«Անձրև (անձնանուն)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հայկական անձնանուններ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Արական անձնանուններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 31. | Տող 31. | ||
[[Կատեգորիա:Հայկական անձնանուններ]] |
[[Կատեգորիա:Հայկական անձնանուններ]] |
||
[[Կատեգորիա:Արական անձնանուններ]] |
20:04, 16 Մարտի 2015-ի տարբերակ
Անձրև Անձրև | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Անձրևիկ |
Կապված հոդվածներ | «Անձրև» սկսվող էջեր |
Անձրև, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն անձրև բառից, ինչպես որ կա թուրքերեն yaqmur (անձրև) անձնանուն։ Օրինակ՝ Յաղմուր զորավարի անունը[1], որից էլ առաջացել է հայերեն Աղմուր անձնանունը։ Փաղաքշական ձևն է Անձրևիկ։[2]
Գործածություններ
- Անձրև, աշխարհական անունն է Գրիգոր Բ Վկայասերի (1066-1105)։
- Երեմիա Անձրևիկ (12-րդ դար)
- Անձրև, որդի Սարգսի, որ Ղազար գրչին գրել տվեց Մի Ավետարան, Գամաղիելի վանքում։[3]
- Անձրև, խոջա Ցղնացի, որի կնոջը շատ էր պատվում Շահ Աբասը և «մայր» էր կոչել նրան։ Երբ Շահ Աբասը հրամայեց տանջել ու բանտարկել Ագուլիսի Անդրեաս քահանային, Անձրևի կինն ընկավ նրա ոտքերը և գթություն հայցեց, բայց շահը նրան չլսեց։[4]
- Անձրև, հիշված 1648 թվականից Մոկաց Դաշտ գյուղում։[5]