«Պիեզոէլեկտրականություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Image:SchemaPiezo.gif|thumb|Պեզոէլեկտրական սկավառակը դեֆորմացվելուց [[էլեկտրական լարում|լարում]] է առաջացնում (չափերի փոփոխությունը պատկերում մեծացված է)]] |
|||
'''Պիեզոէլեկտրականություն''', '''պիեզոէլեկտրական էֆեկտ''', մեխանիկական լարումների ազդեցությամբ [[իզոտրոպություն|անիզոտրոպ]] [[դիէլեկտրիկ]]ներում [[էլեկտրական բևեռացում|էլեկտրական բևեռացման]] (ինդուկցիայի) առաջացման (ո''ւղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ'') և [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ մեխանիկական [[դեֆորմացիա]]ների առաջացման (''հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտ'') երևույթը։ |
'''Պիեզոէլեկտրականություն''', '''պիեզոէլեկտրական էֆեկտ''', մեխանիկական լարումների ազդեցությամբ [[իզոտրոպություն|անիզոտրոպ]] [[դիէլեկտրիկ]]ներում [[էլեկտրական բևեռացում|էլեկտրական բևեռացման]] (ինդուկցիայի) առաջացման (ո''ւղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ'') և [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ մեխանիկական [[դեֆորմացիա]]ների առաջացման (''հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտ'') երևույթը։ |
||
11:05, 18 Մարտի 2015-ի տարբերակ
Պիեզոէլեկտրականություն, պիեզոէլեկտրական էֆեկտ, մեխանիկական լարումների ազդեցությամբ անիզոտրոպ դիէլեկտրիկներում էլեկտրական բևեռացման (ինդուկցիայի) առաջացման (ուղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ) և էլեկտրական դաշտի ազդեցությամբ մեխանիկական դեֆորմացիաների առաջացման (հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտ) երևույթը։
Ուղիղ և հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտները դիտվում են միևնույն բյուրեղներում՝ պիեզոէլեկտրիկներում։ Պիեզոէլեկտրականությունյան երևույթը քվարցի բյուրեղում առաջինը մանրամասնորեն ուսումնասիրել է Պիեռ Կյուրին եղբոր հետ (1880)։ Հետագայում պիեզոէլեկտրական հատկություններ հայտնաբերվել են ավելի քան 1500 միացություններում, որոնցից լայնորեն օգտագործվում են սեգնետյան աղը, բարիումի տիտանատը և այլն։
Բյուրեղների պիեզոէլեկտրական հատկությունները կապված են դրանց կառուցվածքի հետ։ Այդպիսի հատկություններ ունեն բոլոր պիրոէլեկտրիկները։ Մեխանիկական դեֆորմացիայի դեպքում փոխվում է պիրոէլեկտրիկի ինքնակամ բևեռացման մեծությունը, և դա դիտվում է որպես ուղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ։ Պիեզոէլեկտրական էֆեկտներ դիտվում են նաև որոշ ոչ պիրոէլեկտրիկներում (օրինակ, քվարցում)։ Ճշմարիտ է հետևյալ ընդհանուր պնդումը, սիմետրիայի կենտրոն ունեցող բյուրեղները չեն կարող լինել պիեզոէլեկտրիկներ։ Դա բացատրվում է նրանով, որ բյուրեղի դեֆորմացման ժամանակ սիմետրիայի կենտրոնը պահպանվում է, իսկ վերջինիս առկայության դեպքում բևեռացում հնարավոր չէ։
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |