«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Հայաստանի կազմակերպություններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 62. | Տող 62. | ||
[[Կատեգորիա:Հիմնադրամներ]] |
[[Կատեգորիա:Հիմնադրամներ]] |
||
[[Կատեգորիա:Ընկերություններ հիմնադրված 2005-ին]] |
[[Կատեգորիա:Ընկերություններ հիմնադրված 2005-ին]] |
||
[[Կատեգորիա:Հայաստանի կազմակերպություններ]] |
19:28, 25 Ապրիլի 2015-ի տարբերակ
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ | |
---|---|
Հապավում | CARD |
Նախորդող | USDA-MAP (ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիր) |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
տնօրեն | Գագիկ Սարդարյան |
Կայք | card.am |
«Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն Հիմնադրամ» (անգլ.՝ Center for Agribusiness and Rural Development Foundation, կրճատ՝ CARD), Հայաստանում գործող և գյուղատնտեսության զարգացմանը աջակցող կազմակերպություն, որը հիմնադրվել է 2005թ.-ին՝ 13 տարի Հայաստանում գործած «ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրեր» հիմնադրամի (United States Department of Agriculture-Marketing Assisting Programs, կրճատ USDA-MAP) գործունեության ավարտից հետո[1]։ Հիմնադրամն ունեցել է մի շարք նշմարելի ներդրումներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ագրոբիզնես և շուկայաբանությունը, գյուղի զարգացումը, սննդի ապահովությունը, կենդանիների առողջությունը և այլն։
ՔԱՐԴ-ի մեջ մտնում են երկու դուստր կազմակերպություններ, որոնք են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը և ՔԱՐԴ ԱգրոՍերվիսը ։ Առաջինը ֆերմերային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններին տրամադրում է վարկեր, ապահովում ֆինանսական վարձակալում և այլ ֆինանսական ծառայություններ։ Երկրորդը ընկերություններին տրամադրում է գյուղատնտեսական սարքավորումներ և բացի այդ ապահովում դրանց օգտագործման անվճար խորհրդատվությամբ։ ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի մեջ է մտնում նաև Հայաստանում առաջին անգամ հիմնադրված օրգանական ապրանքների «Գրինդեյ» խանութը։