«Արևադարձային գոտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 4. Տող 4.
{{ՎՊԵ|Tropics}}
{{ՎՊԵ|Tropics}}


[[Կատեգորիա:Աշխարհագրական գոտիներ]]
[[Կատեգորիա:Կլիմա]]
[[Կատեգորիա:Կլիմա]]

09:07, 15 Մարտի 2015-ի տարբերակ

Երկրի արևադարձային գոտին (կարմիր)

Արևադարձային գոտիները երկրի երկու բնական գոտիներ են հյուսիսային և հարավային կիսագնդերում, մոտ 20° և 30° լայնությունների միջև։ Բնութագրվում է օդի բարձր ջերմաստիճաններով (ամսական միջինը 10°-ից բարձր), պասատային շրջանառության տիրապետությամբ և տեղումների սակավությամբ՝ տարեկան 200 մմ-ից պակաս (բացառությամբ մայրցամաքների արևելյան լեռնային շրջանների)։ Արևադարձային գոտիների ցամաքային մասում տիրապետում են անապատներն ու կիսաանապատները, որոնք առավել խոնավ շրջաններում փոխարինվում են սավաննային և անտառային լանդշաֆտներով։ Այստեղ առանձնացվում են արևադարձային խոնավ անտառների, արևադարձային նոսր անտառների, չոր անտառների և սավաննաների, արևադարձային կիսանապատների և արևադարձային անապատների զոնաները։ Արևադարձային գոտիների սահմաններում օվկիանոսը բնութագրվում է ջրի բարձր ջերմաստիճանով և աղիությամբ, թթվածնի սակավությամբ և դրանցով պայմանավորված կենսաքիմիական առանձնահատկություններով։