«Ռեզերվացիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Ռեզերվացիաներ''', '''ռեզերվատներ''' ([[լատիներեն]]՝ reservare — պահպանել), որոշ կապիտալիստական երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։ Գոյություն ունեն [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և [[Բրազիլիա]]յում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ [[Ավստրալիա]]յի բնիկների, [[ՀԱՀ]]-ում՝ / Հարավաֆրիկյան Հանրապետություն/ աֆրիկացիների համար։ ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է [[1842]] թվականին ստեղծված՝ Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրոն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը ([[1887]]-[[1961]] թվականների ընթացքում 138 մլն ակրից հասել է 43 մլն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ [[1950]]-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։ Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է [[1860]] թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ [[1966]] թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 մլն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ [[1969]] թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։ Ավստրալիայում ռեզերվացիաներ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ ռեզերվացիաները գտնվում են Արևմտյան Ավստրալիայում, [[Քվինսլենդ]]ում և Հյուսիսային հողերում։ Որոշ ռեզերվացիաներում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ ռեզերվացիաներում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։ ՀԱՀ-ում ռեզերվացիաների տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը ([[1983]] թվականին)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ-ում ռեզերվացիաներն էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։ Ռեզերվացիաներ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։
'''Ռեզերվացիաներ''', '''ռեզերվատներ''' ([[լատիներեն]]՝ reservare — պահպանել), որոշ արևմտյան երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։ Գոյություն ունեն [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և [[Բրազիլիա]]յում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ [[Ավստրալիա]]յի բնիկների, [[ՀԱՀ]]-ում՝ / Հարավաֆրիկյան Հանրապետություն/ աֆրիկացիների համար։ ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է [[1842]] թվականին ստեղծված՝ Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրոն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը ([[1887]]-[[1961]] թվականների ընթացքում 138 մլն ակրից հասել է 43 մլն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ [[1950]]-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։ Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է [[1860]] թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ [[1966]] թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 մլն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ [[1969]] թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։ Ավստրալիայում ռեզերվացիաներ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ ռեզերվացիաները գտնվում են Արևմտյան Ավստրալիայում, [[Քվինսլենդ]]ում և Հյուսիսային հողերում։ Որոշ ռեզերվացիաներում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ ռեզերվացիաներում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։ ՀԱՀ-ում ռեզերվացիաների տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը ([[1983]] թվականին)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ-ում ռեզերվացիաներն էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։ Ռեզերվացիաներ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

22:36, 26 Մարտի 2015-ի տարբերակ

Ռեզերվացիաներ, ռեզերվատներ (լատիներեն՝ reservare — պահպանել), որոշ արևմտյան երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։ Գոյություն ունեն ԱՄՆ-ում, Կանադայում և Բրազիլիայում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ Ավստրալիայի բնիկների, ՀԱՀ-ում՝ / Հարավաֆրիկյան Հանրապետություն/ աֆրիկացիների համար։ ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է 1842 թվականին ստեղծված՝ Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրոն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը (1887-1961 թվականների ընթացքում 138 մլն ակրից հասել է 43 մլն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ 1950-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։ Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է 1860 թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ 1966 թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 մլն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ 1969 թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։ Ավստրալիայում ռեզերվացիաներ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ ռեզերվացիաները գտնվում են Արևմտյան Ավստրալիայում, Քվինսլենդում և Հյուսիսային հողերում։ Որոշ ռեզերվացիաներում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ ռեզերվացիաներում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։ ՀԱՀ-ում ռեզերվացիաների տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը (1983 թվականին)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ-ում ռեզերվացիաներն էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։ Ռեզերվացիաներ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։