«Վրացա-Իմերեթական նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 83. Տող 83.


* Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368
* Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368
* [http://akunq.net/am/?p=39798 Վարչատնտեսական կացությունը]


[[Կատեգորիա:Վրաստանի պատմություն]]
[[Կատեգորիա:Վրաստանի պատմություն]]

11:21, 28 Մարտի 2015-ի տարբերակ

Վրացա-Իմերեթական նահանգ

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿարգավիճակՌուսաստանի կայսրության նահանգ
Մտնում էՌուսական կայսրություն և Կովկասի փոխարքայություն
ՎարչկենտրոնԹբիլիսի
Բնակչություն979 021 մարդ (1843)
Հիմնադրված էապրիլի 10 (22), 1840 թ.
ՓոխարինեցՎրացական նահանգ, Հայկական մարզ և Իմերեթի մարզ

Վրացա-Իմերեթական նահանգ (ռուս.՝ Грузино-Имеретинская губерния), Ցարական Ռուսաստանի մարզերից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1840-1846 թվականներին։ Արևմուտքում սահմանակից էր Թիֆլիսի նահանգին և հարավից՝ Պարսկաստանին ու Օսմանյան կայսրությանը։ Արևմտյան ամբողջ սահմանի երկարությամբ Սև ծովն է։

Համապատասխանում է ներկայիս Վրաստանի ողջ հատվածին՝ ներառելով Աբխազիան և Հարավային Օսիան, դուրս է մնում միայն Բաթումի շրջակայքը (Աջարիա)։ Նրա տարածքի մեջ է մտել ժամանակակից Հայաստանի Հանրապետության մեծագույն մասը՝ բացառությամբ Սյունիքի մարզի, ինչպես նաև՝ Սուրմալուի դաշտը և Արարատ լեռը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի հյուսիսարևմտյան մասը՝ Գանձակի շրջակայքը։

Վարչական կենտրոնը Թիֆլիս քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Երևանը և Քութայիսը։ Նախքան 1840 թվականը Վրացա-Իմերեթական նահանգի տարածքում գավառի կարգավիճակով պահպանվել էին Հյուսիսային Իրանի խանություններից Գանձակը, ինչպես նաև՝ Հայկական մարզը, Վրացական և Իմերեթական նահանգները։

Պատմություն

Ռուսաստանի ընդարձակումը դեպի հարավ տեղի է ունեցել Շահական Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի դեմ պայքարելով։ 1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Հոկտեմբերի 10-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իրանի շահը ճանաչեց Արևելյան Անդրկովկասի միացումը Ռուսական կայսրությանը։ Այն հաստատվեց, երբ 1828 թվականին ավարտվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը և փետրվարի 21-ին Թուրքմենչայում կնքվեց նոր պայմանագիր։ 1829 թվականի ռուս-թուրքական պատերազմով ձևավորվեց Անդրկովկասի հիմնական տարածքը, որը շարունակում էր կառավարվել նախկին վարչաքաղաքական միավորների նման։

Անդրկովկասի վարչական բաժանման մասին օրենքը ընդունվել է 1840 թվականին։ Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։

Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտան Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Գուրիայի, Ելիզավետպոլի, Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի գավառները։ Այս վարչական բաժանումից հետո ցարիզմը տարբեր օրինագծերի միջոցով փորձում էր Անդրկովկասում ամրապնդել իր իշխանությունը եւ երկրամասում ստեղծել տեղական առանձնահատկություններից զուրկ ռուսական վարչակարգ։

1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։

Տես նաև

Աղբյուրներ