«Լատիներենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Լատինական այբուբեն»-ից «Լատիներենի այբուբեն»
(Տարբերություն չկա)

13:13, 29 Մայիսի 2015-ի տարբերակ

Լատինական այբուբենի տարածվածությունը աշխարհում։ Մուգ կանաչով ցույց են տրված այն երկրները, որտեղ լատինական այբուբենը պաշտոնական կամ դե ֆակտո գիրն է, բաց կանաչով` այն երկրները որտեղ լատինական այբուբենը օգտագործվում է այլ այբուբենի հետ միասին։

Ներկայիս լատինական այբուբենը հանդիսանում է ռոմանական, գերմանական և մի շարք այլ լեզուների գիրը և բաղկացած է 26 տառից։ Լատինական այբուբենը օգտագործում է ռոմանական, գերմանական, կելտական, բալթիական լեզուները, սլավոնական, ֆիննո-ուգորական, թյուրքական, սեմական և իրանական որոշ լեզուներ, ալբաներենը, բասկերենը, ինչպես նաև Հնդկաչինի (վիետնամերեն), Մյանմայի որոշ լեզուներ, Զոնդյան կղզիների, Ֆիլիպինների Աֆրիկայի (Սահարայից հարավ), Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի լեզուների մեծամասնությունը։ Լատինական այբուբենը ստեղծվել է հին հռոմեացիաների կողմից և հիմնված է հունական այբուբենի վրա։