«Եթեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
[[Կատեգորիա:Ֆիզիկայի պատմություն]]
[[Կատեգորիա:Ֆիզիկայի պատմություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Հունական դիցաբանություն]]

12:28, 11 Մայիսի 2015-ի տարբերակ

Եթեր ((հունարեն՝ αЇθήρ) — օդի վերին շերտերը), էթեր, հասկացություն, որով արտահայտել են զգայական ընկալմանը անմատչելի, անկշիռ նյութի մասին պատկերացումները։

Փիլիսոփայության մեջ

Փիլիսոփայության մեջ եթերը հաճախ ևամարվել է ինքնուրույն հիմնատարր կամ մյուս հիմնատարրերի (հուր,ջուր, օդ) բաղկացուցիչ մաս։ Ըստ հունական դիցաբանության,եթերը օդի ամենավերին՝ զուլալ և թափանցիկ շերտն է՝ սատկածների բնակատեղին։

Ֆիզիկայում

Ֆիզիկայում եթերը (տիեզերական եթեր կամ լուսային եթեր անվամբ) պատկերացվել է ամբողջ տիեզերքն ու նյութի մասնիկների միջն եղած տարածությունը լցնող ամենաթափանց միջավայր, որին տարբեր ժամանակներում վերագրել են տարբեր հատկություններ․ Մասնավորապես, էլեկտրամագնիսական ալիքների տեսության զարգացման շրջանում եթերը համարվել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների ու դրանց (օրինակ, լույսի) տարածման անհրաժեշտ միջավայրը։ Հետագայում, սակայն, պարզվեց,որ այդ պատկերացումն անհիմն է․ դրանով անկարելի էր բացատրել լուսային ալիքների լայնականությունը (այս դեպքում եթերը պետք է ունենար բացարձակ պինդ մարմնի հատկություններ) ն երկնային մարմինների շարժմանը եթերի ցույց տված դիմադրության բացակայությունը։ Եվ, վերջապես, եթերի գոյության ապացուցման բոլոր փորձերն (օրինակ, Մայքելսոնի փորձը) ապարդյուն էին։

Արդի ֆիզիկայում եթերը երբեմն նույնացվում է ձգողության դաշտին (հարաբերականության ընդհանուր տեսությունում) և ֆիզիկական վակուումին (դաշտի քվանտային տեսությունում[փա՞ստ]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։