«Վիետնամերեն»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական |
չ կետադրական |
||
Տող 50. | Տող 50. | ||
== Տես նաև == |
== Տես նաև == |
||
* [[Վիքիպեդիա:Վիքիպեդիաների ցանկ|Վիքիպեդիաների ցանկ]] |
|||
* [[Վիքիպեդիա:Վիքիպեդիայի լեզուներն ըստ լեզվաընտանիքների|Վիքիպեդիայի լեզուներն ըստ լեզվաընտանիքների]] |
|||
* [[Պաշտոնական լեզուների ցանկ]] |
* [[Պաշտոնական լեզուների ցանկ]] |
||
* [[Լեզվաընտանիքների ցանկ]] |
* [[Լեզվաընտանիքների ցանկ]] |
13:11, 6 Մայիսի 2015-ի տարբերակ
Վիետնամերենը (tiếng Việt, կամ ավելի հազվադեպ օգտագործվող անվանումով Việt ngữ[1]), Վիետնամի ազգային և պետական լեզուն է։ Վիետնամերենը Վիետնամի բնակչության 86%-ի և մոտավորապես երեք միլիոն այլ պետություններում ապրող վիետնամացիների մայրենի լեզուն է։ Վիետնամերենը օգտագործվում է նաև որպես երկրորդ լեզու Վիետնամի բազմաթիվ ազգային փոքրամասնությունների կողմից։ Վիետնամերենը մտնում է Ավստրալազիական լեզվաընտանիքի մեջ, որոնց համեմատությամբ այն նշանակալի տարբերությամբ ամենաբազմաթիվ լեզվակիրներ ունեցող լեզուն է (մի քանի անգամ ավելի շատ քան մյուս բոլոր Ավստրալասիական լեզուները միասին վերցրած) [2] Կորեերենի և ճապոներենի նման վիետնամերենի բառապաշարը մեծաթիվ փոխառություններ ունի չինարենից, հատկապես այն բառապաշարի առումով, որը ներկայացնում է վերացական հասկացություններ (ճիշտ ինչպես եվրոպական լեզուները բառեր են փոխառնում լատիներենից և հունարենից), և մինչև վերջերս վիետնամերենը գրվում էր չինական գրային համակարգով, թեև որոշակիորեն թեթևացված ձևաչափով և ուներ տեղական արտասանություն։ Վիետնամի պատմության մեջ ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանի արդյունքում վիետնամերենը կրել է նաև ֆրանսերենի որոշակի ազդեցությունը, և այսօր օգտագործվող Վիետնամական գրային համակարգը ըստ էության լատիներեն այբուբենի տեղայնացված տարբերակն է՝ որոշակի հնչյունային և տառային հավելումներով։
Ծանոթագրություններ
- ↑ Անվան մեկ ուրիշ տարբերակը, tiếng Việt Nam, հազվադեպ է օգտագործվում բնիկ լեզվակիրների կողմից և ըստ էության նորաբանություն օտար լեզվից արված տառացի թարգմանությունից։ Այն ավելի հաճախ օգտագործվում է ոչ բնիկ լեզվակիրների կողմից և այլ լեզվից թարգմանված փաստաթղթերում։
- ↑ [1]
Հղումներ
Աղբյուրները
Արտաքին հղումներ