«Ֆեոդոր Վասիլև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
[[Պատկեր:Vasilyev self.JPG|մինի|Ֆեոդոր Վասիլևի ինքնանկարը]]
'''Ֆեոդոր Ալեքսանդրովիչ Վասիլև''' ([[փետրվարի 22]], [[1850]] - [[հոկտեմբերի 6]], [[1873]]), ռուս նկարիչ։
'''Ֆեոդոր Ալեքսանդրովիչ Վասիլև''' ([[փետրվարի 22]], [[1850]] - [[հոկտեմբերի 6]], [[1873]]), ռուս նկարիչ։



17:05, 17 Մայիսի 2015-ի տարբերակ

Ֆեոդոր Վասիլև
ռուս.՝ Васильев Фёдор Александрович
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10 (22), 1850[1]
ԾննդավայրԳատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1873[1] (23 տարեկան)
Մահվան վայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանPolikur cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Ազդվել էԻվան Շիշկին[2] և Իվան Կրամսկոյ[2]
ԵրկերԹաց մարգագետին և Ղրիմի լեռներում
Մասնագիտություննկարիչ
 Feodor Vasilyev Վիքիպահեստում

Ֆեոդոր Ալեքսանդրովիչ Վասիլև (փետրվարի 22, 1850 - հոկտեմբերի 6, 1873), ռուս նկարիչ։

Սովորել է Պետերբուրգի գծանկարչության դպրոցում, 1871 թվականին՝ Գեղարվեստի ակադեմիայում։ Վասիլևը խոր հետք է թողել ռուսական արվեստում։ Ստեղծել է ռոմանտիկ հուզականությամբ տոգորված բնանկարներ («Հոտի վերադարձը»֊, «Անձրևից առաջ», երկուսն էլ՝ 1868-1869, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Վասիլևի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել Ի․ Ե․ Ռևցինի հետ Վոլգայով շրջագայությունը․ ստեղծել է գունանկարներ և գծանկարներ («Վոլգայի տեսարան։ եռնանավեր», 1870, Ռուս, թանգարան, Լենինգրադ)։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Վասիլևը կերտել է իր նշանավոր գործերից մեկը «Ձնհալ»-ը (1871, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1871 թվականին, թոքախտով հիվանդ, տեղափոխվել է Յալթա, ուր ստեղծել է էպիկական բնույթի «Թաց մարգագետին» 1872 և վերջին՝ «Ղրիմի լեռներում» (1873, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ) կտավները։ Վասիլևի ստեղծած Ֆ․ Ա․ Վասիլե․ «Ձնհալ» (1871, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) գործությունում դրսևորվել է 1860-1870-ական թվականներին ռուս բնանկարի վարպետներին բնորոշ՝ բնապատկերը ոգեշունչ, հասարակական առաջադեմ իդեալների արտահայտություն դարձնելու ձգտումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 https://arthive.com/fyodorvasilyev#:~:text=As%20an%20artist%2C%20Vasilyev%20was,the%20development%20of%20Russian%20art.