«Շվի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Միքայել Արսենյան (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Beko մաս...
No edit summary
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]

[[File:Շվիի Երկու Տեսակները.jpg|thumb|Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական]]
'''Շվի -''' հայկական ազգային նվագարան: Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից: Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից: Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի ՝ քանդվող և ամբողջական: Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն: Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից): Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը A-ն է:
[[File:Շվին բաժանված.jpg|left|thumb|300x300px|Շվին բաժանված երկու մասի]]

=== Պատրաստումը ===
Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից: Շվի չափերը տատանվում են: Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն: Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ): Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից: Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում է կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա: Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում: Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան: Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով: Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան:
[[File:Շվիի մատների դրվածքը.jpg|thumb|220x220px|Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար]]

=== Նվագ ===
Շվիի առաջին 4 անցքերը ներառյալ ներքևինը փակվում են սովորաբար ձախ ձեռքի մատներով: Բութը փակում է ներքևի անցքը, իսկ ճկույտը չի օգտագործվում: Աջ ձեռքի մատներով փակվում են մնացած անցքերը, իսկ ճկույտով հազվադեպ փակվում է վերջին 8-րդ անցքը, որը օգտագործվում C/C# նոտաները ստանալու համար: Կիսատոներ ստանալու համար անցքերը փակվում են կիսով չափ: Օրինակ երկրորդ օկտավայի C-ն ստանալու համար փակվում է առաջին վերևի անցքը, իսկ C# համար առաջին անցքը փակվում կիսով չափ: Ներ մղված օդի ուժգնությունը պայմանավորում է նոտայի օկտավան (ավելի ուժեղ ներմղված օդը բարձրացնում է նոտան օկտավայով):

=== Ստեղծագործություններ ===
Շվին թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն շատ բազմաժանր նվագարան է, շվիով նվագում են թե՛ ազգային և թե՛ դասական ստեղծագործություններ:Շվիի համար ամենահայտնի գրված ստեղծությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է: Այլ հայտնի ստեղծագործություններ են ՝ Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն , Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը և այլն:[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]

10:25, 10 Մայիսի 2015-ի տարբերակ

Շվի,

  1. Նույնը, ինչ որ պեպուկ՝ որ կավե, ձևավոր (սովորաբար՝ թռչնանման) երաժշտական գործիք-սուլիչ է՝ երկու փողով (մինչև 10 և 12 սմ երկարությամբ) և երկու ձայնանցքով։ Ներկայումս գործածվում է որպես խաղալիք։
  2. Նույնը, ինչ որ թութակ։ Ներկայումս կիրառվում են ռեգիստրային տարբեր տեսակներ։ Շվի թութակի դերը որպես մենակատար և անսամբլային նվագարան զգալի մեծացել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական

Շվի - հայկական ազգային նվագարան: Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից: Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից: Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի ՝ քանդվող և ամբողջական: Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն: Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից): Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը A-ն է:

Շվին բաժանված երկու մասի

Պատրաստումը

Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից: Շվի չափերը տատանվում են: Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն: Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ): Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից: Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում է կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա: Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում: Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան: Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով: Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան:

Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար

Նվագ

Շվիի առաջին 4 անցքերը ներառյալ ներքևինը փակվում են սովորաբար ձախ ձեռքի մատներով: Բութը փակում է ներքևի անցքը, իսկ ճկույտը չի օգտագործվում: Աջ ձեռքի մատներով փակվում են մնացած անցքերը, իսկ ճկույտով հազվադեպ փակվում է վերջին 8-րդ անցքը, որը օգտագործվում C/C# նոտաները ստանալու համար: Կիսատոներ ստանալու համար անցքերը փակվում են կիսով չափ: Օրինակ երկրորդ օկտավայի C-ն ստանալու համար փակվում է առաջին վերևի անցքը, իսկ C# համար առաջին անցքը փակվում կիսով չափ: Ներ մղված օդի ուժգնությունը պայմանավորում է նոտայի օկտավան (ավելի ուժեղ ներմղված օդը բարձրացնում է նոտան օկտավայով):

Ստեղծագործություններ

Շվին թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն շատ բազմաժանր նվագարան է, շվիով նվագում են թե՛ ազգային և թե՛ դասական ստեղծագործություններ:Շվիի համար ամենահայտնի գրված ստեղծությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է: Այլ հայտնի ստեղծագործություններ են ՝ Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն , Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը և այլն: