«Գնել Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1947 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 41. Տող 41.
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:1947 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1947 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 29 ծնունդներ]]

07:57, 13 Մարտի 2015-ի տարբերակ

Գնել Ստեփանի Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել է1947 դեկտեմբերի 29
Ծննդավայրգ. Կոտայք, Կոտայքի մարզ
Մահացել է2008 թ.
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1967)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց

Գնել Ստեփանի Գրիգորյան (1947, դեկտեմբերի 29, գ. Կոտայք, Կոտայքի մարզ - 2008, Երևան), հայ պատմաբան։

Կենսագրություն

Գնել Գրիգորյանը ծնվել է 1947 թ. դեկտեմբերի 29 - ին Կոտայքի մարզիի Կոտայք գյուղում։ 1963 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1967 թ. ավարտել է վերոնշյալ ինստիտուտը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ 1969 թ. հունվարի 16 - ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, մասնագիտացել միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.» թեմայով։ 1984 թ. նշանակվել է ավագ գիտաշխատողի պաշտոնում։ 2002 թ. դարձել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն։ Գնել Գրիգորյանը Հայոց և Համաշխարհային պատմություն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և հանրապետության այլ բուհերում։ Վախճանվել է 2008 թ. Երևանում։

Գիտական հիմնական աշխատություններ

  • «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։
  • «Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։
  • «ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։

Արտաքին հղումներ