«Գիշատիչներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (21) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, ձևաչափ
Տող 7. Տող 7.
| phylum = [[Քորդավորներ]]
| phylum = [[Քորդավորներ]]
| classis = [[Կաթնասուններ]]
| classis = [[Կաթնասուններ]]
| ordo = [[Գիշատիչներ]]
| ordo = Գիշատիչներ
| section name = [[Ենթակարգ]]եր
| section name = [[Ենթակարգ]]եր
| section text=
| section text=

10:39, 29 Մարտի 2015-ի տարբերակ

Գիշատիչներ
Գիշատիչներ
Հասուն արու առյուծն ու կորյունը սնվում են աֆրիկական գոմեշի լեշով:
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Լատիներեն անվանում
Carnivora
Ենթակարգեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180539
NCBI 33554
EOL 7662

Գիշատիչներ (լատին․՝ Carnivora — «մսակեր»), ընկերքավոր կաթնասունների (Mammalia) կարգ, որը ընդգրկում է շնանմանների (Caniformia) և կատվանմանների (Feliformia) ենթակարգերը։ Կարգի 11 ընտանիքները ընդգրկում են շուրջ 270 տեսակ և 110 ցեղ, որոնք տարածված են համարյա ամբողջ մոլորակով։ Ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մսակեր կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում ողնաշարավորներով։ Գիշատիչներին կարող են բաժանել նաև ցամաքաբնակ գիշատիչների (Fissipedia) և մաշկոտանիների (Pinnipedia) խմբերի մեջ։

Carnivora բառի լատիներեն թարգմանությունը «մսակեր» է և կազմված է երկու արմատներից՝ caro (carnis բառի սեռական հոլով) «միս» և vorare «խժռել»։

Միշտ չէ, որ գիշատիչները սնվում են մսով։ Արջերը (Ursidae) ամենակերներ են, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան ընդհանրապես բուսակեր է։ Միևնույն ժամանակ կան նաև կաթնասուններ, որոնք չեն պատկանում գիշատիչների կարգին, բայց գիշատիչ են։ Դրանցից են առնետները, ոզնիները, կուղբերը, փորսուղները, որոշ կապիկներ, օպոսումներ, զրահակիրներ և այն։

Կենդանաբանները տարբերում են գիշատիչներ (մսակերներ), կապված կենդանու սննդառությունից և գիշատիչներ, որպես առանձին տաքսոնոմիական միավոր։ Առօրյա կյանքում գիշատիչ անվանում են ոչ միայն կաթնասուններին, այլ նաև տարբեր ոչնչացած ողնաշարավորներին, շնաձկներին, թռչուններին և այլն։

Գրականություն

  • Биологический энциклопедический словарь под редакцией М. С. Гилярова и др. — М.։ Сов. энциклопедия, 1989.
  • Корытин С. А.  Поведение и обоняние хищных млекопитающих. 2-е изд. — М.։ Изд-во ЛКИ։ URSS дистрибьютор, 2007. — 224 с.