«Երկրի մթնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.
100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում։
100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում։


{{Երկրի մթնոլորտ}}
{{ՎՊԵ|Earth's atmosphere}}
{{ՎՊԵ|Earth's atmosphere}}


[[Կատեգորիա:Երկրի մթնոլորտ]]
[[Կատեգորիա:Երկրի կառուցվածք]]
[[Կատեգորիա:Երկրի կառուցվածք]]

17:36, 25 Ապրիլի 2015-ի տարբերակ

Երկրի մթնոլորտը Միջազգային տիեզրակայանից։

Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է։ Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը։ 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «անկենդան»:

19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր։

Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին։ Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի։ 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր։

Օդի աղտօտվածությունը ժամանակակից բնապահպանական հիմնախնդրիներից է։

Ենթադրում են, որ Երկրի նախնական մթնոլորտը կազմված է եղել ամոնիակ-ջրածնային խառնուրդից. նրանում թթվածինն սկզբում հայտնվել է ջրի դիսոցման ճանապարհով, այնուհետև՝ բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների գործունեությամբ՝ լուսասինթեզով։ Կյանքի համար առավել կարևոր նշանակություն ունի թթվածինը, որի ընդհանուր զանգվածը Երկրի վրա 5,13.1015 տ է, իսկ Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18.1015 տ, որի պաշարները լրացվում են բույսերի կողմից։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։

Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO2-ը՝ օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով։ Վերջին հարյուրամյակում CO2-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ։ Իսկ էներգետիկայի և ծանր արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ։ Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև տրանսպորտային միջոցների արտանետումները։ Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ։

Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն։ Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը։ Մարդու բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը։ Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2–0,3 մ/վ։

Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ և այլն) տարածման պատճառ դառնալ։ Ուստի դրանք անհրաժեշտ է մշտապես օդափոխել։

Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության ու վիճակի իր առանձնահատկությունները։ 25–30 կմ բարձրություններում գտնվում է օզոնային շերտը, որը կենսական նշանակություն ունի, կլանում է Արեգակի՝ կյանքի համար վնասակար անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը։

100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում։