«Շատրվան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Fontaine de Trevi 1.JPG|350px|մինի|Շատրվան Հռոմում]]
[[Պատկեր:Fontaine de Trevi 1.JPG|350px|մինի|Շատրվան Հռոմում]]

'''Շատրվան''', ճարտարապետության մեջ՝ կառույց, որը [[ավազան]]ի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող [[Ջուր|ջրի]] շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզա-պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ Շատրվաններ կառուցվել են անտիկ, միջնադարյան, արևմտաեվրոպական [[քաղաք]]ներում, [[Արևելք]]ի երկրներում։ Շատրվանի համալիրներ կան [[Ֆրանսիա]]յում ([[Վերսալ]]), [[Իտալիա]]յում ([[Հռոմ]], [[Ֆլորենցիա]]), [[Ռուսաստան]]ում ([[Պետերգոֆ]])։ Հին և միջնադարյան [[Հայաստան]]ում արքունական և իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շատրվաններ կային նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում։ Խորհրդային շրջանում շատրվանի կառուցումն ընդունել է քաղաքաշինությանը համապատասխան ընթացք։

== Շատրվաններ Հայաստանում ==
== Շատրվաններ Հայաստանում ==

12:43, 29 Մարտի 2015-ի տարբերակ

Շատրվան Հռոմում

Շատրվան, ճարտարապետության մեջ՝ կառույց, որը ավազանի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող ջրի շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզա-պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ Շատրվաններ կառուցվել են անտիկ, միջնադարյան, արևմտաեվրոպական քաղաքներում, Արևելքի երկրներում։ Շատրվանի համալիրներ կան Ֆրանսիայում (Վերսալ), Իտալիայում (Հռոմ, Ֆլորենցիա), Ռուսաստանում (Պետերգոֆ)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական և իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շատրվաններ կային նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում։ Խորհրդային շրջանում շատրվանի կառուցումն ընդունել է քաղաքաշինությանը համապատասխան ընթացք։

Շատրվաններ Հայաստանում

Առաջին շատրվաններից է Ստեփան Շահումյանի արձանի համալիրում կառուցվածը (1930, ճարտարապետ Իվան Ժոլտովսկի)։ Ետպատերազմյան տարիներին շատրվաններ կառուցվել են Երևանի Լենինի (1955, ճարտարապետ Էդուարդ Սարապյան) և Սպանդարյանի անվան (1957-1958, ճարտարապետ Ա․ Մինասյան) հրապարակներում, Շահումյանի անվան պուրակում՝ նվիրված Երևանի 2750-ամյակին (1968, ճարտարապետ Լիպարիտ Սադոյան), 26 կոմիսարների անվան (1972, ճարտարապետ Գ․ Մուշեղյան) և օղակաձև (1976-1978, ճարտարապետ Ֆ․ Դարբինյան, ինժեներ Ա․ Կաժոյան) զբոսայգիներում, գլխավոր պողոտայում (1979, ճարտարապետ Ա․ Զարյան), Նորքի զանգվածում (1981, նկարիչ Վ․ Աթանյան, ճարտարապետ Է․ Սաֆարյան), Վանաձորի (1965, ճարտարապետ Շ․ Սահակյան), Գյումրու(1968, ճարտարապետ Լ․ Սադոյան, Գ․ Մուշեղյան) քաղխորհուրդների և Էջմիածնի կենտրոնական (1976, ճարտարապետ Գ․ Ռաշիդյան) հրապարակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։