«Ռադիոկապի ծառայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 31. Տող 31.
|style="text-align:right"|1.22|| Միջարբանյակային ծառայություն || ||Արհեստական արբանյակների միջև ռադիոկապ ապահովող ծառայություն:
|style="text-align:right"|1.22|| Միջարբանյակային ծառայություն || ||Արհեստական արբանյակների միջև ռադիոկապ ապահովող ծառայություն:
|---1.23
|---1.23
|style="text-align:right"|1.23|| Տիեզերական շահագործման|| ||Ռադիոկապի ծառայություն՝ նախատեսված բացառիկ տիեզերական նավերի շահագործման համար, մասնավորապես, տիեզերական հետապնդման նպատակների, տիեզերական չափումների և տիեզերական հեռաղեկավարման համար:
|style="text-align:right"|1.23|| Տիեզերական շահագործման ծառայություն|| ||Ռադիոկապի ծառայություն՝ նախատեսված բացառիկ տիեզերական նավերի շահագործման համար, մասնավորապես, տիեզերական հետապնդման նպատակների, տիեզերական չափումների և տիեզերական հեռաղեկավարման համար:
|---1.24
|---1.24
|style="text-align:right"|1.24|| Շարժական ծառայություն || ||Շարժական և ցամաքային կամ էլ շարժական կայանների միջև ռադիոկապի ծառայություն:
|style="text-align:right"|1.24|| Շարժական ծառայություն || ||Շարժական և ցամաքային կամ էլ շարժական կայանների միջև ռադիոկապի ծառայություն:

06:19, 13 Ապրիլի 2015-ի տարբերակ

Սիրողական ծառայության ֆիքսված կայան

Ռադիոկապի ծառայություն , որոշյալ ծառայություն համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՀՄ) Ռադիոկապի Ռեգլամենտի (ՌՌ) Հոդված 1,19-ի[1], որը ներառում է ռադիոալիքների հաղորդում, ճառագայթում և ընդունում էլեկտրակապի որոշակի նպատակների համար: Ռադիոկապը ստորաբաժանվում է վերգետնյա և տիեզերական ռադիոկապի:

Տիեզերական ռադիոկապ

Տիեզերական ռադիոկապ, ցանկացած ռադիոկապ, որի դեպքում օգտագործվում են մեկ կամ մի քանի անդրադարձնող արբանյակներ կամ էլ այլ օբյեկտներ տիեզերքում: Տիեզերական ռադիոկապը համաձայնեցված է ըստ ՌՌ Հոդված 1-ի:

Վերգետնյա ռադիոկապ

Վերգետնյա ռադիոկապ, ցանկացած ռադիոկապ, բացառությամբ տիեզերական կապի և ռադիոաստղագիտության:

Ծառայությունների ստորաբաժանումներ

Որոշ ծառայություններ այլ ծառայության ենթաճյուղ են: Օրինակ, ցամաքային շարժական ծառայությունը կարող է համարվել շարժական ծառայության ճյուղ , որը ընգրկում է ցամաքը, ծովային և օդային շարժական ծառայությունները: Շատ վերգետնյա ռադիոկապի կապի ծառայությունների համար զուգահեռ կա տիեզերական ռադիոկապի ծառայություն, օրինակ՝ հեռարձակման ծառայություն և հեռարձակման արբանյակային ծառայություն:

Ռադիոկապի ծառայության աղյուսակ

ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի Հոդված 1 բաժին 3-ը սահմանում է մոտ 40 ռադիոծառայություններ, որոնք ներառում են՝ ֆիքսված ծառայությունը, շարժական ծառայությունը, ցամաքային շարժական ծառայությունը, հեռարձակման ծառայությունը, ստանդարտ հաճախականություններ և ժամանակի ազդանշանների ծառայությունը, ինչպես նաև ռադիոաստղագիտության սահմանումը, որը սահմանվում է «մի ծառայություն,որն ընդգրկում է ռադիոաստղագիտության կիրառումը»: Նշենք, որ ռադիոաստղագիտության ծառայությունը ռադիոկապի ծառայություն չէ, այլ պարզապես մի ծառայություն, որը ներգրավում է ռադիոաստղագիտության կիրառումը:

ՀՀՄ ՌՌ Հոդված[2] Սահմանում
Նկարագրություն Հապավում
1.19 Ռադիոկապի ծառայություն Ծառայություն, որը ներառում է ռադիոալիքների հաղորդում, ճառագայթում և ընդունում էլեկտրակապի որոշակի նպատակների համար:
1.20 Ֆիքսված ծառայություն Որոշյալ ֆիքսված կետերի միջև ռադիոկապի ծառայություն:
1.21 Ֆիքսված արբանյակային ծառայություն ՖԱԾ Տրված տեղանքով երկրային կայանների միջև ռադիոկապի ծառայություն, երբ օգտագործվում է մեկ կամ մի քանի արբանյակ, տրված տեղանքը կարող է իրենից ներկայացնել որոշյալ ֆիքսված կետ կամ ցանկացած ֆիքսված կետ՝ տեղադրված որոշակի տիրույթներում, որոշ դեպքերում այդ ծառայությունը ներառում է արբանյակ-արբանյակ գծերը, որոնք կարող են նաև օգտագործվել միջարբանյակային ծառայությունում, ֆիքսված արբանյակային ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր արբանյակային կապի այլ ծառայությունների համար:
1.22 Միջարբանյակային ծառայություն Արհեստական արբանյակների միջև ռադիոկապ ապահովող ծառայություն:
1.23 Տիեզերական շահագործման ծառայություն Ռադիոկապի ծառայություն՝ նախատեսված բացառիկ տիեզերական նավերի շահագործման համար, մասնավորապես, տիեզերական հետապնդման նպատակների, տիեզերական չափումների և տիեզերական հեռաղեկավարման համար:
1.24 Շարժական ծառայություն Շարժական և ցամաքային կամ էլ շարժական կայանների միջև ռադիոկապի ծառայություն:
1.25 Շարժական արբանյակային ծառայություն ՇԱԾ Ռադիոկապի ծառայություն՝

ա) շարժական երկրային կայանների միջև և մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջև կամ էլ տիեզերական կայանների միջև, որոնք օգտագործվում են այդ ծառայությունների կողմից:

բ) շարժական երկրային կայանների միջև մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջոցով:

Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:

1.26 Ցամաքային շարժական ծառայություն ՑՇԾ Բազային և ցամաքային շարժական կայանների միջև շարժական ծառայություն կամ էլ ցամաքային շարժական կայանների միջև:
1.27 Ցամաքային շարժական արբանյակային ծառայություն ՑՇԱԾ Շարժական արբանյակային ծառայություն, որի մեջ շարժական երկրային կայանները գտնվում են ցամաքում:
1.28 Ծովային շարժական ծառայություն Առափնյա և նավային կայանների միջև շարժական ծառայություն կայանների միջև կամ էլ ներնավային փոխհամագործակցող կայանների միջև, փրկարար միջոցների և ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում:
1.29 Ծովային շարժական արբանյակային ծառայություն Շարժական արբանյակային ծառայություն, որում շարժական երկրային կայանները տեղադրվում են ծովային նավերի համար, փրկարար միջոցների և ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում:
1.32 Օդային շարժական ծառայություն ՕՇԾ Օդային շարժական ծառայության ստացիոնար կայանների և օդանավերի կայանների միջև շարժական ծառայություն կամ օդանավերի կայանների միջև, որտեղ կարող են մասնակցել փրկարարական միջոցների կայանները, ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում աղետի և վթարների որոշակի հաճախականությունների վրա:
1.33 Օդային շարժական (R)* ծառայություն Օդային շարժական ծառայություն պահուստային այն կապի համար, որը վերաբերում է թռիչքների անվտանգությանն ու կանոնավորությանը, հիմնականում ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում:
1.34 Օդային շարժական (OR)** ծառայություն Օդային շարժական ծառայություն՝ նախատեսված այն կապի համար, որը ներառում է թռիչքների կոորդինացման կապ գլխավորապես ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում:
1.35 Օդային շարժական արբանյակային ծառայություն Օդային շարժական արբանյակային ծառայություն, որում շարժական երկրային կայանները տեղադրվում են օդանավերի վրա, փրկարարական միջոցների և ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում:
1.36 Օդային շարժական արբանյակային (R)* ծառայություն Օդային շարժական արբանյակային ծառայություն՝ պահուստային այն կապի համար, որը վերաբերում է թռիչքների անվտանգությանն ու կանոնավորությանը, հիմնականում ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում::
1.37 Օդային շարժական արբանյակային (OR)** ծառայություն Օդային շարժական արբանյակային ծառայություն՝ նախատեսված այն կապի համար, որը ներառում է թռիչքների կոորդինացման կապ գլխավորապես ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներից դուրս:
1.38 Ռադիոհեռարձակման ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որի հաղորդումները նախատեսված են բնակչության կողմից անմիջական ընդունման: Այդ ծառայությունը կարող է իրագործի ձայների հաղորդում, հեռուստասեսության հաղորդում կամ հաղորդման այլ տեսակներ:
1.39 Ռադիոհեռարձակման արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որում ազդանշանները, որոնք հաղորդվում կամ վերահեռարջակվում են տիեզերական կայանների միջոցով, նախատեսված են բնակչության կողմից անմիջական ընդունման: Ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության մեջ «անմիջական ընդունում» տերմինը ներառում է ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ ընդունում:
1.40 Ռադիոտեղորոշման ծառայություն Ռադիոկապի ծառայություն ռադիոորոշման նպատակների համար:
1.41 Ռադիոտեղորոշման արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն ռադիոորոշման նպատակների համար, որը ներառում է մեկ կամ մի քանի տիեզերական կայան:
1.42 Ռադիոնավիգացիոն ծառայություն Ռադիոորոշման ծառայություն, որն օգտագործվում է ռադիոնավիգացիայի նպատակների համար:
1.43 Ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն Ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որն օգտագործվում է ռադիոնավիգացիայի նպատակների համար: Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:
1.44 Ծովային ռադիոնավիգացիոն ծառայություն Ռադիոնավիգացիոն ծառայություն, որը նախատեսված է օդանավերի սպասարկման և նրանց շահագործման անվտանգության համար:
1.45 Ծովային ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն Ծովային ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որում երկրային կայանները տեղադրված են օդանավի վրա:
1.46 Օդային ռադիոնավիգացիոն ծառայություն Ռադիոնավիգացիոն ծառայություն, որը նախատեսված է օդանավերի սպասարկման և նրանց շահագործման անվտանգության համար:
1.47 Օդային ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն Ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որում երկրային կայանները տեղադրված են օդանավի վրա:
1.48 Ռադիոլոկացիոն ծառայություն Ռադիոորոշման ծառայություն նախատեսված ռադիոլոկացիայի նպատակների համար:
1.49 Ռադիոլոկացիոն արբանյակային ծառայություն Ռադիոորոշման արբանյակային ծառայություն նախատեսված ռադիոլոկացիայի նպատակների համար:
1.50 Օդերևութաբանական օժանդակ ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որն օգտագործվում է օդերևութաբանական՝ ներառյալ ջրային դիտարկությունների և հետազոտությունների համար:
1.51 Երկրի հետազոտման արբանյակային ծառայություն Երկրային կայանների և մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջև ռադիոկապի ծառայություն, որը կարող է ներառել ֆիդերային գծեր տիեզերական կայանների միջև, և որում՝

ա, տեղեկատվություն, որը վերաբերում է Երկրի բնութագրերին և բնության երևույթներին՝ ներառյալ տվյալներ շրջակա միջավայրի իրավիճակի մասին, ստացվում է ակտիվ կամ պասիվ տվիչների օգնությամբ, որոնք տեղադրվում են Երկրի արբանյակների վրա, նմանատիպ տեղեկատվություն հավաքվում է կայաններից, որոնք գտնվում են Երկրի վրա կամ օդում,

բ. այդպիսի տեղեկատվությունը կարող է փոխանցվել երկրային կայաններ, որոնք պատկանում են համապատասխան համակարգին, կարող է իրագործվի կայանների հարցում:

գ. Այս ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:

1.52 Օդերևութաբանական արբանյակային ծառայություն Երկրի հետազոտման արբանյակային ծառայություն օդերևութաբանական կարիքների համար:
1.53 Ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների ծառայություն Ռադիոկապի ծառայություն՝ գիտական, տեխնիկական և այլ նպատակների համար, որը ապահովում է նշված հաճախականությունների հեռարձակումներ, ժամանակի ազդանշանների կամ էլ երկուսի հաղորդումը սահմանված բարձր ճշտությամբ, որոնք նախատեսված են համընդհանուր ընդունման համար:
1.54 Ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որը օգտագործում է Երկրի արբանյակների վրա տեղադրված տիեզերական կայաններ նույն նպատակների համար, ինչ ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների ծառայությունը: Այս ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:
1.55 Տիեզերական հետազոտությունների ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որում տիեզերանավերը կամ այլ օբյեկտները օգտագործվում են տիեզերքում գիտական կամ տեխնիկական հետազոտումների համար:
1.56 Սիրողական ծառայություն Ռադիոկապի ծառայություն ինքնակատարելագործման, փոխադարձ կապի և տեխնիկական հետազոտումների համար, որը իրագործվու է այն անձանց կոմից, որոնք ունեն համապատասխան թույլտվություն և որոնք զբաղվում են ռադիոտեխնիկայով՝ ելնելով բացառիկ անձնական հետաքրքրություններից և առանց նյութական շահույթի հետապնդման:
1.57 Սիրողական արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որն օգտագործում է Երկրի արբանյակների վրա տեղադրված տիեզերանավեր նույն նպատակների համար, ինչ և սիրողական ծառայությունը:
1.58 Ռադիոաստղագիտական ծառայություն Ծառայություն, որն իրագործում է ռադիոաստղագիտության կիրառումը:
1.59 Անվտանգության ծառայություն Ցանկացած ռադիոկապի ծառայություն, որն օգտագործվում է մշտապես կամ ժամանակավոր մարդկային կյանքի և ունեցվածքի անվտանգության նպատակների համար:
1.60 Հատուկ ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որը չի իրականացվում այս բաժնում, բացառապես իրականացվում է հատուկ ընդհանուր սպասարկվող ծառայության համար, և ենթակա չէ հանրային հրապարակման:

Ծանոթագրություններ

  1. ITU Radio Regulations, Section III – Radio services, Article 1.19, definition: Radiocommunication service
  2. International Telecommunication Union