«Արթուր Ազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.
{{DEFAULTSORT:Ազարյան, Արթուր}}
{{DEFAULTSORT:Ազարյան, Արթուր}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]

16:43, 14 Մարտի 2015-ի տարբերակ

Արթուր Ազարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1959
ԾննդավայրՍպիտակ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր

Արթուր Ազարյան (Ծնվել է 1959թ. փետրվարի 16-ին, Սպիտակում), խմբագիր, թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս, հեռուստատեսային գործիչ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ուսումնառություն

1981թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

1982-1988թթ. աշխատել է «Ոզնի» երգիծական ամսագրի բաժնի վարիչ, 1989-1994թթ.` «Մունետիկ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1994-1996թթ.` «Շրջան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1996-1997թթ.` «Երևանյան օրեր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1997-1999թթ.` «Շեմ» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1999-2000թթ.` «Նորաթերթ»] թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 2000-2001թթ.` «Միտք» հրատարակության գլխավոր խմբագիր, 2002-2003թթ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» տեղեկատվական ծրագրի գլխավոր խմբագիր, 2003-2007թթ.՝ «Կենտրոն»/«Առավոտ» հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն, 2007-2010թթ.՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն, 2011-2013թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, 2013-2015թթ.՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի խմբագիր։

Հասարակական գործունությունը

2001-2002թթ. եղել է «Ապագայի տուն» մանկա-պատանեկան հասարակական կազմակերպության նախագահ։

Հրապարակումները

Արթուր Ազարյանի հոդվածները և հարցազրույցները հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Շրջան», «Երևանյան օրեր», «Երկրապահ», «Նորաթերթ», «Ժամանակի ուղեկից», «Առավոտ» թերթերում, «Էպիկենտրոն» լրատվական ծրագրում, 7or.am, Lragir.am, 168.am, կայքերում։

Արտաքին հղումներ