«Հունաստանի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Հունաստանի մշակույթ, ավելացվեց Կատեգորիա:Հունաստանի գրադարաններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 19. | Տող 19. | ||
[[Կատեգորիա:Ազգային գրադարաններ]] |
[[Կատեգորիա:Ազգային գրադարաններ]] |
||
[[Կատեգորիա:Գրադարաններ այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Գրադարաններ այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Հունաստանի |
[[Կատեգորիա:Հունաստանի գրադարաններ]] |
13:02, 25 Մարտի 2015-ի տարբերակ
Հունաստանի ազգային գրադարան (հուն․՝ Εθνική Βιβλιοθήκη της Ελλάδος, անգլ.՝ National Library of Greece), Հունաստանի Հանրապետության ազգային գրադարան, տպագիր գրականության կենտրոնական պահոց, ազգային մատենագիտության կենտրոն, ISBN, ISSN և ISMN կենտրոն: Գրադարանի գլխավոր մասնաշենքը Աթենքի Կապոդիստրիայի անվան համալսարանի և Ազգային ակադեմիաի հետ միասին հանդիսանում է Աթենքի նեոդասական եռյակի մասը, որը կառուցել է Տեոֆիլիա Ֆոն Հանսենը: Ստեղծված է դորիական ոճով:
Պատմություն
Ազգային գրադարանի հիմնադրման գաղափարը պատկանում է շվեյցարացի հայտնի ֆիլելին Յակոբ Մեյերին: Այդ մասին նա գրել է Մեսոլոնգիոն քաղաքի «Հունական ժամանակագրություն» թերթում 1824 թվականի օգոստոսին տպագրված իր հոդվածում: Այդ գաղափարի իրականացումը հանձն առավ Հունաստանի նոր կառավարությունը՝ Յոհան Կապոդիստրիայի գլխավորությամբ: Վերջինս դրա կողքին ավելացրեց նաև այնպիսի ինտելեկտուալ ինստիտուտներ, ինչպիսիք են կրթական հաստատությունները, ազգային թանգարաններն ու տպագրատները: Անմիջական ղեկավար դարձավ Անդրեաս Մուստոկսիդիսը ով այդպիսով դարձավ նաև Ազգային հնագիտական թանգարանի և Ազգային դպրոցի տնօրեն:
1830 թվականի վերջին գրադարանը, որին մուստոկսիդիսը անվանեց Ազգային գրադարան արդեն ուներ 1018 տպագիր գիրք՝ հույների կամ ֆիլելինների կողմից: 1834 թվականին գրադարանը տեղափոխվել է նոր մայրաքաղաք Աթենք: այստեղ այն ժամանակավորապես տեղավորվեց նախ հռոմեական շուկայի քաղաքային բաղնիքում այնուհետև Սուրբ Ելեֆտերիոսի վանքում եկեղեցու կողքին: Գրադարանի հավաքածուն շատ արագ աճեց: Դմիտրիս Պոստոլակասի կողմից գնվեց 1995 հատոր: Գրադարանը նվեր ստացավ նաև Քրիստափոր և Կոնստանտինոս Սակելարիոսների հավաքածուն՝ 5400 հատոր, և Մարկոս Ռեներիոսի հավաքածուն՝ 3401 հատոր:
1842 թվականին հասարակական գրադարանը միավորվեց Աթենքի համալսարանի գրադարանի հետ. արդյունքում գրադարանն ունեցավ շուրջ 15000 հատոր և տեղավորվեց համալսարանի նոր մասնաշենքում, որը կառուցվել է Օտտոն թագավորի նախաձեռնությամբ: Համալսարանի նոր տնօրեն նշանակվեց Գևորգ Կոզաքիս-Տիպալդոսը, ով այդ պաշտոնում մնաց մինչև 1863 թվականը: 1866 թվականին երկու գրադարանները միավորվեցին և ստացան Հունաստանի ազգային գրադարան անվանումը:
1888 թվականի մարտի 16-ին սկսվեց գրադարանի նոր մարմարե շենքի շինարարությունը, որը կատարվեց հունական սփյուռքի ներկայացուցիչներ Պանագիս եղբայրների և կեֆալոնիացի Մարիանոս և Անդրեաս Վալեանոսների ֆինանսավորամբ: Գրադարանը համալսարանի շենքում մնաց մինչև 1903 թվականը, որովհետև այն արդեն տեղափոխվել էր նոր մասնաշենք, որը կառուցվել էր Ֆեոֆել Գանսենի նախաձեռնությամբ և ճարտարապետ Էռնստ Զիլլերի գլխավորությամբ:
Ներկայումս գրադարանը գտնվում է Վալիանոս եղբայրների մասնաշենքում: Նրա տնօրենն է Եկատերինա Կորդուլան: