«Աշոտ Եսայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Աշոտ Կոլյայի Եսայան''' (29 օգոստոսի 1965թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995):
'''Աշոտ Կոլյայի Եսայան''' ([[7 հունվարի]], [[1965]], [[Գյումրի]]), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995):


== Կրթություն ==
== Կրթություն ==
Տող 56. Տող 56.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

== Աղբյուրներ ==
* [http://armspu.am/whoiswho/ln/am/p/1286 Կենսագրությունը ՀՊՄՀ-ի կայքում]

{{DEFAULTSORT:Եսայան, Աշոտ}}
{{DEFAULTSORT:Եսայան, Աշոտ}}
[[Կատեգորիա:1951 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1951 ծնունդներ]]

07:36, 7 Մայիսի 2015-ի տարբերակ

Աշոտ Կոլյայի Եսայան (7 հունվարի, 1965, Գյումրի), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995):

Կրթություն

  • 1958-1968թթ. սովորել և ավարտել է Լենինականի Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը:
  • 1968-1974թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
  • 1980-1982թթ. - Մոսկվայի Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի ասպիրանտուրայի աշխատանքի և սոցիալական ապահովության ամբիոնի հայցորդ:
  • 1982թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի արտադրության կառավարման և աշխատանքի կազմակերպման համամիութենական գիտահետազոտական կենտրոնի միութենական հանրապետությունների սոցիալական ապահովության մինիստրությունների ղեկավար աշխատողների բարձրագույն կուրսերը:
  • 1999թ. մասնակցել է Բուդապեշտում կայացած «Կազմակերպված հանցագործություն և կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթացին՝ ստանալով հավաստագիր:
  • 2001թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Համաշխարհային Բանկի ինստիտուտի դասընթացին՝ «Աղքատության կրճատման ռազմավարություն»՝ ստանալով հավաստագիր:
  • 2003թ. մասնակցել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ Աշխատանքի հարցերի դեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրին՝ ստանալով հավաստագիր:
  • 2008թ. մասնակցել է «Դատախազական դպրոց» ՊՈԱԿ դասընթացին՝ ստանալով վկայագիր:

Աշխատանքային գործունեություն

  • 1974-1987թթ. - աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունում որպես տեսուչ, ավագ տեսուչ, առաջատար տեսուչ, գլխավոր մասնագետ:
  • 1987-1990թթ. - ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության ներման բաժնի ավագ ռեֆերենտ, ապա՝ իրավաբանական բաժնի ավագ հրահանգիչ:
  • 1990-1995թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար:
  • 1996-1997թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
  • 1998-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, քարտուղարության պետ:
  • 2000-2004թթ. - ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունների բաշխման հանձնաժողովի անդամ:
  • 2000-2005թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
  • 2000-2005թթ. - ՀՀ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով հանձնաժողովի անդամ:
  • 2000-2003թթ. - ՀՀ Նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ:
  • 2005թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[1]:
  • 2005թ. - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մարդկային զարգացման ծրագրի ազգային փորձագետ:
  • 2005-2006թթ. - Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական:
  • 2006-2007թթ. - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի` (UNFP) և մարդկային զարգացման ծրագրի (UNDP) ազգային փորձագետ:
  • 2007-2013թթ. - ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար:
  • 2013-2014թթ. - ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
  • 2014 թվականից - ՀՀ գլխավոր դատախազի օգնական:

Գիտամանկավարժական գործունեությունը

Հասարակական գործունեությունը

  • 1997 թվականից - «Հրապարակ» հասարակական, բարեգործական կազմակերպության նախագահ:
  • 1997 թվականից - «ՍՕՍ մանակական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
  • 1998 թվականից - «Հայաստանի մանկատներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ:

Պարգևներ

  • ՀՀ արդարադատության երկրորդ դասի խորհրդական:

Ազատ տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ Ամուսնացած է։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Նարինե Բալայանը որպես ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստր
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար
Աշոտ Եսայան

1991 - 1995թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Ռաֆայել Բագոյանը որպես ՀՀ Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար

Ծանոթագրություններ

Աղբյուրներ