«Ֆոնոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բոզոններ ՀոթՔաթ գործիքով
Տող 31. Տող 31.
[[Կատեգորիա:Պինդ մարմնի ֆիզիկա]]
[[Կատեգորիա:Պինդ մարմնի ֆիզիկա]]
[[Կատեգորիա:Բոզոններ]]
[[Կատեգորիա:Բոզոններ]]
[[Կատեգորիա:Քվազիմասնիկներ]]

20:58, 20 Մայիսի 2015-ի տարբերակ

Բյուրեղում տատանումների նորմալ մոդերի միաչափ պատկեր։ Տատանումների ամպլիտուդը հարմարության համար մեծացված է. իրական բյուրեղում այն սովորաբար շատ անգամ փոքր է միջատոմային հեռավորությունից։

Ֆոնոն (հունարեն՝ φωνή ձայն, հնչյուն ), բյուրեղային ցանցի ատոմների տատանումներով պայմանավոված տարրական գրգռումների քվանտ, քվազիմասնիկ: Հավասարակշռության դիրքերի շուրջը ատոմների փոքր տատանումները, այսպես կոչված ներդաշնակ մոտավորությամբ, բերվում են անկախ օսցիլյատորների հավաքածուի , որը քվանտամեխանիկական համապատասխանության սկզբունքի համաձայն, համարժեք է ֆոնոններից բաղկացած իդեալական գազին:

Հիմնական բնութագրեր

Ֆոնոնն ունի

էներգիա

և

քվազիիմպուլս: Պլանկի հաստատունն է, -ն՝ ատոմների տատանման հաճախությունը, -ն՝ քվազիալիքային վեկտորը։ ֆունկցիոնալ կախումը կոչվում է դիսպերսիայի օրենք։ Փոքր -երի դեպքում, դիսպերսիայի օրենքի վարքից կախված, տարբերում են ձայնային և օպտիկական ֆոնոններ։

Լինելով բոզե-մասնիկներ՝ ֆոնոնները թերմոդինամիկական հավասարակշռության վիճակում նկարագրվում են Բոզե-Այնշտայնի վիճակագրությամբ: Սակայն, ի տարբերություն սովորական մասնիկների, ֆոնոնները կարող են ծնվել ու ոչնչանալ, և նրանց կոնցենտրացիան կախված է ջերմաստիճանից: Ֆոնոնների թվի ոչ հաստատուն լինելը հանգեցնում է ֆոնոնային գազի քիմիական պոտենցիալի զրոյին հավասարվելուն: Տվյալ քվանտային վիճակում ֆոնոնների թիվը որոշվում է Պլանկի բանաձևով.

։

Վերջինս դիսպերսիայի օրենքի հետ միասին թույլ են տալիս հաշվել բյուրեղի միջին էներգիան և հետևաբար մնացած բոլոր թերմոդինամիկական բնութագրերը (օրինակ, ջերմունակությունը):

Ֆոնոն-ֆոնոնային ցրում

Ատոմի փոխազդեցության ուժերի ոչ ներդաշնակ մասի հաշվի առնելը հանգեցնում է ֆոնոնների միջև բախումների դրսևորմանը: Ֆոնոն-ֆոնոնային ցրման պրոցեսներով էլ հենց պայմանավորված է ֆիզիկական այնպիսի երևույթների գոյությունը, ինչպիսիք են բյուրեղների ջերմային ընդարձակումը, զրոյից տարբեր ջերմադիմադրությունը (տես ջերմահաղորդականություն) և այլն։ Ֆոնոնները փոխազդում են նաև այլ քվազիմասնիկների (հաղորդականության էլեկտրոններ, մագնոններ և այլն) հետ: Ֆիզիկական մի շարք երևույթների (էլեկտրադիմադրության առաջացման հիմնական մեխանիզմը մետաղներում և կիսահաղորդիչներում, գերհաղորդականություն և այլն) առաջացման հիմնական մեխանիզմը հիմքում ընկած է էլեկտրոն-ֆոնոնային փոխազդեցությունը:

Գրականություն

  • 3айман Дж․ М․, Электроны и фононы, пер. с англ․, М․,1962.
  • Рейсленд Дж., Физика фононов, пер․ с англ․, М․, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։