«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
բաժիններ, հղումներ
Տող 15. Տող 15.


==Ատոմի միջուկի կառուցվածքը==
==Ատոմի միջուկի կառուցվածքը==

Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։
Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։


Տող 28. Տող 29.


1860 թվականին [[Գերմանիա]]յի [[Կարլսրուե]] քաղաքում ըեղի ունեցած Քիմիկոսների միջազգային կոնֆերանսում ընդունվեցին [[մոլեկուլ]]ի և ատոմի կառուցվածքի մասին հասկացությունների սահմանումներ։ Ատոմը քիմիական տարրի այն փոքրագույն մասնիկն է, որը մտնում է պարզ և բարդ նյութերի բաղադրության մեջ։
1860 թվականին [[Գերմանիա]]յի [[Կարլսրուե]] քաղաքում ըեղի ունեցած Քիմիկոսների միջազգային կոնֆերանսում ընդունվեցին [[մոլեկուլ]]ի և ատոմի կառուցվածքի մասին հասկացությունների սահմանումներ։ Ատոմը քիմիական տարրի այն փոքրագույն մասնիկն է, որը մտնում է պարզ և բարդ նյութերի բաղադրության մեջ։

== Տես նաև ==
* [[Թոմսոնի ատոմի մոդել]]
* [[Ատոմիստական տեսություն]]
* [[Ատոմիզմ]]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:07, 8 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ատոմը (հին հունարեն ἄτομοςանտրոհելի) էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական էլեկտրոնային ամպից։ Քիմիական տարրի նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը[1]։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է էլեկտրամագնիսական ուժերի հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։

Ատոմի միջուկը կազմված է դրական լիցքով պրոտոններից և չեզոք նեյտրոններից (միակ բացառությունն է, ջրածնի ատոմը, որը նեյտրոններ չպարունակող միակ կայուն միջուկն է։ Եթե պրոտոնների քանակը միջուկում համապատասխանում է էլեկտրոնների քանակին, ապա ատոմը էլեկտրականապես չեզոք է։ Հակառակ դեպքում ատոմն ունի որոշակի՝ դրական կամ բացասական լիցք և կոչվում է իոն։ Ատոմները դասակարգվում են ըստ միջուկում պրոտոնների և նեյտրոնների թվի։ Պրոտոնների թվով որոշվում է ատոմի պատկանելիությունը քիմիական տարրին, իսկ նեյտրոնների թվով՝ քիմիական տարրի իզոտոպին[2]։

Ժամանակակից ատոմի մոդելը նկարագրել է Էռնեստ Ռեզերֆորդը։

Ատոմի միջուկի կառուցվածքը

Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։

Միջուկը բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ։ Նուկլոնները երկու տեսակ են՝ պրոտոններ և նեյտրոններ։ Պրոտոնը դրական լիքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից։ Պրոտոնի լիցքը հավասար էլեկտրոնի լիցքի մոդուլին՝

Տարբեր ատոմների միջուկները պարունակում են տարբեր թվով պրոտոններ։ Օրինակ՝ ջրածնի ատոմի միջուկն ունի միայն մեկ պրոտոն, թթվածնի ատոմի միջուկում դրանց թիվը 8 է, իսկ ուրանի միջուկում՝ 92։

Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ էլեմենտի կարգաթվի հետ։ Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը։ Այսպիսով, միջուկում պրոտոնների թիվը համընկնում է նրա շուրջը շարժվող էլեկտրոնների թվի հետ, այդ պատճառով էլ ընդունված է ատոմում պրոտոնների և էլեկտրոնների թիվը նշանակել նույն տառով․ - պրոտոնների թիվը միջուկում։

Հասկացության ձևավորում

Ատոմի մասին հասկացությունները՝ որպես մատերիայի անբաժանելի և ամենափոքր մասնիկ, առաջին անգամ սահմանվել է հին հնդիկ և հույն փիլիսոփաների կողմից (ատոմիզմ17-րդ և 18-րդ դարերում քիմիկոսներին հաջողվեց փորձով ապացուցել այդ վարկածը՝ ցույց տալով, որ որոշ նյութեր չեն կարող ենթարկվել հետագա քայքայումների ավելի փոքր բաղկացուցիչ տարրերի քիմիական մեթոդների միջոցով։ Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆիզիկոսները հայտնաբերեցին սուբատոմական մասնիկներ և առաջարկեցին ատոմի կառուցվածքը։ Դրանից հետո պարզ դարձավ, որ ատոմն ինքնին անբաժանելի չէ։

1860 թվականին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում ըեղի ունեցած Քիմիկոսների միջազգային կոնֆերանսում ընդունվեցին մոլեկուլի և ատոմի կառուցվածքի մասին հասկացությունների սահմանումներ։ Ատոմը քիմիական տարրի այն փոքրագույն մասնիկն է, որը մտնում է պարզ և բարդ նյութերի բաղադրության մեջ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Սովետական մեծ հանրագիտարան
  2. Leigh, G. J., ed. (1990). International Union of Pure and Applied Chemistry, Commission on the Nomenclature of Inorganic Chemistry, Nomenclature of Organic Chemistry - Recommendations 1990. Oxford: Blackwell Scientific Publications. էջ 35. ISBN 0-08-022369-9. «An atom is the smallest unit quantity of an element that is capable of existence whether alone or in chemical combination with other atoms of the same or other elements.»