«Ցեղակրոնություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 99. Տող 99.


* '''1. Ցեղամարդը (ցեղը)'''
* '''1. Ցեղամարդը (ցեղը)'''
Ցեղը հայության ընտրանին է՛ սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում։ Նա՛ է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին։ Ցեղի համար՝ աճփոխարինելի՝ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ։ Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս<ref name="Լալայան2001" />։
Ցեղը հայության ընտրանին է՛ սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում։ Նա՛ է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին։ Ցեղի համար՝ անփոխարինելի՝ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ։ Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս<ref name="Լալայան2001" />։


* '''2. Ժողովուրդը'''
* '''2. Ժողովուրդը'''
Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է։ Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի։ Ժողովուրդն է ապրում է առօրեայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածոմներով, սա՝ անցյալի հիշուղությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ։
Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է։ Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի։ Ժողովուրդն է ապրում է առօրյայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածոմներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ։


Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր։
Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր։


Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դրան նվաճող և հաստատող։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները։ Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը։ Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախագում է այն։
Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դրան նվաճող և հաստատող։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները։ Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը։ Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախազգում է այն։


Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին։ «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»<ref name="Խռովք32" />։
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին։ «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»<ref name="Խռովք32" />։
Տող 118. Տող 118.
* '''3. Տականքը'''
* '''3. Տականքը'''
Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։
Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։
Նա ազգային պատկանելիություն չպւնի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել։ Նյութակրն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի՛ ճանաչում։ Այդ շերտին [[Հայկ Ասատրյան]]ը անվանել է ''«ցեղանեն շեյթան»''<ref>[[Հայկ Ասատրյան]] // «Ցեղանենգ շեյթանը», Սոֆիա, 1933 թ.</ref>։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած։
Նա ազգային պատկանելիություն չունի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել։ Նյութակրն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի՛ ճանաչում։ Այդ շերտին [[Հայկ Ասատրյան]]ը անվանել է ''«ցեղանեն շեյթան»''<ref>[[Հայկ Ասատրյան]] // «Ցեղանենգ շեյթանը», Սոֆիա, 1933 թ.</ref>։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած։


=== Ցեղակրոնի պաշտամունքներ ===
=== Ցեղակրոնի պաշտամունքներ ===

15:05, 5 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ցեղակրոնության զինանշանը

Ցեղակրոնություն, դասական հայ ազգայնականության գաղափարաբանություն, որի նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում։ Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից։ Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը։

Եզրի ծագումն ու իմաստը

«Ցեղակրոնություն» եզրի, ինչպես նաև գաղափարախոսության հեղինակն է Գարեգին Նժդեհը։ «Ցեղ» և «կրոն» գոյականների միացումով է կազմվել «ցեղ-ա-կրոն» բառը և նրա ընտրությունը։ Նժդեհի համար «ցեղ» հասկացողությունը մարդաբանության կողմից տված սահմանումից ավելի լայն է[1]։ Առհասարակ, ըստ Նժդեհի, «դժվար է այն սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»[2]։ Նժդեհին «բավարար չեն հին եզրերը», քանզի նրանցով չի կարելի ընդգրկել ցեղի ողջ խորությունը։ Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավը» (այսինքն՝ նյութը)[2]։ Ըստ Նժդեհի, ցեղը նախաստեղծ է և գոյություն ունի արարչագործության սկզբից[3][4]։

Ցեղակրոն լինել, ըստ Նժդեհի, նշանակում է կրել անհատի մեջ ցեղը, նրա որակները, բարոյականը, կրել այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է հայոց պատմության ողջ ընթացքում[5]։ «Կրոն» բառի արմատը «կրել»-ն է և հայերենում կան նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն[6]։

Ցեղակրոնությունն ավելին է, քան ցեղապաշտությունը կամ հայրենապաշտությունը. այն վերջիններս ներառում է իր մեջ։ Այդ պատճառով Նժդեհը «ազգասիրություն», «հայրենասիրություն» և նման կարգի այլ բառերի փոխարեն նախընտրել է «ցեղակրոնություն» եզրը[6]։

Նպատակները և գաղափարախոսությունը

Ցեղակրոնությունը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ[7].

«Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»։

Ցեղակրոնությունը սկսվում է ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ցեղի բերած պատկառելի ավանդի ճանաչումն է։ Ցեղաճանաչությունը նաև հայ ցեղի թերությունների ճանաչումն է և ցեղակրոնությունը՝ ցեղային վերաշինության փորձ է կատարում։ Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանի որ ինքն իրեն ճանաչելու համար մարդը նախ պետք է ճանաչի իրեն ծնող հավաքականությունը, այսինքն՝ ցեղը, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են տվյալ մարդու անհատական կերտվածքը[6]։

Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը, այսինքն՝ հավատը հայ ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի և կարողությունների, նրա ապագայի և հավիտենականության նկատմամբ[6]։

Հավատալ ցեղին նշանակում է ունկընդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, հաղորդակից լինել նրա ուժին և հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին, այսինքն՝ լինել ցեղահաղորդ։ Ցեղահաղորդությունը վտանգի պահին ցեղի ձայնը, մռնչոցը լսելու ու դրան հետևելու կամքն է։ Հաղորդակից լինել ցեղին նաև նշանակում է նրանով որոշել սեփական երջանկությունն ու ազատությունը[6]։

Ցեղակրոնության երկու սկզբունքը

Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ[6].

  • 1. մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք,
  • 2. մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ։

Ցեղակրոնության հավատամքը

Նժդեհը ցեղակրոնության հավատամքը ներկայացրել է իր «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը» գրքում, որտեղ նա բերել էր 27 կետ[8]։ «Ցեղակրոն Ուխտեր»-ին անդամակցում էին ցեղակրոնության հավատամքը ընդունող երկսեռ հայորդիներ։

  • Ա. Ես ցեղակրոն եմ - և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել և մեռնել, որպես ցեղամարդ։
  • Բ. Ինձ համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը - դա հնազանդվելն է ցեղիս։
  • Գ. Ես ցեղաճանաչ եմ, և ահա՝ գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկության, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության. գիտեմ, թե ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը։
  • Դ. Ես ցեղահավատ եմ և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն - ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան։
  • Ե. Ես ցեղահաղորդ եմ և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին։
  • Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականությունը ունեմ ես և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը։
  • Է. Ցեղակրոն եմ, ասել՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի։
  • Ը. Հայաստանից դուրս, սփյուռքի մեջ, ինչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թե օրավարձով աշխատող բանվոր՝ անդարձ պանդխտություն չեմ համար տարագրի կյանքս։ Չե՛, վերադարձ կա։
  • Թ. Կդավանեմ, որ իմ սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը։ Պարտականության մեջ՝ ցեղակրոնի իմ բաժինը - առյուծի բաժինն է, ամենամե՛ծը։
  • Ժ. Ցեղակրոնը, որի նշանաբանն է - ավելի, է՛լ ավելի զորություն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի հանդեպ։
  • ԺԱ. Զոհապաշտ եմ ես և ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծածին իրենց արիւոյթան մեջ, աստվածացան իրեն հոյակապ նվիրումով - որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար։
  • ԺԲ. Ցեղակրոնն էլ է ձգտում երջանկության - տեսնել թե ինչպես աճում է իր ժողովրդի զորությունը և արդարորեն ընդարձակվում է Հայաստանը։
  • ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում և հավերժանում ժողովուրդը։ Մարդկային մշակույթի գործում զորութենական ուժ է ցեղայնությունը։ Արդ, թե ինչու ցեղային անհատականության եղծումը ցեղակրոնը համարում է ոճիր՝ ուղղված մարդկության և, ի մասնավորի, իր ժողովրդի դեմ։
  • ԺԴ. Ցեղակրոնը խորշում է այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն։
Նա խորշում է հայ իրականության մեջ զեռացող այն բոլոր ուժերին, որոնք թեպետև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանությամբ միացած ճակատ է հարդարած մեր լուսավոր ազգայնականության դեմ:
Ավելի՛ պարզ: Ազգայնականության երկու ձևերից - ազգայնական անհատապաշտություն և եսապաշտություն - ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը:
Ցեղակրոնի այդ ձգտումը լիովին համապատասխանում է համամարդկային բարոյականի և առաջադիմության բարձր սկզբունքներին:
  • ԺԵ. Մե՛ծ է ցեղակրոնի իմ թշնամանքը, ինչպես մե՛ծ է իմ պաշտպամունքը։ Ցեղիս թշնամիր են թուրքը, բոլշևիկը և սրանց հայադավ գործակալները ամեն անվան և ծպտումի տակ, որոնց վճռաբար կհամարեմ իմ զորութենական ցեղապաշտությունը։
– Ինձ համար գոյություն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:
– Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետև հակամարդկային է: Երիցաս ատում եմ դա, որովհետև հակահայ է՝ թուրքի չափ, որովհետև թուրքի հետ զինակցած մտավ Հայաստան, որովհետև նրանից ցայսօր օգտվեց ցաղիս գերեզմանափորը - թուրքը, միա՛յն թուրքը:
Ցեղադրուժ բոլշևիզմը իր շինական հրաժարիմնք ունի.
Ես՝ իմ վճռական այո՛ն ցեղիս.
Նա իր թուղթը անզոր եղիցի՛ն ունի.
Ես՝ իմ հանապազորյա ազատագրական աշխատանքը ցեղիս համար:
Զգալիորեն բացասական է բոլշևիզմը և դիմազուրկ՝ հոգեպես:
Ցեղակրոնը մարդկության ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:
  • ԺԶ. Պարտողականություն, կրավորական տառապանք, սարսափի հոգեբանություն, լալկանություն, մտքի անիշխանականություն, կրոնական անդենականություն, դասակարգային և հարևանական եսականություն - այդ ամենից խորշելով խորշում է ցեղակրոնը։
  • ԺԷ. Ցեղակրոն եմ, ասել՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել և պե՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին։
  • ԺԸ. Ուժապաշտ՝ տկարություն ու նահանջ չի ճանաչում ցեղակրոնը։ Նրա մոտ կենդանի է ծարավը՝ ուժի, քաղցրությունը՝ զոհաբերության և ճիգը՝ ցեղի ուժերի կենտրոնացման։
Արտաշեսյան իր նախնիների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղին և աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել դա:
  • ԺԹ. Նրա համար նվիրական է հայոց նորագույն քաղաքական գոյառության օրը - մայիսի 28-ը - և այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որը է՝ սրբություն, քաղաքական դա՛տ և վախճանաբանությո՛ւն միաժամանակ։
  • Ի. Հայ մարդու հետ ցեղակրոնը խոսում է հայերեն, որովհետև գիտակցում է, թե լեզվի արագացումն է ժողովուրդների հոգևոր մահը։
  • ԻԱ. Ինքնամսխումի մեջ ազատ չէ՛ ցեղակրոնը։
Քաջառողջ լինելու իրավունք և պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը:
  • ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտությունները, արվեստները և արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզորության և հաղթանակին։ Ցեղակրոնը՝ մարտիկ է կամ պատրաստվում է դառնալ այդպիսին։
  • ԻԳ. Անձնական կամքի մշակությամբ՝ ցեղակրոնը սատարում է հայ ոգու հսկայացմանը։
Ցեղի կամքի աստվածացումը - ահա՛ թե ինչի է ձգտում նա:
Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռավ դաժան դարերի հարվածների տակ և չթողեց որ հայության մեջ Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ և ամե՛ն:

Ցեղակրոնությունն ու անհատը

Ցեղակրոնությունը անհատից պահանջում է անխախտ միություն իր ցեղի հետ՝ վերջինիս ճանաչելով որպես գերագույն ծնող։ Այս առումով, ցեղակրոնությունը ընտանիքը դիտում է որպես միջոց՝ ցեղի հզորացման համար և գտնում, թե ընտանիքի զավակներն ավելի պատկանում են ցեղին՝ գերագույն ծնողին, քան անմիջական ծնողներին[6]։

Ցեղակրոնությունը ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որն է՝ «տեսնել թե ինչպե՛ս է աճում և իր ժողովրդի զորությունը և արդարորեն ընդհարձակվում է Հայաստանը»[8]։

Ըստ ցեղակրոնության, անհատի ազատության և նրա՝ որպես անհատականության ինքնադրսևորումի մեծագույն չափը, «ամենաբարձր արարքը»՝ հնազանդվելն է ցեղին։ Այլ խոսքով, անհատն ազատ է այնքանով, որքանով չի հակադրվում ցեղի շահերին և չի վնասում նրա բարոյականը և նրա ինքնադրսևորումը պետք չէ վերածվի ցեղամերժ եսականության[6]։

Որպես ցեղի ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսություն, ցեղակրոնությունը չի քարոզում անզոր ճակատագրապաշտություն, այլ պարտավորեցնում է՝ պայքարով կերտել այն մե՛ծ ճակատագիրը, որին արժանի է ցեղը[6]։

Ցեղակրոնությունը անիմաստ է համարում ցեղի նկատմամբ հավատը, ցեղապաշտությունը, ցեղային հպարտությունը, եթե այդ ամենը վերացական են, դատարկախոսություն ու չեն դրսևորվում իրական կյանքում և անհատական վարքում։ Ճանաչելով ցեղի արժեքներն ու բարոյականը, անհրաժեշտ է նաև կրե՛լ դրանք, ապրե՛լ դրանցով՝ ապահովելով մտքի, խոսքի և գործի ներդաշնակությունը։ Իսկ ապրել ցեղի ձգտումներով, նրա արժեքներով ու բարոյականով, դրան կենսաձև դարձնել կնշանակի կրել անհատի մեջ ցեղը, այսինքն լինել ցեղակիր-ցեղակրոն[6]։

Հայության երեք տեսակները ըստ ցեղակրոնության

Ցեղակրոնությունը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք մասերի՝ ազգային-ցեղային (ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը) և ամբոխացած, հակազգային (տականքը)։ Արդի հայությունը, ըստ ցեղակրոնության, գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու։ Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես հայ ցեղ (ազգ)։ Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը[6]։ Ցեղամարդու գաղափարատիպ տեսակն է ցեղակրոնը։

Ցեղակրոնը

Ցեղակրոնը ցեղամարդ հայի գաղափարատիպ տեսակն է։ Ցեղակրոնը չի՛ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտի, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե նա ապրում է ցեղորեն։ Ցեղակրոնը ատում է վախկոտություն։ Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ վախենալ մեկի համար կնշանակի անպատվել նրան[7]։

Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշևիկին և դրանց հայադավ գործակալներին։ Նա ժխտում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը[6]։

Ցեղակրոնը ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի։ Նրա համար սրբազան են հայրենիքի անկախության գաղափարը և այն խորհրդանշող նվիրական Եռագույնը։ Ցեղակրոնը գիտի, որ Հայրենիքի իրական անկախությունը արյամբ և զոհաբերությամբ են նվաճվում[6]։

Ցեղակրոնը իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու և սերունդ տալու պարտավորություն ունի, քանզի գիտի, որ սերնդատվությամբ է ապահովվում ցեղի շարունակությունը։ Ցեղակրոնը որևէ գիտության, արվեստի կամ արհեստի մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ[6]։

Ցեղակրոնը հնազանդ է ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի։ Ցեղի կա՛մքը - ահա նրա գերագույն հրամայողը, դա ցեղի հաղթանակելու ու հարատևելու կամքն է[6]։

«Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետև գործնաշատ է», նա դատարկախոս չէ՛ և խոսում է միայն «ուսանելու և ուսուցանելու համար, իսկ ուսանում և ուսուցանում է գործելու համար»[7]։ Ցեղակրոնը քարոզիչ է։ Ցեղակրոնը քարոզչության հիմնական նպատակը նոր ուխտակից գտնելն է։ Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է[7]։

  • 1. Ցեղամարդը (ցեղը)

Ցեղը հայության ընտրանին է՛ սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում։ Նա՛ է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին։ Ցեղի համար՝ անփոխարինելի՝ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ։ Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս[6]։

  • 2. Ժողովուրդը

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է։ Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի։ Ժողովուրդն է ապրում է առօրյայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածոմներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ։

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր։

Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դրան նվաճող և հաստատող։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները։ Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը։ Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախազգում է այն։

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին։ «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»[2]։

Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում կամ երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում։ Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը։

Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, իսկ ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ։ «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»[2]։

Եվ որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես ազգ։ Իսկ ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան դարձի բերելով, դեպի ցեղը կողմնորոշելով։ Եվ այդպիսով ցեղակրոնության գերխնդիրը հայ ժողովուրդ ցեղայնացնելն է[9]։

  • 3. Տականքը

Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։ Նա ազգային պատկանելիություն չունի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել։ Նյութակրն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի՛ ճանաչում։ Այդ շերտին Հայկ Ասատրյանը անվանել է «ցեղանեն շեյթան»[10]։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած։

Ցեղակրոնի պաշտամունքներ

Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում ևհռչակում Ցեղին[8]։ Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը. պաշտամունքը ցեղի որակների, արժեքների ու սրբությունների։ Գոյություն ունի 7 պաշտամունք։

  • 1. Հայրենապաշտություն

Հայրենապաշտությունը նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները և որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները։

  • 2. Արյան պաշտամունք

Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաև պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը։ Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան։

  • 3. Լեզվի պաշտամունք

Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը։ Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան[11]։

Ցեղակրոնությունն կարևորում է հայերեն բառերի գաղափարային իմաստի, նրանց մշակութային տարողության վերծանումը՝ դրա չգոյությունը համարելով հայ բանասիրության թերին[11]։

  • 4. Զոհապաշտություն

Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծ ացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար»[8]։

  • 5. Նախնիապաշտություն

Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգևոր խզումը հին ու նոր սերունդների միջև, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը։ Նժդեհը գրում է[12].

«նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից... Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող և անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջև, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը...»
Մամիկոնյանների դրոշը

Հոգեհաղորդակցվել, ըստ Նժդեհի, նշանակում է «պատմական հիշողությամբ վերապր ել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը»[2]։ Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները։ Նժդեհը գրում է[13].

«Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես, ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն և հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»

Մեծարելով Մամիկոնյանների ռազմունակությունը, Նժդեհը շեշտում է նաև հայի էության մյուս բևեռը՝ Բագրատունյաց մշակութային ոգին, որոնք տեսնում է անհրաժեշտորեն համադրելի[14]։

  • 6. Ուժապաշտություն

Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժ եղներին. հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը։

  • 7. Առաջնորդապաշտություն

Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտ ական ազգերն իրենց վերելքներն ու անկումները։ Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաև Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի[8]։

Ներցեղային բարոյականը

Ըստ ցեղակրոնության, ազգային միասնության միակ գրավականը ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական և քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են հայ լինելու հանգամանքով։ Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն հայ ցեղի և Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր «ես»-ը։ Ցեղակրոնությունը, որն ունի ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներն ու անհատ հայերին պատվիրում է՝ առջաին հերթին լինե՛լ հայ. մնա՛լ հպատակն ու մարտիկը ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից և աշխարհում գտնվելու վայրից[15]։

Որպես վերկուսակցական ուսմունք, որը հետամուտ է քաղաքական միադավանության, ցեղակրոնությունն անհաշտ է կուսակցամոլության հետ։ Նժդեհը վեր կանգնած եսակենտրոն կուսակցականությունից, վստահորեն ավետում էր. «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը»[16]։

Ցեղակրոնությունը և կրոնը

Ցեղակրոնությունը կրոն չէ՛։ Այն գտրազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրոնն է ցեղային հպարտության, ուժի և արիության»[7]։ Նժդեհը հայ հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետևանքները։ Այնուհանդերձ, նա չի՛ թաքցնում իր համակրանքը դեպի հայոց հին կրոնը և հայերի հեթանոս անցյալը։ Նա գրում է[2].

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ... Իր մտա-բարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը։ Հայը լինելիական է, հաստատում է հայոց հեթանոս կրոնը։ Լինելիակա՛ն է հայը - ահա՛, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի և Զորույթի։

Նժդեհը հիացմունքով է խոսում «նախաքրիստոնեական հայու անգերազանցելի մարդկայնության և բարձրորեն ասպետական ոգու մասին»։ «Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձյալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին»[17]։

Նժդեհը հակաքրիստոնյա կամ հեթանոս չէ, բայց նաև Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ։ Հայերին նա համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակվում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համամր»[18][19]։ Նա հարգում է Քրիստոսին՝ իբրև գաղափարի հերոս, իբրև Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ, իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման ագվելի շուտ՝ տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր։ Նժդեհը, որպես ցեղակրոնության հիմնադիր, գրում էր[20].

Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր, նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր... Նա զոհաբերեց, որովհետև գաղափարի հերոս էր։ Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել։

Ինչպես նաև[21].

Վերացնելով մահվան ու կյանքի միջև գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով և հանդիսացավ հավիտենական սերմնացմանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսների։

Ուշագրավ է քրիստոնյայի՝ նժդեհյան,այսինքն ցեղակրոնյան ըմբռնումը, որը. «քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետությոան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա՛, ում մջ մի քիչ քրիստոսություն կա - մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց»[20]։

Ցեղակրոնությունը դավանանքը ստորադասում է ազգությանը, նշանաբանելով՝ «Ցեղը ամեն բանե վեր»։ Այն պայքար չէ՛ քրիստոնեության կամ Հայ եկեղեցու դեմ և պահանջ չի՛ դնում կրոնափոխության, այլ՝ հիշեցնում է միայն, որ հին աստվածները վկաներն են մեր ծննդի և մարմնավորողը՝ մեր ցեղային որակների։ Արմենակ Բարսեղյանը իր «Ցեղակրոն շարժումը» գրքում հետևյալ կերպ է մեկնաբանում ցեղակրոնության մոտեցումը հին հայկական կրոնին. «ցեղային ձգտումներու լավագույն մեկ արտահայտությունն է մեր հեթանոսական կրոնը, որ մեզի կներկայանա իբրև ցեղային արժեքներու խտացում մը»[22]։

Ցեղակրոնությունը ձգտում է վերականգնել խաթարված հայկական ցեղային ինքնատիպությունը։ Ինչպես գրում է Մուշեղ Լալայանը[6], դա ո՛չ թե Հայկի ներ ու աղեղով, այլ Հայկյան ովո՛վ կռվելու պատգամն է։ Միաժամանակ, նա չի՛ քարոզում անյալից հրաժարում կամ ապագայի անգործ սպասում։ Ցեղակրոնությունը հետադարձ հայացք է դեպի հայկական արմատները, և, այդ արմատների հզորությունից ներշնչված վստահ ու հաստատուն կեցվածք ապագային նկատմամբ[2]։

Վահագնապաշտություն

Վահագն Վիշապաքաղը որպես պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն դիցը հին հայերի մոտ

Ցեղակրոնությունը էական դեր է հատկացնում վահագնապաշտությանը, սակայն որպես հին հայերի արիության խորհրդանիշ, այլ ոչ թե որպես հեթանոսություն[20][23].

Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության։ Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների։
Հայ ժողովրդի հավաքական հոգու մեջ հրմամայողաբար հարություն պիտի առնի պաշտամունքը մեր հին և հզոր Աստծու։ Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան... ամեն տեղ, ուր կապրի հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի արիությունն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել։ «Արիացի՛ր, արիացրո՛ւ». սա՛ պիտի լինի մեր օրվա նշանաբանը։ Վահագն՝ Աստված, արիապաշտությունը՝ նոր կրոն, հայ մարդն՝ արի՛, եթե չենք ուզում մեր տեղն արևի տակ մի օր զիջել մեզնից արիներին։

Այնումենայնիվ, ցեղակրոնությունը չի հակադրում Վահագնին և Քրիստոսին կամ հայկականն ու քրիստոնեականը, այլ՝ դրանք խորքում տեսնում է համադրելի. «սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն[8]»։ Եվ միաժամանակ[11].

Աններելի սխալ է կրոնական կրքով բացատրել հայու հավատարմությունը քրիստոնեության հանդեպ։ Հայ հոգուն անծանոթ է ֆանատիզմը... Տիրապետող գիտակցությունը հայու մեջ վաղուց է ինչ ազգային է... Նա շատ վաղ հայացրեց քրիստոնեություն։ Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը։

Վերաբերմունքը Հայ եկեղեցուն

Ցեղակրոնությունը դեմ չե Հայ առաքելական եկեղեցուն, այլ հակառակը՝ իրեն նրա անբաժանելի մասն է համարում, սակայն, ըստ Նժդեհի, Հայ առաքելական եկեղեցին «սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը և դրա հետևանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության»։ Ցեղակրոնությունը կոչ է անում ազգայնացնել Հայ եկեղեցին, այն գաղափարապես վերագնահատել և առաջին հերթին վերանայման «ենթարկել քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը»։ Ինչպես գրում է Նժդեհը[20].

Սխալվել, չարաչար սխալվել է մեր Եկեղեցին՝ տնանկների և սնանկների բարոյականության քարոզելով։ Սրանից հետո սիրո և զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում և Հայաստանում։ Ուժեղ և արիական ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ հանուն իր սեփական գոյության։ Այսպիսով կապրի ոչ միայն հայությունը, այլև Հայոց եկեղեցին։ Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի՝ ահա Հայ եկեղեցու նոր հավատամքը։

Պատմություն

Ստեղծման նախադրյալները

Նժդեհը, Տիգրան Մուրադյանը և «Ցեղակրոն Ուխտեր»-ի երիտասարդ ակտիվիստներ, ԱՄՆ
  • 1. 1930-ականները մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվներ և դրանց միացած ոտար այլասերիչ միջավայրը մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել։
  • 2. Սրանց ավելացել էր նաև հիվանդագին կրոնականությունը. հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից և նվիրում «երկնային հայրենիքին»։ Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը և պետք էր կանխել զարգացման նման հեռանկարը։
  • 3. Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաև թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ։ Դրա համար թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին որպես անհայրենասեր, անարի և անմարտունակ, անիշխանական և բարոյականությունից զուրկ թալանիչներ։ Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները։
  • 4. Բացի այդ, ինչպես գրում է Նժդեհը, «կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարևորագույն հանգամանք ևս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ[13]
Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան «հոգևոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր»[24]:
  • 5. Միաժամանակ ցեղակրոնության շարժումը նպատակ ուներ հոգևոր հուսալի պատվար ստեղծել բոլշևիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում[6]:

Ցեղակրոնության գաղափարական ակունքները

Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ղևոնդ Ալիշանի, Րաֆֆու, Ռափայել Պատկանյանի, Դանիել Վարուժանի, Ավետիս Ահարոնյանի և այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրան տվել էին գաղափարներ, բայց ոչ՝ գաղափարախոսություն: Գարեգին Նժդեհին էր վիճակված, խտացնելով ու ամփոփելով իր մեջ մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելովվ ու ամբողջացնելով այն, հիմք դնել ցեղակրոնության ուսմունքի[25]:

Դավիթբեկյան Ուխտերը

Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ բերվեցին Հայաստանից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել դրանք 1919-1921 թվականներին՝ Դավիթբեկյան Ուխտի ձևով: Ինչպես գրում է Նժդեհը[25], «հանձինս մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920-ին գործեց ու հաղթանակաեց ցեղակրոնությունը»։

Ցեղակրոնության կազմավորումը (1932-1937)

Նժդեհի տունը Սոֆիայում

1932 թվականին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գարեգին Նժդեհը «Հոգևոր նորոգության խնդիրներ» խորագրի տակ լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հիմնադրույթային հոդվածը, որտեղ նա ասում էր[2].

«Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում և ողբերգորեն անկարող է հակահարվածել - դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն... Ցեղակրոնությո՛ւն - ահա համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը:»

1933 թվականի ամռանը Նժդեհը ՀՅԴ 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, քանի որ այն ժամանակ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր այդ երկրում և որտեղ հայությունն առավել շատ էր ենթակա ձուլման, ուծացումի։ Այդ իսկ պատճառով Ցեղակրոն շարժումը սկզբնավորվեց Միացյալ Նահանգներում և այն ծավալելու համար հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «Ծրագիրր-Կանոնագիր»-ի մեջ կազմակերպության ստեղծման նպատակն ամրագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին և գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն և ընկերային ինչ դիրք էլ ունենան...» Մինչև Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» և այլն։ Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու և մեկ հայտարարի բերելու գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933 թվականի վերջին Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով։

Նժդեհը Ցեղակրոն շարժման համահիմնադիրների հետո Բոստոնում, 1933 թ.

Ցեղակրոն շարժման և դրա ցեղակրոնության գաղափարախոսության համար էական հանդիսացավ ժամանակի գործոնը, քանի որ այդ պահին աշխարհում ազգայնական շարժումների աննախընթաց վերելք էր ընթանում. աշխարհն ազգայնանում էր՝ պարտադրելով նոր բախումներ։ Անհրաժեշտ էր սեփական արժեքների վեր հանումով հոգեբանորեն նախապատրաստվել գալիք արհավիրքներին[6]։ Շարժումը նպատակ ուներ վերածվել սփյուռքահայ երիտասարդության համահայկական շարժման, իսկ Ցեղակրոն Ուխտերը դարձնել աշխարհի հայ նոր սերնդի ընդհանուր կազմակերպության կորիզը[26]։

Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ։ Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը, «առանց Նժդեհի ներշնչած ոգևորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնք՛ն կարճ ժամանակի մեջ»[27]։ Հենց ցեղակրոնության շնորհիվ էր, որ Ցեղասպանության հոգևոր ճգնաժամը հաղթահարելով ամերիկահայ բազմաթիվ երիտասարդ զանգվածներ սկսեցին չընկճվել իրենց հայ լինելու համար, այլ հակաժակը՝ հպարտանալ[28]։

Ցեղակրոն Ուխտերի առաջին ներկայացուցչական ժողովը գումարվեց 1933 թվականի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա։ 1934 թվականի հունիսին Բոստոնի «Հայրենիք» ակումբի սրահում, Գարեգին Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովը որոշեց մտնել Դաշնակցության դրոշի տակ և այնուհետև կազմակերպությունը կոչել «ՀՅԴ Ցեղակրոն Ուխտեր»[6]։

Ցեղակրոնության հետագա զարգացումը (1937-ից)

Դաշնակցությունից Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի հեռացումով ցեղակրոն շարժումը սկսեց տեղատվություն ապրել։ Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլևս չէին կարող հանդես գալ որպես համահայկական հիմք։ Ուստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի[6]։

Միաժամանակ, ցեղակրոնությունը չէր պատասխանում ոգու և արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, և կարիք կար տալու դրանց հիմնավորումները։ Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ առաքելական եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել։ Հետևաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել ցեղային աշխարհահայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ և Հայ առաքելական եկեղեցու համար, քանի որ հույս կար, թե Եկեղեցին կխանդավառվի տարոնականության հովևոր ուսմունքով։ Հակառակ դեպքում, ըստ Նժդեհի, «մեռյալ ծիսակատարություններով ու մեռելաթաղով զբաղվող Եկեղեցին վերջ ի վերջո, իր ժողովուրդն ու Աստվածը պիտի թաղի»[29]։

Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի, որոնք 1937 թվականից Պլովդիվում հրատարակում էին «Ռազմիկ» թերթը, որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տեսնել առանձին հրապարակումներ տարոնականության գաղափարախոսության վերաբերյալ[6]։

Ի վերջո, 1938 թվականի ապրիլին Սոֆիայում Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը սկսեց լույս ընծայել «Տարոնի Արծիվ» ամսաթերթը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ (պատասխանատու տնօրենն էր Ներսես Աստվածատուրյանը), որով սկիզբ դրվեց տարոնական շարժման[6]։


Ցեղակրոնությունը և Հայկական հարցը

Հայերի տարածվածությունը հայ ժողովրդի հայրենիք Հայկական լեռնաշխարհում

Ցեղակրոն Ուխտերի առաջին Ծրագիր-Կանոնագիրի տիտղոսաթերթը զարդարում էր «Լոզա՞նը - ո՛չ, երբե՛ք» կարգախոսը։ Ցեղակրոնների համար՝ Հայկական հարցը չէր վերջանում Լոզանի թուրքանպաստ պայմանագրով, և դրանք շարունակում էին մնալ Թուրքիայի պարտատերերը։ Համոզված լինելով, որ հայկական հողերի վերանվաճումը հնարավոր է միայն սեփական արյամբ, քանզի միայն հայ զինվորի արիությամբ ու հայրենապաշտությամբ գծված Հայաստանի սահմանները կարող են լինել կայուն և արիական, Գարեգին Նժդեհը գրում էր[30].

Մի ժողովրդի հայրենի հողը չի՛ կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ... Մնայուն Արդարությոան Օրնեքի ուժով՝ բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը։

Ցեղակրոնությունը, այդպիսով, հայրենատեր դառնալու կամք է, դա տարագիր հայի, մեծահարուստ թե օրավարձով աշխատող բանվոր, դեպի Երկիր դարձի սրբազան ուխտն է։ Այն նաև վրեժխնդրության պարտավորություն է, թուրքին չներելու պատգամ և, ըստ այդմ, վրիժակների դարբնոց, ուր «ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ կգան երկու նոր վրիժակներ»[4]։ Ցեղակրոնությունը պահանջում է՝ աններում վրե՛ժ թուրքից, անողոք դատաստա՛ն այդ արնապարտ ցեղի նկատմամաբ, որ սպանիչ հանդիսացավ հայության կեսի։ Այդ թշնամանքն այլևՍ պատմական չէ, այլ՝ կենսաբանական[4]։

Ցեղակրոնությունը և օտար ցեղապաշտությունները

Ֆաշիզմ և նացիզմ

Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ։ Երբ 1933 թվականին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Գարեգին Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ նացիզմ, նա պատասխանեց.

Իմ քարոզածը այդ վարդապետությունների ոչ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները և հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են։

Ինչպես գրում է Նժդեհը, ֆաշիզմը ազգայնականության իտալական դրսևորումն է, իսկ նացիզմը՝ գերմանական։ Երբ Նժդեհի ուխտյալների արշավների ժամանակ սև պատանքներ էին կրում («պատանակրաց» արշավանքներ) և ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում, Բենիտո Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում սև շապիկավորների իր շարժումը։

Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը։ Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա։ Դեռ խոսք չկար ֆաշիզմի և հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում։

Տարբերությունը ցեղակրոնության ու նացիզմի մեջ նրանում է, որ երկրորդ դեպքում արիական ցեղը հռչակվում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրև ստորադաս տեսակներ։ Ցեղակրոնությունը զերծ է ընտրյալության կամ բացառության քարոզներից։ Նացիզմը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաև հայրենիքի սահմաններից։ Ցեղակրոնությունը խնդիր է դնում մեր բո՛ւն հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերատիրումը։ Նացիզմը հրեաներին դիտում է իբրև մարդկության չարիք, մշակութակործան տեսակ, և հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ գրավում է առանցքային տեղ։ Ցեղակրոնության մեջ այն իսպառ բացակայում։ Նա ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է Հայաստանի մեծ մասին։

Սիոնականություն

Համաստեղը պնդում է, թե ցեղակրոնության «ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուրդեն կուգար»[31]։ Ըստ Մուշեղ Լալայանի, ով համաձայն չէ այդ կարծիքի հետ, «թեև Նժդեհը հարգալից էր արտահայտվում սիոնականության (ինչպես այլ հայրենատիրական, ազգայնական շարժումների) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը հայ ցեղշն է՝ իր ողբերգականով ու հերոսականով», որպես ապացույց բերելով Նժդեհի հետևևյալ խոսքերը[13].

Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանու բան չունի և չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՛ն, այլ ոչ փոխառնված արժեքներով։

Ցեղակրոնությունը և Ֆրիդրիխ Նիցշեի ուսմունքը

Հաճախ պնդվում է, թե իբր ցեղակրոնությունը ձևավորվել է Ֆրիդրիխ Նիցշեի ազդեցությամբ։ Իրոք, ցեղակրոնության ուժապաշտ քարոզները, վճռակային ոճը ունեն որոշ նմանություններ Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման և բարոյախոսության սկզբունքային տարբերություններ։ Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրև նպատակ, իսկ ցեղակրոնության հիմքը ցեղն է և ցեղամարդը միջոց է ցեղի համար։ Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որևէ զիջում քրիստոնեության և չի ընդունում որևէ բարեփոխում նրանում, իսկ ցեղակրոնությունը քրիստոնեամերժ չէ և խնդիր է դնում միայն Հայ եկեղեցու ազգայնացման։ Նիցշեն նաև Աստվածաներժ է, իսկ ցեղակրոնությունը ընդունում է Աստծո գոյությունը[6]։

Վերաբերմունքը ցեղակրոնությանը

Քննադատություն

Մարտկոցականություն

Մարտկոցական շարժումը բացասաբար էր վերաբերվում ցեղակրոնության գաղափարախոսությանը և Գարեգին Նժդեհին։ Մասնավորեպս, երբ Նժդեհը և Կոպեռնիկ Թոնդրակյանը 1933 թվականին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովդի որոշուոմվ մեկնեցին ԱՄՆ, «Մարտկոցը» խոստացավ իր շարքայիններին պարզել այդ երկուսի «խաբեբական գարշելի դերը»[32], որն, իհարկե, այդպես էլ չպարզվեց։ Իսկ Մ. Երիցյանը ցեղակրոնությունը որակեց «օտար ցեղապաշտ շարժումների անշնորհ կապկում»[33]։ Ցեղակրոնության և Նժդեհի նկատմամբ նման վերաբերմունքը, ըստ Մուշեղ Լալայանի, չէր բխում գաղափարախոսական շարժառիթներից, քանզի չկան սկզբունքային տարբերություններ մարտկոցականների Արևմտահայ ազատագրական ուխտի «Դավանանքի» և ցեղակրոնության «Հավատամքի» միջև։ Խնդիրը առավելապես անձնավորված էր, քանի որ մարտկոցականները հույս ունեին, թե Դաշնակցության մեջ բարձր հեղինակություն վայելող Նժդեհը կմիանա կամ կհարի իրենց։ Սակայն, դրա փոխարեն, վերջինս նախաձեռնեց ցեղակրոն շարժումը, ինչը մարտկոցականների կողմից ընկալվեց՝ երբև իրենց շարժումը ձախողելու փորձ[6]։


Տես նաև

Գրականություն

Գարեգին Նժդեհի աշխատություններ

  • Գարեգին Նժդեհ, Ցեղը և իր տականքը, 1935։
  • Գարեգին Նժդեհ, Ինքնակենսագրություն։

Այլոց աշխատություններ

  • Վարդան Աթոյան, Գարեգին Նժդեհի ուսմունքը. Հավիտենարժեք դասեր, Երևան, «Օր-Դար», 2011 — 140 էջ. — 1000 հատ։
  • Մուշեղ Լալայան, Գարեգին Նժդեհը և իր ուսմունքը, Երևան, «Ամարաս», 2004 — 42 էջ։
  • Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումները, Երևան, 2011։
  • Մուշեղ Լալայան, Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ, Երևան, 2008։
  • Ռաֆայէլ Համբարձումեան, Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն, Երևան, «Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ», 2008 — 42 էջ։
  • Վարդան Գևորգյան, Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Երևան, ««Հայրենիք» ակումբ», 2010 — 169 էջ։
  • Արմեն Սևան, Բանտարկյալի մը հուշերը, Բուենոս Այրես, 1970։
  • Վ. Առաքելյան, Նժդեհ, Բուենոս Այրես, 1989։
  • Ա. Բունիաթյան, Նժդեհի վերադարձը, 1999։
  • Սերգեյ Սարինյան, Հայոց ազգային գաղափարախոսություն, 2005։

Ծանոթագրություններ

  1. Ըստ Մուշեղ Լալայանի, տուրք տալով «ցեղ» հասկացողության մարքսիստական բնորոշումներին, շատերը հասկանում են մի ինչ-որ նախնադարյան վիճակ, ինչ-որ միջանկյալ բան նախամարդու և ժամանակակից մարդու միջև: Նման մոլորանքը, ըստ Լալայանի, արդյունք է հին գաղափարախոսության՝ դեռևս գոյություն ունեցող ազդեցության, ինչպես նաև՝ ազգային անլիարժեքության: Օրինակ, երբ ասում են «ցեղասպանություն», բոլորը դրա տակ, բնականորեն, հասկանում են որոշ էթնոտեսակի ոչնչացում, իսկ երբ ասում են «ցեղակրոնություն», այդ եզրի բուն իմաստը չհասկացող մարդիկ աղմուկ են բարձրացնում այդ բառի շուրջ: Պատճառը, ըստ Լալայանի, հոգեբանորեն հասկանալի է. «ցեղասպանությունը» կրավորականություն է մեզ համար, իսկ «ցեղակրոնությունը»՝ ներգործականություն: Բացի այդ, «ցեղակրոն» բառից կառչողները պնդում էին, թե այն գիտական չէ: Այնինչ, հայերենում երկու գոյականների միացումով նոր բառերի կազմումը չի հակասում հայոց լեզվի բառակազմական կանոններին և նորություն չէ. օրինակ՝ մարգագետին, դաշտավայր, գյուղաքաղաք, լեռնադաշտ և այլն: (Տե՛ս՝ Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 41-42, էջեր 41-42 — 103 էջ։)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Խռովք», թիվ 1, էջ 32 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Խռովք32» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1934 թ., թիվ 6713.
    «Ցեղը նախագոյ է Աստծո նման»
  4. 4,0 4,1 4,2 «Խռովք», թիվ 1, էջ 33.
    «Նա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը»
  5. «Խռովք», թիվ 1, էջ 37.
    Ցեղակրոն է նա, ով ապրում է ցեղորեն՝ ցեղի կյանքով և ցեղի համար:
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 18-26, էջեր 18-26 — 103 էջ։
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Գարեգին Նժդեհ // «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», էջ 78-89
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Գարեգին Նժդեհ // «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», էջ 90-95
  9. «Հայրենիք» օրաթերթ, 1963 թ., սեպտեմբերի 13 , էջ 2
  10. Հայկ Ասատրյան // «Ցեղանենգ շեյթանը», Սոֆիա, 1933 թ.
  11. 11,0 11,1 11,2 Գարեգին Նժդեհ // «Խորհրդածություններ - Բանտային գրառումներ», Երևան, 1993 թ., էջ 65
  12. Գարեգին Նժդեհ // «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», էջ 84-85
  13. 13,0 13,1 13,2 Գարեգին նժդեհ // «Ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը», «Հանրապետական» թերթ, Երևան, 1993 թ., թիվ 21
  14. Գարեգին Նժդեհ // «Ցեղի ոգու շարժը», էջ 17-51
  15. «Տարոնի Արծիվ», 1938 թ., թիվ 2, էջ 40
  16. Գարեգին Նժդեհ // «Էջեր իմ օրագրեն», Կահիրե, 1924 թ., էջ 34
  17. Գարեգին Նժդեհ // «Խորհրդածություններ», էջ 63
  18. «Հայաստան», Պլովդիվ, 1924 թ.՛ թիվ 29
  19. Ավո, Նժդեհ. Կյանքն ու գործունեությունը, Բեյրութ, 1968 — 230, էջեր 230. — 2500 հատ։
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Գարեգին Նժդեհ // «Բաց նամակներ հայ մտավորականությանը», էջ 21-22
  21. «Ազատ Հայաստան», Բեռլին, 1943 թ., թիվ 2/3, «Հերոսը և հերոսականը»
  22. Արմենակ Բարսեղյան // «Ցեղակրոն շարժումը», էջ 26
  23. «Արաքս», Սոֆիա, 1926 թ. փետրվարի 11, «Անարիությունը՝ մայր չարյաց»
  24. Գարեգին Նժդեհ, «Ինքնակենսագրություն», ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿԳՖ, գ. 11278, հտ. 4
  25. 25,0 25,1 «Տարոնի Արծիվ», 1938 թ., թիվ 2, էջ 38
  26. «Հայրենիք» օրաթեր, Բոստոն, 1963 թ., սեպտեմբերի 13, էջ 2
  27. «Հայրենիք» օրաթեր, Բոստոն, 1963 թ., սեպտեմբերի 13, էջ 1
  28. Ավո, Նժդեհ. Կյանքն ու գործունեությունը, Բեյրութ, 1968 — 12, էջեր 12. — 2500 հատ։
  29. «Տարոնի Արծիվ», 1938, թիվ 2, էջ 39
  30. Գարեգին Նժդեհը // «Որդիների պայքարը հայրերի դեմ», Սալոնիկ, 1927, էջ 26
  31. «Հայրենիք» օրաթերթ, 1963 թ. սեպտեմբերի 13, էջ 2
  32. «Մարտկոց», թիվ 96, 1933 թ., էջ 1
  33. «Ամրոց», թիվ 6, 1934 թ.