«Ջերմամեկուսացում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Ջերմամեկուսացում]]
[[Կատեգորիա:Շինարարություն]]

12:39, 24 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջերմամեկուսացում, ջերմային մեկուսացում, շենքերի ջերմային արդյունաբերական տեղակայանքների (կամ դրանց առանձին հանգույցների) սառնարանային խցերի խողովակաշարերի պաշտպանություն՝ շրջապատող միջավայրի հետ անցանկալի ջերմափոխանակությունից։

Օրինակ, շինարարությունում և ջերմաէներգետիկայում ջերմամեկուսացումն անհրաժեշտ է դեպի շրջապատող միջավայր ջերմային կորուստները փոքրացնելու իսկ սառնարանային և կրիոգենային տեխնիկայում՝ ջերմության ներհոսքից սարքավորումը պաշտպանելու համար։ Ջերմամեկուսացումն ապահովվում է ջերմամեկուսիչ նյութերից պատրաստած (թաղանթների, պատվածքների տեսքով) և ջերմահաղորդականությունը դժվարացնող հատուկ պաշտպանական ծածկույթներով։ Այդ ջերմապաշտպան միջոցները նույնպես անվանում են ջերմամեկուսացում։

Կոնվեկտիվ ջերմափոխանակություն

Առավելապես կոնվեկտիվ ջերմափոխանակության դեպքում ջերմամեկուսացման համար օգտագործում են օդի համար անթափանց նյութի շերտեր պարունակող պաշտպանական ծածկույթներ, ճառագայթային ջերմափոխանակության դեպքում՝ ջերմային ճառագայթումն անդրադարձնող նյութերից (օրինակ մետաղաթաղանթից մետաղապատ լավսանային թաղանթից) պատրաստված կոնստրուկցիաներ իսկ ջերմահաղորդականության դեպքում՝ զարգացած ծակոտկեն կառուցվածքով նյութեր։

Ջերմամեկուսացման խնդիրներ

Շենքերի ջերմամեկուսացման խնդիրն է տարվա ցուրտ ժամանակաշրջանում փոքրացնել ջերմության կորուստները և արտաքին օդի ջերմաստիճանի տատանումների դեպքում օրվա ընթացքում սենյակներում ապահովել հարաբերական կայուն ջերմաստիճան՝ ջերմամեկուսացման համար կիրառելով արդյունավետ ջերմամեկուսիչ նյութեր՝ հնարավոր է էականորեն փոքրացնել պատող կոնստրուկցիաների հաստությունն ու նվազեցնել դրանց զանգվածը և այդպիսով պակասեցնել հիմնական շինանյութերի՝ աղյուս, ցեմենտ, պողպատ և այլն ծախսն ու մեծացնել հավաքովի տարրերի թույլատրելի չափերը ջերմային արդյունաբերական տեղակայանքներում արդյունաբերական վառարաններում կաթսաներում ավտոկլավներում են ջերմամեկուսացումն ապահովում է վառելիքի զգալի տնտեսում նպաստում է ջերմային ագրեգատների հզորության ավելացմանն ու դրանց օգտակար գործողության գործակցի մեծացմանը տեխնոլոգիական պրոցեսների ինտենսիվացմանը հիմնական նյութերի ծախսի նվազեցմանը։

Կիրառում

Բարձր ջերմաստիճաններում աշխատող տեղակայանքների ջերմամեկուսացումն նպաստում է նաև տաք արտադրամասերում սպասարկող անձնակազմի աշխատանքի համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելուն և արտադրական տրավմատիգմը կանխելուն ջերմամեկուսացումն մեծ նշանակություն ունի սառնարանային տեխնիկայում որտեղ սառնարանային ագրեգատների և մեքենաների սառեցումը կապված է էներգիայի զգալի ծախսի հետ ջերմամեկուսացւմն անհրաժեշտ տարր է տրանսպորտային միջոցների նավեր երկաթուղային վագոններ են կոնստրուկցիաներում՝ սրահներում միկրոկլիմայական պայմանների պահպանման մարդատար տրանսպորտի միջոցներում էներգիայի նվազագույն ծախսումներով անհրաժեշտ ջերմաստիճանների ապահովման բեռնատար տրանսպորտի միջոցներում համար։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։