«Ռեգինա Ղազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 49. Տող 49.
[[Կատեգորիա:Նոյեմբերի 6 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 6 մահեր]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երևանի պատվավոր քաղաքացիներ]]

08:51, 17 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ռեգինա Ղազարյան
Ծնվել էապրիլի 17, 1915(1915-04-17)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 6, 1999(1999-11-06) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ

Ռեգինա Թադևոսի Ղազարյան (1915, ապրիլի 17, Երևան - 1999, նոյեմբերի 6, Երևան), հայ նկարչուհի, ՀՀ վաստակավոր նկարիչ (1985), Երևանի պատվավոր քաղաքացի (1995

Կենսագրություն

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին[1]։

Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թթ. Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր[2]։

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Ախմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք», 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում։

Ղազարյանի արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական», 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան)։

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967)[3]։

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. «Ես կարգապահ զինվոր էի»
  2. Երևանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.