«Խելքից պատուհաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 7. Տող 7.
|ժանր = կոմեդիա
|ժանր = կոմեդիա
|հեղինակ = [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]
|հեղինակ = [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]
|երկիր = {{Դրոշավորում|Ռուսաստան}}
|երկիր = {{Դրոշավորում|Ռուսական կայսրություն}}
|բնագիր լեզու = [[ռուսերեն]]
|բնագիր լեզու = [[ռուսերեն]]
|գրվելու տարեթիվ = 1822—1824 թթ.
|գրվելու տարեթիվ = 1822—1824 թթ.

10:30, 12 Ապրիլի 2015-ի տարբերակ

Խելքից պատուհաս
ռուս.՝ Горе отъ ума
Պատկեր:Woe from Wit.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկոմեդիա
Ձևպիես
ՀեղինակԱլեքսանդր Գրիբոյեդով
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1822—1824 թթ.
ՏեսարանՄոսկվա
ԿերպարներԱլեքսանդր Անդրևիչ Չացկի, Սոֆյա Պավլովնա Ֆամուսովա, Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին, Պավել Աֆանասևիչ Ֆամուսով, Սերգեյ Սերգեևիչ Սկալոզուբ, Q4128193? և Liza?
ՆկարազարդողՖրեդ Աֆրիկյան
Հրատարակվել է1825
ԹարգմանիչՍուրեն Վահունի
Հայերեն հրատ.1981 թ.
ՎիքիքաղվածքԽելքից պատուհաս
 Woe from Wit

Խելքից պատուհաս (ռուս.՝ Горе от ума), Ալեքսանդր Գրիբոյեդովի չափածո կոմեդիան, որը հանդիսանում է 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկը։

Ստեղծման պատմություն

Ալեքսանդր Գրիբոյեդովը 1818 թվականին նշանակվումէ ռուսականմիսիայի քարտուղար Պարսկաստանում։ 1822 թվականին Թիֆլիսում ստանձնում է Կովկասի ռուսական զորքրեի հրամանատարությանն առնթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում էլ Գրբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը[1]։

«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1919-1920-ական թթ. Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմի` ճորտատիրականկարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից` ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։

Գրիբայեդովը անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով։

Պետերբուրգից մեկնելուց առաջ Գրիբայեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը։ Քանի որ գրաքննությունն չի թույլատրում «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրով, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվում ու հասնում էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ։

«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ' Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից։

Պիեսը տպագրելու նրա բոլոր ջանքերը իզուր են անցնում, իսկ 1824 թվականին Պետերբուրգում այն բեմադրելու փորձը' տապալվում, իրականանալով միայն երեք տարի անց' 1827 թ. Երևանում։ 1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը հեղինակի ներկայությամբ[2]։

Սյուժե

«Խելքից պատուհասում» քննադատված են ռուսական հետամնաց ազնվական բարքերը։ Ֆամուսովների, Սկալոզուբների և նրանց շողոքորթող Մոլչալինների աշխարհի հետ բախվում է Չացկին։ Ֆամուսովյան Մոսկվան նրան հայտարարում է խելքից պատուհաս, իսկ նա իր անկեղծ սիրով դեպի հայրենիքը, իր բուռն ատելությամբ տգիտության, պահպանողականության, մորթապաշտության նկատմամբ, իր ազատատենչ գաղափարներով և ձգումներով, նա մի լուսավոր դեմք է, որը հալածվում և ծաղրվում է խավարամոլ շրջապատից։ Չացկին հումանիստ է, ազատության համար մարտնչող, անհատի անկախության ջատագով։ Նրա հասարակական դրամայի վրա ավելանում է սիրո դրաման։ Նրան ոչ ոք չի հասկանում, ոչ Սոֆյան, որինսիրում է, որ նրա հայրը` Ֆամուսովը, ոչ Սկալոզուբը, որի հետ Ֆամուսովն ուզում է ամուսնացնել Սոֆյային, որ անգամ Ռեպիլովը։ Չհասկացված անհատի, մտածող մարդու դրամա է, որը բնորոշ է լուսավորական դարաշրջանի գեղարվեստական մտածողության համար։

Գործող անձինք

  • Պավել Աֆանասևիչ Ֆամուսով-պետական հիմնարկի կառավարիչ
  • Սոֆյա Պավլովնա- նրա դուստրը
  • Լիզանկա- սպասուհի
  • Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին- Ֆամուսովի քարտուղարը
  • Ալեքսանդր Անդրևիչ Ցացկի
  • Գնդապետ Սկալոզուր
  • Սերգեյ Սերգեևիչ
  • Նատալյա Դմիտևնա
  • Պլատոն Միխայլովիչ
  • Իշխան Տուգոուխովսկի
  • Իշխանուհի
  • Կոմսուհի տատ
  • Կոմսուհի թոռ
  • Անտոն Անտոնովիչ Զագորեցկի
  • Պառավ Խլյոստովա
  • Պարոն N
  • Պարոն D
  • Ռեպետիլով
  • Պետրուշկա

Մեջբերումներ պիեսի մասին

Գրիբայեդովը իր «Խելքից պատուհաս»-ը ստեղծեց Կովկասում, այդ երկրի վայրի ու վեհ բնության որդիների եռանդուն կյանքն ու խստաշունչ պոեզիան ոգեպնդեցին Գրիբայեդովի վիրավորված մարդկային զգացումը' պատկերելու ֆամուսովների, ռոպետիլովների, մոչալովների, սկալոզուբների մարդկային բնության այդ ծաղրանկարների ապատիկ ու ոչնչական շրջանը:
- Բելինսկի

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Woe from Wit
  1. Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս. «Սովետական գրող». 1981. էջ 196.
  2. Երևանն ազատող ռուս սպաները Սարդարի դահլիճում ներկայացնում են «Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ