«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: en:Bardas Skleros
չ Ռոբոտը փոփոխում է․: it:Barda Sclero
Տող 9. Տող 9.
[[en:Bardas Skleros]]
[[en:Bardas Skleros]]
[[fr:Bardas Sklèros]]
[[fr:Bardas Sklèros]]
[[it:Bardas Sclero]]
[[it:Barda Sclero]]
[[ru:Варда Склир]]
[[ru:Варда Склир]]

18:10, 6 Մայիսի 2010-ի տարբերակ

Վարդաս Սկլերոս (ծն. թ. անհայտ - 991) - բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր Բարսեղ Բ դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ: Նրա ամստամբությունը տեղի է ունեցել Բյուզանդիայի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց: Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում 976 թվականին հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում: Բյուզանդական պատմիչ Սկիլիցեսի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից: Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում Ամիդ և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս: Սկլրոսի կողմն է անցնում Բյուղանդիայի բանակում ծառայող հայազգի զորվավար Սահակ-Վահրամը: Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ իրենց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղյկացած իր զորքով: Սկլերոսի կողմն է անցնում ն ույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի Միքայել Քուրդիկը և Ռոմանոս Տարոնացին: Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 979 թվականօն Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում: Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ: 987 թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա: Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է: 988 թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին: Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր Ադրիանապոլիս: Մահանում է 991 թվականին:

Աղբյուրներ

Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 305: