«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
պատկեր
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (12)
Տող 35. Տող 35.

[[1907]]-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել [[Բաքու]]. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։

Քանիցս ձերբակալվել է, իսկ [[1909]]-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ [[1910]]-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ [[1912]]-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI ([[Պրահա|Պրահայի]]) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է [[Լայպցիգ]], մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
Քանիցս ձերբակալվել է, իսկ [[1909]]-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ [[1910]]-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ [[1912]]-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI ([[Պրահա]]յի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է [[Լայպցիգ]], մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։

[[1912]]-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ [[1912]]-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է [[Թիֆլիսի Մետեխի բանտ]]ում։ [[1913]]-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի` [[Սիբիր]], որտեղ ([[Կրասնոյարսկ]]) էլ մահացել է։<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ|publisher=ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն|location=Երևան|year=2007|page=էջ 487}}</ref>

Տող 43. Տող 43.

* '''«Խորհրդավոր լռություն»'''
* '''«Խորհրդավոր լռություն»'''
Իր «Խորհրդավոր լռություն» հոդվածում Ս. Սպանդարյանը ներկայացնում է Կառավարության կողմից Դուման բռնի ուժով ցրելու գործընթացը, որը նա որակում է որպես մի հասարակ միտինգ, որի ընթացքում ոստիկանները կանգնեցին Տավրիկյան պալատի մուտքի առջև և ժողովրդական ներկայացուցիչներին ճանապարհ գցեցին: Կառավարությանը սպառնում էր, որ իր այդ քայլը մեծ վիրավորանք կստեղծեր երկրում: Ըստ Ս. Սպանդարյանի` ամենասարսափելին և անհանգստացնողը ժողովրդի լռությունն է: Այդ լռությունը պիտի լինի սարսափելի հին ռեժիմի համար, քան անմիջական ցույցերը, միտինգները:
Իր «Խորհրդավոր լռություն» հոդվածում Ս. Սպանդարյանը ներկայացնում է Կառավարության կողմից Դուման բռնի ուժով ցրելու գործընթացը, որը նա որակում է որպես մի հասարակ միտինգ, որի ընթացքում ոստիկանները կանգնեցին Տավրիկյան պալատի մուտքի առջև և ժողովրդական ներկայացուցիչներին ճանապարհ գցեցին։ Կառավարությանը սպառնում էր, որ իր այդ քայլը մեծ վիրավորանք կստեղծեր երկրում։ Ըստ Ս. Սպանդարյանի` ամենասարսափելին և անհանգստացնողը ժողովրդի լռությունն է։ Այդ լռությունը պիտի լինի սարսափելի հին ռեժիմի համար, քան անմիջական ցույցերը, միտինգները։

* '''«Կազմակերպությո՞ւն, թե՞ բռնի ուժ»'''
* '''«Կազմակերպությո՞ւն, թե՞ բռնի ուժ»'''
Ս. Սպանդարյանը հոդվածում խոսում է բանվորների շրջանում հաջողություն ապահովող «քարոզը՝ գործով» մարտավարության մասին՝ բռնի ուժի կիրառման միջոցով: Մինչդեռ Ս. Սպանդարյանը շեշտադրում է պատմությամբ ապացուցված այն փաստը, որ անարխիստական գործունեությունները միշտ վտանգել են բանվոր դասակարգի մղած կռիվը: Ճշմարիտ դասակարգային կռիվը հեռու է այդպիսի վայրենի միջոցներից և կողոպուտներից, իսկ իսկական սոցիալիզմը հաստատվում է և բխում [[Կապիտալիզմ|կատիտալիզմի]] զարգացման կանոններից, հենվում է մարդկային հասարակության զարգացման գիտական օրենքների վրա, և այդ է նրա հաղթության գրավականը:
Ս. Սպանդարյանը հոդվածում խոսում է բանվորների շրջանում հաջողություն ապահովող «քարոզը՝ գործով» մարտավարության մասին՝ բռնի ուժի կիրառման միջոցով։ Մինչդեռ Ս. Սպանդարյանը շեշտադրում է պատմությամբ ապացուցված այն փաստը, որ անարխիստական գործունեությունները միշտ վտանգել են բանվոր դասակարգի մղած կռիվը։ Ճշմարիտ դասակարգային կռիվը հեռու է այդպիսի վայրենի միջոցներից և կողոպուտներից, իսկ իսկական սոցիալիզմը հաստատվում է և բխում [[Կապիտալիզմ|կատիտալիզմի]] զարգացման կանոններից, հենվում է մարդկային հասարակության զարգացման գիտական օրենքների վրա, և այդ է նրա հաղթության գրավականը։

* '''«Զարանենգ անզորություն»'''
* '''«Զարանենգ անզորություն»'''
Ս. Սպանդարյանը «Չարանենգ անզորություն» հոդվածում քննարկում է նավթաարդյունաբերական պրոլետարիատի այն գաղափարը, թե անհրաժեշտ է տնտեսական միասնական մի կազմակերպություն` կապիտալի դեմ հաջողությամբ պայքարելու համար: Այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը նա բացատրում է մեր նավթային աշխարհում առկա ազգային բազմազանությամբ: Քանի որ Միության ազդեցությունն ու նշանակությունը բարձրանում էր օրեցօր, նա բանվորական մասսաների նույնիսկ ամենահետամնաց, անկուլտուրական խավերի աչքերում հետզհետե ստանձում է նրանց տնտեսական պայքարի բնական ղեկավարի դերը: Ս. Սպանդարյանը նշում է, որ ինտերնացիոնալ միության հեղինակության այդ աճը պետք է անհանգստացներ բոլոր ազգերի նացիոնալիստներին՝ մեջբերելով երկու տարբեր ֆիրմաների կողմից Միության գործիչներին հրավիրելը գործադուլներին: Սակայն այս ամենից զատ խղճուկ փորձ է արվում մեղադրելու Միությանը կեղծավորության և բանվորներին խաբելու մեջ՝ հիմնվելով մի քանի հղումների վրա, «որոնք բերված են «Гудок»-ում զետեղված ընկեր Կոչեգարի հոդվածից»:
Ս. Սպանդարյանը «Չարանենգ անզորություն» հոդվածում քննարկում է նավթաարդյունաբերական պրոլետարիատի այն գաղափարը, թե անհրաժեշտ է տնտեսական միասնական մի կազմակերպություն` կապիտալի դեմ հաջողությամբ պայքարելու համար։ Այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը նա բացատրում է մեր նավթային աշխարհում առկա ազգային բազմազանությամբ։ Քանի որ Միության ազդեցությունն ու նշանակությունը բարձրանում էր օրեցօր, նա բանվորական մասսաների նույնիսկ ամենահետամնաց, անկուլտուրական խավերի աչքերում հետզհետե ստանձում է նրանց տնտեսական պայքարի բնական ղեկավարի դերը։ Ս. Սպանդարյանը նշում է, որ ինտերնացիոնալ միության հեղինակության այդ աճը պետք է անհանգստացներ բոլոր ազգերի նացիոնալիստներին՝ մեջբերելով երկու տարբեր ֆիրմաների կողմից Միության գործիչներին հրավիրելը գործադուլներին։ Սակայն այս ամենից զատ խղճուկ փորձ է արվում մեղադրելու Միությանը կեղծավորության և բանվորներին խաբելու մեջ՝ հիմնվելով մի քանի հղումների վրա, «որոնք բերված են «Гудок»-ում զետեղված ընկեր Կոչեգարի հոդվածից»։

=== Երկեր ===
=== Երկեր ===

12:18, 28 Մարտի 2015-ի տարբերակ

Սուրեն Սպանդարյան
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1882[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 24, 1916(1916-09-24) (33 տարեկան) Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
բնական մահով
ԳերեզմանԵրրորդության գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ
Ալմա մատերԹիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն և գերմաներեն
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Ամուսին(ներ)Օլգա Սպանդարյան
Երեխա(ներ)Ստեփան Սպանդարյան
ՀայրՍպանդար Սպանդարյան[1]
 Suren Spandarjan Վիքիպահեստում
Պատկեր:Suren spandaryan.jpg
Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում

Սուրեն Սպանդարի Սպանդարյան (1882, դեկտեմբերի 3 - 1916, սեպտեմբերի 11), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։

Կյանքը

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։

Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։

1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։

1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի` Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է։[2]

Ստեղծագործական կյանք

Հիմնական հոդվածներ

  • «Խորհրդավոր լռություն»

Իր «Խորհրդավոր լռություն» հոդվածում Ս. Սպանդարյանը ներկայացնում է Կառավարության կողմից Դուման բռնի ուժով ցրելու գործընթացը, որը նա որակում է որպես մի հասարակ միտինգ, որի ընթացքում ոստիկանները կանգնեցին Տավրիկյան պալատի մուտքի առջև և ժողովրդական ներկայացուցիչներին ճանապարհ գցեցին։ Կառավարությանը սպառնում էր, որ իր այդ քայլը մեծ վիրավորանք կստեղծեր երկրում։ Ըստ Ս. Սպանդարյանի` ամենասարսափելին և անհանգստացնողը ժողովրդի լռությունն է։ Այդ լռությունը պիտի լինի սարսափելի հին ռեժիմի համար, քան անմիջական ցույցերը, միտինգները։

  • «Կազմակերպությո՞ւն, թե՞ բռնի ուժ»

Ս. Սպանդարյանը հոդվածում խոսում է բանվորների շրջանում հաջողություն ապահովող «քարոզը՝ գործով» մարտավարության մասին՝ բռնի ուժի կիրառման միջոցով։ Մինչդեռ Ս. Սպանդարյանը շեշտադրում է պատմությամբ ապացուցված այն փաստը, որ անարխիստական գործունեությունները միշտ վտանգել են բանվոր դասակարգի մղած կռիվը։ Ճշմարիտ դասակարգային կռիվը հեռու է այդպիսի վայրենի միջոցներից և կողոպուտներից, իսկ իսկական սոցիալիզմը հաստատվում է և բխում կատիտալիզմի զարգացման կանոններից, հենվում է մարդկային հասարակության զարգացման գիտական օրենքների վրա, և այդ է նրա հաղթության գրավականը։

  • «Զարանենգ անզորություն»

Ս. Սպանդարյանը «Չարանենգ անզորություն» հոդվածում քննարկում է նավթաարդյունաբերական պրոլետարիատի այն գաղափարը, թե անհրաժեշտ է տնտեսական միասնական մի կազմակերպություն` կապիտալի դեմ հաջողությամբ պայքարելու համար։ Այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը նա բացատրում է մեր նավթային աշխարհում առկա ազգային բազմազանությամբ։ Քանի որ Միության ազդեցությունն ու նշանակությունը բարձրանում էր օրեցօր, նա բանվորական մասսաների նույնիսկ ամենահետամնաց, անկուլտուրական խավերի աչքերում հետզհետե ստանձում է նրանց տնտեսական պայքարի բնական ղեկավարի դերը։ Ս. Սպանդարյանը նշում է, որ ինտերնացիոնալ միության հեղինակության այդ աճը պետք է անհանգստացներ բոլոր ազգերի նացիոնալիստներին՝ մեջբերելով երկու տարբեր ֆիրմաների կողմից Միության գործիչներին հրավիրելը գործադուլներին։ Սակայն այս ամենից զատ խղճուկ փորձ է արվում մեղադրելու Միությանը կեղծավորության և բանվորներին խաբելու մեջ՝ հիմնվելով մի քանի հղումների վրա, «որոնք բերված են «Гудок»-ում զետեղված ընկեր Կոչեգարի հոդվածից»։

Երկեր

  • Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Երևան, 1939։
  • Երկեր, հատոր 1-2, Երևան, 1959։
  • Ընտիր երկեր, Երևան, 1982։
  • Статьи, письма, документы, М., 1982.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.

Աղբյուրներ

  1. Ս. Սպանդարյան, «Հոդվածներ գրականության, արվեստի, կուլտուրայի և կրթության մասին», Երևան, 1949, 234 էջ
  2. Ս. Սպանդարյան, «Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր», Երևան, 1939
  3. Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013
  4. Սարգիս Խանոյան, «Սուրեն Սպանդարյան․ կյանքն ու գործունեությունը», Երևան, Պետհրատ, 1927, 31 էջ։