«Էպիկուրոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.
== Փիլիսոփայություն ==
== Փիլիսոփայություն ==
=== Էպիկուրիզմ ===
=== Էպիկուրիզմ ===
Հելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղություն: Էպիկուրիզմ − գիտեմ, հետևաբար խուսափում եմ: Այս ուղղվածությունը արժանացել է խիստ քննադատության: Բանն այն է որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի [[հեդոնիստ|հեդոնիստական]] կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք: Էպիկուրին հասցեյագրված մեղադրանքները արդարացի չէին: «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է,- «[[Նամակ Մենեքեյին]]» գործում գրում է Էպիկուրը, -մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքներ, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»:
Հելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղություն: Էպիկուրիզմ − գիտեմ, հետևաբար խուսափում եմ: Այս ուղղվածությունը արժանացել է խիստ քննադատության: Բանն այն է որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի [[հեդոնիստ|հեդոնիստական]] կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք: Էպիկուրին հասցեագրված մեղադրանքները արդարացի չէին: «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է,- «[[Նամակ Մենեքեյին]]» գործում գրում է Էպիկուրը, -մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքներ, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»:


Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում ենք 3 շրջան՝
Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում ենք 3 շրջան՝
Տող 18. Տող 18.
*հռոմեական Այգի
*հռոմեական Այգի


Նա փիլիսոփայությունը բաճանում է 3 մասի՝
Նա փիլիսոփայությունը բաժանում է 3 մասի՝


*ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)
*ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)

15:20, 13 Մարտի 2015-ի տարբերակ

Էպիկուր Սամոսսիացի

Էպիկուրոս (հուն․՝ Επίκουρος; մ.թ.ա..342/341թթ., Սամոս - մ.թ.ա. 271/270թթ., Աթենք), նշանավոր հին հույն փիլիսոփա, իր անունով կոչված՝ էպիկուրյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։ Գրել է շուրջ 300 երկ, որից միայն հատվածներ են պահպանվել։ Որպես Էպիկուրի մասին ժամանակակից գիտելիքների աղբյուր ծառայում են Դիոգենես Լաերցիուսի և Տիտոս Լուկրեցիոս Կարոսի աշխատությունները։ Էպիկուրն ու էպիկուրյանները ժխտում էին հոգու անմահության գաղափարը։ Համարում էր, որ իմաստունը պետք է ձերբազատվի ճակատագրի և մահվան վախից։ Երջանկության կարելի է հասնել ինքնակատարելագործմամբ, որը մարդուն տալիս է հանգստություն և հոգու անվրդովություն, իսկ դրա համար պետք է զերծ մնալ ակտիվ գործունեությունից [1]։ Չէր ժխտում աստվածների գոյությունը, սակայն գտնում էր, որ նրանք որևէ կերպ չեն խառնվում մարդու կյանքին և գործերին։


Կենսագրություն

Էպիկուրը ծնվել է Մամոս կղզում, աթենացի վերաբնակիչ Նեոկլեսի ընտանիքում: 18 տարեկան հասակում գալիս է Աթենք, սակայն շուտով տեղափոխվում է Կոլոփոն, որտեղ զբաղվում է մանկավարժությամբ: 32 տարեկան հասակում նա ստեղծում է իր դպրոցը՝ սկզբում Սիտիլենա և Լամպսակ քաղաքներում, այնուհետև Աթենքում (մ.թ.ա. 306 թվականին): Դպրոցը գտնվում էր այգու մեջ, այդ պատճառով էլ ստացավ էպիկուրյան այգի անվանումը: Դպրոցի դարպասներին գրված էր «Անցորդ, այստեղ դու քեզ լավ կզգաս, այստեղ հաճույքն է բարձրագույն բարիքը», որն արտահայտում է էպիկուրյան փիլիսոփայության էությունը: Նա փիլիսոփայություն է սովորել Քսենոկրատեսի, Դեմոկրիտեսի հետևորդ Նավսիֆանեսի մոտ, սակայն իրեն համարել է ինքնուսույց փիլիսոփա, ընդ որում, ասում են թե նա քամահրանքով է արտահայտվել բոլոր փիլիսոփաների, այդ թվում՝ Նավսիֆանեսի մասին: Ճիշտ է, Էպիկուրը հիմնվում է Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքների վրա, յուրօրինակ ձևով զարգացնում նրա ատոմիստական տեսությունը, սակայն նրանք իրարից տարբերվում են առաջին հերթին փիլիսոփայության էության և ըմբռնման հարցում: Էպիկուրի փիլիսոփայությունը բացառապես գործնական ուղղվածություն ունի, նա տեսական բնույթի հարցերի լուծումները ծառայեցնում է իր բարոյագիտական ուսմունքին:

Փիլիսոփայություն

Էպիկուրիզմ

Հելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղություն: Էպիկուրիզմ − գիտեմ, հետևաբար խուսափում եմ: Այս ուղղվածությունը արժանացել է խիստ քննադատության: Բանն այն է որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի հեդոնիստական կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք: Էպիկուրին հասցեագրված մեղադրանքները արդարացի չէին: «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է,- «Նամակ Մենեքեյին» գործում գրում է Էպիկուրը, -մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքներ, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»:

Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում ենք 3 շրջան՝

  • Էպիկուրի դպրոց կամ Այգի
  • հունա-Խամեական «միջին այգի»
  • հռոմեական Այգի

Նա փիլիսոփայությունը բաժանում է 3 մասի՝

  • ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)
  • կանոնիկայի (ուսմունք ճանաչողության մասին)
  • բարոյագիտության (ուսմունք ճիշտ ապրելու և երանելի կեցության մասին)

Էպիկուրոսի ասույթներ

  • Ապրի’ր աննկատ։
  • Ով չի բավարարվում քչով, նրան ամեն ինչ էլ քիչ է

Ծանոթագրություններ

Աղբյուրներ