«Ուսուլիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.
'''Ուսուլիներ''' ({{lang-ar|الاصولية‎}}), [[Իսլամական իրավաբանության հիմքեր]]ի հետևորդների կամ [[ուսուլ ալ-ֆիկհ]]ի ({{lang-ar|أصول الفقه}}) դպրոցի ներկայացուցիչներ, այստեղից գալիս է նրանց անունը։ Տասներկուական շիականության երեք հիմնական դպրոցներից է (ուսուլիներ, [[ախբարիներ]] և [[շեյխիներ]])։ Գոյություն ունեն երկու հիմնական ժամանակահատվածներ, երբ տեղի են ունեցել կրոնական մտորումներ և խմբերի ու ուղղությունների արագ զարգացում։
'''Ուսուլիներ''' ({{lang-ar|الاصولية‎}}), [[Իսլամական իրավաբանության հիմքեր]]ի հետևորդների կամ [[ուսուլ ալ-ֆիկհ]]ի ({{lang-ar|أصول الفقه}}) դպրոցի ներկայացուցիչներ, այստեղից գալիս է նրանց անունը։ Տասներկուական շիականության երեք հիմնական դպրոցներից է (ուսուլիներ, [[ախբարիներ]] և [[շեյխիներ]])։ Գոյություն ունեն երկու հիմնական ժամանակահատվածներ, երբ տեղի են ունեցել կրոնական մտորումներ և խմբերի ու ուղղությունների արագ զարգացում։


== Շիա իսլամի ճյուղավորում ==
== Առաջին փուլ ==
{{Հիմնական հոդված|Շիա իսլամ}}

=== Առաջին փուլ ===
750-950 թվականներին [[Իրաք]]ում, մասնավորապես [[Քուֆա]]յում և [[Բաղդադ]]ում [[շիա]]ների ընդհանուր ուղղությունը սկսել է ճյուղավորվել։ Ժամանակի ընթացքում շիիզմը բաժանվեց երեք խոշոր խմբերի. Նրանք, որոնք պաշտպանում էին քաղաքական գործողությունները ({{lang-ar|زيدية}}՝ [[զեյդականներ]]), որոնք քաղաքական առումով հանդարտ էին ({{lang-ar|شيعة اثنا عشرية}}՝ [[տասներկուականներ]]) և նրանք, որոնք հարում էին էզոտերիկ և գնոստիկ գաղափարների ({{lang-ar|إسماعيلية}}՝ [[Իսմայիլականություն|իսմայիլականներ]])։
750-950 թվականներին [[Իրաք]]ում, մասնավորապես [[Քուֆա]]յում և [[Բաղդադ]]ում [[շիա]]ների ընդհանուր ուղղությունը սկսել է ճյուղավորվել։ Ժամանակի ընթացքում շիիզմը բաժանվեց երեք խոշոր խմբերի. Նրանք, որոնք պաշտպանում էին քաղաքական գործողությունները ({{lang-ar|زيدية}}՝ [[զեյդականներ]]), որոնք քաղաքական առումով հանդարտ էին ({{lang-ar|شيعة اثنا عشرية}}՝ [[տասներկուականներ]]) և նրանք, որոնք հարում էին էզոտերիկ և գնոստիկ գաղափարների ({{lang-ar|إسماعيلية}}՝ [[Իսմայիլականություն|իսմայիլականներ]])։
=== Երկրորդ փուլ ===

Կրոնական խմբավորումների արագ զարգացման երկրորդ փուլը սկսվեց [[15-րդ դար]]ում։ Այս ընթացքում կիսամահիկի լայնությամբ, որը ձգվում է հարավարևմտյան [[Իրան]]ից և արևելյան [[Իրաք]]ից մինչև հյուսիս-արևմտյան Իրան և արևելյան Անատոլիա և ընդհուպ մինչև հյուսիսային [[Սիրիա]] կար կրոնական աշխուժության խմորումը, որոնցից շատերը պետք է նկարագրվեն չափավոր շիաների կողմից որպես «ծայրահեղականներ»՝ Ղուլու՝ Ալիի դերի չափազանցման պատճառով։ Բայց խմբերից շատերը հարգում էին բոլոր 12 իմամներին։
Կրոնական խմբավորումների արագ զարգացման երկրորդ փուլը սկսվեց [[15-րդ դար]]ում։ Այս ընթացքում կիսամահիկի լայնությամբ, որը ձգվում է հարավարևմտյան [[Իրան]]ից և արևելյան [[Իրաք]]ից մինչև հյուսիս-արևմտյան Իրան և արևելյան Անատոլիա և ընդհուպ մինչև հյուսիսային [[Սիրիա]] կար կրոնական աշխուժության խմորումը, որոնցից շատերը պետք է նկարագրվեն չափավոր շիաների կողմից որպես «ծայրահեղականներ»՝ Ղուլու՝ Ալիի դերի չափազանցման պատճառով։ Բայց խմբերից շատերը հարգում էին բոլոր 12 իմամներին։



20:36, 27 Մայիսի 2015-ի տարբերակ


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ուսուլիներ (արաբ․՝ الاصولية‎‎‎), Իսլամական իրավաբանության հիմքերի հետևորդների կամ ուսուլ ալ-ֆիկհի (արաբ․՝ أصول الفقه‎‎) դպրոցի ներկայացուցիչներ, այստեղից գալիս է նրանց անունը։ Տասներկուական շիականության երեք հիմնական դպրոցներից է (ուսուլիներ, ախբարիներ և շեյխիներ)։ Գոյություն ունեն երկու հիմնական ժամանակահատվածներ, երբ տեղի են ունեցել կրոնական մտորումներ և խմբերի ու ուղղությունների արագ զարգացում։

Շիա իսլամի ճյուղավորում

Առաջին փուլ

750-950 թվականներին Իրաքում, մասնավորապես Քուֆայում և Բաղդադում շիաների ընդհանուր ուղղությունը սկսել է ճյուղավորվել։ Ժամանակի ընթացքում շիիզմը բաժանվեց երեք խոշոր խմբերի. Նրանք, որոնք պաշտպանում էին քաղաքական գործողությունները (արաբ․՝ زيدية‎‎՝ զեյդականներ), որոնք քաղաքական առումով հանդարտ էին (արաբ․՝ شيعة اثنا عشرية‎‎՝ տասներկուականներ) և նրանք, որոնք հարում էին էզոտերիկ և գնոստիկ գաղափարների (արաբ․՝ إسماعيلية‎‎՝ իսմայիլականներ

Երկրորդ փուլ

Կրոնական խմբավորումների արագ զարգացման երկրորդ փուլը սկսվեց 15-րդ դարում։ Այս ընթացքում կիսամահիկի լայնությամբ, որը ձգվում է հարավարևմտյան Իրանից և արևելյան Իրաքից մինչև հյուսիս-արևմտյան Իրան և արևելյան Անատոլիա և ընդհուպ մինչև հյուսիսային Սիրիա կար կրոնական աշխուժության խմորումը, որոնցից շատերը պետք է նկարագրվեն չափավոր շիաների կողմից որպես «ծայրահեղականներ»՝ Ղուլու՝ Ալիի դերի չափազանցման պատճառով։ Բայց խմբերից շատերը հարգում էին բոլոր 12 իմամներին։

Այս կրոնական ակտիվությունը ներառում է Մուշաշաներին, որոնք բնակվում են Իրանի հարավ-արևմուտքում, Կարա-կոյունլուների կրոնական գաղափարները, նոր ծագող Սաֆավիների (Սեֆյաններ) շարժումը Արդաբիլում, Բեկթաշիների ուղղությունը արևելյան Անատոլիայում և Ալավիները՝ նուսայրիները հյուսիսային Սիրիայում։ Այս շարժումներից որոշները՝ Մուշաշան և Սաֆավին, ներթափանցել են ուղղափառ 12-ական շիականություն և ազդել են նրա վրա։ Բայց մյուսները բաժանվել են առանձին կրոնական շարժումների՝ ալավիներ կամ նուսայրիներ, Ահլ ալ-Հակ խմբերը և Բեկթաշիներ։

Իսնաաշարիականները կամ 12-ականները շիականության ամենամեծ խումբն է այսօր աշխարհում։ 12-ականների մեծամասնությունը պատկանում է ուսուլիների դպրոցին։ Այնուամենայնիվ կան քիչ թվով 12-ականներ, որոնք պատկանում են ախբարիների և շեյխիների դպրոցներին։

Համեմատություն ախբարիների հետ

Ախբարիների դպրոցը ներկայացրել է 12-ական շիականության գաղափարական հոսանքը նրա ամենավաղ օրերից առաջինը հանդես եկավ որպես առանձին շարժում սկսած Մոլլա Մուհամմադ Ամին Աստարաբադիի գրություններից։ Այն մեծ ազդեցություն ունեցավ ուշ Սեֆյանների և հետ-սեֆյան շրջանում, բայց անկում ապրեց Ուսուլի մուջթահիդների կողմից Ղաջարիների դարաշրջանի սկզբում։

Ախբարիների շարժումը ժխտումն էր այն ամբողջ ռացիոնալիստական սկզբունքների որոնց վրա իջթիհադը (արաբ․՝ اجتهاد‎‎) և ամբողջ շիա իրավական համակարգը հենվում էր։ Որոշ ախբարիներ ավելի հեռու գնացին և ժխտեցին շիական գաղափարախոսությունների մութազիլիական կամ ռացիոնալիստական հիմքերը նույնպես։ Գործնականորեն սա նշանակում էր շարժում սունի իրավական համակարգի սկզբունքների դեմ՝ իմամներով, ովքեր իրենց վրա էին վերցնում սուննի իրավական դպրոցների հիմնադիրների դերը, և նույնիսկ Աշարիների դերի դեմ աստվածաբանության մեջ։ Այլ խոսքերով երբ դա հաջողվում էր այն ավելի մոտ էր բերում շիաներին սուննիականությանը և հետաքրքիր է նշել, որ Նադիր շահի փորձը Շիականությունը դարձնել սուննիական իրավական հինգերորդ դպրոց համընկավ այն ժամանակաշրջանի հետ և ախբարիները իրենց ազդեցության բարձրակետում էին։ Հեռանալով Ուսուլիների ռացիոնալիստական հիմքերից Ախբարիների մեծ մասը հարեցին գիտելիքի ոչ ռացիոնալիստական ուղուն ինչպես օրինակ քաշֆը (արաբ․՝ كشف‎‎)՝ գիտելիքի ներըմբռնողական բացահայտումը և Թաքնված գիտելիքները։

Իրավունքի և ուսմունքների աղբյուրներ

Սկզբնական շրջանում գոյություն չունեին մեծ տարբերություններ 2 դպրոցների միջև։ Հիմնական տարբերությունները հետևյալն են.

Ուսուլիներ Ախբարիներ
Ուսմունքի և իրավունքի համար որպես հեղինակություն ընդունում էին 4 աղբյուրներ՝ Ղուրան, Սուննա, Իջմա և Ակլ Ընդունում էին միայն առաջին երկուսը՝ Ղուրան, Սուննա, իսկ նրանց մի մասը միայն երկրորդը, քանի որ Ղուրանը կարող է կարդացվել միայն ավանդույթների օգնությամբ
Ընդունում էին Ղուրանի նշանակության տառացի կիրառությունը և այն ավանդույթները, որոնք պնդում էին, որ հնարավոր է ճանաչել դրանց նշանակությունը Ակլի օգտագործման միջոցով Համարում էին, որ Ղուրանն ու Ավանդույթները կարող են միայն հասկացվել, երբ դրանք մեկնաբանվում են իմամների կողմից՝ Թաֆսիր և Թավիլ
Համարում էին ավանդույթների այդ 4 սուրբ աղբյուրներում պարունակվող որոշ ավանդույթներ անվստահելի Համարում էին, որ 4 աղբյուրներն էլ վստահելի էին
Ընդունում էին որպես հեղինակություն միայն այն ավանդույթները, որոնք փոխանցվել էին վստահելի շիա իմամների կողմից Թույլ են տալիս ավանդույթի ավելի ընդարձակ որոնում որևէ կոնկրետ խնդրի շուրջ նույնիսկ ընդունելով ավանդույթներ սուննիական կամ այլ ավանդույթներից անգամ անհայտ աղբյուրներից, եթե դա իրենց աջակցող կարևոր վկայություն է
Բաժանում էին ավանդույթները 4 մակարդակների՝ Սահիհ, Հասան, Մութավաթիր և դաիֆ Ճանաչում էին միայն 2 մակարդակներ՝ սահիհ և Դաիֆ։
Համարում էին, որ ուսմուքները և օրինական որոշումները, որոնք փոխանցված են՝ նակլ, իրենց համար ընդունելի աղբյուրներից՝ օրինակ Ղուրան և Ավանդույթները, չեն կարող մերժել այն բաները, որոնք ծագում են ռացիոնալ սկզբունքներից Համարում էին, որ այն ինչ ծագում է նակլի աղբյուրից ավելի ետին պլանում է քան այն, ինչ ծագում է պատճառի օգտագործումից

Իրավաբանության սկզբունքներում

Ուսուլիներ Ախբարիներ
ընդունում են իջթիհադը Ժխտում են իջթիհադը
Համարում են, որ որոշումները կարող են տրվել Զաննի հիմքերով, որին հասնում են իջթիհադի միջոցով, այն դեպքում, երբ կոնկրետ գիտելիքը՝ իլմ, Ղուրանի և Ավանդույթների անկեղծ տեքստում հասանելի չէ Համարում են, որ որոշումները կարող են միայն տրվել, եթե կա Իմամից պատշաճ ավանդույթով եկած կոնկրետ գիտելիք
Համարում են, որ գիտելիքը հասանելի է միայն ուղղակիորեն իմամներից իրենց կենդանության օրոք, իսկ «Խավարման» ընթացքում անհրաժեշտ է դիմել իջթիհադին և ֆետվային՝ օրինական որոշումներ Պարտադիր էին համարում իմամների վրա հիմնվելը նույնիսկ միջնորդների կողմից փոխանցված լինելու դեպքում և դրանք ունեն ընդհանուր կիրառություն և ֆետվաները կարող են միայն ծագել պատշաճ ավանդույթի հիման վրա
Համարում էին, որ իջթիհադի օգտագործման միջոցով ավանդույթները կարող են ուսումնասիրվել։ Մի ավանդույթը գերադասելի է մեկ այլ դրան հակասողից, և կիրառությունները կարող են ծագել անպարզ և անմաքուր տեքստերից Օգտագործել միայն իմամների պարզ տեքստերը
Գործում են բոլոր արարքների ազատության և թույլատրելիության հիմքերով, եթե չկա որևէ մաքուր տեքստ դրա դեմ Համարում էին, որ այն դեպքերում, երբ չկա պարզ տեքստ, պետք է զգուշություն ցուցաբերել

Իրավագետների դերի շուրջ

Ուսուլիներ Ախբարիներ
Բաժանում են մարդկանց երկու խմբի՝ մուջթահիդ և մուքալլիդ Համարում էին, որ բոլոր մարդիկ մուքալլիդ են և թույլատրելի չէ դիմել մուջթահիդին
Համարում էին, որ անսահմանափակ՝ լիարժեք իրազեկ մուջթահիդը սովորում է բոլոր կրոնական որոշումները, քանի որ օրինական որոշումներ կայացնելու պայմանը հսկայական քանակի գիտությունների իմացությունն է, որոնցից ամենակարևորը ուսուլ-ալ-ֆիկհն է Համարում էին, որ միայ իմամն է տեղեկացված կրոնական որոշումներին և օրինական որոշում կայացնելու պայմանը հատուկ գիտելիքների իմացությունն է Իմամի կողմից ինչպես նաև Ավանդույթի իմացությունն է, որը դա հաստատում է
Արգելում է հետևել՝ թաքլիդ մահացած մառջային Թույլ էին տալիս մահացած իրավագետի որշման կիրառությունը
Պարտադիր էին համարում հնազանդվել մուջթահիդին այնքան, ինչքան հնազանդվում էին իմամին Մերժում էին հնազանդվել մուջթահիդին այնքան, ինչքան հնազանդվում էին իմամին
Համարում էին, որ իջթիհադը կհանգեցնի « երկրային» պարգևի, եթե նույնիսկ որոշումը սխալ է Համարում էին, որ բացի այն հրովարտակներից, որոնք հիմնված են վստահելի և անկեղծ ավանդույթի վրա, մյուսները ամոթալի էին

Տես նաև

Գրականություն

  • Мухаммад Бакир ас-Садр. История илм аль-усул. Москва, «Исток», 2009.