«Զովունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
նյութերի ավելացում
չ Տրանսպորտ
Տող 153. Տող 153.


==Տրանսպորտ==
==Տրանսպորտ==
Գյուղի երթևեկությունը ներկայումս սպասարկում է թիվ 74 երթուղային տաքսիների երթուղին<ref>[http://marshrut.info/?route=142/g-zovuni-davtashen-erebunoi-zangvac 74 երթուղային Գ. ԶՈՎՈՒՆԻ - ԴԱՎԹԱՇԵՆ - ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ]</ref>, իսկ մինչ այդ թիվ 36 երթուղային տաքսին, որը սպասարկման վերջին մի քանի տարիներին դարձել էր ավտոբուսային երթուղի։
Գյուղի երթևեկությունը ներկայումս սպասարկում է թիվ 74 երթուղային տաքսիների երթուղին<ref>[http://marshrut.info/?route=142/g-zovuni-davtashen-erebunu-zangvac 74 երթուղային Գ. ԶՈՎՈՒՆԻ - ԴԱՎԹԱՇԵՆ - ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ]</ref>, իսկ մինչ այդ թիվ 36 երթուղային տաքսին, որը սպասարկման վերջին մի քանի տարիներին դարձել էր ավտոբուսային երթուղի։


== Ձեռնարկություններ ==
== Ձեռնարկություններ ==

03:04, 2 Ապրիլի 2015-ի տարբերակ

Գյուղ
Զովունի
տեսարան Զովունի գյուղից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղապետՍերժիկ Ավետիսյան
Հիմնադրված է1965 թ.
Առաջին հիշատակում1828
Այլ անվանումներՄոլլաղասում, Ծառաշեն
Տվյալ կարգավիճակում1997 թվականից
Մակերես2046 կմ²
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5496[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,

եզդիներ,

ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԶովունեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(374)224
Փոստային ինդեքս2406[2]
Զովունի (Հայաստան)##
Զովունի (Հայաստան)

Զովունի, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին։

Հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից։ Նախկին Զովունի գյուղը 1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) անունով, գյուղի նախկին անվանումներից է Մոլլաղասում[3], գյուղը կոչվել է նաև Առաքելոց, կապված գյուղում 3 եկեցի լինելու փաստի հետ։ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղի բնակչության թիվը կազմել է 5530 մարդ[4]։

Պատմական ակնարկ

Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղը

Գյուղի տարածքի հին պատմական անվանումը եղել է Ծառաշեն, ապա Մոլլաղասում։ Գյուղի պատմական տարածքը գտնվում էր Մեծ Հայքի պատմական Նիգ գավառում։ Ըստ հայոց Տրդատ Գ թագավորի քարագիր հունարեն արձանագրության, Նիգ գավառը իր կենտրոնատեղիով նվիրվել է Գնթունիների նախարարական տոհմին։ Ծառաշենի հետ են առնչվում Տաճատ Գնթունու, Դավիթ Գնթունու և Գրիգորի Գնթունու անունները, ովքեր թաղված են պատմական Ծառաշեն գյուղի տարածքում։ Նրանցից Գրիգոր Գնթունին կառուցել է Սուրբ Պողոս-Պետրոս 5-6-րդ դարերի պատմական արժեք ներկայացնող եկեղեցին, որը սակայն ներկայումս կիսաքանդ վիճակում է։ Ծառաշենում է գտնվում նաև քրիստոնեական «Թուխ Մանուկ» տաճար եկեղեցին, որը թվագրվում է 6-րդ դարի։ Այդ տարածքում է գտնվում նաև «Սուրբ Վարդան» կիսաքանդ տաճարը (16-րդ դար)[5]։

Այստեղ է թաղված Վարդան Մամիկոնյանի հետ Ավարայրի ճակատամարտում զոհված Տաճատ Գնթունին։ Ըստ լեգենդի, այստեղ է թաղված Վարդան Մամիկոնյանի մարմնի մի փոքրիկ նշխար՝ մի փունջ մազ և մի մատը, դրա համար էլ հավանաբար մատուռ ուխտատեղին կոչվում է Սուրբ Վարդան։

Զովունի գյուղի բնակչության արմատները գալիս են Պարսկահայքի Հեր և Զարևանդ գավառներից, Խոյի գավառի Սևդավար և Բելդավար գյուղերից, նաև Ալաշկերտի, Մուշի և Սալմաստի գավառներից, 1829, 1877-78 և 1915-20 թթ.[3]։ Սևդավար և Բելդավար գյուղերի բնակիչների նախնիները ապրել են Արճեշ գավառում, որից հետո են տեղափոխվել են Խոյ։ Պատմաբան Գևորգ Շահխաթունյանը 1833 թ. գրել է «Տունք` 24, եկեղեցի հանուն սրբոյն Պետրոսի և Պողոսի։ Խոյի Մարաղա գյուղից են եկած»։ 1828 թվականին (Ռուս-պարսկական պատերազմից հետո) նշված գավառներից մի խումբ հայ ընտանիքներ գաղթել են Արևելյան Հայաստան ու բնակվել են Հայաստանի տարբեր շրջաններում, նրանց թվում նաև 35 տուն ներկայիս զովունեցիների նախնիները, որոնք տեղավորվել են Շենգավիթում, ապա որոշ ժամանակ հետո բարձրացել Արագածի փեշերը։ Որոշ ժամանակ ապրել են նաև Արզնիում` ասորիների հետ, որից հետո վերջնականապես հաստատվել նախկին Ապարանի շրջանի վարչական տարածքում և հիմնվել Մոլլաղասումում` պատմական Ծառաշեն գյուղի տեղում։ 1936 թվականին գյուղը Մոլլաղասումից վերանվանել են Զովունի։ Այդ թվականին գյուղի բնակչությունը կազմել է ընդամենը 203 մարդ։ Գյուղի բնակչության հիմանական զբաղմունքը եղել է հողագործությունն ու անասնապահությունը։

Զովունի գյուղը, որը գտնվում էր Ապարանի շրջանում, Ապարանի ջրամբարի կառուցման ժամանակ՝ 1965-1967 թթ-ին, ամբողջովին վերաբնակեցվեց Երևան քաղաքի Շահումյանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ամո գյուղին կից տարածքում, և ՀԽՍՀ Գերագույն խորհդրի 1972 թ. ապրիլի 4-ի հրամանագրով վերանվանվեց Զովունի[3], իսկ գյուղը մտավ Նաիրիի շրջանի կազմի մեջ։ Վերաբնակեցված ընտանիքների մի փոքր մաս բնակություն է հաստատել Երևանում՝ հիմնականում ներկայիս Աջափնյակ վարչական տարածքում

Զովունի գյուղի տարածքից պեղված հնագույն անոթներ,
Գավառի Պետական համալսարանի հնագիտական և պատմագիտական թանգարանում

Վերաբնակեցվելուց առաջ 1959 թվականի տվյալներով Ապարանի Զովունի գյուղը ունեցել է 711 բնակիչ, իսկ նոր Զովունիում 1975 թվականի տվյալներով արդեն 2555 մարդ, ներառյալ այնտեղ բնակվող եզդիական թաղամասի բնակչությունը։

Վերաբնակեցվելուց հետո տարբեր ժամանակահատվածներում (առավելապես Խորհրդային միության տարիներին) գյուղում սկսվեցին կառուցվել բնակելի տներ, խանութներ, դպրոց, մանկապարտեզ, բուժ. ամբուլատորիա, մեքենա-տրակտորային հավաքակայան իր արհեստանոցներով, մշակույթի տուն, վարչական շենքեր և այլն։ Փողոցները ասֆալտապատվեցին, մայթեզրերին տնկվեցին դեկորատիվ ծառեր, գյուղը ունեցավ խմելու և ոռոգման ջրի կարգավոր գործող ցանց, գյուղի փողոցներում կար գիշերային լուսավորվածություն։ Զովունի-Եղվարդ ընկած հատվածում հիմնվեցին խաղողի և պտղատու այգիներ։ Կառուցվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Զովունցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող և գյուղի պատմությանը նվիրված թանգարանը։

Զովունի գյուղի վարչական տարածքում է գտնվում Կարմիր բերդ կոչվող պատմամշակութային հուշարձանը, այն թվագրվում է միջին բրոնզից մինչև վաղ միջնադար, իսկ հայտնաբերված խեցեղենի նմուշները` 2-րդ-1-ին հազարամյակներ, տարածքում պահպանվել են 7-րդ դ. բերդի ավերակները։[6], նրան հարող տարածքով (Հրազդանի կիրճում) հոսում է Հրազդան գետը։ Գյուղի արևելյան եզրին կա մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին թվագրվող կիկլոպյան ամրոց[7], իսկ ընդհանուր առմամբ գյուղում կա ՀՀ Կառավարության կողմից հաստատված 24 հուշարձան[8]։

Բնակչություն

2011 թվականի տվյալներով Զովունի համայնքն ունեցել է 1033 տնտեսություն՝ 5956 բնակիչ, որոնց թվում նաև ազգությամբ եզդի` 1332 բնակիչ, համայնքում վերջին մի քանի տարիներին բնակություն են հաստատել նաև ռուսներ` մոլոկաններ։ Դպրոցի աշակերտների թիվը՝ 804։ Ընտրողների թվաքանակը 2013 թվականի փետրվար ամսվա տվյալներով կազմում է մոտ 4350 մարդ, բնակչության թվաքանակը 2013 թ. հունվար ամսվա դրությամբ` 5530 մարդ[4]։

Զովունի գյուղի բարբառը, ըստ լեզվաբանական տվյալների, Խոյի բարբառն է։

Զովունի ազգաբնակչության փոփոխությունը.[9]

Տարի 1975 1979 1989 2001 2004
Բնակիչ 2555 3154 4378 4964 5186

նախկին Զովունիի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959
Բնակիչ 203 986 937 949 716

Աշխարհագրական տվյալներ

Զովունի գյուղը գտնվում է Երևան քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում (Դավթաշեն վարչական շրջանի սահմանին), մայրաքաղաքից 1 կմ, իսկ մարզկենտրոն Հրազդան քաղաքից, մոտ 55 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է նաև Եղվարդ, Քանաքեռավան, Քասախ և Մրգաշեն համայնքներին[10]։

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -24 -26 C0, երբեմն այն հասնում է մինչև -30 0։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 35-40 C։ Ծովի մակերևույթից բարձր է միջին հաշվով 1100 մ, տաք օրերի թիվը տարվա մեջ 200 օր է։ Տեղումները սակավ են՝ տարեկան 250-300 մմ։

Ոռոգման ջուրը ստանում է Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ խմելու ջուրը ապահովվում է Արզնի-Երևան ջրատարով։

Տրանսպորտ

Գյուղի երթևեկությունը ներկայումս սպասարկում է թիվ 74 երթուղային տաքսիների երթուղին[11], իսկ մինչ այդ թիվ 36 երթուղային տաքսին, որը սպասարկման վերջին մի քանի տարիներին դարձել էր ավտոբուսային երթուղի։

Ձեռնարկություններ

Համայնքում 2012 թվականի օգոստոս ամսվա դրությամբ գործել է 21 առևտրի, 2 հանրային սննդի, 3 կենցաղային ծառայության օբյեկտ, 1 դեղատուն, 1 շինարարական նյութերի խանութ, 3 բենզալցակայան, 2 գազալցակայան, 2 խաղատուն և 7 խաղասրահ[12]։

2014 թ. հունվարի 1-ից համայնքի տարածքում գործող խաղատները համաձայն համապատասխան օրենքի դադարել են գործել, ներկայումս համայնքի այդ տարածքում գործում են սգո սրահներ հոգեհանգստի անցկացման համար[13]։

Համայնքի տարածքում գործում են ևս 17 տարբեր ընկերություններ, որոնցից են.

  • «Անի» կաթնամթերքի, պաղպաղակի, զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ՍՊԸ[14].
  • «Լիլիթ-87» ասֆալտի գործարան ՍՊԸ.
  • «Նաիրիի բերրիություն» գյուղ-տեխնիկական ծառայություններ իրականացնող ՍՊԸ.
  • «Նորմա կաթ» կաթնամթերքի վերամշակման ՍՊԸ.
  • «Ագրոիմպուլս» համակցված կերեր արտադրող ՍՊԸ.

2007 թ. համայնքի տարածքում շահագործման է հանձնվել 150 հազար խ.մ. տարողությամբ աղաջրապահեստարանը, որը հնարավորություն է տալիս Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի հորերն ազատել կուտակվող աղաջրից՝ արդյունքում ընդլայնելով պահեստավորվող գազի ծավալները[15]։

Հայաստանի «Որսորդմիություն» ՍՊԸ-ն 2013 թ. հայտարարել է, որ Զովունի համայնքում գտնվող արտադրամասում հրազեն է արտադրելու[16]։

Զովունեցիների մասնակցությունը պատերազմներին

Զովունի գյուղի հուշարձան համալիրը
  • Ապարանի հերոսամարտին Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղից մասնակցել են թվով 44 մարդ, որոնցից 5-ը զոհվել են։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 198 զովունեցիներ, նրանցից միայն 86-ն են վերադարձել։ 19 հոգի ստացել են սպայական և սերժանտական կոչումներ, մի քանի զովունեցիներ ռազմաճակատում ցուցաբերած խիզախության համար պագևատրվել են Փառքի երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով։ Զոհվածների հիշատակին համայնքում կառուցվել է հուշարձան համալիր։
  • Արցախյան ազատամարտին ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերից այնպես էլ Զովունիից կամավոր ռազմաճակատ մեկնեցին շատ Զովունեցիներ, 1989 թվականին կազմավորվեց Զովունի կամավորական ջոկատը[17]։ 1998 թ. ջոկատի հրամանատար Խաչատուր Սիմոնյանը պարգևատրվել է արիության մեդալով[18]։ Ջոկատից զոհվեցին 2 հոգի, ընդհանուր Զովունիից զոհվեց 9 ազատամարտիկ, որոնց թվում նաև արմատներով զովունեցի Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը[19]։ Համայնքի հուշարձան համալիրում նրանց հիշատակին կանգնեցված են խաչքարեր և հուշաքարեր։ Զոհված զովունեցի Ռուբիկ Բաղդասարյանի անունով է ներկայումս կոչվում Զովունի համայնքի միջնակարգ դպրոցը[20], իսկ դպրոցի բակում տեղադրված է նրա հուշարձանը[21][22]։

Սպորտ և մշակույթ

Գյուղում կա ավագ դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն, արվեստի դպրոց, բուժական ամբուլատորիա։

Սպորտ

Կորյուն Սողոմոնյանը Սյուզի Կենտիկյանի, Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի և Վարդան Թադևոսյանի հետ,
Զովունիի մշակութային կենտրոնում 2009 թ.

Համայնքի բնակիչ Կորյուն Սողոմոնյանը 2009 թվականին դարձել է 46 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն [23]։ Այդ կապակցությամբ Նիգ-Ապարան կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է շնորհանդես-մեծարման երեկո, որին մասնակցել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը և Սյուզի Կենտիկյանը[24]։ Շնորհանդեսը տեսանկարահանվել է մի շարք հեռուստաընկերությունների կողմից և եթեր հեռարձակվել[25]։ Կորյուն Սողոմոնյանը նաև 2012 թ. եվրոպայի չեմպիոն է[26]։

Համայնքի բնակիչ Տարոն Սողոմոնյանը 2009 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել[27], իսկ 2012 թ. Երևանում անցկացվող բռբցքամարտի երիտասարդական առաջնությունում հասել է մինչև 1/4 եզրափակիչ[28]։ 2009 թվականին համայնքի մի քանի երտասարդներ քիք-բոքսի հանրապետության առաջնության չեմպիոն են ճանաչվել՝ 5 ոսկե մեդալ, 2 արծաթե մեդալ, 1 բրոնզե մեդալ և գավաթային առաջնությունում՝ խմբային գավաթակիր։ Համայնքի մի քանի բնակիչներ տարբեր տարիներին դարձել են կարատեի տարբեր ոճերի Հանրապետության և Եվրոպայի չեմպիոններ (Կարեն Հարությունյան, Արման Հարությունյան, Գրիգոր Բաղդասարյան, Ազիզ Ավդալյան), բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է Արմեն Եփրեմյանը։

2009 թ. Զովունի «Լեոն» սպորտային ակումբի թիմը քիք-բոքսինգի գավաթի հանրապետական մրցաշարում թիմային կարգով նվաճել է 1-ին տեղը։

2010 թվականին անցկացված «Բանակ-18» ռազմա-մարզական համահայկական մրցաշարի նախընտրական փուլում զովունեցի մարզիկները գրավել են պատվավոր 3-րդ տեղը։

Մշակույթ

Զովունի համայնքում գործում է Զովունու մշակութային կենտրոնը, որն ակտիվ մասնակցություն ունի հանրապետության մշակութային անցուդարձերում։ Համայնքում առկա է գրադարան 19500 գրքով[29], համայնքում գործում է «Բյուրակն» մանկական ազգագրական համույթ[29], որը մասնակցել է հանրապետական տարբեր մրցույթ-փառատոնների, Վրաստանի, Բուլղարիայի միջազգային մրցույթ-փառատոնների մրցանակակիր է։

Ժողովրդական և աշխարհի պարերի «Զովք» համույթը մասնակցում է հանրապետության տոնական հանդեսներին ու փառատոներին, մասնակցել է նաև Վրաստանի միջազգային փառատոնին։

2011 թվականին Զովունին իր մշակութային կենտրոնի միջոցով ճանաչվել է ՀՀ լավագույն մշակութային համայնքներից մեկը միջմարզային ARTEXPO փառատոնում [30]։

2010, 2011 և 2012 թվականներին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին գրավել է մրցանակային տեղեր, մասնավորապես 2010 թ. Վ. Գալստյանը - 2-րդ տեղ, 2011 թ. Տ. Պետրոսյանը 1-ին տեղ, Գ. Մարտիրոսյանը 2012 թ. մրցույթում 1-ին տեղ[31][32], իսկ Ն. Ղազարյանը 2013 թ. մրցույթում նույնպես 1-ին տեղ[33][34][35] գրավել են առաջին տեղեր, ներկայացնելով գյուղը Խոյի բարբառով։ 2013 թ. մրցույթում Զովունի գյուղի եզդիական համայնքից եզդիերեն լեզվով հեքիաթ է պատմել նաև 10 տարեկան Ասլան Մհոյանը[36]։

2013 թ. դեկտեմբերի 3-ին համայնքի մշակութային կենտրոնում անցկացվել է հայկական բանահյուսությանը, բարբառներին և ժողովրդական արհեստագործության զարգացմանը նվիրված փառատոն, միջոցառման շրջանակներում բացվել էր նաև զովունեցի, ժողովրդական վարպետ, դարբին, արվեստների և փառատոների միջազգային կազմակերպության անդամ Ա. Հայրապետյանի երրորդ անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը, ով 2013 թվականին «Համահայկական էքսպո» ցուցահանդեսում գրավել էր առաջին պատվավոր տեղը, իսկ ԱՊՀ երկրների ցուցահանդեսում լինելով միակ հայ մասնակիցը ստացել է մրցանակ[37]։

Նշանավոր Զովունեցիներ

Ծնունդով զովունեցի է լեգենդար Արարատ 73-ի ֆուտբոլիստ Նորիկ Մեսրոպյանը, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը։

Ծնունդով Զովունեցի կամ Զովունիում բնակվող պետական և մշակութային տարբեր ոլորտի անձանցից են՝

Պատկերներ

Ծանոթագրություններ

  1. http://www.armstat.am/file/article/marz_12_41.pdf
  2. http://www.haypost.am/hy/our-network/region/6
  3. 3,0 3,1 3,2 3,3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Ներածություն, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան, «Երեւանի Համալսարանի Հրատարակչություն», 1988, էջ 316 — 4814 էջ։
  4. 4,0 4,1 http://www.armstat.am/file/RegStat/marz/MARZ_07.pdf
  5. http://hpj.asj-oa.am/3356/1/1980-3(303).pdf
  6. http://web.archive.org/web/20120603233732/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/berder.pdf
  7. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, Զովունի
  8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 78» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
  11. 74 երթուղային Գ. ԶՈՎՈՒՆԻ - ԴԱՎԹԱՇԵՆ - ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ
  12. Զովունի գյուղական համայնքի ղեկավարի 2012 թ. հաշվետու ժողովի արձանագրություն
  13. http://www.aravot.am/2015/01/23/534792/
  14. «Անի» ընկերություն Սփյուռ տեղեկատվական համակարգում
  15. «ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ 150 ՀԱԶԱՐ Խ.Մ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՂԱՋՐԱՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ». Studio One. ArmRusgasprom CJSC 2014. 27-06-2007. Վերցված է 21-08-2014-ին.
  16. «Հայաստանի «Որսորդմիություն»-ը զենք կարտադրի». ԷկոԼուր. Մայիս 23, 2013. Վերցված է 17 սեպտեմբեր, 2014-ին.
  17. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, էջ 201
  18. http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=6863
  19. http://www.mil.am/files/Jivan-Abrahamyan-huysn-u-herosy.pdf
  20. http://www.ktak.am/schoolslist/07_Pet_Kotayq.pdf
  21. http://www.hayzinvor.am/6528.html
  22. http://www.hayzinvor.am/15154.html
  23. http://www.panarmenian.net/arm/news/32256/
  24. <Նիգ-Ապարան> Հայրենակցական միության գործունեության վերաբերյալ
  25. http://www.youtube.com/watch?v=x8jfgZXoJxE&feature=youtube_gdata
  26. http://sport.news.am/arm/news/16572/koryun-soxomonyan-oske-medaly-ev-chempioni-titxosy-nvatcheln-indz-hamar-amen-inch-e-ays-kyanqum.html
  27. http://www.aiba.org/en-US/news/ozqsp/newsId/2690/news.aspx
  28. Աշխարհի առաջնություն. Տարոն Սողոմոնյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
  29. 29,0 29,1 Կոտայքի մարզպետարան (24.02.2014). «Կոտայքի մարզի մշակույթի և սպորտի կազմակերպություններ». Վերցված է 24.02.2014-ին.
  30. Ամփոփվել է Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդես /մարզային«ARTEXPO»/-ի և մրցույթ-փառատոնի արդյունքները
  31. Ամփոփվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 4-րդ մրցույթ-փառատոնը
  32. Հեքիաթասացության մրցույթում հաղթեց ամենափոքր մասնակիցը
  33. http://www.youtube.com/watch?v=D-dLP8e0r-4
  34. http://tube.7s-b.com/TheMuseum1953
  35. http://www.youtube.com/watch?v=D-dLP8e0r-4&index=2&list=UUmU7YkrVBXO--v2owpJHrfg
  36. http://www.youtube.com/watch?v=lXP9qytUjf4
  37. Հասմիկ Գևորգյան (03.12.2013). «Զովունու փառատոնը նվիրված էր ժողովրդական արհեստագործության զարգացմանը». Վերցված է 24.02.2014-ին.
  38. http://www.court.am/?l=lo&id=29&mode=common_court
  39. http://www.irates.am/en/ZRU0Md0HPAfseH0KuI9xxMpaUA
  40. http://www.aravot.am/2013/10/23/398788/
  41. http://www.edu.am/index.php?id=689&topMenu=-1&menu1=217&menu2=225&arch=0
  42. 42,0 42,1 http://www.ynker.am/բարություն-սերմանենք-մեր-շրջապատում/
  43. http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20091229_10&flag=am
  44. http://wua.am/սմբատ-բունիաթյան/

Աղբյուրներ և գրականություն

  • Դարչո Աբրահամյան, «Զովունի» գիրք (Երևան 1999, «Հրազդան-1» տպարան)
  • Մանուկ Սիմոնյան, «Զովունի. Անցած գնացած հուշերից» գիրք (Երևան 1999, «Տիգրան Մեծ» տպարան)
  • Զովունիի գյուղապետարանի տվյալներ

Արտաքին հղումներ

Տես նաև