրված: Քարտեզը սխալ է:

→ Դասագրքում գրված է Թուրքիա, դա հասկացանք, բայց դու գրում ես Թուրքիա ու հղում դնում այսօրվա Թուրքիային: Իսկ այն, որ դու չգիտես Օսմանյան կայսրության ժամանաշրջանը, ինձ լրացուցիչ փաստ է քո բոլոր հոդվածները պատմոթյան վերաբերյալ ջնջման ներկայացնել՝ նույնիսկ առանց կարդալու:-Հայկ (արաբագետ) 16:57, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
  • նոր ձևավորված ազնվականությունը (հետագայում` երիտթուրքեր) ազնվականությունը հենց սխալ է, որովհետև պայքարը ազնվականության դեմ էր, իրականում՝ բուրժուազիա էր, սա մեկ: երկրորդ՝ երիտթուրքերը հայտնվել են այս դեպքերից 80 տարի անց, ու ոչ մի կապ չունեին իրենց հետ: Երիտթուրքերը ազգությամբ հրեա, ռազմական գործիչներ էին, ոչ թե բուրժուազիա, որոնք ընդունել էին իսլամ և անցել սուլթանի մոտ ծառայության:

→ Երիտթուրքերը այն թուրքերն էին որոնք կրթություն էին ստացել Եվրոպայում, և վերադառնալով Թուրքիա կատարեցին հեզաշրջում: Ի դեպ, ես գիտեմ որ "հեղաշրջում" և "հեղափոխություն" տերմինները հոմանիշներ են:

→ սխալ գիտես, դրանք լրիվ տարբեր բաներ են: Ու վերոնշյալ հարցերից ոչ մեկին չպատասխանեցիր--Հայկ (արաբագետ) 16:57, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
  • փորձեց խաղաղ պայմաններում հեղափոխություն կատարել։ Սակայն 1853 թվականին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ ի՞նչ կապ ունի մի նախադասությունը մյուսի հետ, որ մի հատ էլ՝ սակայն: որտեղ է 1839-ը, որտեղ՝ 1853: դարձյալ չկա տարբերություն՝ Ռուսաստան թե Ռուսական կայսրություն: Էլ չասեմ, որ պատերազմ հայտարարողը ռուսական կողմը չէր, այլ թուրքական կողմը՝ Ֆրանսիայի ու Անգլիայի հրահրմամբ: Եվ դրանք մեկը մյուսի հետ որևէ կապ չունեցող փաստեր էին:
  • Ռուսաստանի դիրքորոշումը առաջացրեց միջազգային հանրության դժգոհությանը և զայրույթը։՝ հակառուսական նախադասություն, որը հաստատ վերցված է դասագրքից՝ գրեթե նույնությամբ: Լավ, հարց, ինչ դիրքորոշում էր ընդունել Ռուսաստանը? Ու իրականում ինչու՞ էին օգնում թուրքերին եվրոպացիները:

→ Բան չհասկացա

  • Արդյունքում Թուրքիայում ուժեղացավ եվրոպական երկրների ազդեցությունը։ ինչի արդյունքում? Ղրիմի պատերազմի (1853-1856)? Ոչ, եվրոպական ազդեցությունը ուժեղացել էր հենց Մուհամմադ Ալիի ժամանակներից, իսկ ավելի կոնկրետ՝ 1801 թվականին, երբ Նապոլեոն Բոնապարտը արշավեց Եգիպտոս, Անգլիան էլ հանդես եկավ Թուրքիայի պաշտպանությամբ:


Եվ սա դեռ մեկ պարբերությունը, էլ չասեմ քարտեզի մասին, Լիբանանը դրված է Իրաքի հարավում՝ Քուվեյթի մոտ, չգիտես որտեղից հայտնվել են արաբական էմիրությունները, որոնք առհասարակ առաջացել են 1972 թվականին՝ դեպքերից 150 տարի հետո: Քարտեզում կա Ուկրաինա՝ բաժանված 2 մասի, կա Մոլդովա և Բելառուս: Կենտրոնական Ասիան (իրականում պետք է լինի Միջին Ասիա, կենտրոնականը շատ ավելի լայն հասկացություն է), հասել է Հնդկական օվկիանոսին:

Հիմա, հույս ունեմ, որ այսքանից հետո էլ կարիք չկա Նորայրի հոդվածները հատ-հատ մեկնաբանելու, կամ ապացուցելու, թե որքան սխալներ են պարունակում դրանք:--Հայկ (արաբագետ) 14:33, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ու ընդհանրապես, որոշ ադմինների մշտական լռությունը հասկացանք, Նորայրը ինչու չի մասնակցում քննարկմանը? Ինչքան կարելի է անտարբեր լինել վիքիի հանդեպ, որ քննարկումներին մասնակցելը հասցվի մինիմումի, եթե ոչ՝ զրոյի: Մինչև ինչքան պետք է Լիլիթը խոսի բոլոր ադմինների փոխարեն? Լիլիթից բացի կան մարդիկ, ովքեր իրոք սրտացավ են Վիքիի հանդեպ? Հասկանում եմ, մեկ-մեկ կարելի է որոշ հարցերում լինել պասիվ, փոխարենը՝ այլ դաշտերում լինելով զբաղված, բայց ինչքան պետք ա շարունակվի սա--Հայկ (արաբագետ) 14:38, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ախր հարցն այստեղ միայն Նորայրի հոդվածներին չէր վերաբերվում։ Ասածս այլ էր՝ արագ ջնջման ներկայացնելիս, կան բաներ, որոնք չեն պահպանվում։ Իսկ հիմա այս քննարկումը դարձավ ևս մեկ անգամ Նորայրի հոդվածների քննարկման դաշտ։ Իսկ այս քննարկման նպատակը դա չէր։ Դրա համար էի ասում, որ իր հոդվածները պետք է ներկայացվեն ջնջման, ոչ թե արագ ջնջման, որպեսզի այս տիպի քննարկումները ծավալվեն այնտեղ, ոչ թե այստեղ։--Լիլիթ (քննարկում) 15:02, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ոչինչ, թող դառնա: Իմ մասով վերաբերում էր միայն Նորայրին, ես էլ արձագաքնեցի քո գրածին: Եթե ես չեմ սխալվում՝ այլ հոդվածներ արդեն քանի ամիս է արագ ջնջման չեմ ներկայացրել: Հիմա ինչ, չարձագանքեի գրածիդ? Իսկ մնացած պահերով համամիտ եմ, ու ջնջման հոդվածներում նույնիսկ գերակտիվություն է նկատվել, որը դու ինքդ ես նկատել: Ու մի բան էլ, իմ արագ ջնջմանը վերաբերում էր պատմությանը, որի համար ես պատասխանատու եմ: Չգիտեմ ինչքանով առնչվեց քո ասածների հետ, կամ ինչքանով էր համահունչ այս ամեն ինչը այս հարթակում, բայց այսպես ստացվեց--Հայկ (արաբագետ) 15:15, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կոնկրետ այդ մասնակցին, հարգելի Հայկ, բոլոր հնարավոր կերպերով ադմիններից շատերը ու ակտիվ մասնակիցներից շատերը ասել են սխալների համար: Մենք ասում ենք, մենք լսում ենք: Այս մասնակիցն այսպիսին է: Հիմա հույս ունեմ, քիչ թե շատ ուղղվել է: Հայկ ջան, պատմության բնագավառում քո կարծիքը հարգում և գնահատում են բոլորը: Կոնկրետ ես ահագին քանակությամբ վատ հոդվածների եմ հանդիպում: Հենց անաղբյուրի համար դնում եմ ջնջելու, մի հատ պատմության գիրք է նշում: Բայց թե որքան է ճիշտ այդ ամենը ես չգիտեմ և պարզելն ավաղ շատ ժամանակ կխլի ինձանից: Հայկ ջան, կարող ես ջնջման էջում մի քանի հոդվածներ իրար հետևից թվարկել, ինչպես ժամանակին արեց Դավիթ Սարոյանը կենդանիներին նվիրված հոդվածները խեղաթյուրելու համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:00, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]

Արման, ես հասկանում եմ կոնկրետ այս մասնակցի պահը, բայց ես որքան մեծ ցանկություն կունենայի, որ խմբագրումները վերածվեին ոչ թե 3-4 հոգու քննարկման, այլ իսկական խորհրդարանին վայել՝ մենք քսանից ավելի մասնակից ունենք՝ տասը հազար խմբագրում ներդրմամբ, այդ թվում՝ 9 ադմին, ու պատկերացրու ինչ հաճելի կլիներ, եթե քննարկումները լինեին այդպիսի ակտիվ ու բուռն. սա է իմ ասածը: Ինչ վերաբերում է մասնակցին, կարող եմ միայն ասել, որ պատմության պահով է, որ չի ավելացնում հոդվածներ, մնացածները չեմ նայել, որովհետև չեմ հետաքրքրվում: Պատմության մասին վերջին հոդվածն էլ գրել է երկու ամիս առաջ կամ ավելի շուտ, կարծեմ: Բայց հաշվի առնելով այն, որ Դավիթի գրածը եղել է ապրիլի վերջին, այսինքն՝ օրերս, խոսում է այն մասին, որ անելիքը դեռ շատ է, և նույն տեմպերը եթե չեն շարունակվում պատմության մեջ, ապա շարունակվում են կենսաբանության և այլ ոլորտներում: Իսկ պատմության վերաբերյալ, հոդվածները մեկ տեղ խմբավորելու համար, ասեմ, դրանք ամբողջությամբ այստեղ են՝ ընդամենը 5 հոդված՝ չհաշված կոմունիստական թեմաները, որոնց համար առանձին քննարկում եղել է: Հարգանքներով Հայկ (արաբագետ) 15:10, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բան չունեմ ասելու: Իհարկե, լավ կլիներ, որ քննարկումներին առավել ակտիվ լինեն ակտիվ ու փորձառու մասնակիցները և այն մարդիկ, ով առնչվում են քննարկմանը:--Արման Մուսիկյան (քննարկում) 15:17, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Խնդրեմ, հոդվածի առնվազն կեսը [6] երևակայության արդյունք էր, իսկ շատ այլ կարևոր մտքեր, որոնք չէր կարողացել թարգմանել, կամ գրել էր իր հասկացած ձևով, կամ առհասարակ չէր գրել--Հայկ (արաբագետ) 15:35, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի խմբագիրներ: Մի քիչ ուշացումով անդրադառնամ այս քննարկմանը: Քիչ առաջ ես ջնջում էի արագ ջնջման ներկայացված հոդվածները: Բոլորը ջնջեցի, բացի Նորայրի չորս հոդվածներից, որոնց մասին այստեղ քննարկում է եղել: Ես ևս կարծում եմ, որ նման դեպքերում ավելի ճիշտ է հոդվածը ներկայացնել պարզապես ջնջման` տեղադրելով համապատասխան կաղապարը, և քննարկումը ծավալել ջնջման ներկայացված հոդվածների էջում: Նույնիսկ եթե ջնջման ներկայացնող մասնակիցը լավ մասնագետ է և համոզված է, որ տվյալ հոդվածում սխալները և թերությունները շատ են, դրանք պետք է ներկայացվեն նշածս էջում: Ոչ մի ադմին միանձնյա չի կարող (կարծում եմ` իրավունք էլ չունի) որոշելու նման հոդվածների ճակատագիրը: Հայկ ջան, ինձ թվում է, որ կարող ես բոլոր հոդվածների համար մեկ քննարկում բացել, նման դեպքեր մենք ունեցել ենք: --23artashes (քննարկում) 08:48, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]

Լավ, հիմա անհրաժեշտ մասը կտեղափոխեմ:--Հայկ (արաբագետ) 17:31, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կրոն-դավանանքը անձը նկարագրող կաղապարներում

Արդյո՞ք կարիք կա Գիտնական կամ այլ կաղապարներում ներառել կրոնը՝ առանց հուսալի աղբյուրով հաստատելու, որ տվյալ անձը նշանակություն է տվել կրոնական պատկանելությանը կամ հասարակայնորեն խոսել է այդ մասին։ Տեսեք օրինակ Ավետիք Գրիգորյան կամ Հարություն Ֆելեքյան հոդվածները։ Մի տեսակ կասկածելի է կրոնը նշելը, հատկապես կոմունիստական կուսակցության անդամների դեպքում։ (Չնայած ՀՀԿ-ի դեպքում էլ տարակուսելի է -:) ) --Albero (քննարկում) 17:25, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ես իրականում էդ կրոն տողը անիմաստ եմ համարում, եթե պաշտոնապես ինքը ինչ-որ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության անդամ չի եղել: Ու շատ դեպքերում կրոն տողի դիմացը գրած է աթեիզմ, որը էլի սխալ է:--Դավիթ () 18:37, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դավիթն ինձնից առաջ անցավ։ Լրիվ համաձայն եմ, եթե կրոնավոր չի կամ ընդգծված բարեպաշտ, ապա պետք չի լրացնել։ Մի խոսքով դավանանքին պատկանելն ու կնքված լինելը բավարար պայման չպետք է լինեն այդ տողը լրացնելու համար, իսկ հակառակի դեպքում աղբյուրներ են պետք։ --BekoՔննարկում 18:56, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լիովին համաձայն եմ, բոլոր տվյալներ պետք է ունենան վստահելի աղբյուր։ Նաև կարծում եմ, որ պետք չէ նշել ազգությունը միայն այն պատճառով, ոպ դա միայն համընկնում է քաղաքացիության, կամ ծագման կամ բնակման երկրի հետ։ Նաև պետէ չի ընտրել ազգությունը միայն ազգանունով։ - Kareyac (քննարկում) 04:08, 18 Մայիսի 2015 (UTC)[reply]

This is a message from the 2015 Wikimedia Foundation Elections Committee. Translations are available.

Voting has begun for eligible voters in the 2015 elections for the Wikimedia Foundation Board of Trustees. Questions and discussion with the candidates for the Board will continue during the voting.

The Wikimedia Foundation Board of Trustees is the ultimate governing authority of the Wikimedia Foundation, a 501(c)(3) non-profit organization registered in the United States. The Wikimedia Foundation manages many diverse projects such as Wikipedia and Commons.

The voting phase lasts from 00:00 UTC May 17 to 23:59 UTC May 31. Click here to vote. More information on the candidates and the elections can be found on the 2015 Board election page on Meta-Wiki.

On behalf of the Elections Committee,
-Gregory Varnum (User:Varnent)
Volunteer Coordinator, 2015 Wikimedia Foundation Elections Committee

Posted by the MediaWiki message delivery 17:20, 17 May 2015 (UTC) • TranslateGet help

This is a message from the 2015 Wikimedia Foundation Elections Committee. Translations are available.

Voting has begun for eligible voters in the 2015 elections for the Wikimedia Foundation Board of Trustees. Questions and discussion with the candidates for the Board will continue during the voting.

The Wikimedia Foundation Board of Trustees is the ultimate governing authority of the Wikimedia Foundation, a 501(c)(3) non-profit organization registered in the United States. The Wikimedia Foundation manages many diverse projects such as Wikipedia and Commons.

The voting phase lasts from 00:00 UTC May 17 to 23:59 UTC May 31. Click here to vote. More information on the candidates and the elections can be found on the 2015 Board election page on Meta-Wiki.

On behalf of the Elections Committee,
-Gregory Varnum (User:Varnent)
Volunteer Coordinator, 2015 Wikimedia Foundation Elections Committee

Posted by the MediaWiki message delivery 17:20, 17 May 2015 (UTC) • TranslateGet help

Աղբյուրներ և գրականություն

Եթե հոդվածի վերջում մեկից ավելի գիրք է նշված որպես գրականություն, սակայն ծանոթագրություններ չկան, պե՞տք դրվի «անաղբյուր» կաղապարը։ Վիքիպեդիա:Ինչպես_խմբագրել_էջը#Ինչպես տեղադրել աղբյուրները տեքստից չի հասկացվում։ --Albero (քննարկում) 09:21, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]

Իմ կարծիքով պետք է դրվի կաղապարը։ Նույնը վերաբերում է նաև արտաքին հղմանը․ եթե կա, միևնույն է, պետք է դնել։ --Ջեօ (~) 09:40, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վիքիպեդիայում տեղեկություն տեղադրելու համար հիմք է նրա ստուգելիությունը։ Եթե հնարավոր է ստուգել - ինքնա։ Եթե չէ՝ չէ։ Օրինակ. "Պատմություն 8" կամ "Հակոբյան Ֆիզիկա" կամ "google.com" ստուգել հնարավոր չէ։ - Kareyac (քննարկում) 10:05, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Նման դեպքերում ավելի ճիշտ կլինի նմանատիպ կաղապար օգտագործել--ԱշոտՏՆՂքնն․ 10:26, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կամ այսպիսի--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:04, 23 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես կարծում եմ, որ չպետք է դրվի, քանի որ գրականությունը ինքը ևս աղբյուր կարող է լինել:--Հայկ (արաբագետ) 11:16, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Օրինակ {{ՀՍՀ}}-ի բոլոր չորս տեղերը՝ հոդված =, url =, էջ =, հատոր =, ոչ մի հոդվածում լրացված չեն․ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ ՀՍՀ-ի միջոցով գրված բոլոր հոդվածները պետք է անաղբյուր պիտակենք--ԱշոտՏՆՂքնն․ 16:41, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես դեմ եմ զուտ ծանոթագրությունների առկայության/բացակայության պատճառով հոդվածները «անաղբյուր» պիտակելուն: Հոդվածներ կան, որտեղ ծանոթագրություններ կան, բայց ծանոթագրությունները շատ երկրորդական են (օրինակ ինչ-որ հիվանդության հոդվածում դրված են հիվանդության անվան ծագման վրա մի քանի հատ, մի քանի հատ էլ օրինակ հիվանդությունով հիվանդացած հայտնի անձանց վրա): Այս դեպքում հոդվածը ծանոթագրություններ ունի, բայց հոդվածի այն հատվածը, որն ամենակարևորն է և տրամաբանորեն այնտեղ պետք է շատ ծանոթագրություններ լինեն՝ չկան: Մյուս կողմից, նույն հիվանդության հոդվածը կարող է գրված լինել մեկ աղբյուրի հիման վրա ու այդ աղբյուրն էլ վերջում նշված լինի: Երկու դեպքերից, ո՞րն է ավելի անաղբյուր: Իմ կարծիքով՝ առաջինը: Եթե սկսենք պիտակել ծանոթագրություն չունեցող հոդվածները, անստուգելի ծանոթագրություն պարունակողները, հետո պիտակենք բաժինները, որոնք ծանոթագրության կարիք ունեն, ապա՝ հոդվածները, որտեղ ծանոթագրությունները առաջնային կամ երկրորդական աղբյուրներ չեն (ուշադրություն դարձրեք, որ վերջին դեպքերն ավելի շփոթեցնող են, տպավորություն են ստեղծում, թե գրվածը հավաստի է, բայց իրականում այն եսիմ ինչ աղբյուրի հիման վրա է գրած լինում) հավատացեք, որ վիքիի 90%-ը և ավելին պիտակելու ենք: Այս դեպքում, իմ կարծիքով, ավելի լավ է բոլոր հոդվածները պիտակած պատկերացնենք ու ուղղակի հնարավորինս ուղղենք:--Դավիթ () 19:27, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ապրող անձանց կենսագրություններ

Չնայած գրել եմ հոդվածի քննարկման էջում, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Խնդիրը կայանում է նրանում, որ ունենք կանոնակարգ, որը չի համապատասխանում իր իմաստին (առավել մանրամասն այստեղ), առաջարկում եմ կամ ջնջել կանոնակարգը, կամ զրոյից գրել նորը: Բացի այդ հարգելի ադմիններ և փորձառու մասնակիցները, խնդրում եմ բոլորիդ ուշադրություն դարձնել մեր կանոնների անմխիթար վիճակին, ես մի քանի կանոն գրեցի, սակայն ոչ մի աջակցություն չստանալով դադարեցրի գրելը: Խնդրում եմ ինչ-որ վիքիընդլայնում նվիրենք մեր կանոններին, հավատացեք սա ավելի կարևոր է քան 10.000 բնակավայրի մասին կարճ հոդվածները, որոնցով օրըստօրե լցվում է մեր վիքիպեդիան:--Սամվել (քննարկում) 10:04, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ես կարծում եմ, որ վիքիհամայնքը նոր է սկսել կայանալ որպես համայնք, և խմբագիրները հիմնականում զբաղված են հոդված գրելով: Աստիճանաբար, կամաց-կամաց սկսում ենք ուշադրության արժանացնել խորհրդարանը, մյուս կարևոր քննարկման էջերը: Ուստի՝ երբ այս հարցը վերջնականապես լուծվի, քննարկմանը մասնակցեն և իրենց կարծիքը հայտնեն 15-20 խմբագիրներ, այդ ժամանակ էլ կարելի է մտածել կանոնների մասին: Հակառակ դեպքում դա կդառնա 5-6 հոգու քվեարկության մենաշնորհ (ակամայից):--Հայկ (արաբագետ) 11:20, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ընդակառակը Հայկ ջան, առանց կանոն վիքիպեդիան քաոսի է վերածվում, սկզբում պետք է լինեն կանոնները հետո նոր մնացած հարցերը, մենաշնորհին վիքիի կանոնները կտրականապես դեմ են, եթե կանոն լինի ոչ ոք իր կամքը չի կարողանա թելադրել, իսկ կանոնները պետք է գրի կամ համաձայնեցնի համայնքը, իսկ ընթացքում ինչ-որ բան եթե դուր չգա, կարող ենք փոխել կամ նորից գրել:--Սամվել (քննարկում) 11:42, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լավ, Սամվել ջան, հիմա մենք ունենք ինչ-որ հրատապ կանոններ? Եթե կան, սկսենք, թե՞ ոչ՝ մի քանի ամիս կարող են սպասել՝ վերոնշյալ պատճառով:--Հայկ (արաբագետ) 11:47, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հրատապ չեմ կարող ասել, բոլոր կանոններն էլ հրատապ են:--Սամվել (քննարկում) 13:42, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լիովին համաձայն եմ Սամվելի հետ։ Ես, առաջին հերթին որպես ադմին, կանոնակարգերի կարիքը շատ եմ զգում ու միշտ էլ համարել եմ դրանց թարգմանությունն առաջնակարգ խնդիր։ Ուղղակի այնքան են մեզ մոտ նման քննարկումները երկարում, որ արդեն չես էլ կարողանում հետևողական լինել։ Օրինակ՝ Սամվել ջան, հենց նույն ապրող անձանց կենսագրությունների կանոնակարգը, որտեղ առաջարկեցի մի կետ փոխել, քանի ամիս քննարկվեց, վերջում էլ ոչնչի չհասանք։ Քո թարգմանածները տեսել եմ, սակայն ամբողջությամբ ցավոք չեմ ուսումնասիրել։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում զբաղված եմ լինելու։ Հուսով եմ՝ սեպտեմբերից որոշ չափով կկարողանամ ժամանակ տրամադրել կանոնակարգերին։--Լիլիթ (քննարկում) 09:26, 21 Մայիսի 2015 (UTC)[reply]

Միջլեզվային կոդերի թարգմանություններ

Ողջույն, հարգելի համայնք: Փորձում եմ հասանելի դարձնել Աշխարհի վիքիպեդիաների վիճակագրության ցանկը Հայերեն Վիքիպեդիայում: Այն կարելի է արագորեն ստանալ անգլերեն Վիքիից, վերանգրերը փոխարինելով հայերենով և լեզվի կոդերի համապատասխան թարգմանությունները տեղադրելով: Սևագրությունը Սա է:

Խնդիր կա լեզուների թարգմանությունում, որի համար օգտագործված է [[{{#language:{{{1}}}|hy}}|{{#language:{{{1}}}|hy}}]] կաղապարը: Չեմ կարող հասկանալ, թե որտեղից են գալիս լեզուների թարգմանություն` մետայից, Վիքիպեդիայում գոյություն ունեցող ինչ-որ լեզվային էջից, թե լրիվ մի այլ տեղից: Տեսեք.

  • {{#language:ceb|hy}} - սեբուերեն - Հոդված չկա, բերել է անգելերեն անվանումը
  • {{#language:fj|hy}} - ֆիջիերեն - Հոդված չկա, բայց գտել է որ դա Ֆիջիերենն է
  • {{#language:en|hy}} - անգլերեն հոդված կա, և անվանումն էլ կա

Եթե ինձ կարողանաք օգնել, մենք Հայերեն Վիքիպեդիայում կարող ենք միանգամից ցանկը թարմացնենք անգլերեն Վիքիից օգտվելով: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:31, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]

Թարգմանությունները կարծես թե Վիքիդատայից է գալիս, համապատասխան կոդը փնտրիր ու հայերենի դիմաց թարգմանիր (օրինակ` ֆիջիերենը): --Դավիթ () 12:42, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Սեբուանոն ավելացրեցի, Դավիթ ջան: Եթե ստացվի, հրաշալի կլինի: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:54, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, ես արդեն կասկածում եմ, որ ճիշտ եմ ասել, ես այնուամենայնիվ ուրիշ տեղերում էլ կփնտրեմ:--Դավիթ () 12:56, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Սերբախորհվատերեն բառն այստեղ միասնական է, իսկ {{#language:sh|hy}} կաղապաորում` սերբա-խորվաթերեն --Արման Մուսիկյան (քննարկում) 13:02, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Թարմացում: Կոդերի թարգմանությունը ավտամոտ վերցվում է Յունիկոդի պաշտոնական թարգմանությունից: Հայերեն բոլոր թարգմանությունները այստեղ են: Քո ասած բոլոր տվյալները բռնում են: Փոխելու ձևը դեռ գլուխ չեմ հանում:--Դավիթ () 13:29, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Թարմացում 2: Յունիկոդին նամակ գրեցի, ասեցին դիմեմ վիքիի ինչ-որ ներկայացուցչի, որ ինձ հաշիվ գրանցեն, յունիկոդի ստանդարտ տեքստերը կարողանամ փոփոխել: Երկրորդ նամակը գրել եմ; Երևի շուտով հաշիվը կլինի, կփորձեմ ուղղել:--Դավիթ () 17:29, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Սա ինչ-որ բանով կօգնի՞ Վիքիպեդիա:Վիճակագրություն/Աղյուսակ :--Հայկ (արաբագետ) 18:03, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, հենց այդ տվյալներն էլ ուզում եմ թարմացրած պահենք: Տարիներով չի թարմացվում, իսկ մենք էլ Հայերեն Վիքիպեդիայի տեղն իմանալու համար ստիպված Անգլերեն կամ Ռուսերեն Վիքիներից ենք ճշտում: Դավիթ ջան, որ բան չլինի, կնստեմ ու կչարչարվեն, ամբողջական զրոյից ծրագիր կկազմեմ ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով: Հենց ժամանակս ների, գործի կանցնեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:44, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ժամանակին Beko-ն ասում էր, որ դա բոտով կարող է արվել, եթե ուզում ենք ժամը մեկ կամ ավելի հաճախ թարմանա, պետք է 24 ժամ համակարգիչը միացած լինի: Բայց օրական 3-4 անգամ թարմացնել կարելի է--Հայկ (արաբագետ) 19:25, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հա, Chajoker մասնակցի բոտն էր, որը միայն ինքն էր քշում: Պետք է այնպես անել, որ այդ թարմացումը հասանելի լինի մի քանի մասնակցի, որպեսզի նման փաստի առաջ չկանգնենք: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:31, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]

Օպերաներ ըստ

Օպերաների հոդվածներում կատեգորիաներ կային բեմադրված այսինչ թվականին։ Դրանք շատ սահուն փոխվում են իքս թվական օպերաների։ Շատ օպերաներ գրվել են մի թվի բեմադրվել բոլորովին այլ տարեթվի, կարծում եմ ավելացնել կարելի է, բայց բեմադրվածը թողնելով։ Օրինակ Արշակ Բ օպերան, բոլորովին էլ 1945 օպերաներ կատեգորիա չի կարող լինել, որովհետև բեմադրվել է այդ թվին, բայց ստեղծվել է 1868 թվականին։ ԱշոտՏՆՂ ի՞նչ կարծիքի ես, քանի որ հիմնականում դու ես փոխել։ --BekoՔննարկում 17:58, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]

Kareyacին էլ նշեմ, իր կարծիքն էլ է հետաքրքիր։--BekoՔննարկում 18:19, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
  • Առաջարկում եմ պարզ լուծում՝ թվականների կողքին ավելացնել ստեղծված և բեմականացված բառերը: Այսինքն՝ Արշակ Բ-ն կունենա 2 կատեգորիա՝ 1868 ստեղծված և 1945 բեմականացված--Հայկ (արաբագետ) 18:26, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վիքիներում և մեզ մոտ ստեղծագործություններ ընդունված է կատեգորիֆիկացնել ըստ հասարակության արաջին ներկայացման։ Օրինակ "XXXX թ. գիրք" նշանակում է, որ դա հրատարակվել է այս թվականին, չնայաց բարդ դեպքերում, օրինակ Վարպետը և Մարգարիտան թվականը մեզ մոտ կատեգորիայում ընդանրապես գրված չի, ոչ ռուսերենում, ոչ էլ անգլերենում, իսկ ֆրանսերենում ազնիվ գրված է կատեգորիան "1967 վեպեր"։ Կարծում եմ, նույն սկզբունքով պետք է շարժվել և օպերաների դեպքում։ Ըստ արաջին ներակայացման։ Քանի որ «Արշակ Բ» օպերայի արաջին ներկայացումը եղել է կամ 1868 թվականին (Tahmizian N. The life and work of Dikran Tchouhadjian. — Los Angeles: Drazark Press, 2001. — P. 35.), կամ որոշ տվյալներով մասամբ 1873 թվականին (Тигранов Г., Армянский музыкальный театр, т. 1—3, Ер., 1956—75.), և ամբողջության 1945 թ. (Большая советская энциклопедия), երևի արժե նշել 3 թվականներն էլ։ Մի քանի տարեթվականի նշումը ընդունելի է, օրինակ մեզ մոտ դրոշները հաճախ գրված են մի քանի թվականներով։ - Kareyac (քննարկում) 18:59, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, շուտով սկսելու եմ գրել ներկայացումների մասին, որտեղ կրկին նույն խնդրին եմ հանդիպելու, քանի որ մի ներկայացումը տարբեր թվականներին է բեմադրվել տարբեր ռեժիսորների կողմից։ Կարծում եմ՝ պետք է նշվեն բոլոր թվականները կատեգորիայում։ --Լիլիթ (քննարկում) 19:11, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բանն այն է, որ մեզ մոտ կատեգորիան հենց այնպիսին էր, ինչպես նշում է Հայկը՝ XXXX բեմադրվածներ, որը վերջ է դնում տարակարծություններին՝ կապված ստեղծման ու բեմադրման թվականների հետ, ինչը հանդիպել եմ ռուսերեն վիքիպեդիայում, խճճող է, դուրս չի եկել: Առաջին բեմադրության վարկածն էլ, կարծում եմ, չի գործում նրանով, որ օպերայի նախնական տարբերակը բեմադրվում է մի թվականի, իսկ վերջնական, ճանաչելի դարձած տարբերակը՝ մեկ այլ: Էլի թեկուզ նշել մի քանի թվական, բայց գոնե նայողին միանգամից պարզ լինի՝ դա բեմադրության, թե գրման թվականն է: Ու, բացի սա, ամեն դեպքում ճիշտ կլինի նման լայնազանգված փոփոխություն անելուց առաջ գոնե գրել Խորհրդարանում:--A.arpi.a (քննարկում) 19:21, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Տրամաբանական է, որ երկու տվյալներն էլ պետք է նշվեն կատեգորիայում: Բայց ի՞նչ ենք անելու այն դեպքերում, երբ օպերան գրվել է երկու տարվա ընթացքում:
Երբ որոշում կայացնենք, Օպերաներ այբբենական կարգով կատեգորիայի բոլոր հոդվածներում փչացրածս կուղղեմ՝ ըստ քննարկման արդյունքի--ԱշոտՏՆՂքնն․ 21:27, 20 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով պետք է լինի օրինակ 1957 օպերաներ, որի մեջ պետք է մտնեն 1957 բեմադրված օպերաներ և 1957 գրված օպերաներ։ Աշոտ ջան, քո հարցին լուծում կարող է լինել 1590-ական թվականների օպերաներ։--Լիլիթ (քննարկում) 09:37, 21 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ադմինի քվեարկություն Վիքիքաղվածքում [7]

Հարգելի վիքիհամայնք, ունենք ադմինի թեկնածու Հայերեն Վիքիքաղվածքում: Դա այն դաշտն է, որտեղ մենք ադմին չունենք: Քվեարկությունը սկսվել է երեկ և համաձայն կանոնակարգի, ընթանալու է 7 օր--Հայկ (արաբագետ) 07:22, 24 Մայիսի 2015 (UTC)[reply]

շնորհակալություն տեղեկացնելու համար։ --vacio 16:41, 24 Մայիսի 2015 (UTC)[reply]

(այլ կիրառումներ) թե՞ կատեգորիա

Բարև հարգելի համայնք, առաջարկում եմ Խաչվանքյան (այլ կիրառումներ) (խոսքս, բնականաբար, բոլոր «անուն/ազգանուն (այլ կիրառումներ)» տեսքի հոդվածների մասին է) հոդվածի փոխարեն ունենալ Կատեգորիա:Խաչվանքյաններ կատեգորիան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:12, 24 Մայիսի 2015 (UTC)[reply]

Այլ կիրառումների մեջ տեսնում ես բոլոր հնարավոր տարբերակները, ինչպես կատեգորիաներում, բայց այստեղ տեսնում ես նաև չեղած հոդվածները։ Նշվում է, որ այսպիսի մարդ կա, անգամ եթե հոդված չի գրվելու դրա մասին, ինչը որ կատեգորիաների դեպքում հնարավոր չէ։ Այլ կիրառումների մեջ հնարավոր է արագ տեսնել, թե տվյալ անունը ո՞ւմ է վերաբերում։ Դրանք, բոլորը հոդվածներ են հաշվվում և բացի այդ կան բոլոր վիքիներում։ --BekoՔննարկում 15:22, 24 Մայիսի 2015 (UTC)[reply]
Համաձայն եմ Բեքոյի հետ։ Այլ կիրառումների էջերը շատ են օգնում։--Լիլիթ (քննարկում) 15:24, 24 Մայիսի 2015 (UTC)[reply]
Աշոտ, անգլերեն վիքիպեդիայում, ու եթե չեմ սխալվում, ռուսերենում էլ, կա այդ տենդենցը, չգրելու այլ կիրառումներ: Սակայն ես դա այդքան էլ ճիշտ չեմ համարում, քանի որ հոդվածը որպես վերնագիր արդեն պետք է ասի այն մասին, որ բազմիմաստ է: Ցանկալի կլինի նաև, որ վերահղում չունենա, այսինքն՝ օրինակ Պողոս (այլ կիրառումներ) հոդվածը չունենա Պողոս վերահղում, զուտ տեքստային հարմարության տեսանկյունից: Կամ եթե Պողոսը պետք է լինի, ապա միայն վերահղման տեսքով՝ առավելագույնը, ոչ՝ հիմնական--Հայկ (արաբագետ) 15:45, 24 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կաղապարը ջնջել չես կարող, հարգելի Սամվել, քանի որ հոդվածի նախնական տեքստը վերցած է ՀՍՀ-ից: ՀՍՀ-ի շնորհիվ է, որ մենք մինչև հիմա այդ հոդվածը գոնե այդ տեսքով մեր մոտ ունենք: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:21, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ի՞նչ կարծիք ունեք Ալեքսանդր (այլ կիրառումներ) հոդվածի մասին:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:53, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]

Միայն անուն պարունակող այսպիսի հոդվածներին դեմ եմ: Կա նաև սմբատ այլ կիրառումներ և այլն--Հայկ (արաբագետ) 12:02, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով բազմիմաստ հոդվածներում պետք է գրել միանուն հոդվածները միայն, այսինքն նույն ազգանվամբ և անվամբ անձանց մասին, այլ վիքիներում նման բան չկա, պետք է գրել օրինակ Ալեքսանդր II (այլ կիրառումներ), որի մեջ կմտնեն Ալեքսանդր II Մակեդոնացին, Ալեքսանդր II ռուսաստանի կայսր և այլն:

Սովետական հանրագիտարանի հոդվածների կաղապար և կատեգորիա

Նախ, քանի որ սովետական հանրագիտարանից վերցված հոդվածների կատեգորիաները թեմատիկ չեն, առաջարկում եմ դրանք դարձնել թաքնված կատեգորիաներ կամ տանել քննարկում: Երկրորդ, եթե օրինակ ես ամբողջովին փոխեմ հոդվածը կարող եմ ջնջել ՀՍՀ կաղապարը?--Սամվել (քննարկում) 07:16, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]

Շատ լավ առաջարկ էր, Սամվել, ինձ թվում է իրոք այդ կատեգորիան ավելորդ է, և կարելի է թաքցնել այն: Բայց կաղապարը ջնջել պետք չէ, քանի որ այնտեղ նշված է՝ մասամբ կամ ամբողջությամբ վերցված է ՀՍՀ-ից: Իսկ արդեն գրված նյութերը, առավել ևս հիմնավոր աղբյուրով, որքան գիտեմ, իրավունք չունենք:--Հայկ (արաբագետ) 07:19, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Կաղապարը ջնջել չես կարող, հարգելի Սամվել, քանի որ հոդվածի նախնական տեքստը վերցած է ՀՍՀ-ից: ՀՍՀ-ի շնորհիվ է, որ մենք մինչև հիմա այդ հոդվածը գոնե այդ տեսքով մեզ մոտ ունենք: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:22, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Եթե ես ՀՍՀ-ից գրված որևէ հոդված եմ բարելավում, ապա կաղապարը ջնջում եմ և ծանոթագրության տեսքով եմ ավելացնում։ Երբ բոլոր հոդվածներն ունենանք մեզ մոտ, այդ կաղապարները բոտով հանվելու են և աղբյուրների տեսքով են դառնալու։--Լիլիթ (քննարկում) 07:35, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բայց այդ դեպքում լուրջ խնդիր կառաջան, Լիլիթ ջան: Մեր մոտ գրեթե ոչ մի հոդվածում հատորն ու էջը չի նշվում:--Արման Մուսիկյան (քննարկում) 07:47, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դրա համար պետք է վիքիդարանից գտնել և նշել, Արման ջան։ Բացի այդ Ալեքսեյն արդեն այնպես է արել կաղապարի մեջ, որ այդ տողերը պետք է պարտադիր լրացվեն, որպեսզի ընթերցողը, եթե ցանկանա ստուգել ինֆորմացիան, սեղմի հղման վրա և գնա վիքիդարանի այդ էջը։--Լիլիթ (քննարկում) 07:52, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան ի նկատի ունեմ եթե հիմնովին փոփոխեմ, ՀՍՀ-ից ոչ մի նախադասություն չմնա, այդ դեպքում էլ ՀՍՀ կաղապարը պետք է մնա?--Սամվել (քննարկում) 08:54, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բայց հիմնովին փոխելու իրավունք ունենք մենք? այսինքն՝ այլ կերպ ասած՝ ջնջել նախնական տարբերակը--Հայկ (արաբագետ) 08:55, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իհարկե ունենք, սովետական հանրագիտարանից բերված շատ նյութեր հնացած են, և գրված են քարոզչական ոգով:--Սամվել (քննարկում) 08:59, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես դա չգիտեի, ինձ ասել էին, որ իրավունք չունենք հոդվածը ջնջել ու նորը գրել: Իսկ այդ պարագայում՝ ամբողջությամբ փոխել, հենց այդ է:--Հայկ (արաբագետ) 09:39, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ով է ասել? Անհեթեթություն է:--Սամվել (քննարկում) 10:17, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Սամվել, իհարկե ամբողջությամբ փոխել կարող ես, բայց փոխելու դեպքում պետք է նշես այն մյուս աղբյուրը, որի հիման վրա ամբողջությամբ փոփոխել ես այն: Հակառակ դեպքում, քո հոդվածը դառնում է անաղբյուր հոդված: Այսինքն, եթե դու այդքան համոզված ես, որ նշված տվյալները հնացել են, ուրեմն ունես ինչ-որ նոր աղբյուր, որտեղ այդ տվյալներն ավելի թարմ են:--Դավիթ () 11:55, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կրճատումներ հոդվածներում

Հարգելի վիքիհամայնք, մասնավորապես, պատմական թեմաների գրեթե բոլոր նախադասություններն սկսվում են «թվական» բառով: Վիքիպեդիայի էջերից մեկի՝ «Հաճախ հանդիպող վրիպակներ» վերնագրի 2-րդ կետը վերաբերում է «թվական» բառի կրճատմանը՝ «Պետք է գրել ոչ թե 1604-ին, այլ 1604 թվականին կամ 1604 թ։»: Նույն վերնագրի 4-րդ կետում գրված է՝ «Վիքիպեդիան թվային միջոց է և ծավալի խնդիր չունի, և պետք է բացել բոլոր կրճատումները»: Այդ դեպքում 2-րդ կետը հակասում է 4-րդին: Պարզաբանեք խնդրում եմ այս հակասությունը--DinaS (քննարկում) 20:23, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հասկանալի է, որ «Վիքիպեդիան թվային միջոց է և ծավալի խնդիր չունի», բայց խնդիրն այն է, որ վիքիհոդված գրողը թվային միջոց չէ և ժամանակի խնդիր ունի :) Հատկապես «թվական» բառի դեպքում ես կգերադասեի գրել «թ.»:- --Davplast (քննարկում) 20:57, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Համաձայն եմ, սակայն բարդ դեպքերում օրինակ «թվականից», երևի նախընտրելի է գրել «թվականից» կամ «թ-ից»։ - Kareyac (քննարկում) 21:07, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վիքիպեդիայի կանոնների մեծ մասը գրվել է այն ժամանակ, երբ այն այսօրվա վիքիպեդիային երազում տեսնել չէր կարող: Ճիշտը միանշանակ թվականին տարբերակն է, բոլոր տեսանկյուններից՝ և հոդվածի ծավալային մեծացման, և լիարժեք տեքստերի, և այլն: Davplast, ես հասկանում եմ Ձեր շտապողականությունը՝ հնարավորինս արագ ստեղծել հոդվածներ, բայց կարող եք թ.-ի տեղը գրել թվական, դրանից կտուժեն հաշված վայրկյաններ:DinaS, ամենայն հավանականությամբ կանոնակարգերի տեխնիկական մասը գալիս է դրանց հին լինելուց: Հարցին երևի ավելի մանրամասն կպատասխանեն հին մասնակիցներն ու ադմինները--Հայկ (արաբագետ) 21:33, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Միանշանակ համաձայն եմ Հայկի հետ. պետք է «թվական» բառը՝ իր բոլոր հոլովաձևերով, գրել ամբողջությամբ, մանավանդ որ արդեն կա հսկայական հոդվածներ, որտեղ գրված է հենց այդպես, բացի այդ համառոտագրությունները նախատեսված են տեղի խնայման համար, իսկ այստեղ այդ խնդիրը չկա:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 22:14, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Մի քիչ աբսուրդի չի՞ հասնում... Օրինակ, «մ.թ.ա.»-ի փոխարեն սկսե՞մ գրել «մեր թվարկությունից առաջ»: Եթե այդքան պարտադիր է առանց հապավումների գրելը, ապա շատ ողջունելի կլինի Արման Մուսիկյանի ստորագրյալ առաջարկը՝ սկզբում գրել հապավումներով ու կրճատումներով, իսկ հետո հեշտությամբ բոտով բացել: --Davplast (քննարկում) 11:30, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վիքիպեդիայում բոլոր հապավումները միանշանակ պետք է բացվեն: Ճիշտն այդպես է: Իսկ ինչ վերաբերվում է թ.-ին, ապա այն կարծում եմ կարելի է հեշտությամբ բոտով բացել: --Արման Մուսիկյան (քննարկում) 03:03, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Դեմ են բոլոր հապավումների բացմանը և կողմնակից են այս հարցի լուծման ոչ թե խմբագրողի հարմարության համար, այլ ընթերցողի։ Եթե պարզվի, որ կարդացողների մեծամասնությունը դժվարանում է հասկանալ, որ թ. նշանակում է թվական էկեք սենց էլ գրենք, իսկ եթե գիտեն - կարելի է թողնել թ.։ - Kareyac (քննարկում) 04:53, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով, ճիշտ չէ հանրագիտարանում կրճատումներով գրելը: --GarikKh (քննարկում) 11:16, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բոլոր կրճատումները բացելը իսկապես անիմաստ է։ Կրճատումներ օգտագործվում են ոչ միայն տեղ խնայելու համար, այլ քանի որ սեղմ տեսքտը ավելի հեշտ է արագ ընթերցել, իսկ հանրագիտարանը արագ ընթերցանության նյութ է (ի տարբերություն գեղարվեստական գրականության): --vacio 12:44, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հոդվածները պետք է լինեն միանման ու եթե կրճատումով գրել չի կարելի, ուրեմն պետք է կանոնը վերաբերի բոլոր բառերին: Հակառակ դեպքում պետք է փոխել կանոնը:--DinaS (քննարկում) 12:47, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]

Օրո՞ն, թե՞ Աուրոն

Այս գիտնականի անունը ռուսերեն Վիքիպեդիայում գրված է Орон, իսկ անգլերեն Վիքիպեդիայում՝ Yair Auron: ՀՀ նախագահի հրամանագրում նույնպես գրված է Յահիր Աուրոն՚՚:Ո՞ր տարբերակն է ճիշտ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:43, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]

Անգլերենում Au-ն Օ է կարդացվում ու տառադարձվում, Արամ ջան, հետևաբար Օրոն։--Լիլիթ (քննարկում) 18:44, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իսկ նախագահի հրամանագի՞րը, Լիլիթ ջան: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:52, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
יאיר אורון - Յաիռ(ղ) Օռ(ղ)ոն, ճիշտը օ տառն է հենց գրված եբրայերեն, ու անգլերեն AU երկհնչյունն էլ օ է կարդացվում, բայց քանի որ Հայերեն Վիքիպեդիան ընտրում է երկու տարբերակներից առավել տարածվածը, մենք պետք է ընտրենք Աուրոն[8][9][10], ինչպես ժամանակին, առանց որևէ հիմք ունենալու, թողնվեց Մուհամմեդ Ալի (վերջինի թեման դեռ փակ չի, ուղղակի ոչ ոք դեռ ոչ մի աղբյուր չներկայացրեց, որ այդ բռնցքամարտիկի անունը Մուհամմեդ է, որովհետև մարդու անձնագրի մեջ անգլերենով ու արաբերենով գրված է Մուհամմադ, ու ոչ մի հայկական աղբյուր, այդ թվում և՝ մամուլը, Մուհամմեդ չի նշում. ուղղակի այս հրեայի, աղբյուրները կան՝ սևով սպիտակի վրա՝ Յահիր Աուրոն՝ ժուռնալիստների անգրագիտության արդյունքը) --Հայկ (արաբագետ) 18:54, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արամ ջան, եթե հայերենում սխալ ձևով է տարածված, ուրեմն Աու-ով էլ պետք է թողնենք--Լիլիթ (քննարկում) 19:07, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան, եթե Աուրոնն է տարածված ձևը, ապա հոդվածն անվանափոխիր, խնդրում եմ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:15, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արված է, Արամ ջան:--Լիլիթ (քննարկում) 07:20, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան, իսկ վերահղումը մնա՞ց, թե՞ առանց վերահղումի:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:26, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վերահղումը թողեցի, Արամ ջան, մինչև տեսնենք ինչ ենք անում։--Լիլիթ (քննարկում) 07:29, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Փաստորեն, մենք կամա թե ակամա դառնում ենք սխալներն ու անգրագիտությունը տարածո՞ղ: Չե՞ք կարծում, որ այդ սկզբունքը սխալ է և պետք է փոխվի: Մանավանդ հաշվի առնելով այսօրվա կայքերի «քոփիփեյսթային» աշխատաոճը. մեկը մի սխալ բան է գրում, մյուսները առանց ստուգելու պատճենում են, և դուրս է գալիս, որ դա է ճիշտը, քանի որ ավելի շատ է օգտագործվել, մենք էլ դա ամրագրում ենք հանրագիտարանում: --23artashes (քննարկում) 19:11, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արդեն հետաքրքրանում է թեման: Այո, Արտաշես ջան, բա էդպես ա Վիքիպեդիան՝ կարող է ընտրել սխալ տարբերակը, ու վերջ: Դեռ լավ է, որ հայերեն մամուլը ու «ամեն ոլորտից հասկացող» ժուռնալիստները բոլոր ոլորտները չի, որ շոշափել են, ու դեռ մենք ունենք անելիքներ՝ դա կանխելու նպատակով--Հայկ (արաբագետ) 19:16, 27 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես էլ եմ կարծում, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել՝ կապված տարածված անվանումների հետ: Դուրս է գալիս, որ հանրագիտարանում տեղ են գտնում տարածված սխալները: Իսկ հնարավոր չէ՞ այդ սխալը ուղղորդել դեպի ճիշտը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:44, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Եթե գոյություն ունեն տառադարձման հստակ կանոններ, ինչո՞ւ պետք է ԶԼՄ-ներին հետևենք. ինձ թվում է՝ լեզվաբանների գրած գրքերը, կանոնները ԶԼՄ-ներից ավելի նշանակալի են--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:54, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Աշոտ ջան, ուղղակի ընտրվում է տարածված անվանումը, ահա սա է խնդիրը, որ հաճախ տարածված անվանումը սխալ է լինում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:06, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ինձ թվում է, որ մենք ոչ թե պետք է ամենատարածված տարբերակը ընտրենք, այլ ճիշտ տարբերակներից ամենատարածվածը--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:09, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հոդվածի անվանումը որոշելիս պետք է նախապատվությունը տալ հեղինակավոր աղբյուրներին, իսկ ինչքանով են Աուրոն-ը օգտագործած աղբյուրները հեղինակավոր, որոշումը ձերն է:--Սամվել (քննարկում) 05:22, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, հայկական աղբյուրներից ես միայն սրա վրա հիմնվելով քննարկում խնդրեցի:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:38, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]

«Խմբագրվում է» կաղապար

Հարգելի վիքիհամայնք: Ցանկանում եմ ձեր կարծիքն այս կաղապարի վերաբերյալ (եթե քննարկում եղել է, խնդրում եմ հուշեք. հնարավոր է նկատած չլինեմ): Սա շատ նման է «Խմբագրում եմ» կաղապարին, որի վերաբերյալ բավականաչափ քննարկումներ են եղել` կողմ և դեմ կարծիքներով, սակայն, ի տարբերություն վերջինի, այստեղ ժամանակային որևէ սահմանափակում չկա: Եթե երկրորդ կաղապարի դեպքում նշվում է 2 ժամը, և յուրաքանչյուր մասնակից, ստուգելով, թե երբ է տեղադրվել կաղապարը, կարող է այն հանել (եթե 2 ժամից ավելի է) և հանգիստ խմբագրել հոդվածը, ապա «Խմբագրվում է»-ի դեպքում դա հնարավոր չէ: Եթե մասնակիցը տեղադրել է այն հոդվածում և մոռացել է հանել, ստացվում է, որ տվյալ հոդվածին ոչ ոք չպետք է ձեռք տա: Օրինակ, նայենք «Անտանտ» հոդվածը: Մարտի 13-ից այնտեղ տեղադրված է կաղապարը (արդեն ավելի քան 2,5 ամիս): «Ջիհադ» հոդվածում կաղապարը մայիսի 10-ից է: Ասելիքս այն է, որ այս կաղապարում կա՛մ պետք է որևէ ժամկետ ավելացվի (օրինակ, նույն 2 ժամը), կա՛մ կաղապարը պետք է առհասարակ ջնջվի, կա՛մ էլ, գոնե, պետք է հանվի/փոխվի «Խնդրում ենք սպասել մինչ այս հաղորդագրությունը կհանվի և չանել էական փոփոխություններ՝ խմբագրի (խմբագիրների) աշխատանքին չխոչընդոտելու և խմբագրական ընդհանրումներից խուսափելու համար» նախադասությունը: --23artashes (քննարկում) 19:58, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ըստ իս՝ Խմբագրում եմ կաղապարը մեզ լիովին բավական է։--Լիլիթ (քննարկում) 20:00, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ինձ էլ է այդպես թվում, Լիլիթ ջան: Հետաքրքիր կլիներ լսել կաղապարի հեղինակ Արամին: --23artashes (քննարկում) 20:03, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով այդ կաղապարը ուղղակի պետք է ջնջել--Հայկ (արաբագետ) 05:09, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ես էլ եմ կողմ, որ միայն Խմբագրում եմ կաղապարը լինի:--Armineaghayan (քննարկում) 05:31, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]
Միայն խմբագրում եմ կաղապարը բավարար է: Իսկ այդ կաղապարը դրվում է այն ժամանակ, երբ մասնակիցը ակտիվ խմբագրում է, որպեսզի հոդվածը հիշելիս խմբագրման ընդհարումներ չլինեն: Դրա համար էլ 2 ժամ է տրված: --Արման Մուսիկյան (քննարկում) 06:09, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, այս կաղապարը ստեղծվեց այն ժամանակ, երբ աշխատում էի «Հայոց ցեղասպանություն» հոդվածի վրա ու միշտ չէր, որ հասցնում էի այս կամ այն բաժինը ավարտին հասցնել կամ տվյալներն ամբողջովին ճշտել, իսկ 2 ժամը բավական չէր, մանավանդ որ զգուշացվել էի «Խմբագրում եմ» կաղապարը երկար չթողնելու մասին: Ինչ վերաբերում է «Անտանտ», «Ջիհադ» հոդվածներին, ապա կաղապարը դարձյալ տեղադրել եմ ես, բայց քանի որ զբաղված էի թեզիս աշխատանքներով, ապա ժամանակ չեմ ունեցել անդրադառնալ այդ հոդվածներին: Հիմա երբ արդեն ամեն ինչ բարեհաջող ավարտված է, կանդրադառնամ նաև այդ հոդվածներին, որոնց աշխատանքային տարբերակներն արդեն ավազարկղումս են: Կաղապարը խնդրում եմ չջնջել՝ իմ կողմից հաստատ հավաստիացումով, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Թերևս կարելի է ժամանակային սահմանափակում դնել (օրիինակ՝ 2օր կամ 3 օր): Ներողություն պատճառված անհանգստության համար: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:22, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կաղապարի տեքստը փոփոխվեց, իսկ փաստաթղթային մասում բացատրվեց բուն էությունը՝ առավելագույն ժամկետ սահմանելով 2 օր: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:48, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]
Փաստորեն ունենում ենք երկու կաղապար, մեկը երկու ժամով մեկը երկու օրով, առաջարկում եմ առաջինը դարձնել առավելագույնը երկու օրով, իսկ երկրորդ կաղապարը հանել: Չնայած ես ինքս դեմ եմ կաղապարին, քանի որ կարող է մեկը հետևիցս ուղղագրական, կետադրական ուղղումներ է անում:--Սամվել (քննարկում) 07:29, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ի դեպ, «Խմբագրվում է» կաղապարի թավատառ մասը նախատեսված է ընթերցողների համար--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:16, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]

Խնդրանք

Հարգելիներս, միգուցե դուք կարողանաք մեկ այլ ձևով բացատրել տվյալ մասնակիցներին այն, ինչը ես փորձում եմ բացատրել (1, վերջինը)։--Լիլիթ (քննարկում) 18:29, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]

Լիլիթ, Ինչու է այդ կայքը համարվում սպամ--Հայկ (արաբագետ) 19:05, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վերջին քննարկման մեջ բացատրել եմ արդեն։ Պատկերացրեք, որ ամեն մի կայք մտնի ու իր հղումները հերթով հոդվածներում դնի, ինչ կստացվի․․ Հասկանում եմ, որ վիքին գուգլի փնտրման արդյունքում առաջատարների շարքում է և շատ լավ հնարավորություններ է ընձեռնում կայքերին, սակայն վիքիում նման գործունեությունը համարվում է սպամ։ Բացի այդ մենք ունենք վիքիդարանը, որին հղվում են ստեղծագործությունները։ --Լիլիթ (քննարկում) 19:15, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հա, փաստորեն հղում դնողը այդ կայքի ադմինիստրատորներից է: Լավ--Հայկ (արաբագետ) 19:16, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բացի այդ դա կարելի է նույնիսկ որպես գովազդ դիտարկել։ Չեմ կարծում, որ այդ ստեղծագործությունը միայն իրենց կայքում կա, ինչո՞ւ մյուս կայքերին հղում չեն դնում։ --Ջեօ 19:20, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ, պատասխանը խմբագրին տրվեց, հնարավորինս կաշխատենք բացատրել: Ջեօ, տարօրինակ եմ համարում քո հետևողական լռությունը: Այսինքն՝ դու ինքդ հետևում ես ամեն ինչին, և տեղյակ ես, սակայն պատասխանելու ցանկություն չունես: Երբ ժամանակին պետք է դառնայիր ադմինիստրատոր, ասում էիր, որ պատրաստ ես այդ գործին, բայց ես օրըստօրե հակառակում եմ համոզվում: Ադմինի դրոշակը միայն հոդվածներ ջնջելու համար չէ (այն էլ՝ խիստ հատուկենտ հոդվածներ): Դու, որպես ադմին, չպետք է թույլ տայիր, որ բանը հասներ նրան, որ քո կոլեգա ադմինը այսպիսի խմբագրում աներ Խորհրդարանում, և դրա համար կա առնվազն երկու հիմնավոր պատճառ. նախ՝ դու բավական լավ (համենայն դեպս՝ ինձանից որ՝ հաստատ լավ) գիտես վիքիկանոնները, և շատ լավ հասկանում ես թե երբ է խախտում լինում, և երկրորդ՝ Լիլիթը քեզ մեկ անգամ չէ, որ տարբեր վանդալներից է քեզ պաշտպանել, վաղուց արդեն ժամանակն է, որ դու էլ դրսևորես նմանատիպ վարք: Բոլորը, թե ադմինը, թե խմբագիրը, ունեն ադմինի աջակցության կարիք: Պատասխանատվության աստիճանի ողջ գիտակցությունը չհասկացողների, չհասկացող ձևացողների, կամ պարզապես պատասխանատվությունից խուսափողների համար դեռ մի չարաբաստիկ ադմինից ազատվելու քվեարկության ամսում մեր մասնակիցներից մեկը համապատասխան կաղապար էր ստեղծել՝ Կաղապար:Մասնակից/Անհամարձակ: Ի դեպ, դա հենց այն ամիսն էր, երբ դու դարձար ադմին--Հայկ (արաբագետ) 19:56, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 20:00, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հայկ, այս ամիսներին ես սովորաբար զբաղված եմ լինում, և ես անում եմ այն, ինչ ֆիզիկապես հասցնում եմ։ --Ջեօ 20:19, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արի չմրցենք միմյանց զբաղվածությամբ, զբաղված են բոլորը, ու համոզված եմ՝ քեզանից ավելի շատ հենց Լիլիթը, ով հասցնում է և հոդված գրել, և հետևել նորեկներին, և այդ զբաղվածությունը: Եթե դու այդքան բարդ գործ ես համարում ադմինությունը, որ ի վիճակի չես հետևել դրան, ժամանակին կարող էիր չհաստատել թեկնածությունդ: Եվ, հերթական անգամ անդրադառնամ զբաղվածությանդ, եթե ժամանակ ունեցար այս քննարկմանը երկու անգամ պատասխանելու, դրա փոխարեն կարող էիր կանխել այս ամբողջը: Եվ, սա հավելյալ, պետք չէ նայել ուրիշներին՝ ով կպատասխանի, որ դու էլ վերջում հաստատես կամ ավելացնես. դու անհատականություն ես, ու պետք է ունենաս քո որոշումն ու տեսակետը:--Հայկ (արաբագետ) 20:27, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]

Edit warring by Hayk.arabaget

User Hayk.arabaget (քննարկումներդրումմատյաններարգելափակել)violated consensus rule of Wikipedia. Several times he returned disputed information[11][12][13] in the article about Azerbaijani painter Mirza Kadym Erivani. According to Վիքիպեդիա:Համաձայնություն if your edit was reverted, you could not retirn it and go to talk page. But user Hayk.arabaget violated this rule and returned disputed information in the article without any comment on talk page. Could somebody of administrator, who know how the rules work, revert disputed information (about place of born of Erivani). Actually there is no any sources that he was born in modern Iran Republic. Reliable source said that he was born in Erivan Khanate. But the edit of Hayk.arabaget turns the Armenian Wikipedia to Absourdopedia. In English and Russian Wikipedias it is written that Erivani was born in Erivan Khanate, not in modern Iran. I think all details about the relations between Erivan Khanate and Kajar Iran we may write in article about khanate. But the information the Erivani was born in 1825 in Iran is redicoulos. There is no any source claiming that. --Interfase (քննարկում) 20:35, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]