«Բանջարաբուծությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.

Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ [[2011]] թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար [[Հեկտար|հա]] էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։

Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ, և թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից: Դրանցիցն են` կաղամբազգիներից` բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից` տարբեր ձևերի և գույների հազարները:

2005-2007թթ. ընթացքում զգալիորեն ավելացել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն 2008թ. բանջարեղենի գրեթե բոլոր տեսակների ցանքատարածությունների թեթևակի նվազում արձանագրվեց, բացի գազարից (որի տարածքները մնացին անփոփոխ) և սխտորից (40 հա-ով ավելի բերք հավաքվեց): Ամենաշատ արտադրվող տեսակը լոլիկն է (զբաղեցնում է բանջարեղենի ընդհանուր ցանքատարածությունների 25-30%-ը): Սմբուկը, տաքդեղը և կանաչեղենի տարբեր տեսակները զբաղեցնում են բանջարեղենի ընդհանուր տարածքի 24-28%-ը, իսկ կաղամբը և վարունգը` համապատասխանաբար 15-16% և 9-11%-ը:

Ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության բարձրացման շնորհիվ ավելացել է բանջարեղենի համախառն բերքը: 2005-2009թթ. ընթացքում լոլիկի բերքատվությունն ավելացել է հեկտարի հաշվով 6.8 տոննայով: Վարունգի և կաղամբի դեպքում աճը կազմել է 5 և 4.6 տոննա: Բերքատվության առավել ակնհայտ ավելացում է արձանագրվել գազարի դեպքում` 9.2 տոննա հեկտարի հաշվարկով:

13:35, 27 Մայիսի 2015-ի տարբերակ

Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ: Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ:

ՀՀ-ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բողկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տաքդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։

Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։

Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ, և թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից: Դրանցիցն են` կաղամբազգիներից` բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից` տարբեր ձևերի և գույների հազարները:

2005-2007թթ. ընթացքում զգալիորեն ավելացել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն 2008թ. բանջարեղենի գրեթե բոլոր տեսակների ցանքատարածությունների թեթևակի նվազում արձանագրվեց, բացի գազարից (որի տարածքները մնացին անփոփոխ) և սխտորից (40 հա-ով ավելի բերք հավաքվեց): Ամենաշատ արտադրվող տեսակը լոլիկն է (զբաղեցնում է բանջարեղենի ընդհանուր ցանքատարածությունների 25-30%-ը): Սմբուկը, տաքդեղը և կանաչեղենի տարբեր տեսակները զբաղեցնում են բանջարեղենի ընդհանուր տարածքի 24-28%-ը, իսկ կաղամբը և վարունգը` համապատասխանաբար 15-16% և 9-11%-ը: Ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության բարձրացման շնորհիվ ավելացել է բանջարեղենի համախառն բերքը: 2005-2009թթ. ընթացքում լոլիկի բերքատվությունն ավելացել է հեկտարի հաշվով 6.8 տոննայով: Վարունգի և կաղամբի դեպքում աճը կազմել է 5 և 4.6 տոննա: Բերքատվության առավել ակնհայտ ավելացում է արձանագրվել գազարի դեպքում` 9.2 տոննա հեկտարի հաշվարկով:

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։