«Ուզբեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.
|ծագում=[[Կենտրոնական Ասիա]]յում
|ծագում=[[Կենտրոնական Ասիա]]յում
}}
}}

'''Ուզբեկներ''' (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ [[ԽՍՀՄ]]-ում, Ուզբեկներ [[ԽՍՀ]] հիմնական բնակչությունը։
'''Ուզբեկներ''' (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ [[ԽՍՀՄ]]-ում, Ուզբեկներ [[ԽՍՀ]] հիմնական բնակչությունը։



14:30, 30 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ուզբեկներ
Ընդհանուր քանակ

14.000.000

Բնակեցում
Աֆղանստան Աֆղանստան 13 հազար
ԽՍՀ 10 մլն 569 հազար
Լեզու(ներ)
Ուզբեկերեն
Հավատք(ներ)
սուննի մահմեդականներ
Բարեկամական էթնիկ խմբեր
Թուրքմեններ, Կիրգիզներ, Ղազախներ
Ծագել են
Կենտրոնական Ասիայում

Ուզբեկներ (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ ԽՍՀՄ-ում, Ուզբեկներ ԽՍՀ հիմնական բնակչությունը։

Բնակչություն

Ընդհանուր թիվը ԽՍՀՄ-ում՝ 14 մլն (1983), Ուզբեկներ ԽՍՀ-ում ապրում է 10 մլն 569 հազար (1979, հանրապետության բնակչության 68,7%-ը), 873 հազար՝ Տաջիկներ ԽՍՀ-ում, 426 հազար՝ Կիրգիզներ ԽՍՀ-ում, 263 հազար՝ Ղազախներ ԽՍՀ-ում, 234 հազար՝ Թուրքմեններ ԽՍՀ-ում։ ԽՍՀ-ից դուրս 1,5 մլն Ուզբեկներ բնակվում են Աֆղանստանում, մոտ 13 հազար՝ ՉԺՀ-ի արմարևմտյան շրջանների որոշ քաղաքներում։

Լեզու և կրոն

Խոսում են ուզբեկերեն։ Հավատացյալները սուննի մահմեդականներ են։

Մարդաբանակ գծեր

Ուզբեկ կին
Ազգային տարազով ուզբեկ մեծահասակ տղամարդ

Ուզբեկներ ԽՍՀ տարածքում հնում բնակվել են եվրոպեոիդ մարդաբանական տիպին պատկանող իրանալեզու ժողովուրդներ ու ցեղեր (սողդիացիներ, խորեզմցիներ, բակտրիացիներ, ֆերգանացիներ և սակա-մասսագետներ)։

Պատմություն

Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին Կենտրոնական Ասիայից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է 6-րդ դարի 2-րդ կեսից, երբ Միջին Ասիան մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։

13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թուրք, ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։

20-րդ դարի սկզբին Ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առետրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկ, բուրժուական ազգի ձեավորումը։ Սովետականկարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը (Ուզզբեկներ ԽՍՀ) և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։