«Վարդան Բախշյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.
Արցախյան հերոսամարտի տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը ([[Հայ ուսանողական դաշինք]]) և հրատարակել ՙԴաշինք՚ ուսանողական
Արցախյան հերոսամարտի տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը ([[Հայ ուսանողական դաշինք]]) և հրատարակել ՙԴաշինք՚ ուսանողական
[[Պատկեր:Yerablur 3.jpg|260px|մինի|աջից|Եռաբլուր]]
[[Պատկեր:Yerablur 3.jpg|260px|մինի|աջից|Եռաբլուր]]
թերթը։Վարդանը իր ուսանողուհի քրոջ՝ Աննայի հետ անդամագրվել է արցախյան շարժմանը: 1990թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բ[[երդաձոր]]ի ինքնապաշտպանությանը։ Վ. Բախշյանը զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին [[Հասանաբադ գյուղ]]ի մոտ:
թերթը։Վարդանը իր ուսանողուհի քրոջ՝ Աննայի հետ անդամագրվել է արցախյան շարժմանը: 1990թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է [[Բերդաձորի ենթաշրջան|Բերդաձոր]]ի ինքնապաշտպանությանը։ Վ. Բախշյանը զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին [[Հասանաբադ գյուղ]]ի մոտ:
=== Պարգևներ ===
=== Պարգևներ ===
Արմավիրի թիվ 2 միջն. դպրոցը անվանակոչվել է Վ. Բախշյանի անունով:
Արմավիրի թիվ 2 միջն. դպրոցը անվանակոչվել է Վ. Բախշյանի անունով:

16:22, 22 Ապրիլի 2015-ի տարբերակ

Վարդան Բախշյան, հայ ազատամրտիկ, Արմավիրի ստորաբաժանում:

Կենսագրություն

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թ. հունիսի 1-ին, Հոկտեմբերյանում(այժմ՝ Արմավիր )։ Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում։ 1983 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում (զինվորական ծառայությունն անցկացրել է Հեռավոր Արևելքում)։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։ Վարդանը ուսանողական տարիներին համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն էր ուսումնասիրում: Մասնագետների կարծիքով նա փայլուն տիրապետում եր օսմանլու թուրքերենին: Թուրքիայում այդ լեզուն վաղուց չի օգտագործվում և անգամ այնտեղ այն օգտագործում են հատուկ լեզվաբաններ և գիտնականներ: Թուրքերենի հանդեպ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված էր՝ հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ: 1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ։

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ՙԱրևմտյան Հայաստանի վարչական բաժանումները՚ թեմայով։ Չափազանց կարճ ժամկետում հավաքել և խմբավորել էր համապատասխան նյութերը, կատարել աղբյուրագիտական տվյալների վերլուծություն, կազմել տեղեկատվական աղյուսակներ, ճշգրտել վարչական միավորների ընդգրկած սահմանները, միաժամանակ կազմել Էրզրումի, Դիարբեքիրի, Սվասի, Կարսի տեղագրությունը՝ վարչատարածքային և պատմաշխարհագրական նկարագրով։ Զոհվել է 1991թվին, թաղված է Եռաբլուրի պանթեոնում: Ամուսնացած չէ:

Մարտական ուղի

Արցախյան հերոսամարտի տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) և հրատարակել ՙԴաշինք՚ ուսանողական

Եռաբլուր

թերթը։Վարդանը իր ուսանողուհի քրոջ՝ Աննայի հետ անդամագրվել է արցախյան շարժմանը: 1990թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը։ Վ. Բախշյանը զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ:

Պարգևներ

Արմավիրի թիվ 2 միջն. դպրոցը անվանակոչվել է Վ. Բախշյանի անունով:

ԼՂՀ նախագահի 1995 թ. թիվ 42 հրամանագրով Վ. Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։

Եռաբլուր

1998թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով։

2008 թ. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Բախշյանի անվամբ։

Մտքեր

Ես գնում եմ մեռնելու կամ հաղթելու, բայց հաղթեու:
- Վարդան Բաղշյան

Աղբյուրներ

"ԵՍ ՍԿԱՈՒՏ ԵՄ" ուսուցողական ձեռնարկ:== Ռաֆայել Սահակյան,Գիրք վշտի և հպարտության ==