«Լոր (Սյունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39. Տող 39.
|բնակավայրի կենտրոնի բարձրություն
|բնակավայրի կենտրոնի բարձրություն
|կլիմա
|կլիմա
|պաշտոնական լեզու = հայերեն
|պաշտոնական լեզու =
|բնակչություն = 419 (2009)
|բնակչություն = 419 (2009)
|ազգային կազմ = Հայեր
|ազգային կազմ =
|էթնոհորոնիմ = լորեցի
|էթնոհորոնիմ = լորեցի
|ժամային գոտի =
|ժամային գոտի =

23:15, 16 Ապրիլի 2010-ի տարբերակ

Գյուղ
Լոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԴավիթ Արզումանյան
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն419 (2009) մարդ
Տեղաբնականունլորեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3511
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Լոր - գյուղ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում: Ծովի մակերեւույթից բարձր է 1680 մետր: Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 134կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից` 30 կմ: Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է: Բնակչությունը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ` 419 է: Գյուղապետն է Դավիթ Արզումանյանը:

Պատմությունը

Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է: Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի` Լորաձորի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա եւ ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին: Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: Ստեփանոս Օրբելյան պատմիչը իր նշանավոր «Պատմութիւն տանն Սիսական» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած «Հավիտենական կտակը», որտեղ գրված է, որ Տաթեւի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին եւ նրանից գնել Տաթեւին հարող Արծիվ գյուղը` ամբողջ տարածքով: Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում եւ Տաթեւ գյուղը: Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից եւ Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգեւոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաեւ Տաթեւի վանքի տիրույթների սահմանները, որոնց արեւմտյան սահմանը հասնում է մինչեւ Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը: Տաթեւի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է 906թ., երբ ավարտվել է Տաթեւի վանային համալիրի մայր` Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը: Այդ առիթով Սյունյաց հոգեւոր աթոռը նոր գյուղեր եւ կալվածքներ է ստացել: Փաստաթղթի տակ, մի խումբ հոգեւոր եւ աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը եւ նրա որդիները, այլ նաեւ հայոց թագավոր Սմբատ Բագրատունին, որ եկել էր եկեղեցու նավակատիքին: Այստեղ նույնպես Տաթեւի արեւմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը: Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն: 1950-ական թվականներին ականավոր պատմաբան Մորուս Հասրաթյանը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի թամբարան: Այդ փոքրիկի (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից Շապուհ արքայի օրոք (383-389թթ.): Սա ապացուցում է, որ դեռեւս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե եւ որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում: Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը: Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը (Աղվերծ-Դարպասի հետ) պահպանել է նաեւ միջնադարում: Ստեփանոս Օրբելյանի «Պատմությանը» կցված` Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին Մրուց, Մարդակայք, Տատան, Մազազնի, Լծեն, Որոտն, Ոպնի, Երեմք, Մոգույք, Մշկաձոր, Սապատաձոր գյուղերը: Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչեւ օրս գոյատեւող Շենաթաղ եւ Գետաթաղ գյուղերը: Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման եւ հզորացման հետ: Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ: Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն:

Նշանավոր լորեցիներ

Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ Համո Սահյանը։

Հղումներ

«»