«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան | Բնագիր անուն = Արուսյակ Փափազյան | պատկեր = | նկարագիր = | Բնագիր ԱԱՀ =Արուսյա...»:
 
Տող 58. Տող 58.


== Գրականություն ==
== Գրականություն ==
*Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ<ref>[http://books.google.am/books/about/%D4%B1%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF_%D5%93%D5%A1%D6%83%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.html?id=V58FoQEACAAJ&redir_esc=y Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»]</ref>
Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
*Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

07:40, 18 Մարտի 2015-ի տարբերակ

Արուսյակ Փափազյան
Ծնվել է1841 մարտի 18
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 27, 1907(1907-04-27) (տարիքը 66)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (1841, մարտի 18, Կոստանդնուպոլիս - 1927, ապրիլի 27, Կոստանդնուպոլիս), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2003

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը:

Կենսագրություն

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ: Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում: Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում: 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը: Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թւականի դեկտեմբեր 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ: 1857-1859 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում: 1861-1863 թթ. եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի: 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թաարոն»-ում: 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը: Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2]։

Դերեր

  • Սանդուխտ` Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
  • Ռոքսանա` Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Փառանձեմ` Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
  • Սաֆո` Գրիլպարցերի «Սաֆո»
  • Բլանշ` Հյուգոյի «Արքայն զբոսնու»
  • Անտիգոնե` Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մերոպե` Ալֆիերիի «Մերոպե»
  • Ֆրանչեսկա` Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
  • Էլիզա` Մոլիերի «Ագահը»
  • Պամելա` Գոլդոնիի «Պամելա»
  • Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
  • Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
  • Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զսսրճանում է»
  • Սոֆի՝ Շիլլերի «Աւազակներ»

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին

Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա: Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան: Կեցցե՛ն:
Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր: Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը:
- Հենրիկ Հովհաննիսյան

Գրականություն

  • Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[3]
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ