«Պլեներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Պլենէր''' (ֆրանս․ plein air, բառացի՝ բաց օդ, բացօթյա) գեղանկարչության մեջ, տերմին, որով նշվում է արևի լ...»:
(Տարբերություն չկա)

11:44, 25 Մարտի 2015-ի տարբերակ

Պլենէր (ֆրանս․ plein air, բառացի՝ բաց օդ, բացօթյա) գեղանկարչության մեջ, տերմին, որով նշվում է արևի լույսի մթնոլորտի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։ Պլենէրային գեղանկարչության որոշ տարրեր ի հայտ են եկել դեռևս իտալիայի Վերածննդի և XVII դ․ գեղանկարիչների գործերում։ Սակայն ըստ էության Պլենէրի սկզբունքները տարածում են գտել XIX դ․ 1-ին կեսին (Զ․ Կոնստեբլը՝ Անգլիայում, Հ․ Այվազովսկին, Ա․ Ա․ Իվանովը՝ Ռուսաստանում)։ XIX դ․ կեսին Պլենէրի ուղեցույցները Բարբիզոնի դպրոցի (Թ․ Ռուսսո, ժ․ Դյուպրե, Ն․ Վ․ Դիազ, Շ․ Ֆ․ Դոբինյի) վարպետներն էին, ինչ պես և Կ․ Կորոն։ Պլենէրի սկզբունքները առավել լիարժեք են արտահայտվել XIX դ․ 2-րդ կեսին, իմպրեսիոնիզմի վարպետների (Կ․ Մոնե, Կ․ Պիսսառո, 0․ Ռենուար և այլոք) ստեղծագործություններում։ Հենց այդ շրջանից Պ․ տերմինը լայն կիրառում է գտել։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին Պլենէրի սկզբունքներով են աշխատել Վ․ Դ․ Պոլենովը, Ի․ Ի․ Լեիտանը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Կորովինը, հայ գեղանկարիչներից՝ Ե․ Թադեոսյանը, Մ․ Սարյանը, Ս․ Առաքելյանը, Վ․ Մախոխյանը և ուրիշներ։Պլենէրի հանդեպ հետաքրքրությունը պահպանվում է նաե XX դ․ գեղանկարչությունում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։