«Նիկոլետա Մատեի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Նիկոլետտա Մատեի | բնօրինակ_անուն = Nicoleta Matei | պատկեր = Flickr - proteusbcn - Semifinal...»:
 
Տող 54. Տող 54.


{{DEFAULTSORT:Մատեի, Նիկոլետտա}}
{{DEFAULTSORT:Մատեի, Նիկոլետտա}}

[[Կատեգորիա:Ռումինացի երգիչներ]]

15:23, 31 Մարտի 2015-ի տարբերակ

Նիկոլետտա Մատեի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNicoleta Matei
Նաև հայտնի է որպեսՆիկո
Ծնվել էփետրվարի 1, 1970 (54 տարեկան)
Ռումինիա Պլոեշտի, Ռումինիա
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Ժանրերփոփ, ռեփ, R&B
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքnicomusic.ro
 Nico (Romanian singer) Վիքիպահեստում

Նիկոլետտա Մատեի (ռումիներեն՝ Nicoleta Matei, հայտնի է նաև որպես Նիկո (ռումիներեն՝ Nico), ծն. 1 փետրվարի, 1970, Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի երգչուհի: Նրա ձայնը համարվում է Ռումինիայի ամենալավ կանացի ձայներից մեկը:

Կենսագրություն

Ծնվել է 1970 թվականի փետրվարի 1-ին Պլոեշտիում: Նիկոլետտան երգել սկսել է դեռ վաղ մանկուց: 1990 թվականին ընդունվել է «The Popular Art School»: 1996 թվականին` այն ավարտելուց հետո, երգչուհին մասնակցել է ռումինական բազմաթիվ հայտնի երգի մրցույթների, բազմիցս դարձել է հաղթող: Հիմնականում հայտնի է ռումինական հիփ-հոփ խմբերի հետ համագործակցություններով: Այդպիսի խմբերից են` «Morometzii», «Carbon», «La Familia» և այլն:

Եվրատեսիլ 2008

2008 թվականին Նիկոլետտա Մատեին Վլադ Միրիցեի հետ դուետով հաղթել է Ռումինիայի ազգային ընտրական մրցույթում, որի արդյունքում ամեն տարի ընտրվում է Եվրատեսիլ երգի մրցույթում Ռումինիայի մասնակիցը: Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում դուետը «Pe-o margine de lume» երգը կատարել է 2 լեզուներով` իտալերեն և ռումիներեն: Առաջին կիսաեզրափակչում Ռումնիայի մասնակիցներն ստացան բավականին բարձր միավորներ եզրափակիչ փուլ անցնելու համար, սակայն եզրափակիչ փուլում ելույթն անհաջող էր. 45 միավորով նրանք գրավեցին 20-րդ տեղը:

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • Gand pentru ei
  • Asa cum vrei
  • Cast Away
  • Love Mail

Սինգլներ

  • Asa Cum Vrei (Romanian Top 100` 98-րդ տեղը)
  • Cast Away
  • Pe-o Margine De Lume (Romanian Top 100` 24-րդ տեղը)
  • Disco Maniacs
  • Love Mail (Romanian Top 100` 3-րդ տեղը)
  • Poate Undeva
  • 100 De Zile
  • 9, feat. F.Charm

Արտաքին հղումներ