«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
Տող 36. Տող 36.
* Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
* Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
* Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
* Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003

{{Հունաստանի ճակատամարտեր}}


[[Կատեգորիա:Հին Հունաստանի պատերազմներ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պատերազմներ]]
[[Կատեգորիա:Ալեքսանդր Մակեդոնացի]]
[[Կատեգորիա:Ալեքսանդր Մակեդոնացի]]

{{Հունաստանի ճակատամարտեր}}

07:31, 29 Մարտի 2015-ի տարբերակ

Գրանիկոս գետի ճակատամարտ
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
Գրանիկոս գետի ճակատամարտ։ Պարսիկ ձիավորը Ալեքսանդրի գլխին մարտական կացնիկ է բարձրացրել։ Հետևում գտնվող Կլիթոսը փրկում է Ալեքսանդրի կյանքը
Թվական 334 մ. թ. ա., մայիս
Վայր Գրանիկոս գետ, թափվում է Մարմարա ծով , Առաջավոր Ասիա, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա)
Արդյունք Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակ
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա,
Կորինֆյան միություն
Աքեմենյան տիրություն,
Պարսկաստան
Հրամանատարներ
Ալեքսանդր Մակեդոնացի,
Պարմենիոն, Կլիթոս,
գեներալներ
Հույն Մեմնոն,
Փոքր Ասիայի
կուսակալների խորհուրդ
Կողմերի ուժեր
5 հազար հեծելազոր,
40 հազար հետևակազոր
20 հազար հեծելազոր,
20 հազար հետևակազոր
(այդ թվում հունական վարձնազորք)
Կորուստներ
զոհված՝ 85 հեծյալ,
300 հետևակային (Արիանոս)
զոհված՝ 1000 հեծյալ ,
3 հազար հետևակային,
գերեվարված՝ 2000 հունական հետևակային (Պլուտարքոս)

Գրանիկոս գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա), ոչ հեռու առասպելական Տրոյաի փլատակներից։ Այն ճանաչված է որպես Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավում տարած առաջին հաղթանակը։

Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար Մեմնոնը։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ընդունել խորհրդի անդամների որոշումը։

Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին։ Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար Պարմենիոնը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և ճակատամարտին պատշաճ կերպով նախապատրաստվել։ Ալեքսանդրը պատասխանեց, որ Հելլեսպոնտոս կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին նրանց գետանցման ավարտի պահին։ Այդ պատճառով է, որ պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, հունական հետևակը շարելով երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ վարձկանների զորքը, փաստորեն, սեղմվեց ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։

Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափնջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։

Պատկեր:Գրանիկոսի ճակատամարտ.gif

Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը՝ թեթև հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա՝ ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով պարսիկ զինվոր, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Քլիթոսը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց։

Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում վճռորոշեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան։ Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհ III-ի ավագ որդին, ինչպես նաև մի շարք անվանի զորավարներ ու հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը՝ և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց։ Գերեվարված հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմում կռվելու համար։

Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա։

Գրականության ցանկ

  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003