«Տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով: ծանոթագրությունների ամսաթվերի ձևաչափի ուղղում
չ →‎Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: մբերի 01 → մբերի 1 oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաո...
Տող 28. Տող 28.
|url=http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/01/weodata/weorept.aspx?sy=2008&ey=2008&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=001%2C998&s=NGDPD&grp=1&a=1&pr.x=27&pr.y=8
|url=http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/01/weodata/weorept.aspx?sy=2008&ey=2008&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=001%2C998&s=NGDPD&grp=1&a=1&pr.x=27&pr.y=8
|title=Nominal 2008 GDP for the world and the European Union.
|title=Nominal 2008 GDP for the world and the European Union.
|accessdate=2009 թ․ հոկտեմբերի 01–ին
|accessdate=2009 թ․ հոկտեմբերի 1–ին
|work=World economic outlook database, October 2009
|work=World economic outlook database, October 2009
|publisher=International Monetary Fund}}</ref>
|publisher=International Monetary Fund}}</ref>

13:25, 4 Ապրիլի 2015-ի տարբերակ

Համաշխարհային տնտեսություն: ՀՆԱ 1 շնչի հաշվով

Տնտեսություն (հին հունարեն՝ οἶκοςտուն և νόμοςօրենք, տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում)։ «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է.

  • «Տնտեսություն» գիտությունը
  • համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան)
  • երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը
  • որևիցե հասարակության տնտեսությունը (մարզի, երկրի, խմբի, երկրների, աշխարհի)
  • տան վարման օրենքները, կանոնները
  • նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը
  • արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազիս ձեվավորող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, որի վրա տեղակայվում են գաղափարական և քաղաքական կառույցները։

Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը իրենից ներկայացնում է բարդ և ընդգրկուն օրգանիզմ, որը ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։ Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.

Հետազոտողները նկատի ունեն տնտեսությունը, երբ առանձնացնում են արտադրության միկրո-, մակրոտնտեսական մակարդակներ և ինտերէկոնոմիկան։ Միկրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես առանձնացված արտադրություն կամ ձեռնարկություն։ Մակրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես ազգային տնտեսություն կամ պետության տնտեսություն։ Ինտերէկոնոմիկան բնութագրում է համաշխարհային տնտեսության առաջացման և զարգացման օրինաչափութունը։

Էկոնոմիկան փիլիսոփայության տեսանկյունից

Փիլիսոփայության մեջ էկոնոմիկան դիտարկվում է որպես հասարակական հարաբերությունների համակարգ՝ դիտարկված արժեքի հասկացության տեսանկյունից։ Մարքսիզմում մարդու գործունեությունը նյութական բարիքների արտադրության և վերարտադրության, մարդու հիմնական նյութական պահանջմունքների բավարարումն է (սնվելը, կացարանը և այլն)։ Արիստոտելը հակադրում էր էկոնոմիկան քրեմատիստիկային (գործունեություն ուղղված օգուտի ստացմանը)։ Էկոնոմիկան նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ հասարակական հարաբերությունների ոլորտ է։

Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով

Աշխարհի խոշորագույն տնտեսությունները 2008 թվականին ՀՆԱ-ի ծավալով (միլիոն ԱՄՆ դոլարներով) համաձայն International Monetary Fund-ի՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից կազմված ցուցակի.

Տեղը Երկիր ՀՆԱ (մլն $)
Ամբողջ աշխարհ 60 917 477[1]
Եվրամիություն Եվրամիություն 18 387 785[1]
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 441 425
2 Ճապոնիա Ճապոնիա 4 910 692
3 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 4 327 448
4 Գերմանիա Գերմանիա 3 673 105
5 Ֆրանսիա Ֆրանսիա 2 866 951
6 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 2 680 000
7 Իտալիա Իտալիա 2 313 893
8 Ռուսաստան Ռուսաստան 1 676 586
9 Իսպանիա Իսպանիա 1 601 964
10 Բրազիլիա Բրազիլիա 1 572 839
11 Կանադա Կանադա 1 499 551
12 Հնդկաստան Հնդկաստան 1 206 684
13 Մեքսիկա Մեքսիկա 1 088 128
14 Ավստրալիա Ավստրալիա 1 013 461
15 Հարավային Կորեա Հարավային Կորեա 929 124

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Nominal 2008 GDP for the world and the European Union». World economic outlook database, October 2009. International Monetary Fund. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.

Հղումներ