«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրական
Տող 52. Տող 52.
{{ՀՀ}}
{{ՀՀ}}
{{Հայաստանի գլխավոր դատախազները}}
{{Հայաստանի գլխավոր դատախազները}}

{{DEFAULTSORT:Գյուլխանդանյան, Աբրահամ}}
{{DEFAULTSORT:Գյուլխանդանյան, Աբրահամ}}
[[Կատեգորիա:1875 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1875 ծնունդներ]]

14:16, 28 Մարտի 2015-ի տարբերակ


Դիմանկար
Ծնվել է1875(1875)
ԾննդավայրՎաղարշապատ
Մահացել է1946 (70–71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և պատմաբան
ԿուսակցությունՀՅԴ
Ստորագրություն
 Abraham Gyulkhandanyan Վիքիպահեստում

Աբրահամ Գյուլխանդանյան (1875, Վաղարշապատ - 1946, Փարիզ), հասարակական, քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 1898 թվականից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։

1910 թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912 թվականը)։ 1913 թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916 թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

1919 թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, 1920 թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի դեկտեմբերի 2ին Ալեքսանդր Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944 թվականի հոկտեմբեր - 1945 թվականի սեպտեմբեր

Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։

Երկեր

  • Հայ-թաթարական ընդհարումները, Փարիզ, 1933։
  • Ազգային շարժումների դրդապատճառները XIXդ., Փարիզ, 1939։
  • Հեղափոխական հայուհիներ, Փարիզ, 1939։

Գրականություն

  • Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Կաղապար:Հայաստանի գլխավոր դատախազները