«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11. Տող 11.
}}
}}


'''Արա Գևորգյան''' ([[1960]], [[ապրիլի 19]], [[Երևան]]), հայ երաժիշտ է, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ ([[2004]])<ref>[http://www.armeniandiaspora.com/showthread.php?9981-ARKA-News-Agency-09-21-2004 Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը]</ref>։
'''Արա Գևորգյան''' ([[1960]], [[ապրիլի 19]], [[Երևան]]), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ ([[2004]])<ref>[http://www.armeniandiaspora.com/showthread.php?9981-ARKA-News-Agency-09-21-2004 Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը]</ref>։


ՀՀ ժողովրդական երգչուհի [[Վալյա Սամվելյան]]ի որդին է։
ՀՀ ժողովրդական երգչուհի [[Վալյա Սամվելյան]]ի որդին է։

19:45, 19 Ապրիլի 2015-ի տարբերակ

Արա Գևորգյան
Ծնվել էապրիլի 19, 1960 (64 տարեկան)
Երևան, Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՊոպ, Ժողովրդական, Fusion
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1983–ներկա
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
 Ara Gevorgyan Վիքիպահեստում

Արա Գևորգյան (1960, ապրիլի 19, Երևան), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2004)[1]։

ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։

Կենսագրություն

Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը: 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում:

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ: 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ: Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում: 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ:

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար: Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ:

Ունի խաղալիքների մեծ հավաքածու[2]:

Ձայներիզներ

  • «Օվկիանոսից այն կողմ», 1995
  • «Նոստալջի», 1997
  • «Անի», 1999
  • «Խոր Վիրապ», 2001
  • «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
  • «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
  • ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
  • Երևանի քաղաքապետի մեդալ
  • Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
  • Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար` պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով

Ծանոթագրություններ