«Ժյուլ Ժոզեֆ Պեռո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Պեռո (Perrot) Ժյուլ Ժոզեֆ''' (1810-1892), բալետի ֆրանսիացի արտիստ, բալետմայստեր։ 19-րդ դա...»:
(Տարբերություն չկա)

19:26, 14 Մարտի 2015-ի տարբերակ

Պեռո (Perrot) Ժյուլ Ժոզեֆ (1810-1892), բալետի ֆրանսիացի արտիստ, բալետմայստեր։ 19-րդ դարի ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։ Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ Լոնդոնում, 1830-թվականին։ 1830-1835-թվականներին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղնկերը։ 1841-թվականին ստեղծել է ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ 1834-1848-թվականներին Պեռո եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» (1843), «էսմերալդա» (1844), «Կատարինա» (1846) և այլ բալետներ։ 1848-թվականին հրավիրվել է Պետերբուրգ որպես պարող-միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («էսմերալ- դա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ 1859-թվականին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։